Պարենտերալ ֆերմենտների ուսմունքի մասին (Աբդերհալդենի մեթոդով)
Հովհաննես Պարսամով
Վրաչեբնայա Գազետա (Սանկտ-Պետերբուրգ) 1914;7:257-260.
Իր հոդվածում բժիշկ Պարսամովը կիսվում է Աբդերհալդենի մեթոդով պարենտերալ ֆերմենտների կիրառման իր փորձով։ Հովհաննես Սմբատի Պարսամովը (Պարսամյան) (1885-1953 թթ․) հայկական ծագումով ռուսաստանցի և խորհրդային գիտնական բժիշկ է, ավելի քան 40 գիտական աշխատանքի հեղինակ, ք․ Սարատովի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը։ Ծնվել է ք. Թիֆլիսում 1885թ․, այլ տվյալներով ք. Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրի)։ 1904 թ․ ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որն ավարտել է 1910 թ․ բժշկի որակավորումով։ 1912 թ․, պրոֆեսոր Ե.Ս. Լոնդոնի ղեկավարությամբ, Ս. Պետերբուրգի Կանանց բժշկական ինստիտուտում, սկսել է աշխատել գիտական աշխատանքի վրա, որը չի հասցրել պաշտպանել. սկսվել է Առաջին Համաշխարհային պատերազմը և Պարսամովին ուղարկել են առաջնագիծ, որտեղ մինչև 1916 թվականը ծառայել է Կարմիր Խաչի հոսպիտալում որպես օրդինատոր։ Անձնվեր աշխատանքի համար պարգևատրվել է «Սուրբ Աննա» 3-րդ աստիճանի շքանշանով։ 1917 թվականից Սարատովի համալսարանում աշխատել է նախ որպես ասիստենտ, ապա որպես դոցենտ։
DOI: 10.54235/27382737-2023.v3.2-102