Խմբագրական պարտականություններ
- Հրապարակման որոշումներ. Գլխավոր խմբագիրն ունի ամբողջական պատասխանատվություն՝ ընդունելու, մերժելու կամ փոփոխություններ պահանջելու ներկայացված ցանկացած նյութի: Դա պետք է արվի միայն արդար և անաչառ կերպով:
- Արդար խաղ. վերանայման գործընթացում խմբագիրները չպետք է ունենան որևէ նախապաշարմունք կամ կողմնակալություն որևէ հեղինակի նկատմամբ:
- Շահերի բախում. խմբագիրները չպետք է ունենան շահերի բախում որևէ հոդվածի հետ կապված:
- Անանունություն. գրախոսության գործընթացում պետք է պահպանվի գրախոսների անանունությունը:
- Սխալներ հրատարակված նյութերում. Երբ սխալ է հայտնաբերվում, խմբագիրները պետք է նպաստեն դրա ուղղմանը կամ հերքմանը:
- Օրիգինալություն. խմբագիրները պետք է ամեն ջանք գործադրեն ողջամտորեն վստահ լինելու համար, որ յուրաքանչյուր ձեռագիր գնահատվել է օրիգինալության տեսանկյունից
Հեղինակի պարտականությունները
- Հաշվետվության ստանդարտներ. հեղինակները պետք է ներկայացնեն իրենց սկզբնական հետազոտության ճշգրիտ հաշվետվությունը:
- Օրիգինալություն. Հեղինակները պետք է ապահովեն իրենց աշխատանքի օրիգինալությունը:
- Հղումներ և աղբյուրներ. Հեղինակները պետք է հետազոտության մեջ օգտագործված տվյալների բոլոր աղբյուրները ամբողջությամբ նշեն և մեջբերեն հրապարակումները՝ հավատարիմ մնալով պարբերականի ուղեցույցներին: Բոլոր մեջբերումները պետք է լինեն իրական:
- Գրախոսություն. հեղինակները պարտավոր են մասնակցել գրախոսության գործընթացին:
- Ֆինանսական աջակցության բացահայտում. ֆինանսական աջակցության աղբյուրները, եթե այդպիսիք կան, պետք է հստակ բացահայտվեն:
- Հրատարակված նյութերի սխալներ. բոլոր հեղինակները պարտավոր են հերքում ներկայացնել կամ ուղղել սխալները:
Գրախոսի պարտականությունները
- Օբյեկտիվության ստանդարտ. Ներկայացված ձեռագրերի վերանայումը պետք է լինի օբյեկտիվ, և գրախոսները պետք է հստակ արտահայտեն իրենց տեսակետները՝ հիմնավորող փաստարկներով խմբագիրներին միակողմանի կույր գրախոսության գործընթացի միջոցով:
- Շահերի բախում. Գրախոսները չպետք է շահերի բախում ունենան հետազոտության, հեղինակների և/կամ հետազոտության ֆինանսավորողների հետ կապված: Գրախոսները չպետք է ընդունեն որևէ նյութ, որի համար առկա է շահերի բախում, և գրախոսները պետք է զեկուցեն գլխավոր խմբագրին ցանկացած խնդրի մասին, որը կարող է հանգեցնել շահերի բախման:
Պարբերականում նյութերի տպագրությունն իրականացնվում է անվճար հիմունքներով: