Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

ամփոփագիր Լոգոպեդական աշխատանքում կիրառվող դիսֆագիայի հաղթահարման անհատական ծրագիր

Անի Ռ. Մանուկյան
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն, Երևան, Հայաստան

Ամփոփագիր

Հոդվածը նվիրված է լոգոպեդական աշխատանքի կարևոր ուղղություններից մեկին՝ դիսֆագիայի հաղթահարմանը։ Համառոտ ներկայացված են կլման ակտի բնութագիրը և փուլերը։ Հոդվածում ներառված է մեր կողմից մշակված դիսֆագիայի հաղթահարմանն ուղղված անհատական ծրագիրը (ԴՀԱԾ)։ ԴՀԱԾ-ը ներառում է ընդհանուր և լոգոպեդական հետազոտում, կերակրման ընթացակարգի մշակում, խորհրդատվություն և վերահսկողություն։ Նշվում է, որ դիսֆագիա ունեցող անձանց սնուցման գործընթացը առաջին հերթին գտնվում է բժշկի, լոգոպեդի, ինչպես նաև բազմամասնագիտական թիմի այլ անդամների ուշադրության կենտրոնում։ Հոդվածում տեղ են գտել դիսֆագիայի հաղթահարման գործընթացում առավել հաճախ կիրառվող լոգոպեդական վարժությունների օրինակներ՝ միտված շուրթերի, այտերի, լեզվի, մակկոկորդի մկանների ուժեղացմանը և աշխատանքի բարելավմանը։ Ներկայացված են մեր կողմից մշակված լոգոպեդական խորհուրդներ դիսֆագիա ունեցող անձանց խնամողներին (ընտանիքի անդամներին, բուժքույրերին)՝ ԴՀԱԾ-ի արդյունավետությունն ապահովելու նպատակով։
Հիմնաբառեր. լոգոպեդական աշխատանք, կլման ակտի խանգարում, դիսֆագիայի հաղթահարման անհատական ծրագիր

DOI: 10.54235/27382737-2024.v4.1-73