Արհեստական բանականության դերը էպիլեպտիկ նոպաների և էպիլեպսիայի ախտորոշման, բուժման և կանխատեսման գործում
ABSTRACT
Էպիլեպսիան ամենատարածված նյարդաբանական հիվանդություններից է, որն էապես ազդում է բուժառուի առողջության և իր ընտանիքի կյանքի որակի վրա: Ախտորոշման և բուժման մեջ եղած բացերի պատճառով, այս ոլորտն ունի նոր լուծումների կարիք՝ բարելավելու բուժառուի առողջության հետ կապված կյանքի որակը: Մյուս կողմից արհեստական բանականությունն արագ տարածվում է բժշկության տարբեր ոլորտներում՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ և ստեղծելով դաշտ նոր տեսակի բարելավումների համար: Գրականության սույն ակնարկում անդրադարձ է կատարվել էպիլեպսիայի հետ կապված այդ ընդհանուր միտմանը, դրա ախտորոշման մեթոդներին: Եվ քանի որ այս երկու ոլորտներն էլ զարգանում են, դրանց միավորումը ավելի շատ հնարավորություններ է ստեղծում ավելի լավ հասկանալու դեղորայքակայուն էպիլեպսիայի պատճառները և ավելի արդյունավետ կիրառելու առաջադեմ բուժման մեթոդները:
