Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

ամփոփագիր Արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգի ծածկույթի եվ խոչընդոտների գնահատումը հայաստանում

Վահե Տեր-Մինասյան1,*, Վադիմ Ֆրոլով2, Գագիկ Բազիկյան1, Արա Դրամփյան1, Հռիփսիմե Մոկացյան1, Դիանա Անդրեասյան1, Վահան Մանվելյան1, Հայկ Մելքումյան
1 Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան
2 «Աստղիկ» բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան

Ամփոփոգիր

Ներածություն. Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային ախտահարումների (PCCL) սկրինինգի և բուժման միջոցով վաղ հայտնաբերումը մնում է արգանդի պարանոցի քաղցկեղից հնարավոր լավագույն պաշտպանությունը (75%-ով հիվանդացության նվազում՝ զարգացող երկրներում): Արգանդի պարանոցի քաղցկեղի (ԱՊՔ) հիվանդացությունը և մահացությունը նվազեցնելու համար 2015 թվականին Հայաստանը մեկնարկել է 30-60 տարեկան կանանց սքրինինգի ազգային ծրագիր, որի շրջանակներում մինչև 2021 թվականը նպատակադրվել է տվյալ տարիքային խմբում հասնել սքրինինգային 50% ծածկույթի: Սակայն ծրագրի մեջ ներգրավվեց 328 881 մարդ, որը երկրի՝ նշված ժամանակաշրջանի համար կազմեց Հայաստանի կանանց 21%-ը, և ըստ տարիքի ստանդարտացված (տարգետավորված) բնակչության ավելի պակաս, քան 45 %-ը: Այս ուսումնասիրությունը նպատակ ուներ բացահայտել և վերլուծել այն խոչընդոտները, որոնք ազդում են կանանց՝ հետազոտության վրա հիմնված համապատասխան սքրինինգ ծրագրին մասնակցելու որոշման վրա:
Նյութեր և մեթոդներ. Հետազոտության ներկայացուցչական ընտրանքը ներառում էր 30-60 տարեկան 601 կին, որոնցից ընտրության չափանիշների համաձայն 119 մասնակից դուրս էր մնացել՝ նախկինում զննության ենթարկվելու պատճառով և, արդյունքում, հարցմանը մասնակցել է ընդամենը 482 կին: Հարցման մասնակցությանը խոչընդոտող գործոններին համապատասխան հարցերը բաժանվել են 3 խմբի ՝ «հոգեբանական», «գիտելիքների» և «բժիշկների» հետ կապված: 35 հարցից կազմված հարցաշարը բաղկացած էր երկու մասից.առաջին մասը վերաբերվում էր հարցվողների սոցիալ-դեմոգրաֆիկ բնութագրերի (տասնմեկ չափորոշիչներ՝ ներառյալ տարիքը, կրթական մակարդակը, բնակության վայրը, աշխատանքային կարգավիճակը, ընտանեկան դրությունը և ընտանիքում երեխաների թիվը, առողջության ապահովագրության ծածկույթը, առողջական վիճակի ինքնագնահատումը, ԱՊՔ-ի ընտանեկան պատմություն) գնահատմանը : Երկրորդ մասը նպատակ ուներ բացահայտելու մասնակցի կապը ԱՊՔ-ի սքրինինգ ծրագրին և հնարավոր խոչընդոտների տեսակը:
Արդյունքներ. Ստացված տվյալները բացահայտել են գիտելիքի և բժիշկների հետ կապված խոչընդոտների էական ազդեցությունը գյուղական բնակավայրերի բնակչության ցուցանիշների վրա, մինչդեռ քաղաքաբնակները հիմնականում նշել են հոգեբանական խոչընդոտները: «Գիտելիքի հետ կապված» խոչընդոտներն արձանագրվել են անհայտ ԱՊՔ ընտանեկան պատմություն և համալսարանական կրթություն ունեցող հարցվողները: Ապահովագրություն ունեցող ռեսպոնդենտները նշել են «բժշկի հետ կապված» խոչընդոտը, մինչդեռ հոգեբանական խոչընդոտները հիմնականում բացահայտվել են ապահովագրություն չունեցող հիվանդների մոտ: Տարբերությունները վիճակագրորեն նշանակալի էին (p=.023, p=.025, p=.023 և p=.00867 ) համապատասխանաբար` բնակության վայրի, կրթության մակարդակի, ապահովագրական կարգավիճակի և ԱՊՔ -ի ընտանեկան պատմության համար):
Եզրակացություն. Կատարված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 2015-2021 թվականների սքրինինգային ծրագրում մասնակիցների անբավարար ընդգրկման հավանական պատճառը ԱՊՔ-ի սքրինինգի իրականացման «գիտելիքի» և «բժիշկների» հետ կապված զգալի չափերի հասնող խոչընդոտներն են : Խիստ փոխկապակցվածություն է գրանցվել սքրինինգի խոչընդոտների և մասնակիցների բնակության վայրի, ԱՊՔ-ի ընտանեկան պատմության, ապահովագրության և կրթության մակարդակի միջև: Այս տվյալների կատեգորիաներում բացահայտվել են խոչընդոտների տեսակների դրսևորման զգալի տարբերություն: «Գիտելիքի» բարձր ցուցանիշները և «բժիշկների հետ կապված» սքրինինգ ծրագրին վերաբերող խոչընդոտները ահազանգող են, քանի որ այն կարող է դառնալ զարգացող երկրներում ԱՊՔ վերացման պոտենցիալ խոչընդոտ՝ ԱՀԿ-ի կողմից սահմանած սկրինինգային 70% ծածկույթային թիրախին հասնելու համար ։
Հիմնաբառեր. ՄՊՎ (HPV), պատվաստում, պապիլոմավիրուս, արդյունավետություն, անվտանգություն:

DOI 10.54235/27382737-2024.v4.2-118