Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման համակարգի բարեփոխումները և հեռանկարները Հայաստանում
Լենա Մ. Նանուշյան 1, Գոհար Ա. Երիմյան 2,*, Սամվել Գ. Հովհաննիսյան 2
1 Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն (ՀՀ ԱՆ), Երևան, Հայաստան
2 Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, ՀՀ ԱՆ, Երևան, Հայաստան
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Աշխատանքում նկարագրված են առողջապահական կադրային ներուժի աշխատաշուկայի ձևավորման առանձնահատկություններն ու դրա վրա ազդող գործոնները, որակյալ առողջապահական ծառայություններ մատուցելու ունակ առողջապահական կադրային ներուժի ձևավորման համար բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման գործընթացը համակարգող միջազգային կառույցների դերն ու նշանակությունը։ Հեղինակները ներկայացնում են Հայաստանում վերջին տասնամյակներում և այժմ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման համակարգում տեղի ունեցող գործընթացները։
Հիմնաբառեր. առողջապահական կադրային ներուժ, շարունակական մասնագիտական զարգացում, առողջապահական ծառայությունների որակ, հեռավար ուսուցում
*Կոնտակտային հեղինակ. goharerimyan@mail.ru