Հերպես վիրուսների ընտանիքի ներկայացուցիչների ընդհանուր բնութագիրը. I տիպի հերպես սիմպլեքս վիրուսի ախտածին դրսևորումները բերանի խոռոչում, բուժման առանձնահատկությունները
Գայանե Ա. Երիմյան1,*, Լիլիթ Ա. Մանուկյան2
1 Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստան2 «Ղ. Ղազարյան» ատամնաբուժական կլինիկա, Կալիֆորնիա, ԱՄՆ
ABSTRACT
Աշխատության մեջ ներկայացված է հերպես վիրուսների ընտանիքի ժամանակակից ներկայացուցիչների ընդհանուր բնութագիրը, դրանց որոշ առանձնահատկությունները, վարակի տարածման եղանակները: Անդրադարձ է կատարվել I տիպի հերպես սիմպլեքս վիրուսին, դրանով վարակվելու կլինիկական նշաններին, ախտանշաններին, վարակի օրգանիզմ ներթափանցման ուղիներին, բերանի խոռոչում ախտածին դրսևորումներին (ինչպիսիք են խոցոտումները և բշտիկները): Ներկայացված են ընդհանուր ախտանիշները, ինչպիսիք են տենդը, լիմֆադենոպաթիան, թուլությունը, ինչպես նաև պարօդոնտալ դրսևորումները։ Քանի որ բնակչության մեծ մասը վարակված է և համարվում է այս վիրուսի մշտական կրողը անդրադարձ է կատարվել նաև բուժման առանձնահատկություններին և ընդհանուր մոտեցումներին:
*Կոնտակտային հեղինակ. gayanealberti5757@gmail.com
Keywords: հերպես վիրուս, պարօդոնտալ ախտահարում