Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

ամփոփագիր Երևանի կանաչ ֆոնդի ստեղծման, խնամքի և կառավարման կազմակերպություն հիմնելու խնդիրներըամփոփագիր

Երևանի կանաչ ֆոնդի ստեղծման, խնամքի և կառավարման կազմակերպություն հիմնելու խնդիրները

Քրիստինե Վարդանյան
Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոն, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստան
Երևան քաղաքի ավագանի, Երևան, Հայաստան

ԱՄՓՈՓԱԳԻՐ

Ներկայումս ավելի քան արդիական է մարդու բնակեցման միջավայրի օպտիմալացման հարցը: Մասնագետների կողմից գերուշադրությունն էկոլոգիական խնդիրներին, ինչպես նաև հետազոտությունների արդյունքները վկայում են մարդու առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության մեծացման մասին: Շրջակա միջավայրի առողջացման, ինչպես նաև հոգեմարմնական հիվանդությունների կանխարգելման և գեղագիտաբուժության (էսթետոթերապիա) կարևոր տարրերից մեկը կանաչապատումն է: Կանաչապատման խնդիրներն առավել արդիական են Երևանի պես շոգ քաղաքների համար, քանզի բնակչության համար բավական դժվար հաղթահարելի է ջերմային սթրեսը։ Սույն աշխատության մեջ մանրամասնորեն ներկայացված է Երևան քաղաքի կանաչ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև արդի խնդիրների լուծման ճանապարհը։

Հիմնաբառեր. հանրային առողջապահություն, քաղաքի կանաչ ֆոնդ, կանաչապատում, կանաչ տարածքների գույքագրում, քաղաքի կանաչապատման վիճակ:

DOI: 10.54235/27382737-2023.v3.1-34