Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

ամփոփագիր Առողջապահահական ոլորտի թարգմանության և թարգմանիչների պատրաստման առանձնահատկություններըամփոփագիր

Առողջապահահական ոլորտի թարգմանության և թարգմանիչների պատրաստման առանձնահատկությունները

Գայանե Հովհաննիսյան*, Արմինե Վահանյան, Հրաչյա Տաթևյան

Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոն, Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան, Երևան, Հայաստան

*Կոնտակտային հեղինակ. էլ-փոստ. grhovhannisyan@bryusov.am, հեռ. +374 44 24 75 53

ԱՄՓՈՓԱԳԻՐ

Մեթոդական բնույթի սույն հոդվածում քննարկվում է «թարգմանչական գործ» մասնագիտության կրթական ծրագրերում «առողջապահական-բժշկական ոլորտային թարգմանություն» առարկաների շարքի դասավանդման անհրաժեշտությունը և դրանց նշանակությունը բազմապրոֆիլ թարգմանիչների պատրաստման հարցում: Խնդիրն արդիական է ոչ միայն պրոֆեսիոնալ թարգմանիչների պատրաստման տեսակետից, այլև հայոց լեզվում գիտական բառապաշարի և նեղ ոլորտային՝ առողջապահական-բժշկական տերմինահամակարգի զարգացման առումով, որն անհրաժեշտ է գիտական լեզվի, ասել է թե ուրույն քննական մտածողության և մտքի խթանման համար: Մասնավորապես, հատկորոշվում են բժշկական, կամ ավելի լայն առումով՝ առողջապահական ոլորտի թարգմանության հոգելեզվաբանական, իրավական, գործաբանական և լայն իմաստով, հաղորդակցական առանձնահատկությունները: Առանձնակի շեշտադրվում է ոլորտային գիտելիքի որոնման, տեղեկության ճշգրտման, հավաստի աղբյուրներից օգտվելու պահանջը: Առաջարկվում է թարգմանչական գործ կրթական ծրագրի առարկայացանկում ներառել ոլորտային տերմինաբանության հայացման հետազոտական բաղադրիչ, որը ներառում է նաև հապավումների երկլեզու և եռալեզու շտեմարանների ստեղծում, տերմինաշինական հմտություններ, տերմինների և հապավումների նեղ մասնագիտական և ընդհանուր ոլորտային դասակարգում: Անդրադարձ է կատարվում ապագա թարգմանիչների պատրաստման և հետագայում նրանց աշխատանքի հետ կապված խնդիրներին ու խոչընդոտներին: Առանձին դիտարկվում է բժշկական նյութերում օգտագործվող հոգեբանական թեստերի/հարցաթերթիկների և կյանքի որակի հարցաշարերի թարգմանության և դրանց ադապտացիայի խնդիրը, որն ինքնին ներկայումս առողջապահական հաղորդակցման կարևոր հարցերից է: Քննարկվող ոլորտի դասավանդման առաջարկվող կաղապարի հիման վրա մասնագետ-ընթերցողները կարող են զարգացնել իրենց հետաքրքրող այլ ոլորտների թարգմանչական հմտությունների ձևավորմանը միտված դասընթացների համալիրը:

Հիմնաբառեր. բժշկական թարգմանություն, հանրամշակութային հարմարեցում, ոլորտային տերմինաշինություն, հապավումներ:

DOI: 10.54235/27382737-2023.v3.2-56