Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

ամփոփագիր Կարիդակիսն ընդդեմ մարսուպիալացման. Տղամարդկանց մոտ միջհետույքային պիլոնիդալ հիվանդության բուժման կարճաժամկետ համեմատական ելքերը

Կարիդակիսն ընդդեմ մարսուպիալացման. Տղամարդկանց մոտ միջհետույքային պիլոնիդալ հիվանդության բուժման կարճաժամկետ համեմատական ելքերը

Արման Մուրադյան 1, Արման Հակոբյան 2, Էդգար Մարտիրոսյան 3, Համլետ Ղորխմազյան 1,
Վահան Գևորգյան 1, Վահագն Համբարձումյան 1,4

1 Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, Ընդհանուր վիրաբուժության բաժանմունք, Երևան, Հայաստան
2 Ռազմական բժշկության ֆակուլտետ, Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ), Երևան, Հայաստան
3 Ռազմադաշտային վիրաբուժության ամբիոն, ԵՊԲՀ, Երևան, Հայաստան
4 Ընդհանուր վիրաբուժության ամբիոն, ԵՊԲՀ, Երևան, Հայաստան

ԱՄՓՈՓԱԳԻՐ

Նպատակ. Սույն ուսումնասիրության նպատակն է նպաստել միջհետույքային պիլոնիդալ հիվանդության (ՄՊՀ) բուժման մեջ օգտագործվող առկա վիրաբուժական տեխնիկայի գերազանցության վերաբերյալ գիտելիքների բացը լրացնելուն:

Մեթոդներ. Հետահայաց կերպով համեմատվել են ՄՊՀ երկու վիրահատական բուժման տարբերակների՝ Կարիդակիսի միջամտության (n = 32) և մարսուպիալացման (n = 33) կարճաժամկետ արդյունքները: Հետազոտվել են սպիների ամբողջական ձևավորման տևողությունը, կարճաժամկետ հետվիրահատական բարդությունների հաճախականությունը, հետվիրահատական ցավի պահպանումը և կրկնության հաճախականությունը եռամսյա հետվիրահատական հսկողության ընթացքում: Ուսումնասիրությունը հիմնված է եղել ՄՊՀ-ով բուժվող չափահաս արական սեռի հիվանդների պատմագրերից վերցված տվյալների հետահայաց վերլուծության վրա:

Արդյունքներ. Պարզվել է, որ Կարիդակիսի միջամտությունը վերը նշված բոլոր ցուցանիշներով ավելի գերակա է եղել, քան մարսուպիալացումը, բացառությամբ հետվիրահատական կարճաժամկետ բարդությունների, որտեղ երկու վիրաբուժական տեխնիկան էլ ցույց են տվել համեմատելի արդյունքներ:

Եզրակացություն. Այս հետահայաց ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ վիրաբուժական պրակտիկայում մարսուպիալացման տեխնիկան կարող է հիմնականում փոխարինվել Կարիդակիսի միջամտությամբ: Վերջինս, ըստ երևույթին, կապված է առօրյա գործունեության ավելի արագ վերադարձի հետ և ավելի ծախսարդյունավետ է:

Հիմնաբառեր. միջհետույքային պիլոնիդալ հիվանդություն, ՄՊՀ, մարսուպիալացում, Կարիդակիս

DOI: 10.54235/27382737-2023.v3.1-42