Վարիկոցելե և պտղաբերություն։ Բուժման մարտավարությունը (Գրականության վերլուծություն)
Արտակ Մադաթյան
«Ֆերթիլիթի Սենթր» պտղաբերության կենտրոն (Երևան, ՀՀ)
ԵՊԲՀ, ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոն
Ամփոփագիր
Գրականության տվյալների և անձնական դիտարկումների հիման վրա, որոնք ցույց են տալիս, որ վարիկոցելեկտոմիայից հետո բնական հղիության միջին ժամանակահատվածը կազմում է 6-12 ամիս, առաջարկվում է, որ վարիկոցելե և օլիգոասթենոսպերմիա ունեցող հիվանդները, որոնք պատրաստվում են հղիության, օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին զուգընթաց անցնեն վարիկոցելեկտոմիա։ Այս մոտեցումը կարող է բարելավել սերմի պարամետրերը և հեշտացնել ապագա հղիությունը։
Հիմնաբառեր. վարիկոցելե, անպտղություն, տղամարդկային գործոն, ԴՆԹ ֆրագմենտացիա, օլիգոասթենոզոոսպերմիա