Կատամենիալ պնևմոթորաքս. կլինկական դեպքեր և գրականության տվյալների վերլուծություն
Ռուբեն Ստեփանյան*, Շահեն Դանիելյան, Գևորգ Ոսկանյան, Սերգեյ Մատիկյան, Արման Ավետիսյան, Գագիկ Առաքելյան, Լևոն Ստեփանյան, Գոռ Գեղամյան, Հայկ Կոբելյան, Մմիսակ Բասենցյան
Թորակալ վիրաբուժության բաժանմունք, Աստղիկ բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան
Թորակալ վիրաբուժության ամբիոն, ՀՀ ԱՆ Ակադ. Ս.Խ.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան
*Կոնտակտային հեղինակ՝ rubstepanyan@gmail.com, +37495844555
ԱՄՓՈՓՈԳԻՐ
Կատամենիալ պնևմոթորաքսը հանդիպում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ: Հիմնական կլինիկական ախտանիշներն են ցավը կրծքավանդակում և դժվարաշնչությունը, այսինքն՝ սպեցիֆիկ չեն այդ ախտաբանության համար, բացառությամբ գանգատների առաջացման ժամանակահատվածի՝ կամ անմիջապես դաշտանից առաջ, կամ սկսվելուց 72, շատ հազվադեպ 96 ժամվա ընթացքում: Գանգատների պարբերականությունը տատանվում է մի քանի ամսից մինչև մի քանի տարին մեկ անգամ: Հոդվածը ներկայացնում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի Թորակալ վիրաբուժության բաժանմունքում 2022-2023 թթ. ախտորոշված կատամենիալ պնևմոթորաքսի 3 դեպք, ինչպես նաև գրականության տվյալների համառոտ վերլուծություն:
Հիմնաբառեր. թորակալ էնդոմետրիոզ, կատամենիալ պնևմոթորաքս, ՎԱԹՍ, վիրահատական բուժում