Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

ամփոփագիր Պարբերական հիվանդության ժամանակ զարգացած ռաբդոմիոլիզ և երիկամի սուր վնասում: Մկան-երիկամային համախտանիշով բարդացած սուր պոլիմիոզիտի կլինիկական դեպքի նկարագրությունամփոփագիր

Պարբերական հիվանդության ժամանակ զարգացած ռաբդոմիոլիզ և երիկամի սուր վնասում. մկան-երիկամային համախտանիշով բարդացած սուր պոլիոմիոզիտի կլինիկական դեպքի նկարագրություն

Մանե Սարգսյան1,2,3,*, Վարդան Ղուկասյան1,2, Արմինե Խեչոյան2, Սվետլանա Հայրապետյան1,2,3, Սոնյա Փալանջյան2, Տատյանա Ալավերդյան2,4

1 Նեֆրոլոգիայի և թոքաբանության ամբիոն, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստան
2 Նեֆրոլոգիայի բաժանմունք, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան
3 Հեմոդիալիզի բաժանմունք, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան
4 Թերապիայի ամբիոն, ակադ․ Ս․Խ․Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան

  • Կոնտակտային հեղինակ․ էլ-փոստ․ mane.sargsyan.58@gmail.com
ԱՄՓՈՓԱԳԻՐ

Սույն հոդվածում ներկայացվող կլինիկական դեպքի առանձնահատկությունն այն է, որ ՊՀ-ով տառապող երիտասարդի մոտ, որը մշտապես ընդունելիս է եղել կոլխիցին 2.0 մգ, ֆիզիկական չափավոր գերծանրաբեռնվածության ընթացքում դիտվել են գոտկային շրջանի և ազդրային մկանների ուժեղ ցավեր՝ սուր պոլիոմիոզիտի պատկերով, որի ֆոնին ձևավորվել է ռաբդոմիոլիզ՝ սուր երիկամային անբավարարության զարգացմամբ:

Հիմնաբառեր. պարբերական հիվանդություն, ռաբդոմիոլիզ, կոլխիցին, կրեատինֆոսֆոկինազ, միոգլոբին, երիկամների վնասում

DOI: 10.54235/27382737-2023.v3.2-91