Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

ամփոփագիր Էնդոմետրիումի պոլիպների ախտորոշման եվ բուժման ժամանակակից տեսակետերը

Վադիմ Ֆրոլով1, Վահե Տեր-Մինասյան2, Գագիկ Բազիկյան2, Հռիփսիմե Մոկատյան2, Արա Դրամփյան2, Վահան Մանվելյան2
1«Աստղիկ» բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան
2Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան

Ամփոփագիր

Էնդոմետրիումի պաթոլոգիան զբաղեցնում է առաջատար տեղերից մեկը գինեկոլոգիական հիվանդացության կառուցվածքում՝ հանդիսանալով արգանդի անորմալ արյունահոսությունների ամենատարածված պատճառն ու ներարգանդային միջամտությունների մեծ մասի ցուցումը: Էնդոմետրիումի պոլիպները (ԷՊ) հանդիսանում են էնդոմետրիումի պաթոլոգիա, հիմնականում բարորակ գոյացություններ, սակայն հազվադեպ՝ 2–13% դեպքերում, կարող են հանգեցնել էնդոմետրիումի ադենոկարցինոմայի զարգացման, ինչպես նաև համարվում են արգանդի քաղցկեղի ռիսկի գործոններից մեկը։
ԷՊ ախտորոշման տարբեր մեթոդների ախտորոշիչ արժեքը մնում է հակասական: Հետազոտողների մեծամասնությունը կարծում է, որ ԷՊ առկայության դեպքում նպատակահարմար է հեռացնել դրանք հիստերոսկոպի (ՀՍ) հսկողության ներքո՝ պարտադիր հյուսվածաբանական հետազոտությամբ՝ ատիպիան բացառելու և հիվանդի վարման հետագա մարտավարությունը որոշելու համար: Հիվանդի վարման մարտավարությունը կախված է պոլիպի հայտնաբերված հիստովարիանտից: Նշվում է, որ պոլիպեկտոմիան չի բացառում ախտակրկնության ռիսկը:
Ներկայումս ՀՍ համարվում է ոսկե ստանդարտ պոլիպների ախտորոշման և բուժման համար՝ արգանդի խոռոչի անմիջական վիզուալացման շնորհիվ: ՀՍ ոչ միայն որոշում է ԷՊ բնութագիրը, այլև հնարավորություն է տալիս անմիջապես հեռացնել այն see and treat ռեժիմով («Տեսնում և բուժում եմ»):
Հիմնաբառեր. էնդոմետրիումի պոլիպներ, ախտորոշում, կլինիկա, բուժում

DOI 10.54235/27382737-2024.v4.2-90