Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

ամփոփագիր Հիստերոսալպինգոկոնտրաստային սոնոգրաֆիայի (HyFoSy) եվ հիստերոսալպինգոփրփուրային սոնոգրաֆիայի (hyfosy) համապարփակ համակարգված ակնարկ

Կոստաս Պանայոտիդիս
Գերձայնային ախտորոշման և հիստերոսկոպիայի առաջատար կենտրոն Attiki Iatriki, Հունաստան

Ամփոփագիր

Հիստերոսալպինգոկոնտրաստային սոնոգրաֆիան (HyCoSy) և հիստերոսալպինգո փրփուրային սոնոգրաֆիան (HyFoSy) ժամանակակից, նվազագույն ինվազիվ մեթոդներ են, որոնք կիրառվում են արգանդափողերի անցանելիության գնահատման համար, ինչը կարևոր է կանանց անպտղության հետազոտման գործընթացում: Այս համակարգված ակնարկը նպատակ ունի համապարփակ վերլուծել այս մեթոդները՝ ներառյալ դրանց սկզբունքները, ընթացակարգերի մանրամասները, արդյունավետությունը, անվտանգությունը և համեմատությունը ավանդական մեթոդների, ինչպիսիք են հիստերոսալպինգոգրաֆիան (HSG): Ակնարկում ամփոփվում են վերջերս կատարված ուսումնասիրությունների, կլինիկական փորձարկումների և մետա-վերլուծությունների արդյունքները՝ ներկայացնելու HyCoSy և HyFoSy մեթոդների առավելությունները, սահմանափակումները և կլինիկական կիրառությունը, հատուկ շեշտադրումով ծախսերի վերլուծության և տնտեսական հետևանքների վրա։

DOI 10.54235/27382737-2024.v4.2-47