Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

Հետբուհական բժշկական կրթության համակարգը Հայաստանում. ներկա իրավիճակի համեմատական վերլուծություն

Գոհար Ա. Երիմյան
Ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, ՀՀ ԱՆ, Երևան, Հայաստան

ԱՄՓՈՓԱԳԻՐ

Հետբուհական կրթությունը բժշկի ձևավորման ու կայացման գործընթացի անքակտելի մասն է։ Հայաստանում բժշկի հետբուհական կրթության մասին դրույթներն ամրագրված են օրենքով և պարտադիր են ինքնուրույն մասնագիտական գործունեություն ծավալելու համար։ Կատարվել են ուսումնասիրություններ ու համեմատական վերլուծություններ Հայաստանում գործող բժիշկների հետբուհական կրթական համակարգի և մի քանի զարգացած երկրներում գործող կրթական մոդելների միջև։ Հայաստանի Հանրապետությունում գործում է Սովետական Հայաստանում հաստատված բժշկական հետբուհական կրթության մոդելը, որը որոշակի փոփոխությունների է ենթարկվել նորանկախ Հայաստանում։ «Աշխատանքային տեղերում» և կարճատև դասընթացներում մասնագիտական որակավորման պահանջի փոխարեն օրենքով սահմանվել է հետբուհական մասնագիտական կրթության պարտադիր պահանջը։ Դա համապատասխանում էր Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի (World Federation for Medical Education, WFME) կողմից առաջարկվող եռաստիճան մոդելին՝ բազային բժշկական կրթություն, հետբուհական կրթություն և շարունակական մասնագիտական զարգացում։ Ուսումնասիրությունների տվյալներով կան որոշակի սկզբունքային տարբերություններ բժշկական հետբուհական կրթության՝ առաջատար երկրներում գործող համակարգերի բաղադրիչների միջև, որոնք առանձնացվել ու համեմատվել են։ Առանձնացվել են ٤ հիմնական բաղադրիչները՝ մասնագիտացողների ընտրություն, ֆինանսավորում, կրթական ծրագրեր, որակի վերահսկողություն, որոնք ներառում են գործընթացի պլանավորման և իրականացման սկզբունքորեն տարբեր մոտեցումներ։ Կատարված վերլուծությունը թույլ է տվել խմբավորել այն հիմնական բաղկացուցիչները (մասնագիտացողների ընտրություն, ֆինանսավորում, կրթական ծրագրեր, որակի վերահսկում), որոնք սկզբունքորեն տարբերվում են և որոնց վերանայումը կարող է որակական փոփոխություններ առաջացնել հետբուհական բժշկական կրթության համակարգում։
Հիմնաբառեր. հետբուհական բժշկական կրթություն, առողջապահական կադրային ներուժ

DOI: 10.54235/27382737-2024.v4.1-30


ներածություն

Բժշ­կա­կան կադ­րային նե­րու­ժի ձևա­վո­րու­մը մեր օ­րե­րում սկս­վում է հա­մա­պա­տաս­խան բա­զային կր­թու­թյու­նից՝ բժշ­կա­կան բու­հում կամ մի­ջին մաս­նա­գի­տա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում, ո­րոշ դեպ­քե­րում նաև ոչ բժշ­կա­կան բու­հում (օ­րի­նակ՝ բարձ­րա­գույն կեն­սա­բա­նա­կան կր­թու­թյուն)։ Այ­նու­հետև մաս­նա­գի­տա­կան գործ­նա­կան հմ­տու­թյուն­նե­րի ու կա­րո­ղու­թյուն­նե­րի հա­մալր­ման հա­մար ա­վագ բու­ժաշ­խա­տող­նե­րը շա­րու­նա­կում են մաս­նա­գի­տա­նալ և ստա­նում են հա­մա­պա­տաս­խան հետ­բու­հա­կան կր­թու­թյուն։ Չնա­յած տար­բեր ե­րկր­նե­րում առ­կա բժշ­կա­կան կր­թու­թյան գոր­ծըն­թաց­նե­րի ը­նդ­հա­նուր կա­ռուց­ված­քային նմա­նու­թյուն­նե­րին՝ կան մի շարք բո­վան­դա­կային և սկզ­բուն­քային տար­բե­րու­թյուն­ներ, ո­րոնց ի­մա­ցու­թյունն ու հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյու­նը կա­րող է օգ­նել ը­նդ­հա­նուր գոր­ծըն­թա­ցի գնա­հատ­ման և հնա­րա­վոր բա­րե­փո­խում­նե­րի պլա­նա­վոր­ման հար­ցում։ Այս գոր­ծըն­թաց­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նը կար­ևոր է նաև բու­ժաշ­խա­տող­նե­րի շար­ժու­նու­թյան ա­պա­հով­ման տե­սան­կյու­նից, քա­նի որ մի­ջազ­գային ստան­դարտ­նե­րին հնա­րա­վո­րինս մո­տեց­ված բժշ­կա­կան կր­թա­կան հա­մա­կար­գե­րի առ­կա­յու­թյու­նը ան­հա­մե­մատ դյու­րին է դարձ­նում տար­բեր ե­րկր­նե­րում բժշ­կա­կան կադ­րային նե­րու­ժի ին­տեգ­րու­մը։ Պետք է հաշ­վի առ­նել նաև աշ­խար­հում առ­կա բժշ­կա­կան կադ­րային նե­րու­ժի ա­ճող պա­հան­ջար­կը, ո­րն ը­ստ Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հային կազ­մա­կեր­պու­թյան (Ա­ՀԿ) կան­խա­տե­սում­նե­րի մինչև ٢٠٣٠թ. կա­ռա­ջաց­նի ա­ռող­ջա­պա­հա­կան նե­րու­ժի մոտ ١٠ մլն պա­կաս, ին­չը ևս բա­վա­կա­նին ար­դի­ա­կան է դարձ­նում այս վեր­լու­ծու­թյուն­նե­րը [١]:

Հա­յաս­տա­նում բժշ­կա­կան շր­ջա­նա­վարտ­նե­րի ու բու­ժաշ­խա­տող­նե­րի բաշխ­վա­ծու­թյան ա­ռա­վել ամ­բող­ջա­կան պատ­կե­րը ներ­կա­յաց­ված է գծա­պատ­կեր ١-ո­ւմ, ո­րից պարզ է դառ­նում, որ չնա­յած գրե­թե ո­ղջ նշ­ված ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում մի­ջին մաս­նա­գի­տա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի շր­ջա­նա­վարտ­նե­րի թվա­քա­նա­կի գե­րա­կա­յու­թյա­նը բժշ­կա­կան բու­հե­րի շր­ջա­նա­վարտ­նե­րի թվա­քա­նա­կի նկատ­մամբ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ մի­ջին բու­ժանձ­նա­կազ­մի բաշխ­վա­ծու­թյան կո­րը գրե­թե ան­փո­փոխ է։ Բժշ­կա­կան բու­հե­րի շր­ջա­նա­վարտ­նե­րի թվա­քա­նա­կի տա­տա­նում­նե­րից ան­կախ բժիշկ­նե­րի բաշխ­վա­ծու­թյան կո­րը աճ­ման մի­տում է գրան­ցում [٢]:

­ Ի­ՐԱ­ՎԻ­ՃԱԿՆ ԱՇ­ԽԱՐ­ՀՈՒՄ

­Բարձ­րա­գույն բժշ­կա­կան կր­թու­թյան հա­վա­տար­մագր­ման խոր­հուր­դը (Accreditation Council for Graduate Medical Education, ACGME) և Կլի­նի­կա­կան մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի ա­մե­րի­կյան խոր­հուր­դը սահ­մա­նել են գոր­ծող բժշ­կի Վեց հիմ­նա­կան ի­րա­վա­սու­թյուն­նե­րը [٣], ո­րոնք ե­ն՝

  • Հի­վան­դի խնամք և մի­ջամ­տու­թյուն­նե­րի կա­տար­ման հմ­տու­թյուն­ներ:
  • Բժշ­կա­կան գի­տե­լիք­ներ:
  • Պ­րակ­տի­կայի վրա հիմն­ված ու­սու­ցում և կա­տա­րե­լա­գոր­ծում:
  • Մի­ջանձ­նային և հա­ղոր­դակց­ման հմ­տու­թյուն­ներ:
  • Պ­րո­ֆե­սի­ո­նա­լիզմ:
  • Հա­մա­կար­գե­րի վրա հիմն­ված պրակ­տի­կա:

Հենց այս հիմ­նա­կան կոմ­պե­տեն­տու­թյուն­ներն են դր­ված կլի­նի­կա­կան ռե­զի­դեն­տու­րայի ու­սում­նա­ռու­թյան կազ­մա­կերպ­ման, ի­րա­կա­նաց­ման և վե­րահսկ­ման գոր­ծըն­թաց­նե­րի հիմ­քում: Բժիշկ­նե­րի ու­սում­նա­ռու­թյան ըն­թաց­քում այս սկզ­բունք­նե­րով ու գա­ղա­փար­նե­րով են ա­ռաջ-
­նորդ­վում նաև կր­թա­կան գոր­ծըն­թա­ցի բո­լոր մաս­նա­կից­նե­րը՝ ռե­զի­դենտ­նե­րը, դա­սա­խոս­նե­րը, վար­չա­կան օ­ղակ­նե­րի ու վե­րահս­կող մար­մին­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը:­

ԱՄՆ-ո­ւմ, Մի­ա­ցյալ Թա­գա­վո­րու­թյու­նում, Գեր­մա­նի­ա­յում, Իս­պա­նի­ա­յում, Բել­գի­ա­յում և մի շարք այլ եվ­րո­պա­կան ե­րկր­նե­րում գո­յու­թյուն ու­նեն բու­ժաշ­խա­տող­նե­րի ո­րա­կի հա­մա­պա­տաս­խա­նու­թյան գնա­հատ­ման մե­խա­նիզմ­ներ, ո­րոնք թույլ են տա­լիս գնա­հա­տել բու­ժաշ­խա­տող­նե­րի գի­տե­լիք­նե­րի և հմ­տու­թյուն­նե­րի մա­կար­դակն ու դրանց հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը ե­րկ­րում ըն­դուն­ված և գոր­ծող ստան­դարտ­նե­րին [٤]:

Ռե­զի­դեն­տու­րայի մո­դելն ու­նի իր ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը թե՛ մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի ու են­թա­մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի, թե՛ ըն­դու­նե­լու­թյան, թե՛ ու­սում­նա­ռու­թյան տևո­ղու­թյան, թե՛ կր­թա­կան գոր­ծըն­թաց­նե­րի կազ­մա­կերպ­ման ու վե­րահս­կո­ղու­թյան բա­ղադ­րիչ­նե­րում: Հետ­բու­հա­կան կր­թա­կան ծրագ­րե­րի հիմ­նա­կան հատ­վա­ծը (core curriculum) մի­օ­րի­նա­կաց­ված է և պա­րու­նա­կում է ո­րո­շա­կի քա­նա­կու­թյամբ բժշ­կա­կան մի­ջամ­տու­թյուն­ներ (ի­նչ­պես նաև կլի­նի­կա­կան դեպ­քեր), ո­րոնք պետք է կա­տար­վեն յու­րա­քան­չյուր ռե­զի­դեն­տի կող­մից, և ա­ռանց դրանց ի­րա­կա­նաց­ման ռե­զի­դեն­տը չի կա­րող ան­ցնել ու­սում­նա­ռու­թյան հա­ջորդ փու­լին։ Կար­ևոր է նաև, որ այդ ի­րա­կա­նաց­վե­լիք մա­նի­պու­լյա­ցի­ա­նե­րի թվա­քա­նա­կը հա­մադ­րե­լի է ռե­զի­դենտ­նե­րի թվա­քա­նա­կի հետ, այ­սինքն՝ ե­րկ­րում կա­տար­վող մա­նի­պու­լյա­ցի­ա­նե­րի թի­վը հա­մադ­րե­լի է տվյալ մաս­նա­գի­տու­թյամբ ե­րկ­րում առ­կա մաս­նա­գետ­նե­րի և մաս­նա­գի­տա­ցող ռե­զի­դենտ­նե­րի թվա­քա­նա­կին։

Կր­թա­կան գոր­ծըն­թա­ցի վե­րահս­կո­ղու­թյու­նը ա­մե­նօ­րյա ու մշ­տա­կան բնույթ է կրում: Ռե­զի­դեն­տի կող­մից կա­տար­ված ցան­կա­ցած մի­ջամ­տու­թյուն գնա­հատ­վում է դրա հա­մար նա­խա­տես­ված սանդ­ղակ­նե­րով, և մշ­տա­պես առ­կա է հե­տա­դարձ կապ մաս­նա­գի­տա­ցող­նե­րի հետ: Ռե­զի­դենտն իր հեր­թին մշ­տա­պես գնա­հա­տում է իր ղե­կա­վա­րի ու ա­վագ ըն­կեր­նե­րի աշ­խա­տան­քը: Այս գնա­հատ­ման հա­մար կան մշակ­ված հար­ցա­թեր­թեր, ո­րոնք մշ­տա­պես լրաց­վում և վեր­լուծ­վում ե­ն։ Քա­նի որ ռե­զի­դեն­տու­րայի կր­թա­կան մո­դե­լում առ­կա է ու­սում­նա­ռու­թյան հի­ե­րար­խիկ կա­ռուց­վածք, այ­սինքն՝ ե­րկ­րորդ տար­վա ռե­զի­դեն­տը սո­վո­րեց­նում ու վե­րահս­կում է ա­ռա­ջին տար­վա ռե­զի­դեն­տի աշ­խա­տան­քը, եր­րորդ տար­վա­նը՝ ե­րկ­րոր­դի, և այդ­պես շա­րու­նակ, ո­ւս­տի մի­մյանց աշ­խա­տան­քի գնա­հա­տու­մը ևս կր­թա­կան գոր­ծըն­թա­ցի ո­րա­կի վե­րահս­կո­ղու­թյան կար­ևոր բա­ղադ­րիչ է: Այս աս­տի­ճա­նա­կա­նու­թյու­նը առ­կա է ոչ մի­այն ու­սում­նա­ռու­թյան գնա­հատ­ման, այլ նաև ան­մի­ջա­պես ու­սում­նա­ռու­թյան գոր­ծըն­թա­ցում։ Ե­րկ­րորդ տար­վա մաս­նա­գի­տա­ցող­նե­րը ոչ մի­այն վե­րահս­կում են նո­րեկ­նե­րին, այլև կիս­վում են նրանց հետ ի­րենց ստաց­ված գի­տե­լիք­նե­րով ու հմ­տու­թյուն­նե­րով։ Այս մե­խա­նիզ­մի առ­կա­յու­թյու­նը, հա­մա­ձայն Դեյ­լի ու­սուց­ման բուր­գի, թույլ է տա­լիս ա­պա­հո­վել ու­սում­նա­ռող­նե­րի շր­ջա­նում գի­տե­լիք­նե­րի ու հմ­տու­թյուն­նե­րի ٩٠٪ ամ­րապն­դու­մը։

Կր­թա­կան գոր­ծըն­թա­ցի ո­րա­կի վե­րահս­կո­ղու­թյան գոր­ծիք­նե­րը հնա­րա­վո­րինս չա­փե­լի են և հնա­րա­վո­րու­թյուն են ըն­ձե­ռում ոչ մի­այն գնա­հա­տել ռե­զի­դեն­տի ա­ռա­ջա­դի­մու­թյու­նը, այլ նաև ա­պա­հո­վել վեր­ջի­նիս հետ հե­տա­դարձ կապն ու նրա ակ­տիվ մաս­նակ­ցու­թյունն իր կր­թա­կան գոր­ծըն­թա­ցի կազ­մա­կերպ­մանն ու ի­րա­կա­նաց­մա­նը [٥]:

­Ի­ՐԱ­ՎԻ­ՃԱ­ԿԸ ՀԱՅԱՍ­ՏԱ­ՆՈՒՄ

­Հա­յաս­տա­նում բժշ­կի մաս­նա­գի­տաց­ման գոր­ծըն­թա­ցը, հա­մա­ձայն գոր­ծող ի­րա­վա­կան կար­գա­վո­րում­նե­րի, մեկ­նար­կում է հետ­բու­հա­կան կր­թու­թյուն ի­րա­կա­նաց­նող կր­թա­կան հաս­տա­տու­թյուն դի­մե­լիս։ ՀՀ-ո­ւմ հետ­բու­հա­կան կր­թու­թյան օ­րենսդ­րա­կան կար­գա­վո­րում­նե­րը սահ­ման­ված են և կար­գա­վոր­վում են ՀՀ Բարձ­րա­գույն և հետ­բու­հա­կան կր­թու­թյան մա­սին օ­րեն­քով և մի շարք են­թաօ­րենսդ­րա­կան ակ­տե­րով (կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շում­ներ, նա­խա­րա­րի հրա­ման­ներ) [٦]։ Հետ­բու­հա­կան բժշ­կա­կան կր­թու­թյուն ի­րա­կա­նաց­նող՝ պե­տու­թյան կող­մից լի­ա­զոր­ված հաս­տա­տու­թյուն­ներն են Եր­ևա­նի Մ.Հե­րա­ցու ան­վան պե­տա­կան բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նը և Ա­կա­դե­մի­կոս Ս.Ավ­դալ­բե­կյա­նի ան­վան ա­ռող­ջա­պա­հու­թյան ազ­գային ի­նս­տի­տու­տը [٧]։ Հա­յաս­տա­նի տա­րած­քում գոր­ծող, պե­տու­թյան կող­մից հա­վա­տար­մագր­ված բարձ­րա­գույն բժշ­կա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի շր­ջա­նա­վարտ­նե­րը, հանձ­նե­լով ի­րենց ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյու­նում ա­վար­տա­կան քն­նու­թյու­նը և ստա­նա­լով պե­տա­կան նմու­շի դիպ­լոմ, ստա­նում են հետ­բու­հա­կան մաս­նա­գի­տա­ցում ան­ցնե­լու հնա­րա­վո­րու­թյուն։ Իր կազ­մա­կերպ­ման ըն­թա­ցա­կար­գով ա­ռանձ­նա­նում է պե­տա­կան նպա­տա­կային ֆի­նան­սա­վոր­մամբ կլի­նի­կա­կան օր­դի­նա­տու­րան, ո­րի հա­մար սահ­ման­ված տե­ղերն ը­ստ մաս­նա­գի­տա­կան ո­ւղ­ղու­թյուն­նե­րի հաս­տատ­վում են կա­ռա­վա­րու­թյան կող­մից։ Այս ծրագ­րի շա­հա­ռու­նե­րը չեն վճա­րում ի­րենց ու­սում­նա­ռու­թյան հա­մար, ստա­նում են կր­թա­թո­շակ և պար­տա­վոր­վում են ու­սում­նա­ռու­թյան ա­վար­տից հե­տո ու­ղեգր­վել որ­ևէ մարզ ٣ տա­րի այն­տեղ աշ­խա­տե­լու հա­մար։ Մնա­ցած դեպ­քե­րում չկան մաս­նա­գի­տա­ցող­նե­րի թվա­քա­նա­կի սահ­մա­նա­փա­կում­ներ, ին­չը իր ազ­դե­ցու­թյունն է ու­նե­նում պատ­րաստ­վող կադ­րե­րի ո­րա­կի վրա, քա­նի որ այ­նո­ւա­մե­նայ­նիվ յու­րա­քան­չյուր մաս­նա­գի­տու­թյամբ դեպ­քե­րի թվա­քա­նա­կը հան­րա­պե­տու­թյու­նում սահ­մա­նա­փակ է և կլի­նի­կա­կան օր­դի­նա­տոր­նե­րի թվա­քա­նա­կի ա­ճին զու­գըն­թաց նվա­զում է յու­րա­քան­չյու­րին բա­ժին ը­նկ­նող կլի­նի­կա­կան դեպ­քե­րի քա­նա­կը։ Հա­յաս­տա­նում բժիշկ­նե­րի գի­տե­լիք­նե­րի և հմ­տու­թյուն­նե­րի ո­րա­կի վե­րահսկ­ման կենտ­րո­նաց­ված հա­մա­կար­գե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը թույլ չի տա­լիս ա­պա­հո­վել բժշ­կա­կան բու­հե­րի շր­ջա­նա­վարտ­նե­րի գի­տե­լիք­նե­րի ու հմ­տու­թյուն­նե­րի ո­րա­կա­կան չա­փա­նիշ­նե­րի հա­մա­սե­ռու­թյուն։ Դրա­նից ել­նե­լով է­լ՝ եր­կու կր­թա­կան հաս­տա­տու­թյու­նում էլ հետ­բու­հա­կան մաս­նա­գի­տա­ցում ան­ցնե­լու հա­մար ան­հրա­ժեշտ է հաղ­թա­հա­րել ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյուն­նե­րը (բա­ցա­ռու­թյամբ Ե­ՊԲՀ շր­ջա­նա­վարտ­նե­րի, ո­րոնք ի­րենց բու­հում կլի­նի­կա­կան օր­դի­նա­տու­րա դի­մե­լիս ըն­դուն­վում են ա­ռանց քն­նու­թյան՝ հիմք ըն­դու­նե­լով նույն բու­հի ա­վար­տա­կան քն­նու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը)։ Կր­թա­կան ստան­դարտ­նե­րի վե­րահսկ­ման գոր­ծիք­նե­րի ան­բա­վա­րա­րու­թյու­նը դժ­վա­րաց­նում է նաև տար­բեր բու­հե­րում բա­վա­րար ու հա­մա­սեռ կր­թա­կան մա­կար­դա­կի ա­պա­հո­վու­մը։ Կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյու­նը նա­խա­ձեռ­նել է այդ ստան­դարտ­նե­րի ար­դի­ա­կա­նաց­ման ու ներդր­ման գոր­ծըն­թա­ցը։ Սրա նպա­տա­կը ոչ մի­այն կր­թա­կան ստան­դարտ­նե­րի ներդ­րումն է, այլև այդ կր­թա­կան ստան­դարտ­նե­րի վերջ­նար­դյունք­նե­րի հա­մա­պա­տաս­խա­նե­ցու­մը աշ­խա­տա­շու­կայի պա­հանջ­նե­րին։ Ներդր­ված ստան­դարտ­նե­րը թույլ կտան մշա­կել կր­թա­կան վերջ­նար­դյունք­նե­րի վրա հիմն­ված կր­թա­կան ծրագ­րեր, ին­չը կա­րող է նպաս­տել բժշ­կա­կան բու­հե­րի ու­սում­նա­կան ծրագ­րե­րի ստան­դար­տաց­մա­նը։ Սա­կայն բո­լոր նշ­ված գոր­ծըն­թաց­նե­րը բա­վա­կա­նին ժա­մա­նա­կա­տար են և դրանց ար­դյունք­նե­րը տե­սա­նե­լի կլի­նեն տա­րի­ներ ան­ց, ե­րբ այդ չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նող շր­ջա­նա­վարտ­նե­րը կհայտն­վեն աշ­խա­տա­շու­կա­յում։­

Այս պա­հին ըն­դու­նե­լու­թյան պատ­նե­շը հաղ­թա­հա­րե­լու դեպ­քում բժիշ­կը կա­րող է ան­ցնել հետ­բու­հա­կան մաս­նա­գի­տա­ցում նշ­ված հաս­տա­տու­թյուն­նե­րում։ Սա­կայն ըն­դու­նե­լու­թյու­նը և ու­սում­նա­ռու­թյու­նը դեռ չեն ե­րաշ­խա­վո­րում վերջ­նար­դյուն­քը, քա­նի որ եր­կու կր­թա­կան հաս­տա­տու­թյու­նում էլ կազ­մա­կերպ­վում են ըն­թա­ցիկ ա­տես­տա­վոր­ման քն­նու­թյուն­ներ, ո­րոնք չհանձ­նե­լու դեպ­քում կլի­նի­կա­կան օր­դի­նա­տո­րը չի կա­րող շա­րու­նա­կել իր ու­սու­մը։ Հետ­բու­հա­կան մաս­նա­գի­տա­ցումն ա­վար­տած բժիշ­կը ստա­նում է ի­նք­նու­րույն մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նե­ու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու ի­րա­վուն­քը հաս­տա­տող պե­տա­կան նմու­շի ա­վար­տա­կան փաս­տա­թուղ­թը։

ՔՆ­ՆԱՐ­ԿՈՒՄ

­Հետ­բու­հա­կան բժշ­կա­կան կր­թա­կան մո­դել­նե­րի հա­մե­մա­տու­թյուն­նե­րը կա­տար­վել ե­ն՝ հիմն­վե­լով այն­պի­սի հե­ղի­նա­կա­վոր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հրա­պա­րա­կած փաս­տաթղ­թե­րի վրա, ի­նչ­պի­սիք են WFME-ն և ACGME-ն: Հա­մե­մա­տա­կան­ներ ան­ցկաց­նե­լիս հիմք են ըն­դուն­վել նաև այլ հե­տա­զո­տող­նե­րի մի քա­նի հրա­պա­րա­կում­ներ, ի­նչ­պես նաև մի շարք ե­րկր­նե­րում ըն­դուն­ված ստան­դարտ­ներ [٣,٤,٨,٩,١٠,١١]:­

Ա­ռանձ­նաց­վել են հիմ­նա­կան գոր­ծոն­նե­րը, ո­րոնց շուրջ կա­տար­վել են հա­մե­մա­տու­թյուն­նե­րը (Ա­ղյու­սակ ١)։ Սրանք այն գոր­ծոն­ներն են, ո­րոնք կա­րող են ան­մի­ջա­կան ներ­գոր­ծու­թյուն ու­նե­նալ հետ­բու­հա­կան կր­թա­կան գոր­ծըն­թա­ցի ո­րա­կի վրա։ Նշ­ված գոր­ծոն­նե­րը խմ­բա­վոր­վել են հետ­ևյալ կերպ. մաս­նա­գի­տա­ցող­նե­րի ը­նտ­րու­թյուն, կր­թա­կան ծրագ­րեր, ֆի­նան­սա­վո­րում, կր­թու­թյան ո­րա­կի վե­րահս­կում (Գ­ծա­պատ­կեր ٢)։ Այս գոր­ծոն­նե­րը խմ­բա­վոր­վել են նաև, ել­նե­լով այլ աշ­խա­տանք­նե­րի վեր­լու­ծու­թյուն­նե­րից, քա­նի որ սրանք այն հիմ­նա­կան ո­ւղ­ղու­թյուն­ներն են, որ­տեղ նկատ­վել են հիմ­նա­կան ու ա­ռանց­քային տար­բե­րու­թյուն­նե­րը Հա­յաս­տա­նում և այլ ե­րկր­նե­րում առ­կա հետ­բու­հա­կան բժշ­կա­կան կր­թա­կան գոր­ծող հա­մա­կար­գե­րի միջև։

­Հա­յաս­տա­նում հետ­բու­հա­կան մաս­նա­գի­տա­ցում ան­ցնող բժիշկ­նե­րի թվա­քա­նա­կի սահ­մա­նա­փա­կում­ներ չկան։ Ըն­դու­նե­լու­թյան շե­մը հաղ­թա­հա­րած բո­լոր դի­մորդ­նե­րը կա­րող են ան­ցնել կլի­նի­կա­կան օր­դի­նա­տու­րա վճա­րո­վի հի­մունք­նե­րով։ Ին­չը հա­մադ­րե­լի չէ Եվ­րո­պա­յում կամ Ա­ՄՆ-ո­ւմ առ­կա մաս­նա­գի­տաց­ման գոր­ծող հա­մա­կար­գե­րի հետ։ Ա­րև­մուտ­քում այս բա­ղադ­րի­չը ևս չա­փե­լի ու ստան­դար­տաց­ված է։ Կր­թա­կան ծրագ­րե­րով սահ­ման­ված է տվյալ մաս­նա­գի­տու­թյամբ գործ­նա­կան հմ­տու­թյուն­նե­րի թվա­քա­նա­կը, ո­րոնք ռե­զի­դեն­տը պի­տի կա­տա­րի իր ղե­կա­վա­րի հս­կո­ղու­թյամբ և ի­նք­նու­րույն. այդ հաշ­վար­կը հա­մադր­ված է նաև ե­րկ­րում առ­կա կլի­նի­կա­կան դեպ­քե­րի քա­նա­կի հետ, ի­նչ­պես նաև թա­փուր աշ­խա­տա­տե­ղե­րի թվա­քա­նա­կի հետ։ Այս­պի­սով, տվյալ եր­կիրն ու­նե­նում է այն­քան ռե­զի­դենտ, որ­քա­նին կա­րող է «ա­պա­հո­վել» կլի­նի­կա­կան դեպ­քե­րի այն քա­նա­կու­թյամբ, ո­րը թույլ կտա ու­նե­նալ սահ­ման­ված ստան­դարտ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նող ո­րա­կյալ մաս­նա­գետ։ Բու­հե­րի շր­ջա­նա­վարտ­նե­րը ռե­զի­դեն­տու­րա ան­ցնե­լու հա­մար պետք է հաղ­թա­հա­րեն նաև կենտ­րո­նաց­ված ա­վար­տա­կան կամ լի­ցեն­զա­վոր­ման քն­նու­թյուն­նե­րը, ի­նչն ա­պա­հո­վում է ռե­զի­դենտ­նե­րի ո­րո­շա­կի հա­մա­սե­ռու­թյու­նը (հա­մա­պա­տաս­խան ա­կա­դե­մի­ա­կան գի­տե­լիք­նե­րի մա­կար­դակ) ։

Ի տար­բե­րու­թյուն մի շարք ե­րկր­նե­րի, Հա­յաս­տա­նում կլի­նի­կա­կան օր­դի­նա­տորն իր ու­սում­նա­ռու­թյան բա­զա հան­դի­սա­ցող կլի­նի­կայի աշ­խա­տա­կից չէ։ Մինչ­դեռ ռե­զի­դենտ­նե­րը հան­դի­սա­նում են ի­րենց հա­մալ­սա­րա­նա­կան կլի­նի­կայի աշ­խա­տա­կից և վար­ձատր­վում են ի­րենց ռե­զի­դեն­տու­րայի ըն­թաց­քում։ Բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րը շա­հագրգռ­ված են ու­նե­նալ ռե­զի­դենտ­ներ, ո­րոնք ա­վե­լի քիչ վար­ձատ­րու­թյամբ կմա­տու­ցեն բժշ­կա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ։­

Այլ ե­րկր­նե­րում՝ ի տար­բե­րու­թյուն Հա­յաս­տա­նի, կր­թա­կան ծրագ­րե­րը ստան­դար­տաց­ված ու մի­օ­րի­նա­կաց­ված են և ա­ռա­վե­լա­պես հիմն­ված են հմ­տու­թյուն­նե­րի ու ի­րա­վա­սու­թյուն­նե­րի վրա (տե­սա­կան ու հե­տա­զո­տա­կան բա­ղադ­րիչ­նե­րը ևս սահ­ման­ված են և պար­տա­դիր)։ Այդ կր­թա­կան ծրա­գե­րի հա­մար հիմք են հան­դի­սա­նում սահ­ման­ված մաս­նա­գի­տա­կան բնու­թագ­րե­րը [١٢]: Ռե­զի­դեն­տի կլի­նի­կա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը տա­րեց տա­րի ա­վե­լա­նում են իր հմ­տու­թյուն­նե­րի ա­ճին զու­գա­հեռ։ Հա­յաս­տա­նում գոր­ծող ի­րա­վա­կան կար­գա­վո­րում­նե­րին հա­մա­պա­տաս­խան կր­թա­կան ծրագ­րե­րը կազմ­վում ու հաս­տատ­վում են այդ կր­թա­կան ծրագ­րերն ի­րա­կա­նաց­նող հաս­տա­տու­թյուն­նե­րի կող­մից։ Սա­կայն այդ ծրագ­րե­րի վե­րա­նա­յու­մը դեռ չի ե­րաշ­խա­վո­րում դրանց ներդ­րու­մը և հետ­ևո­ղա­կան ի­րա­կա­նա­ցու­մը, ո­ւս­տի պա­կաս կար­ևոր չէ նաև ո­րա­կի վե­րահս­կող մար­մին­նե­րի պատ­շաճ աշ­խա­տան­քը։­

Ո­րա­կի վե­րահսկ­ման հա­մա­կար­գի առ­կա­յու­թյու­նը կր­թա­կան գոր­ծըն­թա­ցի կազ­մա­կերպ­ման ան­բա­ժա­նե­լի մասն է։ Ռե­զի­դենտ­նե­րի հա­մար այդ վե­րահս­կու­մը ա­մե­նօ­րյա բնույթ է կրում, քա­նի որ խիստ զար­գա­ցած է հե­տա­դարձ կա­պի հա­մա­կար­գը։ Ռե­զի­դենտ­ներն ու ի­րենց ղե­կա­վար­նե­րը փո­խա­դարձ գնա­հատ­ման հա­մա­կար­գի մի­ջո­ցով ա­պա­հո­վում են հե­տա­դարձ կա­պի ի­րենց շղ­թան, ո­րում ևս հնա­րա­վո­րինս շատ կի­րառ­վում են ստան­դարտ­ներ՝ ա­ռա­վե­լա­գույնս սուբյեկ­տի­վու­թյու­նը բա­ցա­ռե­լու հա­մար։ Ո­րա­կի վե­րահսկ­ման ներ­քին մե­խա­նիզմ­նե­րից բա­ցի գոր­ծում է նաև ար­տա­քին մե­խա­նիզմ. առ­կա է կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րից ան­կախ գոր­ծող հետ­բու­հա­կան բժշ­կա­կան կր­թու­թյան ո­րա­կը վե­րահս­կող մար­մին, ի­նչ­պես նաև տվյալ մաս­նա­գի­տա­կան ո­ւղ­ղու­թյամբ գոր­ծող բժշ­կա­կան խոր­հուրդ­ներ, ո­րոնք կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րից ան­կախ են և մշ­տա­դի­տար­կում են հետ­բու­հա­կան կր­թա­կան ո­ղջ գոր­ծըն­թա­ցը՝ պար­բե­րա­բար ի­րա­կա­նաց­նե­լով մշ­տա­դի­տար­կում: Բա­ցի դրա­նից, զար­գա­ցած մի շարք ե­րկր­նե­րում մշ­տա­դի­տարկ­վում է ա­ռող­ջա­պա­հա­կան աշ­խա­տա­շու­կա մուտք գոր­ծող և ար­դեն գոր­ծու­նե­ու­թյուն ծա­վա­լող բու­ժաշ­խա­տող­նե­րի կա­րո­ղու­թյուն­նե­րի հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը ե­րկ­րում ըն­դուն­ված չա­փա­նիշ­նե­րին՝ կենտ­րո­նաց­ված քն­նու­թյուն­նե­րի կամ այլ մե­խա­նիզմ­նե­րի կի­րառ­մամբ։

­ ԵԶ­ՐԱ­ԿԱ­ՑՈՒԹՅՈՒՆ

Հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյուն­նե­րը թույլ տվե­ցին պատ­կե­րա­ցում կազ­մել Հա­յաս­տա­նում գոր­ծող հետ­բու­հա­կան բժշ­կա­կան կր­թու­թյան մո­դե­լի ու մի­ջազ­գային չա­փա­նիշ­նե­րով ա­ռաջ­նորդ­վող կր­թա­կան մո­դել­նե­րի հիմ­նա­քա­րային տար­բե­րու­թյուն­նե­րի մա­սին։ Կար­ծում ե­նք այդ բա­ղադ­րիչ­նե­րի կազ­մա­կեր­պաի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կի վե­րա­նա­յու­մը թույլ կտա ար­դի­ա­կա­նաց­նել գոր­ծող հա­մա­կար­գը։ Մաս­նա­վո­րա­պես.

­Մաս­նա­գի­տա­ցող­նե­րի թվա­քա­նա­կի վե­րահսկ­ման մե­խա­նիզմ­նե­րի ներդ­նումն ու գոր­ծար­կու­մը թույլ կտա ա­պա­հո­վել մի­ջամ­տու­թյուն­նե­րի նվա­զա­գույն թվա­քա­նա­կը, ո­րոնց կմաս­նակ­ցեն մաս­նա­գի­տա­ցող­նե­րը, ին­չը կն­պաս­տի մաս­նա­գի­տա­ցող­նե­րի շր­ջա­նում հմ­տու­թյուն­նե­րի հա­մա­չափ բաշխ­մանն ու նրանց կոմ­պե­տեն­տու­թյուն­նե­րի բարձ­րաց­մա­նը:

­Ֆի­նան­սա­վոր­ման մե­խա­նիզմ­նե­րի վե­րա­նա­յու­մը թույլ կտա վե­րա­նայել մաս­նա­գի­տա­ցող­նե­րի կար­գա­վի­ճակն ի­րենց կլի­նի­կա­կան բա­զա հան­դի­սա­ցող բժշ­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նում, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն կս­տեղ­ծի մաս­նա­գի­տա­ցող­նե­րի հա­մար ի­րենց աշ­խա­տան­քի ըն­թաց­քում վար­ձատր­վել, ի­սկ բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րը կս­տա­նան օ­րի­նա­կան հնա­րա­վո­րու­թյուն վար­ձատ­րե­լու ի­րենց բա­զա­յում աշ­խա­տող կլի­նի­կա­կան օր­դի­նա­տոր­նե­րին։ Բա­ցի դրա­նից, ու­սում­նա­ռող­նե­րը ստիպ­ված չեն լի­նի հա­մա­տե­ղել ի­րենց կր­թու­թյունն այլ աշ­խա­տան­քի հետ (ին­չը բա­ցա­սա­բար է ան­դրա­դառ­նում նաև նրանց կյանք-աշ­խա­տանք հա­վա­սա­րակշ­ռու­թյան վրա), ի­րենց ո­ւս­ման վար­ձի կամ կե­ցու­թյան ծախ­սե­րը հո­գա­լու հա­մար։

Կր­թա­կան ծրագ­րե­րի մի­օ­րի­նա­կա­ցու­մը թույլ կտա սահ­մա­նել այն նվա­զա­գույն պա­հանջ­նե­րը, ո­րոնց պետք է հա­մա­պա­տաս­խա­նի հետ­բու­հա­կան բժշ­կա­կան կր­թու­թյուն ստա­ցած մաս­նա­գե­տը, ի­նչ­պես նաև ներ­դաշ­նա­կեց­նել դրանք ըն­դուն­ված մաս­նա­գի­տա­կան բնու­թագ­րե­րի և Հա­յաս­տա­նում ի­րա­կա­նաց­վող բժշ­կա­կան մի­ջամ­տու­թյուն­նե­րի ու կլի­նի­կա­կան դեպ­քե­րի թվա­քա­նակ­նե­րի հետ։

Ո­րա­կի վե­րահսկ­ման գոր­ծի­քա­կազ­մի ու գոր­ծըն­թա­ցի վե­րա­նա­յու­մը թույլ կտա ի­րա­կա­նաց­նել նա­խորդ կե­տե­րով նա­խա­տես­ված փո­փո­խու­թյուն­նե­րի դի­նա­միկ մշ­տա­դի­տար­կում ու ներդ­նում։

Գ­ՐԱ­ԿԱ­ՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

  1. World Health Organization. Health Workforce. Available at: https://www.who.int/health-topics/health-workforce#tab=tab_1. Accessed: 16 January 2024
  2. «Ա­ռող­ջու­թյուն և ա­ռող­ջա­պա­հու­թյուն» վի­ճա­կագ­րա­կան տա­րե­գիրք, Կադ­րային նե­րուժ/ 2023։ Հա­սա­նե­լի է՝ https://nih.am/am/statistical_yearbooks/165/am։ Մուտք՝ 16 հուն­վա­րի, 2024
  3. Accreditation council for graduate medical education. Milestones Guidebook for Residents and Fellows. Available at: https://www.acgme.org/globalassets/PDFs/Milestones/MilestonesGuidebookforResidentsFellows.pdf. Accessed: 10 January 2024
  4. Kreutzberg A, Reichebner C, Maier C, Destrebecq F, Panteli D. Regulating the input: health professions. 2019
  5. Accreditation Council for Graduate Medical Education. Milestones by specialty. Available at: https://www.acgme.org/milestones/milestones-by-specialty/. Accessed: 10 January 2024
  6. ­Բարձ­րա­գույն և հետ­բու­հա­կան կր­թու­թյան մա­սին ՀՀ Օ­րենք։ Հա­սա­նե­լի է՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=25820
  7. ­Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շու­մը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում բժիշկ­նե­րի և պրո­վի­զոր­նե­րի հետ­դիպ­լո­մային մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան հա­մա­կար­գի բա­րե­փոխ­ման մա­սին Հա­սա­նե­լի է՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=5483
  8. World Federation for Medical Education. Standards for Postgraduate Medical Education 2023. Available at: https://wfme.org/standards/pgme/. Accessed: 16 January 2024.
  9. Aftab W, Khan M, Rego S, Chavan N, Rahman-Shepherd A, Sharma I, Wu S, Zeinali Z, Hasan R, Siddiqi S. Variations in regulations to control standards for training and licensing of physicians: a multi-country comparison. Hum Resour Health. 2021 Jul 23;19(1):91. doi: 10.1186/s12960-021-00629-5. PMID: 34301245; PMCID: PMC8299694.
  10. General Medical Council. Standards, guidance and curricula. Available at: https://www.gmc-uk.org/education/standards-guidance-and-curricula. Accessed: 10 January 2024.
  11. European Economic Community. Council Directive 75/363/EEC concerning the coordination of provisions laid down by law, regulation or adminitrative action in respect to activities of doctors. Off J Eur Communities. 1975;(L):167/14167/16.
  12. European union of medical specialists. Competence based training and assessment. https://www.uems.eu/areas-of-expertise/postgraduate-training/competence-based-training-and-assessment

Գծապատկեր 1. Բժշկական կադրային ներուժի ձևավորման ու բաշխվածության ցուցանիշները Հայաստանում
Աղբյուր՝«Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգիրք,

Ա­ղյու­սակ 1. Հետ­բու­հա­կան բժշ­կա­կան կր­թու­թյան բա­ղադ­րիչ­նե­րի հա­մե­մա­տա­կան­նե­րը

Գ­ծա­պատ­կեր 2. Բժշ­կա­կան հետ­բու­հա­կան կր­թու­թյան գոր­ծըն­թա­ցի բա­րե­լավ­ման են­թա­կա գոր­ծոն­նե­րը Հա­յաս­տա­նում