Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

ամփոփագիր Սաղմնաբանական առանձնահատկություններ էկո ծրագրերի մեջ անբացատրելի անպտղությամբ հիվանդների մոտ

Եվգենյա Կիրակոսյան
Սեչենովի անվ. Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարան,
Կուլակովի անվ. Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոն (Մոսկվա, ՌԴ)

Ամփոփագիր

Կլինիկական բնութագրերի և in vitro բեղմնավորման ծրագրերի սաղմնաբանական ցուցանիշների դիտարկողական, վերլուծական, կոհորտային, հետահայաց-առաջահայաց հետազոտություն է անցկացվել անբացատրելի անպտղությամբ (93 կին, 108 ին վիտրո բեղմնավորման ծրագիր) և փողորովայնամզային անպտղությամբ հիվանդների (45 հիվանդ, 49 ին վիտրո բեղմնավորման ծրագիր) միջև համեմատության հիման վրա: Նկարագրվել է անբացատրելի անպտղությամբ կնոջ «կլինիկական դիմանկարը» և ընդգծվել են դրա առանձնահատկությունները՝ համեմատած փողորովայնամզային անպտղությամբ հիվանդների հետ: Արտամարմնային բեղմնավորման ծրագրերում բլաստուլյացիայի հաճախականությունը դիտարկվել է որպես վերջնական կետ, որը վիճակագրորեն էապես ցածր էր անբացատրելի անպտղության խմբում, ինչը վաղ էմբրիոգենեզի խանգարման նշան է և, հետևաբար, վկայություն է ավելի վաղ in vitro բեղմնավորման անհրաժեշտության՝ հղիություն ապահովելու նպատակով: Այս դեպքում անբացատրելի անպտղությամբ զույգերի համար աննպատակահարմար է երկարատև ախտորոշիչ հետազոտության, էմպիրիկ բուժման, ձվաբջջի մեջ սերմնաբջջի ներցիտոպլազմային ներարկման և անեուպլոիդիայի համար նախաիմպլանտացիոն գենետիկական թեստավորման կատարումը: Ներկայացվում են նաև նախնական հետազոտության արդյունքները՝ անբացատրելի անպտղությամբ ամենաբնորոշ զույգերի ամբողջ էքզոմի սեքվենսավորում:

DOI 10.54235/27382737-2024.v4.2-82