Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդեսը (ԱԲՀՀ) ՀՀ ԱՆ ակադ. Ս. Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտի պաշտոնական գիտական հանդեսն է։ Այն նախատեսված է առողջապահության, բժշկության և հարակից ոլորտներում անցկացվող գիտական աշխատանքների, առաջատար գրականության ակնարկների, հետաքրքրություն ներկայացնող կամ դիդակտիկ կլինիկական դեպքերի, ինչպես նաև բժշկագիտության և առողջապահության ոլորտներում կարևորություն ունեցող թեմաներով հատուկ հոդվածների համար։
ԱԲՀՀ-ի հիմնական նպատակն է բարձրորակ հայաստանյան և արտասահմանյան գիտական նյութ տրամադրելը բժշկական ոլորտի լայն շրջանակների համար։ Խնդիր է դրված դառնալ Հայաստանի առողջապահության ոլորտում և կլինիկական գիտության մեջ տեղի ունեցող հիմնական իրադարձությունների ներկայացման համար լավագույն տպագրական հարթակը։ Հոդվածներն ընդունվում են թե՛ Հայաստանում գործող բոլոր համապատասխան հաստատությունների և հետազոտողների կողմից, թե՛ արտասահմանյան առողջապահական և բժշկական ոլորտների հետազոտողներից։ Ներկայացվող հոդվածները կարող են լինել նախկինում տպագրված այլ լեզվով, կամ գիտաժողովի թեզիսի տեսքով։
Հիմնական լեզու՝ հայերեն:
Հոդվածների լեզու՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն (ամփոփագրերը պետք է լինեն բոլոր երեք լեզուներով անկախ հոդվածի հիմնական լեզվից):
Հրատարակման ձև՝ տպագիր և առցանց:
Համարների նախատեսված տարեկան քանակ՝ 4:
Խմբագրման գործընթաց՝ գրախոսություն (մեկ-երկու գրախոս՝ կախված հոդվածի տեսակից):
Գրախոսության (peer-review) ձևաչափ՝ եզակի կույր:
Հանդեսի լսարան
Բժիշկներ, հարակից մասնագետներ, առողջապահության կազմակերպիչներ, ինչպես նաև գիտաբժշկական, առողջապահական, հոգեբանական ոլորտներում աշխատանք տանող գիտահետազոտողներ, կլինիկական օրդինատորներ, ուսանողներ։
Պաշտոնական կայք՝ www.ahms.am
Ինդեքսավորումը տվյալ պահին կիրառելի չէ:
ՀԱՆԴԵՍԻ ՏՆՕՐԵՆ
Ալեքսանդր Ա. Բազարչյան
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱԽՄԲԱԳԻՐՆԵՐ
Դավիթ Օ. Աբրահամյան
Սամսոն Գ. Խաչատրյան
Համարի համակարգող և սրբագրիչ՝ Հայկ Միլիտոնյան
Ձևավորումը՝ Անդրեյ Աստվածատրյանի
ԽՄԲԱԳԻՐՆԵՐ*
Հրայր Պ. Աթարյան (ԱՄՆ)
Անաստաս Ա. Աղազարյան (Հայաստան)
Դիանա Մ. Անդրեասյան (Հայաստան)
Հրայր Ց. Ասլանյան (Հայաստան)
Տիգրան Ռ. Աստվածատրյան (Հայաստան)
Ռուբեն Ա. Ավդալբեկյան (Հայաստան)
Խաչատուր Վ. Բադալյան (Հայաստան)
Ջոն Պ. Բիլեզիկյան (ԱՄՆ)
Սիլվա Հ. Գաբրիելյան (Հայաստան)
Ջանլուկա Գայդանո (Իտալիա)
Նաիրա Վ. Գոգյան (Հայաստան)
Հայկ Դ. Ենոքյան (Հայաստան)
Արտաշես Ա. Զիլֆյան (Հայաստան)
Մաքս Էբի (Կանադա, Շվեյցարիա)
Հակոբ Վ. Թոփչյան (Հայաստան)
Յուրի Ս. Թունյան (Հայաստան)
Երվանդ Կ. Հակոբյան (Հայաստան)
Էդուարդ Մ. Համբարձումյան (Հայաստան)
Սամվել Գ. Հովհաննիսյան (Հայաստան)
Արգամ Ն. Հովսեփյան (Հայաստան)
Սարգիս Ֆ. Ղազարյան (Հայաստան)
Ռաֆայել Լ. Մանվելյան (Հայաստան)
Արսեն Մեկինյան (Ֆրանսիա)
Արթուր Գ. Մկրտչյան (Հայաստան)
Լուսինե Կ. Մուրադյան (Հայաստան)
Միքայել Ս. Մուրատոգլու (Կանադա)
Միհրան Կ. Նազարեթյան (Հայաստան)
Մեսրոպ Պ. Շատախյան (Հայաստան)
Շարոն Ճեքիջյան (ԱՄՆ)
Կարեն Ա. Պետրոսյան (Հայաստան)
Հասմիկ Ե. Սաիյան (Հայաստան)
Նարինա Կ. Սարգսյանց (Հայաստան)
Սերգեյ Գ. Սարգսյան (Հայաստան)
Կարինե Ս. Սարիբեկյան (Հայաստան)
Արմեն Ֆ. Սողոյան (Հայաստան)
Բիայնա Գ. Սուխուդյան (Հայաստան)
Արտավազդ Վ. Վանյան (Հայաստան)
Վահե Ա. Տեր-Մինասյան (Հայաստան)
Տիգրան Հ. Ուզունյան (Կանադա)
Ներսես Ս. Քարամյան (Հայաստան)
Համբար Քայայան (Ֆրանսիա)
Ժան-Ժակ Քիլաջյան (Ֆրանսիա)
Ալինա Մ. Քուշկյան (Հայաստան)
Կարլա Բերգ (ԱՄՆ)
* Խմբագրական կազմը գտնվում է ձևավորման փուլում
Ամսագրում հրապարակված նյութերի հեղինակային իրավունքները պատկանում են ԱԲՀՀ-ին և հեղինակներին: Նյութերի ամբողջական կամ մասամբ վերահրատարակման կամ որևէ այլ ձևով օգտագործման համար հանդեսի խմբագրության թույլտվությունը պարտադիր է: