Ռոկիտանսկու-Կյուստերի-Մայերի-Հաուզերի համախտանիշ. ԱՄԲ, ձվաբջիջների ստացում լապարոսկոպիկ եղանակով: 2 կլինիկական դեպքերի հակիրճ ներկայացում
Իզաբելլա Հովսեփյան1,*, Անուշիկ Աբրահամյան1, Անուշ Ծառուկյան1,2, Խաչիկ Յանտուրյան1, Էդուարդ Համաբարձումյան1,2
¹Պտղաբերության կենտրոն “Fertility center”
²Առողջապահության ազգային ինստիտուտ, Մարդու վերարտադրողականության ամբիոն (Երևան, ՀՀ)
Ամփոփագիր
Ռոկիտանսկու-Կյուստերի-Մայերի-Հաուզերի համախտանիշը արգանդի ապլազիայի ամենատարածված պատճառն է, հանդիպում է 4500 կանանցից 1-ի մոտ։ Այս համախտանիշով կանանց բնորոշ է առաջնային անպտղությունը, որի հաղթահարման համար ցուցված է ԱՄԲ՝ փոխնակ մոր օգնությամբ։ Ձվաբջիջների ստացումը հիմնականում կատարվում է ներհեշտոցային տարբերակով, սակայն երբեմն ձվարանների բարձր դիրքի պատճառով անհրաժեշտ է լինում ձվարանների պունկցիան կատարել անդրորովայնային ճանապարհով։ Այս աշխատանքի նպատակն էր կիսվել մեր փորձով Ռոկիտանսկու-Կյուստերի համախտանիշով հիվանդների վարման հարցում այն դեպքերում, երբ ձվարանների անդրհեշտոցային հասանելիության բացակայության պատճառով ձվարանների պունկցիան կատարվել է լապարոսկոպիկ եղանակով։ Նման իրավիճակը հանդիպում է ծայրահեղ հազվադեպ և պահանջում է հատուկ հմտություններ ռեպրոդուկտոլոգների կողմից, անհրաժեշտ սարքավորումներ ԱՄԲ լաբորատո- րիայից վիրահատարանում գործածելու համար, վիրաբու- ժական թիմի և սաղմնաբանների համագործակցություն։
Հիմնաբառեր. Ռոկիտանսկու-Կյուստերի-Մայերի-Հաուզերի համախտանիշ, ԱՄԲ, ձվարանների պունկցիա լապարոսկոպիկ եղանակով