2-րդ տիպի նարկոլեպսիա ինքնասահմանափակվող էպիլեպսիայի անամնեզով. կլինիկական դեպքի նկարագրություն
ABSTRACT
Նարկոլեպսիան կենտրոնական ծագման քնի քրոնիկ խանգարում է, որն արտահայտվում է ցերեկային քնկոտությամբ և արագ քնի փուլի ախտաբանական դրսևորումներով ըստ պոլիսոմնոգրաֆիայի և քնի լատենցիայի բազմակի թեստավորման (ՔԼԲԹ): Նարկոլեպսիայի համակցումը էպիլեպսիայի հետ հազվադեպ է հանդիպում,սակայն այս երկու հիվանդությունները կարող են ունենալ ընդհանուր կլինիկական առանձնահատկություններ, որոնք կարող են առաջացնել ճշգրիտ ախտորոշման դժվարություններ, հատկապես մանկական պոպուլյացիայում: Գրականության մեջ կան արձանագրված էպիլեպսիայի դեպքեր, որոնք զուգակցվում են ١-ին տիպինարկոլեպսիայի հետ, իսկ մեր կողմից ներկայացվող կլինիկական դեպքը ցույց է տալիս, որ ٢-րդ տիպի նարկոլեպսիան նույնպես կարող է հանդիպել էպիլեպսիայի անամնեզով հիվանդի մոտ: Ներկայացվում է ١٥-ամյատղայի կլինիկական դեպք, որն ունեցել է ինքնասահմանափակվող էպիլեպսիա մինչև ٩ տարեկանը և զննման պահին գանգատվում էր ցերեկային քնկոտությունից ուքնի պարալիզների դրվագներից, որոնք սկսվել էին ١٢տարեկանից: Պոլիսոմնոգրաֆիայի և ՔԼԲԹ-ի միջոցովհաստատվել է 2-րդ տիպի նարկոլեպսիա ախտորոշումը:Մոդաֆինիլի և քնի հիգիենայի միջոցների կիրառումը զգալիորեն բարելավել են հիվանդի գանգատները: Այսկլինիկական դեպքը և գրականության մեջ նկարագրվածմի քանի կլինիկական դեպքեր նարկոլեպսիայի և էպիլեպսիայի համակցման վերաբերյալ ընդգծում են այսհիվադնությունների միջև որոշ հնարավոր խաչվող նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմների առկայությունը, գործիքային քնի հետազոտությունների կարևորությունը և նմանատիպ կլինիկական նշանների ճիշտ ճանաչումը։ Մեր ունեցած տվյալներով այս կլինիկական դեպքը առաջինն է, որ նկարագրում է նարկոլեպսիայի զարգացումն ըստ անամնեզի ինքնասահմանափակվող էպիլեպսիա ունեցող հիվանդի մոտ։
