Armenian Journal of Health & Medical Sciences

EDITORIAL 4-1

DOI: 10.54235/27382737-2024.v4.1-8

EDITORIAL

Հե­տաքրք­րու­թյամբ կար­դա­ցինք Խա­չա­տուր Ա­բո­վյա­նի ան­վան Հայ­կա­կան պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նի կի­րա­ռա­կան հո­գե­բա­նու­թյան ամ­բի­ո­նի հայ­ցորդ Ար­մի­նե Իս­կա­ջյա­նի հե­ղի­նա­կած «­Սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րից կախ­վա­ծու­թյան և ագ­րե­սիվ վար­քի փոխ­հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը» հոդ­վա­ծը [1]:

Մի­ան­շա­նակ հա­մա­միտ ե­նք հե­ղի­նա­կի հետ, որ ի­րոք, Հա­մա­ցան­ցը, ի­նչ­պես գրե­թե ցան­կա­ցած մի­ջոց, բո­լո­րիս ա­ռօ­րյա­յում և մարդ­կու­թյան հա­մար խիստ օգ­տա­կար գոր­ծիք լի­նե­լուն զու­գա­հեռ կա­րող է ու­նե­նալ նաև բա­ցա­սա­կան հետ­ևանք­ներ, ո­րոն­ցից թերևս ա­մե­նա­տա­րած­վա­ծը հա­մա­ցան­ցային կախ­վա­ծու­թյունն է: Խն­դիրն ավելի սուր ու հրա­տապ է լի­նում, ե­րբ խոս­քը գնում է երեխաների և դեռահասների մասին, ե­րբ այդ տա­րի­քի, դեռևս չձ­ևա­վոր­ված ան­հա­տա­կա­նու­թյամբ ան­ձինք բախ­վում են «­հա­մաշ­խար­հային սար­դոս­տայ­նից» ե­կող ու մե­ծա­մա­սամբ չզտ­վող տա­րա­տե­սակ տե­ղե­կատ­վու­թյան և լու­րե­րի հետ: Այդ ա­ռու­մով հատ­կա­պես կար­ևոր է ու­սում­նա­սի­րել ներ­կա­յումս մեծ համ­բավ վայե­լող սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րի դե­րը ա­պա­գա չա­փա­հաս­նե­րի՝ մեր պե­տու­թյան ա­պա­գա լի­ի­րավ ան­դամ­նե­րի կյան­քում և դրանց ներ­գոր­ծու­թյու­նը նրանց հո­գե­կան ա­ռող­ջու­թյան վրա, ի­նչն էլ հանձն է ա­ռել իր ու­սում­նա­սի­րու­թյան մեջ Ա. Իս­կա­ջյա­նը:­

Ընդ­հա­նուր առ­մամբ բարձր գնա­հա­տե­լով հե­ղի­նա­կի աշ­խա­տան­քը և այն մեր հան­դե­սի այս հա­մա­րում գո­հու­նա­կու­թյամբ տպե­լով հան­դերձ՝ այ­նո­ւ-
ա­մե­նայ­նիվ այս խմ­բագ­րա­կա­նի շր­ջա­նակ­նե­րում կցան­կա­նայիք ո­րոշ նկա­տա­ռում­ներ բարձ­րա­ձայ­նել նրա մե­թո­դա­բա­նա­կան մո­տե­ցում­նե­րի ա­ռու­մով, ո­րոնք, հու­սով ե­նք հաշ­վի կառն­վեն իր հե­տա­գա աշ­խա­տանք­նե­րում և ա­վե­լի ար­ժե­քա­վոր ու հա­վաս­տի ար­դյունք­նե­րի կհան­գեց­նեն:

­Մաս­նա­վո­րա­պես, հե­տա­զո­տու­թյան խումբ հան­դի­սա­ցող ան­ձինք ե­ղել են մի­այն մեկ բնա­կա­վայ­րից՝ մայ­րա­քա­ղաք Եր­ևա­նից: Մինչ­դեռ Հա­յաս­տա­նի մա­կար­դա­կով ա­վե­լի ընդհանրական պատ­կե­րա­ցում կազ­մե­լու և գյուղ-շր­ջան-քա­ղաք հնա­րա­վոր տար­բե­րու­թյուն­ներն ի հայտ բե­րե­լու ա­ռու­մով ա­վե­լի ճիշտ կլի­ներ նե­րա­ռել ա­ռն­վազն 3 խումբ՝ մե­կը Եր­ևա­նից, մյու­սը որ­ևէ այլ քա­ղա­քից, եր­րորդն էլ որ­ևէ գյու­ղից:

­Նաև աչ­քի զար­նեց այն փաս­տը, որ հար­ցում­նե­րի մեջ ը­նգրկ­ված աղ­ջիկ­ներն ա­վե­լի շատ է­ին, քան տղա­նե­րը: Դա այն­քան էլ չի ար­տա­ցո­լում տվյալ տա­րի­քային խմ­բում սե­ռային բաշխ­վա­ծու­թյու­նը: Ը­ստ վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րի, «10-19 տա­րե­կան» տա­րի­քային խմ­բում գե­րակշ­ռում է ա­րա­կան սե­ռը (մոտ 1.14 ան­գամ): Այ­սինքն, 90 ա­ղջ­կան պետք է բա­ժին ը­նկ­ներ ա­ռն­վազն 100 տղա, կամ 75 տղային՝ մոտ 65 աղ­ջիկ [2]:

­Մեկ այլ կար­ևոր հարց է հե­տա­զո­տու­թյան է­թիկ կող­մը: Ա­րդյո՞ք հարց­վող­նե­րը (և նրանց ծնող­նե­րը, քա­նի որ մաս­նա­կից­ներն ան­չա­փա­հաս են) տվել են այս հե­տա­զո­տու­թյա­նը մաս­նակ­ցե­լու գրա­վոր ի­րա­զեկ հա­մա­ձայ­նու­թյուն: Ի­նչ­պես հայտ­նի է, հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ան­ցկաց­ման մի­ջազ­գային կա­նոն­նե­րի հա­մա­ձայն՝ հե­տա­զո­տու­թյա­նը մաս­նակ­ցե­լուց ա­ռաջ մաս­նա­կի­ցը պետք է ստո­րագ­րի ի­րա­զեկ հա­մա­ձայ­նու­թյան ձևա­թուղթ, ո­րում պետք է ման­րա­մաս­նո­րեն ներ­կա­յաց­վի տվյալ հե­տա­զո­տու­թյան նպա­տա­կը, դրան մաս­նակ­ցե­լու հնա­րա­վոր ռիս­կերն ու օ­գուտ­նե­րը: Ի­սկ ան­չա­փա­հա­սի ներգ­րավ­ման դեպ­քում նրա­նից բա­ցի պետք է ստո­րագ­րի նաև նրա ծնող­նե­րից մե­կը կամ օ­րի­նա­կան խնա­մա­կա­լը [3]: Թեև հե­տա­զո­տու­թյունն ի­րե­նից ներ­կա­յաց­րել է «­լոկ հար­ցում», այ­նո­ւա­մե­նայ­նիվ այն պետք է հետ­ևի մի­ջազ­գային և ՀՀ-ո­ւմ ըն­դուն­ված նոր­մե­րին:­

Եվ վեր­ջին նկա­տա­ռու­մը վե­րա­բե­րում է հե­տա­զո­տու­թյան մեջ կի­րառ­ված թես­տին ու հար­ցա­շա­րին: Ա­ռա­ջին թես­տի («­Հա­մա­ցան­ցային կախ­վա­ծու­թյան թեստ») բնօ­րի­նակն ան­գլե­րեն է (Internet Addiction Test, IAT): Սույն հե­տա­զո­տու­թյան ժա­մա­նակ Ա. Իս­կա­ջյա­նը կի­րա­ռել է IAT-ի հայե­րեն թարգ­մա­նու­թյու­նը: Սա­կայն այդ հայե­րեն տար­բե­րա­կը դեռևս չի ան­ցել հա­տուկ միջմ­շա­կու­թային հար­մա­րե­ցում և վա­լի­դա­ցում, ի­նչ­պես դա ար­վել է, օ­րի­նակ, խոր­վա­թե­րեն [4] կամ թա­մի­լե­րեն [5] թարգ­մա­նու­թյուն­նե­րի հա­մար: Նույ­նը վե­րա­բե­րում է նաև Իլյի­նի-Կո­վալյո­վի «Անձ­նային ագ­րե­սի­վու­թյուն և կոնֆ­լիկ­տայ­նու­թյուն» մե­թո­դի­կային (Методика «Личностная агрессивность и конфликтность»), ո­րը հե­ղի­նակ­ներն ի սկզ­բա­նե ստեղ­ծել-մ­շա­կել են ռու­սե­րե­նով՝ ռու­սա­խոս բնակ­չու­թյան հա­մար [6]: Ո­ւս­տի Ա. Իս­կա­ջյա­նին ա­ռա­ջար­կում ե­նք պաշ­տո­նա­կան թույլտ­վու­թյուն ստա­նալ վե­րոն­շյալ հար­ցա­շա­րե­րի հե­ղի­նակ­նե­րից և կա­տա­րել դրանց հայե­րեն տար­բե­րակ­նե­րի միջմ­շա­կու­թային հար­մա­րե­ցում, որ­պես­զի հնա­րա­վոր լի­նի և ի­րա­վունք ու­նե­նանք դրանք կի­րա­ռել նաև հա­յա­խոս բնակ­չու­թյան շր­ջա­նում:

­Բա­ցի դրա­նից, IAT-ը Ք. Յան­գի կող­մից մշակ­վել է 1998 թ. գե­րա­զան­ցա­պես չա­փա­հաս­նե­րի մոտ հա­մա­ցան­ցային կախ­վա­ծու­թյու­նը գնա­հա­տե­լու հա­մար: Հե­տա­գա­յում (2014 թ.) այն ձևա­փոխ­վել-պար­զեց­վել է՝ ստեղ­ծե­լով «Internet Addiction Test-Adolescence (IAT-A)», ո­րի ձևա­կեր­պում­ներն ա­վե­լի հար­մար ու հաս­կա­նա­լի են դե­ռա­հաս­նե­րին [7]: Ո­ւս­տի, այդ տա­րի­քային խմ­բի հա­մար թերևս ա­վե­լի նպա­տա­կա­հար­մար կլի­նի հայե­րեն թարգ­մա­նել ու վա­լի­դաց­նել նաև IAT-ի այս վե­րա­նայ­ված տար­բե­րա­կը:­

Ամ­փո­փե­լով՝ ցան­կա­նում ենք ևս մեկ ան­գամ ը­նդ­գծել Ար­մի­նե Իս­կա­ջյա­նի ի­րա­կա­նաց­րած աշ­խա­տան­քի ար­դի­ա­կա­նու­թյունն ու կար­ևո­րու­թյու­նը և հույս հայտ­նել, որ ստաց­ված ար­դյունք­նե­րը կս­տի­պեն պատ­կան մար­մին­նե­րին և հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին հա­մա­պա­տաս­խան քայ­լեր ձեռ­նար­կել Հա­մա­ցան­ցի և մաս­նա­վո­րա­պես սոց­ցան­ցե­րի բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն­նե­րը մեղ­մե­լու ո­ւղ­ղու­թյամբ:

բ.գ.թ., դոցենտ Դավիթ Աբրահամյան
Գլխավոր համախմբագիր, Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես
Հիմնադիր նախագահ, Հայ բժշկագիրների ասոցիացիա

բ.գ.թ. Սամսոն Խաչատրյան
Գլխավոր համախմբագիր, Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես
Հիմնադիր նախագահ, Քնի խանգարումների հայկական ասոցիացիա

Հ­ՂՈՒՄ­ՆԵՐ­

  1. Իս­կա­ջյան Ա. Սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րից կախ­վա­ծու­թյան և ագ­րե­սիվ վար­քի փոխ­հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը: Ա­ԲՀՀ. 2024;4(I):65-72
  2. Հա­յաս­տա­նի վի­ճա­կագ­րա­կան տա­րե­գիրք. Available at: https://armstat.am/file/doc/99526823.pdf – Accessed: May 28, 2024
  3. ­Հել­սին­կի­ի հռ­չա­կա­գիր. Available at: https://hy.wikipedia.org/wiki/­Հել­սին­կի­ի_հռ­չա­կա­գիր – Accessed: May 28, 2024
  4. Černja I, Vejmelka L, Rajter M. Internet addiction test: Croatian preliminary study. BMC Psychiatry. 2019;19(1):388
  5. Ariyadasa G, De Silva C, Gamagedara N, Ambagahawita A. Adaptation, translation, and validation of internet addiction test (iat) to detect internet addiction disorder among 15-19-year-old adolescents in Colombo District, Sri Lanka. Am J Interdiscipl Res Innov. 2023;1(3):24-33
  6. Ильин ЕП, Ковалев ПА. Методика «Личностная агрессивность и конфликтность». Available at: http://vashpsixolog.ru/psychodiagnostic-school-psychologist/69-diagnosisemotional-and-the-personal-sphere/565-method-of-personal-aggression-and-conflict-ilin-andkovalev – Accessed: May 28, 2024
  7. Internet Addiction Test-Adolescence (IAT-A). Available at: https://emerge.ucsd.edu/r_6xqudtqqkitelhr/#:~:text=The%20Internet%20Addiction%20Test%2DAdolescence,%2C%20sleeping%20patterns%2C%20and%20feelings. – Accessed: May 28, 2024