Գիշերային վարքային խանգարման դեպք պարկինսոնիզմով պացիենտի մոտ
Նադրյան Ն., Բալյան Է., Աթաբեկյան Լ., Թավադյան Զ., Խաչատրյան Ս.
Պարկինսոնի հիվանդության և այլ շարժողական խանգարումների կենտրոն, քնի բժշկության և էպիլեպսիայի կենտրոն, «Սոմնուս» նյարդաբանական կլինիկա, Երևան, ՀայաստանՆյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոն, Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան
ABSTRACT
Նկարագրվում է պարկինսոնյան համախտանիշով և դեմենցիայով հիվանդի դեպք, որը դիմել է գիշերային վարքագծի խանգարման և ցերեկային քնկոտության գանգատներով: Ենթադրվել է, որ բուժառուի մոտ հավանաբար եղել է արագ քնի փուլի վարքային խանգարում: Այնուամենայնիվ, պոլիսոմնոգրաֆիան հայտնաբերել է քնի օբստրուկտիվ ապնոէ, և տվյալ վարքագիծը դիտարկվել է որպես գիշերային տեսողական հալյուցինացիաներ: Բուժառուն համապատասխանել է Լյուիի մարմնիկներով հավանական դեմենցիայի վերանայված կլինիկական չափանիշներին:
Keywords: պարկինսոնիզմ, Լևիի մարմնիկներով դեմենցիա, հալյուցինացիաներ, արագ քնի փուլի վարքային խանգարում
