Պահակային ավշային հանգույցների բիոպսիա կրծքագեղձի վաղ փուլի քաղցկեղով հիվանդների մոտ.մեկ կենտրոնի փորձը Հայաստանից
Մետաքսյա Լ. Մկրտչյան1, Գագիկ Կ. Բազիկյան4, Արթուր Ա. Ավետիսյան1, Նարեկ Վ. Մանուկյան2, Մհեր Դ. Կոստանյան3, Զառա Ս. Հարությունյան5, Աննա Ա. Մելքոնյան5, Սաթինե Գ. Քարամյան5, Սուսաննա Գ. Ալեքսանյան5, Նելլի Հ. Գրիգորյան5, Սոնա Ա. Ջիլավյան6, Նաիրա Ռ. Հարությունյան8, Հայկուհի Կ. Գյոկչյան9, Ներսես Ս. Քարամյան10, Կարեն Հ. Ծառուկյան11, Անահիտ Վ. Գյունաշյան1, Խորեն Ե. Ամիրխանյան7
1 «Կանանց առողջության կլինիկա» բաժանմունք, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն (ՈւԱԿ), Երևան, Հայաստան
2 Սերգեյ Սեինյանի անվան ոսկրային ուռուցքաբանության բաժանմունք, ՈւԱԿ, Երևան, Հայաստան
3 Ընդհանուր ու մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունք, ՈւԱԿ, Երևան, Հայաստան
4 Օնկոգինեկոլոգիական բաժանմունք 2, ՈւԱԿ, Երևան, Հայաստան
5 Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունք, ՈւԱԿ, Երևան, Հայաստան
6 Ախտորոշիչ ծառայության բաժանմունք, ՈւԱԿ, Երևան, Հայաստան
7 Ուռուցքաբանության ամբիոն, Մ.Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստան
8 Միջուկային բժշկության բաժանմունք, ՈւԱԿ, Երևան, Հայաստան
9 Քիմիոթերապիայի բաժանմունք, Էրեբունի բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան
10 Ճառագայթային թերապիայի բաժանմունք, ՈւԱԿ, Երևան, Հայաստան
11 Օնկոուրոլոգիայի բաժանմունք, ՈւԱԿ, Երևան, Հայաստան
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Ներածություն. Կրծքագեղձի քաղցկեղի (ԿՔ) վարման համատեքստում պահակային ավշային հանգույցների բիոպսիան (ՊԱՀԲ) հայտնի է դարձել որպես անութային ավշային հանգույցների հեռացման (ԱԱՀՀ) նվազագույն ինվազիվ այլընտրանքային մեթոդ: Վերջին տասնամյակների ընթացքում ԿՔ վիրաբուժական վարման պարադիգմն ականատես է եղել ագրեսիվ ընթացակարգերից ավելի պահպանողական մոտեցումների անցմանը: Այնուամենայնիվ, միջին եկամուտ ունեցող երկրներում ՊԱՀԲ-ի ներդրումը բախվում է բազմաբնույթ մարտահրավերների, ներառյալ սահմանափակ ռեսուրսները, վերապատրաստման բացերը և ֆինանսական սահմանափակումները:
Նպատակ. Սույն հետազոտության շրջանակներում ուսումնասիրվում է ՊԱՀԲ-ի ներդնումը միջինից բարձր
եկամուտ ունեցող երկրի՝ Հայաստանի Հանրապետության պետական հիվանդանոցում: Այն լույս է սփռում նորարարական վիրաբուժական տեխնիկայի ներդնման բարդ դինամիկայի վրա սահմանափակ ռեսուրսների պայմաններում:
Մեթոդներ. Այս հետահայաց-առաջահայաց ուսումնասիրությունը կենտրոնացած է այն հիվանդների շուրջ, որոնք 2020-ից 2022 թվականներին վիրաբուժական միջամտությունների են ենթարկվել վաղ փուլի ԿՔ-ի կապակցությամբ: Հետազոտվել է երկու խումբ. մի խումբը ենթարկվել է ՊԱՀԲ-ի՝ օգտագործելով ինդոցիանին կանաչ ներկանյութ և ռադիոիզոտոպ, մինչդեռ մյուս խումբը ենթարկվել է ԱԱՀՀ-ի:
Արդյունքները. Հետազոտությանը մասնակցել է
վաղ փուլի ԿՔ-ով 400 հիվանդ: Հիմնական բացահայտումներից են եղել ինվազիվ ծորանային քաղցկեղի, ER/PR-դրական, HER2-բացասական և տարբերակման 2-րդ աստիճանի ուռուցքների գերակշռությունը: Հիվանդների մեծ մասը (95.3%) ստացել է ճառագայթաբուժություն և հորմոնաբուժություն (85.3%)՝ առանց ՊԱՀԲ և ԱԱՀՀ խմբերի միջև տարբերությունների, մինչդեռ քիմիաբուժությունն ավելի հաճախ եղել է ԱԱՀՀ խմբում (79.7% ընդդեմ 22.8%, P < 0.001):
Եզրակացություն. ՊԱՀԲ-ի ներդնումը միջինից բարձր եկամուտ ունեցող երկրում բախվում է մարտահրավերների՝ կապված ռեսուրսների, ուսուցման և ֆինանսական սահմանափակումների հետ: Չնայած այս խոչընդոտներին, վիրահատական բուժման նորարարական ռազմավարությունները, ինչպիսիք են ինդոցիանին կանաչ ներկանյութի և ռադիոիզոտոպի կիրառմամբ ՊԱՀԲ-ն, առաջարկում են
հնարավոր լուծումներ: Շրջանցելով այս խոչընդոտները՝ ՊԱՀԲ-ի ինտեգրումը կարող է բարելավել ԿՔ
բուժման կազմակերպումը և բուժական ելքերը սահմանափակ ռեսուրսների պայմաններում:
Հիմնաբառեր. ավշային հանգույցների բիոպսիա, կրծքագեղձի քաղցկեղ, միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, վիրաբուժական նորարարություն, ռեսուրսների սահմանափակումներ, ինդոցիանին կանաչ, նվազագույն ինվազիվ, ախտորոշման ճշգրտություն