Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

ամփոփագիր Բուժաշխատողների լիցենզավորման համակարգի ներդնումը Հայաստանում

Բուժաշխատողների լիցենզավորման համակարգի ներդնումը Հայաստանում

Գոհար Երիմյան1,*, Լենա Նանուշյան2, Կարինե Աբրահամյան1

1 Ակադ. Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, ՀՀ ԱՆ, Երևան, Հայաստան
2 Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն (ՀՀ ԱՆ), Երևան, Հայաստան

ԱՄՓՈՓԱԳԻՐ

Առանց գիտակ և արդյունավետ առողջապահական կադրային ներուժի դժվար է պատկերացնել համաշխարհային առողջապահական նպատակների և համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովումը: Առողջապահության կադրային ներուժի ձևավորումը երկար և պատասխանատու գործընթաց է։ Տարբեր երկրների համապատասխան ռազմավարություններ ուղղված են բարձրորակ և արդյունավետ մարդկային ներուժի ստեղծմանը և համակարգում դրա պահպանմանը: Հայաստանի առողջապահական համակարգում բարձրորակ մարդկային ռեսուրսների ձևավորումն ու պահպանումը ևս առաջնահերթություն է։ Առողջապահական կադրային ներուժի գործունեության ստանդարտացման ու վերահսկման համակարգերի բարելավմանն ուղղված մի շարք գործողություններ ներառված են Հայաստանի կառավարական ծրագրերում։ Սույն աշխատանքում մենք անդրադարձել ենք այս գործողություններից մեկին` Հայաստանում բուժաշխատողների լիցենզավորման համակարգի ներդնմանը: Մեր հետազոտությունը նպատակ ուներ հավաքել և վերլուծել բժշկական մասնագետների, կրթական և վարչական ոլորտների ներկայացուցիչների կարծիքներն ու առաջարկությունները համակարգի ներդնման վերաբերյալ: Անդադարձել ենք նաև տարբեր ժամանակահատվածներում նմանատիպ գործընթացների կազմակերպմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում։ Կարծում ենք, որ կատարված աշխատանքները կարող են օգնել որոշում կայացնողներին գործընթացի պլանավորման և իրականացման ընթացքում:

Հիմնաբառեր. առողջապահական կադրային ներուժ, բուժաշխատողների լիցենզավորում, առողջապահական ծառայությունների որակ

DOI: 10.54235/27382737-2023.v3.2-68