Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

ամփոփագիր Պերֆուզիոն տեսապատկերման և մագնիսառեզոնանսային սպեկտրոսկոպիայի ներդրումը ուղեղային լիմֆոմայի ախտորոշման մեջամփոփագիր

Պերֆուզիոն տեսապատկերման և մագնիսառեզոնանսային սպեկտրոսկոպիայի ներդրումը ուղեղային լիմֆոմայի ախտորոշման մեջ

Էմանուել Իրլ, Սեմի Բեար, Անաել Ռիյո, Համբար Գայայան

Ճառագայթաբանության բաժանմունք, Վիենի Լյուսիեն Հուսել հիվանդանոց, Վիեն, Ֆրանսիա

ԱՄՓՈՓԱԳԻՐ

Հեղինակները ներկայացնում են գլխուղեղի առաջնային ուռուցքի դեպք, որը մագնիսառեզոնանսային շերտագրությամբ (ՄՌՇ) խիստ հիշեցրել է լիմֆոմա: Պերֆուզիոն ՄՌՇ-ն և մագնիսառեզոնանսային սպեկտրոսկոպիան ամրապնդել են մորֆոլոգիական տվյալները՝ թույլ տալով ճշգրտել ախտորոշման շրջանակը: Թեև հյուսվածաբանական հաստատումը շատ դեպքերում պարտադիր է, ճշգրիտ ախտորոշման կողմնորոշում տրամադրելը թույլ է տալիս բժիշկներին կանխատեսել հիվանդության հետագա կառավարումը և, ըստ այդմ, ամրապնդել վստահության կապը բուժաշխատողների միջև: Սա նաև ընդգծում է բժիշկճառագայթաբանների գերակշռող դերը հիվանդների բուժսպասարկման մեջ՝ առաջարկելով մի շարք ախտորոշումներ, այլ ոչ թե միայն սահմանափակվելով պատկերների նկարագրությամբ:

Հիմնաբառեր. ուղեղային լիմֆոմա, մագնիսառեզոնանսային շերտագրություն, պերֆուզիա, սպեկտրոսկոպիա

DOI: 10.54235/27382737-2023.v3.1-57