Սկոպոլամին-մորֆին-քլորոֆորմային անզգայացման դիտարկումներ
Գրիգորյան Ա.Ի.
Վրաչեբնայա գազետա (Սանկտ-Պետերբուրգ). 1911;31:126-128.
Իր 80 հիվանդների ուսումնասիրություններում բժիշկ Ա.Ի. Գրիգորյանը՝ Թիֆլիսի [ներկայումս Թբիլիսի] Միխայլովյան հիվանդանոցից, կիրառել էր սկոպոլամին-մորֆինային ներարկումներ քլորոֆորմային անզգայացումից առաջ: Արդյունքում նա եզրակացրել է, որ նման մոտեցումն անվտանգ է, բուժառուներն ունեցել են ավելի հանգիստ նախավիրահատական շրջան, նվազ գրգռված էին, ավելի քիչ փսխում են ունեցել և նշել են հետվիրահատական ավելի քիչ գլխացավ։ Այս հոդվածը դեռևս 20-րդ դարի սկզբում կիրառված պացիենտակենտրոն մոտեցման լավ օրինակ է։
DOI: 10.54235/27382737-2023.v3.1-78