Нейротехнологии как инструмент дисциплинарной власти и средство формирования личности в контексте Мишеля Фуко

Нейротехнологии как инструмент дисциплинарной власти и средство формирования личности в контексте Мишеля Фуко

Айарпи Г. Саакян
Ереванский государственный медицинский университетимени М. Гераци, Ереван, Армения
ABSTRACT

В условиях научно-технологических преобразований XXI века нейротехнологии выступают не только как инструменты клинического вмешательства и когнитивного улучшения, но и как механизмы социальной регуляции и формирования субъекта. В данной статье нейротехнологии анализируются в теоретических рамках дисциплинарной и биополитической власти Мишеля Фуко, «обществ контроля» Жиля Делёза и концепции «капитализма наблюдения» Шошаны Зубофф. Первоначально разработанные с реабилитационными или вспомогательными целями, нейротехнологические вмешательства всё чаще проникают в когнитивные, эмоциональные и поведенческие уровни человека, формируя так называемого «нейросубъекта» — индивида, который внутренне нормализует социальные стандарты, контролирует собственные ментальные процессы и стремится к оптимальной мозговой активности. Эти процессы реализуются через совмещение нормализации, интериоризованного надзора и предиктивного управления, порождая режим нейродисциплинарного управления. Основываясь на концепции паноптикона Фуко, в статье утверждается, что нейротехнологии создают современный «нейропаноптикон», в рамках которого подвергаются контролю и модуляции не только действия, но и мысли, и эмоции субъекта. Кроме того, исследуется применение нейротехнологий в образовании, военной сфере и трудовых отношениях для сбора и алгоритмической обработки мозговых данных, в результате чего индивидуум становится производителем данных и объектом управления. В статье обсуждаются этические последствия, включая автономию, ментальную неприкосновенность и формирование возможной «нейроэлиты». В завершение выделяются потенциальные пути сопротивления: повышение общественного осознания, правовые реформы и развитие нейрокритического самосознания.

Keywords: нейротехнологии, саморегуляция, Мишель Фуко, Жиль Делёз, Шошана Зубофф, дисциплинарная власть, надзор, нейросубъект, нормализация, биополитика, этические последствия, дисциплинарный взгляд, нейроэлита, нейроидентичность, когнитивная безопасность, капитализм наблюдения, общества контроля

21-րդ դա­րի գի­տա­տեխ­նո­լո­գի­ա­կան զար­գա­ցում­նե­րի պայ­ման­նե­րում նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րը կար­ևոր տեղ են զբա­ղեց­նում որ­պես բարձ­րար­դյու­նա­վետ գոր­ծիք­ներ, ո­րոնք հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս պատ­կե­րել, ձևա­փո­խել և ո­րոշ դեպ­քե­րում վե­րահս­կել մար­դու ու­ղե­ղային գոր­ծու­նե­ու­թյու­նը։ Այս տեխ­նո­լո­գի­ա­ներն ար­դեն ի­սկ ին­տեգր­վել են մի շարք ո­լորտ­ներ, այդ թվում՝ ա­ռող­ջա­պա­հու­թյուն, կր­թու­թյուն, զին­ված ու­ժեր ու ար­տադ­րա­կան գոր­ծըն­թաց­ներ՝ նպաս­տե­լով ի­նչ­պես բուժ­ման մե­թոդ­նե­րի կա­տա­րե­լա­գործ­մա­նը, այն­պես էլ ճա­նա­չո­ղա­կան ու­նա­կու­թյուն­նե­րի բա­րե­լավ­մա­նը։ Սա­կայն նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րի դերն այս շր­ջա­նա­կով չի սահ­մա­նա­փակ­վում։ Ներ­կա­յումս ա­վե­լի ու ա­վե­լի է ա­ճում նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րը պե­տա­կան և ի­նս­տի­տու­ցի­ո­նալ վե­րահսկ­ման հա­մա­կար­գեր նե­րա­ռե­լու մի­տու­մը՝ ի­բրև ան­հատ­նե­րի վար­քի վե­րահսկ­ման, սո­ցի­ա­լա­կան կար­գի պահ­պան­ման և ի­նք­նու­թյան կա­ռուց­ման գոր­ծիք­ներ։ Տեխ­նո­լո­գի­ա­կան մի­ջամ­տու­թյուն­նե­րը, ո­րոնք ի սկզ­բա­նե ո­ւղղ­ված է­ին վե­րա­կանգ­նո­ղա­կան կամ օ­ժան­դակ նպա­տակ­նե­րին, այ­սօր ա­վե­լի ու ա­վե­լի հա­ճախ են ներ­թա­փան­ցում ան­հա­տի ի­նք­նա­գի­տակ­ցու­թյան, ի­նք­նա­կար­գա­վոր­ման և ի­նք­նաըն­կալ­ման խոր­քային շեր­տե­րը։­

Այս ի­րո­ղու­թյու­նը նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րի սո­ցի­ալ-քա­ղա­քա­կան քն­նու­թյունն է­՜լ ա­վե­լի հրա­տապ է դարձ­նում՝ իշ­խա­նու­թյան տե­սու­թյան հա­մա­տեքս­տում։ Ֆրան­սի­ա­ցի պատ­մա­բան, փի­լի­սո­փա, քա­ղա­քա­գետ և սո­ցի­ո­լոգ Մի­շել Ֆու­կոյի (1926-1984թթ.) կող­մից ա­ռա­ջարկ­ված կար­գա­պա­հա­կան (դիս­ցիպ­լի­նար) և կեն­սա­քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան վեր­լու­ծու­թյուն­նե­րը վե­րած­վում են կար­ևոր տե­սա­կան գոր­ծի­քա­կազ­մի՝ հաս­կա­նա­լու, թե ի­նչ­պես են ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գի­ա­կան մի­ջամ­տու­թյուն­նե­րը գոր­ծում ոչ թե բա­ցա­հայտ բռ­նու­թյան, այլ նոր­մա­տիվ կար­գա­վոր­ման, ի­նք­նա­դի­տարկ­ման և ներ­քին վե­րահսկ­ման մե­խա­նիզմ­նե­րի մի­ջո­ցով [1,2]։ Այս տե­սան­կյու­նից նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րը կա­րե­լի է դի­տար­կել որ­պես ար­դի­ա­կա­նաց­ված կար­գա­պա­հու­թյան գոր­ծիք­ներ, ո­րոնք մի­ա­ժա­մա­նակ ա­պա­հո­վում են ու­ղե­ղի շա­րու­նա­կա­կան մշ­տա­դի­տար­կում, վար­քագ­ծի նոր­մա­լա­ցում և սուբյեկ­տի ի­նք­նա­վե­րահսկ­ման խթա­նում։

Ն­ման փո­խա­կեր­պում­նե­րի ար­դյուն­քում է ձևա­վոր­վում այն, ի­նչ կա­րե­լի է բնու­թագ­րել որ­պես «­նեյ­րո­սուբյեկտ»՝ մի ան­հատ, ո­րը վե­րահս­կում է սե­փա­կան նեյրոճանաչողական գոր­ծըն­թաց­նե­րը, ձգ­տում է օպ­տի­մալ գոր­ծու­նա­կու­թյան և ներ­քի­նաց­նում է սո­ցի­ա­լա­պես թե­լադր­ված նոր­մե­րը որ­պես իր ի­նք­նու­թյան ան­բա­ժան մաս։

­Հոդ­վա­ծի հիմ­նա­կան նպա­տակն է վեր­լու­ծել նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րը որ­պես կար­գա­պա­հա­կան իշ­խա­նու­թյան գոր­ծիք­ներ՝ բա­ցա­հայ­տե­լով դրանց դե­րը սուբյեկ­տի ձևա­վոր­ման և սո­ցի­ա­լա­կան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թաց­նե­րում։ Սա­կայն տեխ­նո­լո­գի­ա­կան մի­ջա­վայ­րը, ո­րի մեջ կի­րառ­վում են այս գոր­ծիք­նե­րը, է­ա­պես փոխ­վել է։ Վե­րահս­կո­ղու­թյան ժա­մա­նա­կա­կից մե­խա­նիզմ­նե­րը գե­րա­զան­ցում են ա­վան­դա­կան ի­նս­տի­տու­ցի­ո­նալ սահ­ման­նե­րը՝ ձևա­վոր­վե­լով տվյա­լա­հեն կա­ռա­վար­ման և ալ­գո­րիթ­մային կան­խա­տես­ման ռե­ժիմ­նե­րում։ Ո­ւս­տի այս ի­րո­ղու­թյու­նը պա­հան­ջում է տե­սա­դաշ­տի ը­նդ­լայ­նում նաև Ֆու­կոյի տե­սու­թյու­նից դուրս՝ հաս­նե­լու հս­կո­ղա­կան իշ­խա­նու­թյան վեր­լու­ծու­թյա­նը։ Այդ նպա­տա­կով հոդ­վա­ծում ան­դրա­դարձ է կա­տար­վում նաև Ժիլ Դելյո­զի «­վե­րահս­կո­ղա­կան հա­սա­րա­կու­թյան» [3] և Շո­շա­նա Զու­բո­ֆի «հս­կո­ղու­թյան կա­պի­տա­լիզ­մի» [4] տե­սու­թյուն­նե­րին։ Նրանց վեր­լու­ծու­թյուն­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս պատ­կե­րաց­նե­լու, թե ի­նչ­պես են նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րը վե­րած­վում ոչ մի­այն կար­գա­պա­հեց­ման, այլ նաև կան­խա­տես­ման, ո­ւղ­ղորդ­ման, մա­նի­պու­լյա­ցի­այի և տն­տե­սա­կան շա­հարկ­ման գոր­ծիք­նե­րի՝ ը­նդ­լայ­նե­լով վե­րահս­կո­ղու­թյան տրա­մա­բա­նու­թյու­նն ը­նդ­հուպ ա­պա­գա ցան­կու­թյուն­նե­րի, ը­նտ­րու­թյուն­նե­րի և վար­քագ­ծի նա­խագ­ծում։­

Այս­պի­սով, հոդ­վա­ծը նպա­տակ ու­նի եր­կա­կի վեր­լու­ծա­կան հա­յաց­քով՝ թե՛ կար­գա­պա­հա­կան, թե՛ հս­կո­ղա­կան իշ­խա­նու­թյան տե­սա­կան հե­ռան­կար­նե­րից, քն­նու­թյան առ­նել նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը սուբյեկ­տի ձևա­վոր­ման, սո­ցի­ա­լա­կան կար­գա­վոր­ման և ի­նք­նու­թյան կա­ռուց­ման գոր­ծըն­թաց­նե­րի վրա՝ մի­ա­ժա­մա­նակ ը­նդ­գծե­լով դրանց է­թի­կա­կան, հա­սա­րա­կա­կան և քա­ղա­քա­կան հետ­ևանք­նե­րը։

­

Նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րը գի­տե­լի­քի, նոր­մա­լաց­ման և վե­րահս­կո­ղու­թյան խաչ­մե­րու­կում

­Նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րը, ի­նչ­պի­սիք են նեյ­րո­վի­զո­ւա­լի­զա­ցի­այի գոր­ծիք­նե­րը (օ­րի­նակ՝ գոր­ծա­ռու­թային մագ­նի­սա­ռե­զո­նան­սային շեր­տագ­րու­թյուն [fMRI] և է­լեկտ­րաու­ղե­ղագ­րու­թյուն [EEG]), նեյ­րո­մո­դու­լյա­ցի­այի մե­թոդ­նե­րը (օ­րի­նակ՝ ան­դր­գան­գային մագ­նի­սա­կան խթա­նում [TMS] և գլ­խու­ղե­ղի խո­րա­նիստ խթա­նում [DBS]), ու­ղեղ-հա­մա­կար­գիչ մի­ջե­րես­նե­րը (BCI), այ­սօր աս­տի­ճա­նա­բար դուրս են գա­լիս նեղ կլի­նի­կա­կան կի­րա­ռու­թյան շր­ջա­նակ­նե­րից՝ տե­ղա­փոխ­վե­լով սո­ցի­ա­լա­կան, կր­թա­կան և աշ­խա­տան­քային ո­լորտ­ներ։ Այս ան­ցումն ար­ձա­նագ­րում է նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րի վե­րա­փո­խու­մը ոչ մի­այն որ­պես կեն­սաբժշ­կա­կան, այլև որ­պես սո­ցի­ալ-քա­ղա­քա­կան մի­ջամ­տու­թյան գոր­ծիք­նե­րի, ո­րոնք այ­սօր ար­դեն հա­սա­նե­լի են ոչ մի­այն բժիշկ­նե­րին կամ գիտ­նա­կան­նե­րին, այլև ու­սու­ցիչ­նե­րին, գոր­ծա­տու­նե­րին, կա­նո­նա­կար­գեր մշա­կող­նե­րին և այ­լոց՝ ձևա­վո­րե­լով նյար­դա­հեն կար­գա­վոր­ման նոր մե­խա­նիզմ­ներ։

­Ներ­կայիս պայ­ման­նե­րում նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­ներն օգ­տա­գործ­վում են ոչ մի­այն ու­ղե­ղային գոր­ծըն­թաց­նե­րը պատ­կե­րե­լու կամ չա­փե­լու, այլև տվյալ գի­տե­լի­քը նոր­մա­տիվ ե­ղա­նա­կով կի­րա­ռե­լու՝ «­նոր­մալ», «ա­ռողջ» կամ «­բա­րե­լավ­ման են­թա­կա» ու­ղե­ղային ակ­տի­վու­թյան սահ­մա­նում­ներ տա­լու նպա­տա­կով։ Դրանք գոր­ծում են որ­պես գի­տե­լիք-իշ­խա­նու­թյուն հա­մա­կար­գի մի մաս, ո­րը մի­ա­ժա­մա­նակ ի­նչ­պես նկա­րագ­րում, այն­պես էլ ձևա­վո­րում է գլ­խու­ղե­ղը՝ ը­ստ նա­խա­պես սահ­ման­ված չա­փա­նիշ­նե­րի։ Այս­պի­սով, նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րը մի­ա­ժա­մա­նակ և՛ ճա­նա­չո­ղա­կան են, և՛ կար­գա­վո­րող. դրանք ար­տադ­րում են մի գի­տե­լիք, ո­րը ոչ թե պար­զա­պես ար­ձա­նագ­րում է ու­ղե­ղային վի­ճակ­նե­րը, այլև սահ­մա­նում է նոր­մե­րը, ո­րոնց պետք է են­թարկ­վեն այդ վի­ճակ­նե­րը։

­Ֆու­կոյի կար­գա­պա­հա­կան իշ­խա­նու­թյան վեր­լու­ծու­թյան շր­ջա­նա­կում նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րը դրս­ևոր­վում են որ­պես գոր­ծիք­ներ, ո­րոնք մի­ա­վո­րում են հս­կո­ղու­թյան (surveillance), նոր­մա­լաց­ման (normalization) և քն­նու­թյան (examination) մե­խա­նիզմ­նե­րը՝ նպաս­տե­լով կար­գա­պահ ու ար­դյու­նա­վետ սուբյեկ­տի ձևա­վոր­մա­նը [1]։ Այս գոր­ծըն­թա­ցը նե­րա­ռում է ու­ղե­ղային տվյալ­նե­րի հա­վա­քում, հա­մե­մա­տում սահ­ման­ված նոր­մե­րի հետ և հնա­րա­վոր մի­ջամ­տու­թյուն՝ դրանց ո­ւղղ­ման կամ օպ­տի­մա­լաց­ման նպա­տա­կով։­

Այդ գի­տե­լի­քը չի կա­րե­լի դի­տար­կել որ­պես չե­զոք. այն ներգ­րավ­ված է իշ­խա­նու­թյան գոր­ծա­ռույթ­նե­րի մեջ և ո­ւղ­ղա­կի­ո­րեն մաս­նակ­ցում է սուբյեկտ­նե­րի վար­քի ու ի­նք­նաըն­կալ­ման ձևա­վոր­մա­նը։ Ի­նչ­պես Ֆու­կոն է նշում, «չ­կա իշ­խա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն ա­ռանց դրան ու­ղեկ­ցող գի­տե­լի­քի դաշ­տի» [1]։

­Նի­կո­լաս Ռոու­զը, զար­գաց­նե­լով կեն­սա­քա­ղա­քա­կա­նու­թյան ը­մբռ­նու­մը, ը­նդ­գծում է, որ ժա­մա­նա­կա­կից իշ­խա­նու­թյու­նը գոր­ծում է ոչ թե բա­ցա­հայտ ճնշ­մամբ, այլ սուբյեկ­տի ներ­սում՝ ի­նք­նա­կա­ռա­վար­ման և ի­նք­նա­դի­տարկ­ման ճշգրտ­ման մի­ջո­ցով։ Նրա պնդ­մամբ՝ «­ժա­մա­նա­կա­կից ան­հա­տը կա­ռա­վա­րե­լի է դառ­նում իր մա­սին գի­տե­լի­քի մի­ջո­ցով» [5]։ Այս գի­տե­լի­քը, ո­րն ա­ռա­վե­լա­պես հիմն­ված է նյար­դա­բա­նա­կան ցու­ցիչ­նե­րի վրա, ան­հա­տին վերա­ծում է նեյ­րո­քա­ղա­քա­կան սուբյեկ­տի, ո­րը մի­ա­ժա­մա­նակ և՛ կա­ռա­վա­րող է, և՛ կա­ռա­վար­վող։ Ռոուզն այս հա­մա­կար­գը բնու­թագ­րում է որ­պես «ա­ռա­ջա­դեմ լի­բե­րալ կա­ռա­վա­րա­կա­նու­թյուն» (կառավարման մտածողություն, ոչ թե պար-
զապես վարչարարություն) (advanced liberal governmentality), ո­րի պայ­ման­նե­րում ան­հատ­ներն ի­րենք են դառ­նում վե­րահսկ­ման օբյեկտ ու սուբյեկտ՝ պա­տաս­խա­նա­տու ի­րենց ճա­նա­չո­ղա­կան ար­դյու­նա­վե­տու­թյան և նեյ­րո­նային «­կար­գա­պա­հու­թյան» հա­մար։­

Այս եր­կա­կի դե­րա­կա­տար­մամբ՝ նեյ­րո­սուբյեկտն ըն­կալ­վում է ի­բրև բա­րե­լավ­ման պա­տաս­խա­նա­տու «­գոր­ծիչ», ո­րն ու­նի քա­ղա­քա­ցի­ա­կան պար­տա­վո­րու­թյուն՝ հետ­ևել սե­փա­կան ճա­նա­չո­ղա­կան գոր­ծու­նե­ու­թյա­նը և ձեռ­նար­կել դրա օպ­տի­մա­լաց­ման քայ­լե­րը [5]։ Նման վե­րահս­կո­ղա­կան տրա­մա­բա­նու­թյան պայ­ման­նե­րում նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րը մի­ա­ժա­մա­նակ և՛ չափ­ման, և՛ կար­գա­վոր­ման մե­խա­նիզմ­ներ ե­ն՝ տա­րած­վե­լով սուբյեկ­տի նե­րաշ­խար­հի վրա՝ հաս­նե­լով ը­նդ­հուպ մտա­ծո­ղու­թյուն, հու­զա­կան ար­ձա­գանք­ներ, վար­քի կա­ռա­վար­ման մա­կար­դակ։­

Այս հե­ռան­կարն ա­ռա­վել ը­նդ­գծ­ված է Կատ­րին Մա­լա­բո­ւի նեյ­րո­գի­տու­թյան քն­նա­դա­տա­կան վեր­լու­ծու­թյան մեջ։ Ը­ստ նրա՝ ու­ղե­ղը վե­րած­վում է սահ­մա­նային օբյեկ­տի. այն մի­ա­ժա­մա­նակ և՛ ու­սում­նա­սի­րու­թյան են­թա­կա կեն­սա­բա­նա­կան նյութ է, և՛ մար­դու սուբյեկ­տի­վու­թյան ու ըն­կա­լո­ղա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րի ո­րոշ­ման պայ­ման [6]։ Այս հա­մա­տեքս­տում նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րը ոչ մի­այն բա­ցա­հայ­տում են, թե ի­նչ­պի­սին է ու­ղե­ղը, այլև սահ­մա­նում ե­ն՝ ի­նչ­պի­սին պետք է այն լի­նի։­

Այս­պի­սով, նեյ­րո­սուբյեկ­տը, ո­րը մշ­տա­պես հետ­ևում է իր մտ­քե­րին, զգաց­մունք­նե­րին և վար­քագ­ծին, պա­տաս­խա­նա­տու է իր ու­ղե­ղի «­ճիշտ» գոր­ծու­նե­ու­թյան ա­պա­հով­ման հա­մար և գոր­ծում է տեխ­նո­լո­գի­ա­կան վե­րահս­կո­ղու­թյան և ի­նք­նա­դի­տարկ­ման մի­ջա­վայ­րում։ Նրան բնո­րոշ վար­քագ­ծային ու կոգ­նի­տիվ դի­նա­մի­կան պայ­մա­նա­վոր­ված է ոչ թե ար­տա­քին պար­տադ­րան­քով, այլ ներշնչ­ված կար­գա­պա­հու­թյամբ, ին­չը հա­մա­պա­տաս­խա­նում է Ֆու­կոյի ներ­կա­յաց­րած «հ­նա­զանդ սուբյեկ­տի» դի­նա­մի­կային՝ այժմ ար­դեն վե­րար­տադր­ված նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­կան մի­ջա­վայ­րում։­

Իշ­խա­նա­կան տրա­մա­բա­նու­թյան նման փո­խա­կեր­պումն ա­ռա­վել տե­սա­նե­լի է դառ­նում Թո­մաս Լեմ­կե­ի մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում: Վեր­ջինս փաս­տում է, որ ժա­մա­նա­կա­կից իշ­խա­նու­թյու­նը գոր­ծադր­վում է ոչ թե ո­ւղ­ղա­կի ճնշ­մամբ, այլ ան­հա­տի ի­նք­նա­վեր­լու­ծու­թյան և բա­րե­լավ­ման կամ­քի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ [7]։ Ի­սկ վեր­ջինս ա­ռանձ­նա­պես տե­սա­նե­լի է այն դեպ­քե­րում, ե­րբ ան­հա­տը ձգ­տում է իր ներ­սում հաս­տատ­ված նեյ­րո­նոր­մե­րի հա­մա­պա­տաս­խա­նու­թյա­նը՝ ի­նք­նա­կամ վե­րահս­կե­լով սե­փա­կան մտ­քե­րը, հույ­զե­րը և վար­քը։ Այս եր­ևույ­թը տե­սա­նե­լի է նաև Տա­րոն Աբ­րա­հա­մյա­նի դի­տար­կում­նե­րում, ո­վ խո­սում է նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րի մա­սին որ­պես մի հա­մա­կարգ, ո­րը գոր­ծադ­րում է «­ճա­նա­չո­ղա­կան ան­վտան­գու­թյան» և «­նեյրո­կեն­սա­քա­ղա­քա­կան կար­գա­վոր­ման» ռազ­մա­վա­րու­թյուն­ներ՝ միտ­ված մտա­ծո­ղու­թյան ո­ւղ­ղորդ­մա­նը, կան­խա­տես­մա­նը և կար­գա­բեր­մա­նը որ­պես նեյրո­քա­ղա­քա­կան ռիս­կե­րի կա­ռա­վար­ման մե­թոդ [8]։

­Հետ­ևա­պես, նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րը, գոր­ծե­լով գի­տե­լի­քի, նոր­մա­լաց­ման և վե­րահս­կո­ղու­թյան խաչ­մե­րու­կում, վե­րած­վում են ժա­մա­նա­կա­կից կար­գա­պա­հա­կան իշ­խա­նու­թյան ա­ռանց­քային գոր­ծիք­նե­րի։ Դրանք ոչ մի­այն վե­րահս­կում են ու­ղե­ղը որ­պես տվյալ­նե­րի աղ­բյուր, այլև վե­րաձ­ևում են նոր­մա­տիվ պատ­կե­րա­ցում­նե­րը՝ կապ­ված «­նոր­մալ», «ար­դյու­նա­վետ» և «­քա­ղա­քա­կա­նա­պես ըն­դու­նե­լի» նեյրո­ճա­նա­չո­ղա­կան գոր­ծու­նե­ու­թյան հետ։

­

Նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րը որ­պես կար­գա­պա­հա­կան իշ­խա­նու­թյան գոր­ծիք. պա­նօպ­տի­կոնն ար­դի­ա­կան դրս­ևո­րում­նե­րում

Նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­ներն ար­մա­տա­պես վե­րա­փո­խում են վե­րահս­կո­ղու­թյան և ի­նք­նա­կա­ռա­վար­ման դաշ­տե­րը՝ հատ­կա­պես աշ­խա­տա­վայ­րե­րում, կր­թա­կան հա­մա­կար­գում և ա­ռող­ջա­պա­հա­կան մի­ջա­վայ­րե­րում։ Հա­ճախ այս տեխ­նո­լո­գի­ա­նե­րն ա­նընդ­հատ և բա­ցա­հայտ վե­րահս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու ան­հրա­ժեշ­տու­թյուն չեն ու­նե­նում։ Փո­խա­րե­նը դրանք գոր­ծում են մի հա­մա­կար­գի տրա­մա­բա­նու­թյամբ, ո­րը Ֆու­կոն բնու­թագ­րում է «­պա­նօպ­տի­կոն» եզ­րույ­թի մի­ջո­ցով։ Պա­նօպ­տի­կո­նը ճար­տա­րա­պե­տա­կան և հա­սա­րա­կա­կան վե­րահս­կո­ղու­թյան մո­դել է, ո­րը նա­խագծ­վել է Ջե­րե­մի Բեն­թա­մի կող­մից 18-րդ դա­րում՝ ի­բրև բան­տի կա­ռուց­ված­քային նա­խա­գիծ, ո­րի դեպ­քում մի կենտ­րո­նա­կան աշ­տա­րա­կից հնա­րա­վոր կլի­ներ վե­րահս­կել բո­լոր խցե­րը, մինչ­դեռ այդ խցե­րում գտն­վող­նե­րը եր­բեք չէին ի­մա­նա՝ տվյալ պա­հին ա­րդյոք ի­րենց դի­տո՞ւմ են, թե՞ ո­չ։ Ֆու­կոյի մեկ­նա­բա­նու­թյամբ՝ սա մի հա­մա­կարգ է, որ­տեղ վե­րահս­կո­ղու­թյան դի­նա­մի­կան հիմն­ված է են­թադ­րյալ, այլ ոչ թե փաս­տա­ցի ներ­կա­յու­թյան վրա. «­Պա­նօպ­տի­կոնն ար­դյու­նա­վետ է հենց այն պատ­ճա­ռով, որ չի պա­հան­ջում տե­սա­նե­լի հս­կո­ղու­թյուն. այն գոր­ծում է՝ օգ­տա­գոր­ծե­լով տե­սա­նե­լի­ու­թյան մի տրա­մա­բա­նու­թյուն, ո­րին սուբյեկ­տը են­թարկ­վում է, թե­կուզ և ոչ ոք նրան չի դի­տում» [1]։ Այս պայ­ման­նե­րում սուբյեկտն սկ­սում է ի­նք­նա­կար­գա­վո­րել սե­փա­կան վար­քը՝ հպա­տակ­վե­լով մշ­տա­դի­տարկ­ման հնա­րա­վո­րու­թյան ֆան­տազ­մին։ Ժա­մա­նա­կա­կից նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րը վե­րար­տադ­րում են նույն տրա­մա­բա­նու­թյու­նը՝ ձևա­վո­րե­լով մշ­տա­դի­տարկ­ման պատ­րանք, ո­րն ու­նի ան­տե­սա­նե­լի, բայց մշ­տա­պես հնա­րա­վոր ներ­կա­յու­թյան ազ­դե­ցու­թյուն։ Սա ոչ մի­այն ձևա­վո­րում է վար­քային ի­նք­նա­կար­գա­պա­հու­թյուն, այլև ազ­դում է ա­վե­լի խո­րը՝ ճա­նա­չո­ղա­կան և հու­զա­կան մա­կար­դակ­նե­րում։ Այժմ դի­տարկ­ման օբյեկ­տը մի­այն սուբյեկ­տի գոր­ծո­ղու­թյուն­ներն ու վար­քը չեն, այլ նաև՝ նրա մտ­քերն ու զգա­ցում­նե­րը։ Այլ կերպ ա­սած՝ դի­տարկ­վո­ղը մի­այն «ինչ ես ա­նում»-ը չի, այլ՝ «ինչ ես մտա­ծում կամ զգում»։

Այս­պի­սով, վե­րահս­կո­ղու­թյան ո­րա­կը փոխ­վում է՝ վե­րած­վե­լով նեյ­րո­պա­նօպ­տի­կո­նային կա­ռույ­ցի, ո­րը հա­մադ­րում է ճար­տա­րա­պե­տա­կան վե­րահս­կո­ղու­թյան սկզ­բունք­նե­րը ժա­մա­նա­կա­կից նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­կան գոր­ծի­քա­կազ­մի հետ։ Այլ կերպ ա­սած՝ վե­րահս­կո­ղու­թյու­նը դառ­նում է ներ­գոր­ծուն, ան­տե­սա­նե­լի և բազ­մա­շերտ՝ մի­ա­ժա­մա­նակ կար­գա­վո­րե­լով ի­նչ­պես ար­տա­քին վար­քը, այն­պես էլ ներ­քին կյան­քը։ Ի­նչ­պես նշում է Ֆու­կոն, ի­նք­նու­թյու­նը ձևա­վոր­վում է որ­պես սուբյեկ­տաց­ման պրակ­տի­կա, ե­րբ ան­հատն ի­նքն է աշ­խա­տում իր վրա՝ վե­րա­փո­խե­լով ի­րեն իշ­խա­նու­թյան կող­մից նա­խանշ­ված ձևե­րով [9]։

­

Ա­կա­դե­մի­ա­կան բաց. պա­նօպ­տի­կոնն ու նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րը

­Հա­մե­մա­տա­բար սուղ են աշ­խա­տու­թյուն­նե­րը, ո­րոնք ո­ւղ­ղա­կի­ո­րեն ու­սում­նա­սի­րում են պա­նօպ­տի­կո­նի և նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րի փոխ­հա­րա­բե­րու­թյու­նը։ Սա­կայն ո­րոշ հե­ղի­նակ­ներ բարձ­րա­ձայ­նել են վե­րահս­կո­ղու­թյան այս նոր ձևե­րի մա­սին։ Օ­րի­նակ՝ Քա­րեն Յոն­գը «­գերհ­րա­հան­գում» (hypernudge` հա­մա­կար­գային, շա­րու­նա­կա­բար հար­մար­վող և ան­հա­տին ո­ւղղ­ված թվային մի­ջամ­տու­թյուն, ո­րն օգ­տա­գոր­ծում է մեծ տվյալ­ներ [big data], ար­հես­տա­կան բանականություն (ինտելեկտ) ու ալ­գո­րիթմ­ներ՝ մար­դուն ո­րո­շա­կի վարք ու­նե­նա­լուն մղե­լու կամ ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու գոր­ծըն­թա­ցում ո­ւղ­ղոր­դե­լու հա­մար) հաս­կա­ցու­թյամբ նկա­րագ­րում է ալ­գո­րիթ­մա­կան մի­ջամ­տու­թյուն­նե­րը, ո­րոնք պար­բե­րա­բար ո­ւղ­ղոր­դում են ան­հա­տի ը­նտ­րու­թյուն­նե­րը՝ ա­ռանց նրա հս­տակ գի­տակ­ցու­թյան [10]։ Նեյ­րո­մար­քե­թին­գում կի­րառ­վող տեխ­նո­լո­գի­ա­նե­րը, մաս­նա­վո­րա­պես աչ­քե­րի հե­տագծ­ման (eye-tracking) հա­մա­կար­գե­րը, ո­րոնք թույլ են տա­լիս պար­զել սպա­ռո­ղի ու­շադ­րու­թյան և հու­զա­կան ար­ձա­գանք­նե­րի նյար­դա­բա­նա­կան նա­խան­շան­նե­րը, ե­րբ վեր­ջինս նա­յում է որ­ևէ գո­վազ­դային բո­վան­դա­կու­թյուն։ Հիմն­վե­լով այդ տվյալ­նե­րի վրա՝ ալ­գո­րիթմ­նե­րը հե­տա­գա­յում ան­հա­տին ցու­ցադ­րում են հա­տուկ ձևով ը­նտր­ված գո­վազդ­ներ, պատ­կեր­ներ, նույ­նիսկ՝ գույ­ներ ու ձայ­ներ, ո­րոնք ա­ռա­վել «ազ­դու» են տվյալ սպա­ռո­ղի ու­ղե­ղային ար­ձա­գանք­նե­րի հա­մա­տեքս­տում։ Ա­հա այս­տեղ է գոր­ծում hypernudge-ը. հա­մա­կար­գը կրկ­նա­կի օ­ղա­կով ազ­դում է ը­նտ­րու­թյան վրա՝ նախ­քան ան­ձը կձ­ևա­վո­րի այդ ը­նտ­րու­թյունն իր գի­տակ­ցու­թյան մա­կար­դա­կում։ Նա կար­ծում է, թե այդ ը­նտ­րու­թյունն ի­րենն է, մինչ­դեռ ի­րա­կա­նում այն կա­ռուց­ված է նրա վրա ներ­գոր­ծած նյար­դա­բա­նա­կան ազ­դե­ցու­թյուն­նե­րի և ալ­գո­րիթ­մային կան­խա­տե­սում­նե­րի մի­ջո­ցով։ «Չ­նա­յած ոչ ֆոր­մալ և թա­քուն լի­նե­լու հան­գա­ման­քին՝ այդ մի­ջամ­տու­թյուն­նե­րը կա­րող են ու­նե­նալ խոր­քային ազ­դե­ցու­թյուն մար­դու ի­նք­նա­վա­րու­թյան վրա՝ ձևա­վո­րե­լով ը­նտ­րու­թյուն­ներ դեռ մինչև դրանց գի­տակ­ցու­մը» [10]։

Թեև Յոնգն ու­ղիղ չի խո­սում նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րի մա­սին, նրա վեր­լու­ծու­թյու­նը վե­րա­բե­րե­լի է ու­ղե­ղի՝ որ­պես ը­նտ­րու­թյան և նա­խատ­րա­մադր­վա­ծու­թյան օբյեկտ դի­տարկ­ման հա­մա­տեքս­տին։ Նման դի­տար­կում ա­նում է նաև Շո­շա­նա Զու­բոֆն իր «հս­կո­ղու­թյան կա­պի­տա­լիզ­մի» մեջ՝ ը­նդ­գծե­լով, որ ժա­մա­նա­կա­կից վե­րահս­կո­ղու­թյան մե­խա­նիզմ­նե­րը հա­մա­կար­գային, շա­րու­նա­կա­բար հար­մար­վող և ան­հա­տին ո­ւղղ­ված թվային մի­ջամ­տու­թյուն­ներ են, ո­րոնք օգ­տա­գոր­ծում են մեծ տվյալ­ներ, ար­հես­տա­կան բանականություն (ինտելեկտ) և ալ­գո­րիթմ­ներ՝ ձևա­վո­րե­լու այն­պի­սի մի­ջա­վայր, ո­րն ի վի­ճա­կի է կան­խա­տե­սել ու նա­խա­պես պայ­մա­նա­վո­րել մար­դու վար­քը՝ կան­խե­լով ոչ նպա­տա­կային հա­մար­վող ցան­կու­թյուն­նե­րի ար­տա­հայ­տու­մը դեռ մինչև ո­րոշ­ման կամ գոր­ծո­ղու­թյան կա­յա­ցու­մը [4]։

­Նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­ներն այս տե­սա­կե­տից հայտն­վում են նա­խախ­նամ վե­րահս­կո­ղու­թյան դաշ­տում, ե­րբ տվյալ­նե­րը չեն ար­ձա­նագ­րում ան­ցյա­լը, այլ ձևա­վո­րում են ա­պա­գա վար­քա­գիծ։

 

Ինք­նա­կա­ռա­վա­րող ու­ղեղ՝ կար­գա­պահ մարմ­նի փո­խա­րեն

­Ֆու­կոյի պա­նօպ­տի­կո­նում մար­մի­նը վե­րա­փոխ­վում էր կար­գա­պահ մարմ­նի, նոր հա­րա­ցույ­ցում ու­ղե­ղը դառ­նում է կար­գա­պա­հու­թյան նոր «­տա­րածք»։ Ի­նք­նա­վե­րահս­կո­ղու­թյու­նը, ո­րը հնա­զան­դու­թյան ա­ռանցք էր դա­սա­կան մո­դե­լում, այժմ վե­րած­վում է ի­նք­նա­նեյ­րո­կա­ռա­վար­ման՝ ճա­նա­չո­ղա­կան աշ­խա­տան­քի, ար­դյու­նա­վե­տու­թյան, կենտ­րո­նաց­ման, տրա­մադր­վա­ծու­թյան մշ­տա­դի­տարկ­ման մի­ջո­ցով։ Ռոու­զը գրում է. «­Սուբյեկ­տը կոչ­ված է կա­ռա­վա­րե­լու սե­փա­կան կեն­սա­բա­նա­կան նե­րու­ժը՝ այդ թվում՝ ու­ղե­ղային ռե­սուրս­նե­րը, ի­նչ­պի­սիք են հի­շո­ղու­թյու­նը, ու­շադ­րու­թյու­նը կամ ի­նք­նա­կար­գա­վո­րու­մը» [5]։

­

Վե­րահս­կո­ղա­կան իշ­խա­նու­թյան ձևե­րը նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­կան դաշ­տում

­Թեև Ֆու­կոյի կար­գա­պա­հա­կան իշ­խա­նու­թյան վեր­լու­ծու­թյու­նը շա­րու­նա­կում է մնալ կար­ևոր տե­սա­կան հիմք նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րի՝ որ­պես ի­նք­նա­կար­գա­պահ սուբյեկտ­նե­րի ար­տադ­րող մե­խա­նիզմ­նե­րի քն­նու­թյան հա­մար, սա­կայն ներ­կայիս տեխ­նո­լո­գի­ա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րը՝ հատ­կա­պես նեյ­րոհս­կո­ղու­թյան և տվյա­լա­հեն կա­ռա­վար­ման ա­ճը, պա­հան­ջում են իշ­խա­նու­թյան վե­րաի­մաս­տա­վո­րում նաև հետ­ֆու­կո­յա­կան տե­սան­կյու­նից։ Այս նպա­տա­կով, Դելյո­զի «­վե­րահս­կո­ղա­կան հա­սա­րա­կու­թյան» (société de contrôle) և Զու­բո­ֆի «հս­կո­ղու­թյան կա­պի­տա­լիզ­մի» (surveillance capitalism) տե­սու­թյուն­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս բա­ցա­հայ­տե­լու նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րի իշ­խա­նա­կան կի­րա­ռու­թյուն­նե­րի նոր տրա­մա­բա­նու­թյու­նը՝ տա­րա­ծա­կան կար­գա­պա­հու­թյու­նից ան­ցում կա­տա­րե­լով դե­պի ժա­մա­նա­կային կան­խա­տե­սում և ալ­գո­րիթ­մա­կան միկ­րոհս­կո­ղու­թյուն։ Ար­դի տեխ­նո­լո­գի­ա­կան ու թվայ­նաց­ված մի­ջա­վայ­րում վե­րահս­կո­ղու­թյան ձևե­րը ո­րա­կա­կան փո­փո­խու­թյան են են­թարկ­վում։ Իշ­խա­նու­թյունն այլևս սահ­մա­նա­փակ­ված չէ ի­նս­տի­տու­ցի­ո­նալ տա­րածք­նե­րով կամ ֆի­զի­կա­կան կար­գա­պա­հու­թյան սահ­ման­նե­րով։ Ի­նչ­պես ցույց է տա­լիս Դելյո­զը, ժա­մա­նա­կա­կից հա­սա­րա­կու­թյուն­նե­րը կար­գա­պա­հե­ցու­մից ան­ցում են կա­տա­րել վե­րահս­կո­ղա­կան հա­սա­րա­կու­թյան, որ­տեղ կար­գա­վո­րու­մը տե­ղի է ու­նե­նում հոս­քային, մո­դու­լային և տվյա­լա­հեն մե­խա­նիզմ­նե­րի մի­ջո­ցով [3]։ Ը­ստ Դելյո­զի՝ հս­կո­ղու­թյու­նը գոր­ծում է ոչ թե փակ տա­րածք­նե­րում, այլ բաց հա­մա­կար­գե­րի, ծած­կագ­րե­րի, մուտ­քի ու ել­քի թույլտ­վու­թյուն­նե­րի ծած­կագ­րային տի­րույ­թում։ Այս դեպ­քում իշ­խա­նու­թյունն այլևս չի պա­հան­ջում տե­սա­նե­լի­ու­թյուն կամ ու­ժի կի­րա­ռու­թյուն. այն փո­խա­րին­վում է ա­նընդ­հատ մշ­տա­դի­տարկ­մամբ, ո­րին ան­հա­տը են­թարկ­վում է ի­բրև տվյալ­նե­րի մշ­տա­կան մա­տա­կա­րար։ Նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­ներն այս հա­մա­կար­գում օգ­տա­գործ­վում ե­ն՝ հա­վա­քե­լու, վեր­լու­ծե­լու և մշա­կե­լու մար­դու ու­ղե­ղի ակ­տի­վու­թյան տվյալ­նե­րը։ Այս տե­ղե­կատ­վու­թյան հի­ման վրա հնա­րա­վոր է ոչ մի­այն հաս­կա­նալ, թե ի­նչ է ար­դեն տե­ղի ու­նե­ցել, այլ նաև կան­խա­տե­սել, թե ի­նչ կմ­տա­ծի կամ ի­նչ­պես կվար­վի մարդն ա­պա­գա­յում։ Այս տրա­մա­բա­նու­թյունն ա­ռա­վել տե­սա­նե­լի է Զու­բո­ֆի հս­կո­ղա­կան կա­պի­տա­լիզ­մի տե­սու­թյան մեջ։ Ը­ստ Զու­բո­ֆի՝ ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գի­ա­նե­րը հա­վա­քագ­րում են «ա­վել­ցու­կային վար­քային տվյալ­ներ»՝ ան­հատ­նե­րի մա­սին այն տե­ղե­կատ­վու­թյու­նը, ո­րը դուրս է ի­րենց գի­տա­կից վե­րահս­կո­ղու­թյու­նից։ Այս տվյալ­նե­րը հե­տա­գա­յում օգ­տա­գործ­վում են վար­քագ­ծի նա­խագծ­ման և ո­ւղ­ղորդ­ման նպա­տակ­նե­րով՝ ծա­ռայե­լով ոչ մի­այն քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման, այլ նաև՝ շու­կա­յա­կան շա­հա­գործ­ման հա­մա­կար­գե­րին [4]։ Այս տե­սա­կան մո­դել­ներն ի­րա­կան կի­րա­ռու­թյուն են ստա­նում հատ­կա­պես կր­թու­թյան և աշ­խա­տան­քի ո­լորտ­նե­րում, որ­տեղ նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րը վե­րած­վում են սո­ցի­ա­լա­կան վե­րահսկ­ման գոր­ծիք­նե­րի։ Նմա­նա­տիպ հս­կո­ղա­կան մե­խա­նիզմ­ներ՝ նեյ­րո­դի­տարկ­ման սար­քեր, այ­սօր Չի­նաս­տա­նում, Ա­ՄՆ-ո­ւմ և Իս­րայե­լում մի շարք ըն­կե­րու­թյուն­ներ օգ­տա­գոր­ծում են աշ­խա­տող­նե­րի ու­ղե­ղային ակ­տի­վու­թյունն ի­րա­կան ժա­մա­նա­կում հետ­ևե­լու հա­մար։ EEG տվիչ­նե­րի մի­ջո­ցով հնա­րա­վոր է ար­ձա­նագ­րել կենտ­րո­նաց­ման աս­տի­ճա­նը, հոգ­նա­ծու­թյան նշան­նե­րը կամ հու­զա­կան հա­կազ­դում­նե­րը, ո­րոնք վե­րած­վում են գոր­ծա­տո­ւի հա­մար տվյալ­նե­րի՝ ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու նպա­տա­կով։ Այս­պես, աշ­խա­տա­կիցն այլևս ըն­կալ­վում է ոչ թե որ­պես ի­նք­նա­վար մաս­նա­գի­տա­կան սուբյեկտ, այլ՝ տվյալ­նե­րի աղ­բյուր՝ օպ­տի­մալ կա­ռա­վար­ման են­թա­կա օբյեկտ։ Նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րի վե­րահս­կո­ղա­կան կի­րա­ռու­թյու­նը տա­րած­վում է նաև զին­ված ու­ժե­րի ո­լոր­տում։ Օ­րի­նակ՝ Ա­ՄՆ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան Պաշտ­պա­նու­թյան ա­ռա­ջա­դեմ հե­տա­զո­տա­կան նա­խագ­ծե­րի գոր­ծա­կա­լու­թյան՝ DARPA-ի մի ծրա­գիր մշա­կում է նյար­դա­հա­բե­կիչ հա­մա­կար­գեր, ո­րոնք ար­ձա­գան­քում են զին­ծա­ռայող­նե­րի ու­ղե­ղային ակ­տի­վու­թյա­նը՝ նրանց ու­սուց­ման գոր­ծըն­թացն ան­հա­տա­կա­նաց­նե­լու և ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման ա­րա­գու­թյունն ու ար­դյու­նա­վե­տու­թյու­նը բարձ­րաց­նե­լու հա­մար։ Այս­տեղ նեյ­րո­դի­տար­կումն ո­ւղղ­ված է ոչ մի­այն ներ­կայիս վար­քի կար­գա­վոր­մա­նը, այլ նաև ա­պա­գա ո­րո­շում­նե­րի կան­խա­տես­մա­նը՝ մինչ դրանք կա­յաց­վեն գի­տակ­ցա­կան մա­կար­դա­կում։ Այս հա­մա­տեքս­տում հե­տաքրք­րա­կան են նաև Չի­նաս­տա­նի ո­րոշ դպ­րոց­նե­րում ներդր­ված նեյ­րոհս­կող սար­քե­րը՝ հա­տուկ նա­խագծ­ված ա­շա­կերտ­նե­րի ու­ղե­ղային ակ­տի­վու­թյան մշ­տա­դի­տարկ­ման հա­մար։ Այս EEG գո­տի­նե­րը դա­սի ժա­մա­նակ հետ­ևում են ա­շա­կեր­տի ու­շադ­րու­թյան մա­կար­դա­կին՝ հա­վա­քե­լով ու­ղե­ղի տվյալ­ներ ի­րա­կան ժա­մա­նա­կում։ Դրանք վեր­լուծ­վում են ալ­գո­րիթմ­նե­րով, ձևա­վոր­վում են վար­կա­նի­շային ա­ղյու­սակ­ներ և շա­բա­թա­կան զե­կույց­նե­րը ներ­կա­յաց­վում են ու­սու­ցիչ­նե­րին ու ծնող­նե­րին, ո­րոշ դեպ­քե­րում՝ նաև պե­տա­կան կա­ռույց­նե­րին՝ դպ­րո­ցա­կան «ար­դյու­նա­վե­տու­թյան» ը­նդ­հա­նուր գնա­հատ­ման հա­մար։ Այս գոր­ծե­լա­կեր­պե­րի հա­մադ­րու­մը վկա­յում է, որ նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­ներն ի­րա­կա­նում գոր­ծի են դր­վում տար­բեր հա­սա­րա­կա­կան են­թա­հա­մա­կար­գե­րում՝ աշ­խա­տան­քից, կր­թու­թյու­նից մինչև բա­նակ՝ միև­նույն՝ տվյա­լա­հեն հս­կո­ղու­թյան տրա­մա­բա­նու­թյամբ։ Այս ա­մե­նը հաս­տա­տում է՝ կար­գա­պա­հա­կան և հս­կո­ղա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը չեն գոր­ծում որ­պես ի­րար փո­խա­րի­նող հա­մա­կար­գեր, այլ մի­ա­հյուս­վում ե­ն՝ ստեղ­ծե­լով նոր կար­գա­վոր­ման ռե­ժիմ­ներ, որ­տեղ սուբյեկ­տի վար­քը, ը­նտ­րու­թյուն­նե­րը և հու­զա­կան վի­ճակ­նե­րը վե­րած­վում են միկ­րոհս­կո­ղու­թյան օբյեկտ­նե­րի՝ հա­ճախ ա­ռանց այդ սուբյեկտ­նե­րի լի­ո­վին գի­տակց­ման կամ հա­մա­ձայ­նու­թյան։ Ե­թե կարգապահական հս­կո­ղու­թյան տրա­մա­բա­նու­թյամբ խթան­վում է հա­մա­պա­տաս­խան սուբյեկտ­նե­րի կար­գա­պա­հու­թյու­նը, ու­շադ­րու­թյան պահ­պա­նումն ու ի­նք­նա­կա­ռա­վա­րու­մը, ա­պա հս­կո­ղա­կան տրա­մա­բա­նու­թյամբ՝ նրանց ու­ղե­ղը վե­րած­վում է տվյա­լային ռե­սուր­սի, ո­րը մշակ­վում է ա­ռանց նրանց գի­տակց­ման՝ մա­տա­կա­րար­վե­լով տվյալ են­թա­հա­մա­կար­գը պլա­նա­վո­րող­նե­րին և պե­տա­կան հա­մա­կար­գե­րին։ Այս­տեղ ան­հատն այլևս մի­այն ու­սա­նող, զին­ծա­ռայող կամ աշ­խա­տող չէ. նա դառ­նում է տե­ղե­կու­թյուն՝ տվյալ­ներ կրող, գնա­հատ­վող և մո­դե­լա­վոր­վող սուբյեկտ։ Այս գոր­ծե­լա­կերպն ամ­բող­ջու­թյամբ ար­տա­ցոլ­ված է Դելյո­զի «­կո­դային հս­կո­ղու­թյան» մեջ, որ­տեղ ան­հատ­նե­րը ոչ թե կա­ռա­վար­վում են տե­սա­նե­լի իշ­խա­նու­թյամբ, այլ՝ ան­տե­սա­նե­լի ալ­գո­րիթմ­նե­րի մի­ջո­ցով [3]։ Ի­սկ Զու­բո­ֆի տե­սան­կյու­նից՝ տվյալ­նե­րի նման հա­վա­քու­մը հաս­տա­տում է, որ հս­կո­ղու­թյան ներ­կայիս ձևե­րը ոչ թե պար­զա­պես ար­ձա­նագ­րում են ան­ցյա­լը, այլ ո­ւղ­ղոր­դում են ա­պա­գան՝ մինչ սուբյեկ­տը որ­ևէ գի­տակց­ված գոր­ծո­ղու­թյուն կկա­տա­րի [4]։

Այս­պի­սով, վե­րահս­կո­ղա­կան իշ­խա­նու­թյան պայ­ման­նե­րում նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­ներն այլևս չեն գոր­ծում պար­զա­պես որ­պես դի­տարկ­ման կամ կար­գա­պա­հու­թյան մի­ջոց­ներ։ Ու­սում­նա­սի­րու­թյան սպեկտ­րի նմա­նա­տիպ ը­նդ­լայ­նու­մը թույլ է տա­լիս հաս­կա­նալ, թե ի­նչ­պես է ձևա­վոր­վում ժա­մա­նա­կա­կից սուբյեկ­տը՝ ապ­րե­լով մի­ա­ժա­մա­նակ ի­նք­նա­կար­գա­վոր­ման պա­հանջ­նե­րի, ալ­գո­րիթ­մային ո­ւղ­ղորդ­ված ցան­կու­թյուն­նե­րի, ա­զա­տու­թյան զգաց­ման և ան­տե­սա­նե­լի վե­րահսկ­ման ճն­շում­նե­րի պայ­ման­նե­րում։

­

Նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րի է­թի­կա­կան հետ­ևանք­նե­րը և դի­մադ­րու­թյան հնա­րա­վոր ձևե­րը

Նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րի կի­րառ­ման ո­լորտ­նե­րում՝ սկ­սած ա­ռող­ջա­պա­հու­թյու­նից մինչև կր­թու­թյուն և աշ­խա­տան­քային հա­րա­բե­րու­թյուն­ներ, ի հայտ են գա­լիս նաև մի շարք է­թի­կա­կան հար­ցադ­րում­ներ, ո­րոնք գե­րա­զան­ցում են վե­րահս­կո­ղու­թյան կամ ան­հա­տա­կան ա­զա­տու­թյան սահ­ման­նե­րը։ Ֆու­կոն զգու­շաց­նում էր, որ իշ­խա­նու­թյու­նը գոր­ծում է ոչ մի­այն դրս­ևոր­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րին մի­ջամ­տե­լով, այլև՝ սուբյեկ­տի գի­տակ­ցու­թյան, վար­քի և զգա­ցո­ղու­թյուն­նե­րի մի­ջո­ցով [11]։ Նման տրա­մա­բա­նու­թյամբ, նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րը կա­րող են վե­րած­վել այն­պի­սի գոր­ծիք­նե­րի, ո­րոնք թույլ են տա­լիս իշ­խա­նու­թյա­նը գոր­ծել ու­ղե­ղի ա­մե­նա­նուրբ և նախ­կի­նում ան­ձեռնմ­խե­լի ո­լորտ­նե­րում։ Ի­նչ­պես նշում են Ռոուզն ու Ա­բի-Ռա­շե­դը, նեյ­րո­գի­տու­թյու­նը «­չա­փա­զանց­նում է մար­դու լի­նե­լու­թյան մա­սին մեր պատ­կե­րա­ցում­նե­րը՝ ներ­կա­յաց­նե­լով նրան որ­պես նեյ­րո­բա­նա­կան գոյ, մի­ա­ժա­մա­նակ պա­տաս­խա­նա­տու և ի­նք­նաօպ­տի­մա­լաց­վող» [12]։

Նախ, ան­հա­տի ի­նք­նու­թյան ձևա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը հարց է բարձ­րաց­նում՝ ա­րդյոք մարդն ի­նքն է շա­րու­նա­կում ձևա­վո­րել սե­փա­կան սուբյեկ­տի­վու­թյու­նը, թե այն ձևա­վոր­վում է հա­մա­կար­գային ռա­ցի­ո­նա­լու­թյուն­նե­րով։ Այս տե­սան­կյու­նից՝ տեխ­նո­լո­գի­ա­կան մի­ջամ­տու­թյու­նը կա­րող է խա­թա­րել ան­ձի ի­նք­նա­վա­րու­թյան գա­ղա­փա­րը՝ հատ­կա­պես այն պայ­ման­նե­րում, ե­րբ նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րը կի­րառ­վում են ա­ռանց մար­դու լի­ար­ժեք և ի­րա­զեկ հա­մա­ձայ­նու­թյան [13]։

Երկ­րորդ, ան­հա­տի մտ­քի և հույ­զե­րի «ար­տաք­նայ­նա­ցու­մը, բա­ցու­մը», վե­րա­ծե­լով դի­տարկ­ման, ու­սում­նա­սի­րու­թյան են­թա­կա դաշ­տի, ի հայտ է բե­րում մտ­քի ան­ձեռնմ­խե­լի­ու­թյան խախտ­ման վտանգ։ Մտ­քի ա­զա­տու­թյու­նը, որ մինչ օ­րս ըն­դուն­ված է որ­պես մար­դու ան­քակ­տե­լի ի­րա­վունք, նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րի մի­ջո­ցով կա­րող է աս­տի­ճա­նա­բար վե­րած­վել չա­փե­լի, վեր­լու­ծե­լի և կա­ռա­վար­վող տար­րի։ Սա ու­ղիղ սպառ­նա­լիք է մար­դու ար­ժա­նա­պատ­վու­թյա­նը և ա­զա­տու­թյա­նը, ի­նչ­պես ձևա­կերպ­ված է Մար­դու ի­րա­վունք­նե­րի հա­մընդ­հա­նուր հռ­չա­կագ­րում (հոդ­ված 18)։

Եր­րորդ, ան­հա­մա­չափ վե­րահս­կո­ղու­թյան ռիս­կը, ո­րն ի հայտ է գա­լիս այս տեխ­նո­լո­գի­ա­նե­րի կի­րառ­մամբ, կա­րող է փո­խել իշ­խա­նու­թյան դա­սա­վոր­վա­ծու­թյու­նը։ Ի­նչ­պես նշում է Ռոու­զը, «­նեյ­րո­վե­րահս­կո­ղու­թյան մե­խա­նիզմ­նե­րը վե­րար­տադ­րում են ոչ թե պար­զա­պես իշ­խա­նու­թյան տե­ղա­բաշ­խու­մը, այլ նրա է­ու­թյու­նը՝ վե­րա­ծե­լով ու­ղե­ղը քա­ղա­քա­կան դաշ­տի» [5]։

­Չոր­րորդ, նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րի մի­ջո­ցով ստաց­ված տվյալ­նե­րի չա­րա­շահ­ման հնա­րա­վո­րու­թյու­նը՝ հատ­կա­պես ա­ռևտ­րային շա­հե­րի շր­ջա­նա­կում, կա­րող է հան­գեց­նել մար­դու մա­սին աննախադեպ նեղ անձնային (ինտիմ) տե­ղե­կատ­վու­թյան կու­տակ­ման և շա­հարկ­ման։ Տվյալ­նե­րի պաշտ­պա­նու­թյան ի­րա­վա­կան հա­մա­կար­գե­րը դեռևս չեն հասց­նում հա­մա­հունչ ար­ձա­գան­քել այս փո­փո­խու­թյուն­նե­րին։ Բա­ցի այս ա­մե­նը՝ հա­սա­րա­կա­կան ազ­դե­ցու­թյան տե­սան­կյու­նից, ե­րբ նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րը ներ­թա­փան­ցում են կր­թա­կան հա­մա­կարգ, դրանք կա­րող են ձևա­վո­րել յու­րա­տիպ սոր­տա­վոր­ման մե­խա­նիզմ­ներ՝ ը­ստ նեյրո­ճա­նա­չո­ղա­կան ցու­ցա­նիշ­նե­րի։ Ար­դյուն­քում, կա­րող է ա­ռա­ջա­նալ նոր սո­ցի­ա­լա­կան տա­րան­ջա­տում, ո­րը հիմն­ված չէ սո­ցի­ալ-տն­տե­սա­կան կամ մշա­կու­թային տար­բե­րու­թյուն­նե­րի, այլ՝ նեյ­րո­ֆի­զի­ո­լո­գի­ա­կան տվյալ­նե­րի վրա [14]։ Սա խո­րաց­նում է «­նեյ­րոէ­լի­տայի» կամ «­նեյ­րո­գե­նի­տիկ վեր­նա­խա­վի» ի հայտ գա­լու վտան­գը՝ տեխ­նո­լո­գի­ա­կան բա­ցա­ռի­կու­թյան պայ­ման­նե­րում։

Վեր­ջա­պես, կար­ևոր է ան­դրա­դառ­նալ նաև դի­մադ­րու­թյան հնա­րա­վոր ձևե­րին։ Դի­մադ­րու­թյու­նը կա­րող է լի­նել ոչ մի­այն քա­ղա­քա­կան ակ­տի­վիզ­մի կամ ի­րա­վա­կան կար­գա­վո­րում­նե­րի մա­կար­դա­կով, այլև ան­հա­տի կող­մից իր նեյ­րոինք­նու­թյան գի­տակց­ման, ի­նք­նա­վեր­լու­ծու­թյան և դի­մադ­րո­ղա­կան ռազ­մա­վա­րու­թյուն­նե­րի մշակ­ման մի­ջո­ցով։ Այս­տեղ կար­ևոր դեր է ստանձ­նում գի­տակ­ցու­թյան դաս­տի­ա­րա­կու­մը։ Ֆու­կոն ը­նդ­գծում էր, որ իշ­խա­նու­թյան ցան­կա­ցած ձև, նույ­նիսկ ա­մե­նաան­տե­սա­նե­լին, են­թադ­րում է դի­մադ­րու­թյուն՝ որ­պես ներ­քին բա­ղադ­րիչ [11]։

Այս հա­մա­տեքս­տում կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել հա­կազ­դե­ցու­թյան ե­րեք հիմ­նա­կան ու­ղի`

  • քա­ղա­քա­ցի­ա­կան վե­րահս­կո­ղու­թյուն և թա­փան­ցի­կու­թյան պա­հանջ.
  • ի­րա­վա­կան հա­մա­կար­գե­րի ար­դի­ա­կա­նա­ցում՝ մար­դու նեյ­րոի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լու հա­մար.
  • կր­թու­թյուն՝ հան­րային ի­րա­զեկ­վա­ծու­թյան բարձ­րաց­ման նպա­տա­կով, ո­րը կն­պաս­տի ան­ձնա­կան ի­նք­նա­գի­տակ­ցու­թյան և տեխ­նո­լո­գի­ա­կան ազ­դե­ցու­թյուն­նե­րի ըն­կալ­ման կա­րո­ղու­թյուն­նե­րի ձևա­վոր­մա­նը։

Այս ա­մե­նը վկա­յում է, որ նեյ­րո­տեխ­նո­լո­գի­ա­նե­րի տա­րա­ծու­մը բա­ցա­հայ­տում է ժա­մա­նա­կա­կից կեն­սա­քա­ղա­քա­կա­նու­թյան նոր է­ջը, որ­տեղ իշ­խա­նու­թյու­նը գոր­ծում է ու­ղե­ղի և գի­տակ­ցու­թյան մա­կար­դա­կում, ի­սկ դի­մադ­րու­թյու­նը սկս­վում է այն պա­հին, ե­րբ ան­հա­տը գի­տակ­ցում է սե­փա­կան նեյ­րո­սուբյեկտ լի­նե­լու փաս­տը։

 

 

Գ­րա­կա­նու­թյուն

  1. Foucault M. Discipline and punish: the birth of the prison. 1977. New York: Pantheon Books.
  2. Foucault M. The history of sexuality, volume 1: An introduction. 1978. New York: Pantheon Books.
  3. Deleuze G. Postscript on the societies of control. JSTOR. 1992;59:3-7.
  4. Zuboff S. The age of surveillance capitalism: The fight for a human future at the new frontier of power. 2019. New York: PublicAffairs.
  5. Rose N. The politics of life itself: Biomedicine, power, and subjectivity in the twenty-first century. 2007. Princeton: Princeton University Press.
  6. Malabou C. What should we do with our brain? 2008. New York: Fordham University Press.
  7. Lemke T. Biopolitics: An advanced introduction. 2011. New York: NYU Press.
  8. Abrahamyan T. Neurobiopolitics and the logic of cognitive governance. J Crit Neurosci. 2022. 2(1):41-52.
  9. Foucault M. Technologies of the self. In Ethics: Subjectivity and Truth, edited by Paul Rabinow. 1988. New York: The New Press.
  10. Yeung K. Hypernudge: Big data as a mode of regulation by design. Information, Communication & Society. 2017;20(1):118-136.
  11. Foucault M. The archaeology of knowledge. Translated by A. M. Sheridan Smith. 1982. New York: Pantheon Books.
  12. Rose N, Abi-Rached J. Neuro: The new brain sciences and the management of the mind. 2013. Princeton: Princeton University Press.
  13. O’Connor C, Joffe H. How has neuroscience affected lay understandings of personhood? A review of the evidence. Public Understanding of Science. 2013;22(3): 254-268.
  14. Ienca M, Andorno R. Towards new human rights in the age of neuroscience and neurotechnology. Life Sciences, Society and Policy. 2017; 13(1): 1-27.