Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

ամփոփագիր Հայաստանի Հանրապետությունում ծխախոտային արտադրատեսակների մասին օրենսդրության կիրառումն ապահովելու նպատակով իրականացված մշտադիտարկման արդյունավետության գնահատումամփոփագիր

Հայաստանի Հանրապետությունում ծխախոտային օրենքի կիրառումն ապահովելու նպատակով իրականացված մշտադիտարկման արդյունավետության գնահատում

Աստղիկ Թորոսյան1,*, Կ՞՞ Աբրահամյան1, Մ՞՞՞ Մնացականյան2, Ալեքսանդր Բազարչյան1, Լենա Նանուշյան2, Արսեն Թորոսյան3
1 Ակադ. Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, ՀՀ ԱՆ, Երևան, Հայաստան
2 ՀՀ Առողջապահության նախարարություն, Երևան, Հայաստան
3 ՀՀ Ազգային Ժողով, Երևան, Հայաստան

*Կոնտակտային հեղինակ. էլ-փոստ. torossianarevik@gmail.com

ԱՄՓՈՓԱԳԻՐ

Ներածություն. «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի կիրառումը ապահովելու նպատակով ձևավորվել է մշտադիտարկման խումբ և աշխատանքներն իրականացվել են բնակչության և վերահսկողություն իրականացնող պետական մարմինների համագործակցության շնորհիվ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության աջակցությամբ համեմատվել է տարբեր երկրների լավագույն փորձը և ներդրվել է լավագույնը մեր երկրում։
Մեթոդներ. Մշտադիտարկման աշխատանքներն իրականացվել են Երևան քաղաքում և ՀՀ 10 մարզերում՝ երեք ուղղությամբ ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման, գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության արգելքների ու սահմանափակումների նկատմամբ։ Մշտադիտարկումն իրականացվել է տեսազննման եղանակով, յուրաքանչյուր օբյեկտի պատասխանատուին տրամադրվել է օրենքով նախատեսված սահմանափակումների վերաբերյալ իրազեկող թերթիկ, ինչպես նաև իրականացվել են իրազեկման աշխատանքներ։ Օրենքի դրույթների խախտման հայտնաբերման դեպքում լրացվել է խախտման վերաբերյալ ձևաթուղթ, որը ստորագրվել է օբյեկտի պատասխանատու անձի կողմից: Մշտադիտարկումը և տվյալների արձանագրումն իրականացվել են էլեկտրոնային հարցաշարերի միջոցով: Մշտադիտարկման արդյունքներն ամփոփ կերպով ներկայացվել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին (ԱԱԻ) և, այնուհետև, տրամադրվել են վերահսկողություն իրականացնող տեսչական մարմիններին:
Արդյունքներ. 2021-2022թթ. ժամանակահատվածում իրականացվել է թվով 3252 օբյեկտի մշտադիտարկում, որից 77.9% օգտագործման, 75.7% գովազդի և 100.7% իրացման վերաբերյալ։ Արդյունքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները. իրացման թվով 996, օգտագործման՝ թվով 522 և գովազդի` թվով 832 խախտում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթների կրկնակի ստուգումների ժամանակ արձանագրվել են կրկնակի խախտումներ, ինչի արդյունքում կիրառվել են սույն օրենսգրքով նախատեսված տուգանքներ։
Եզրակացություն. ՀՀ կառավարության գերակա նպատակներից են բնակչության առողջության պահպանումը և բարելավումը, որի խնդրո առարկաներն են բնակչության միջին կենսամակարդակի բարելավումը և առողջության բաշխվածության անհավասարության կրճատումը։ Մոնիտորինգային խմբի արդյունավետ աշխատանքները հիմք են հանդիսացել, որ այն ներգրավվի ռազմավարության միջոցառումներում և ֆինանսավորվի պետության կողմից։

Հիմնաբառեր. ԱՀԿ, ԾՊՇԿ, ծխախոտային արտադրատեսակներ, մոնիտորինգ, վարչական իրավախախտումներ, տուգանք, տեսչական մարմիններ։

DOI: 10.54235/27382737-2023.v3.2-76