Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

ամփոփագիր Ստորին բլեֆարոպլաստիկա. ծերացման և ձգման եղանակների կլինիկական և ֆունկցիոնալ հիմունքները

Կարեն Ա. Պետրոսյան
Պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության ամբիոն, ՀՀ ԱՆ Ակադ. Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան

ԱՄՓՈՓԱԳԻՐ

Ներկայացված է կոպերի և հարակնակապճային շրջանի անատոմիայի համառոտ ակնարկ և դեմքի այս հատվածում ծերացման կլինիկական ու ձևաբանական բնութագրերը: Բերված տվյալների հիման վրա կլինիկական օրինակների տեսքով ներկայացված են ստորին ֆունկցիոնալ և էսթետիկ բլեֆարոպլաստիկայի եղանակներն ու դրանց արդյունքները։ Ստորին կոպի տեղագրական և ֆունկցիոնալ անատոմիայի, հարակնակապճային շրջանի ամբողջ համալիրի ծերացման գործընթացների իմացությունը թույլ է տալիս կատարել ստորին կոպի շտկման մեթոդի ճշգրիտ ընտրություն, աչքի կողմնային անկյան և ստորակնակապճային շրջանի փոփոխությունների արդյունավետ շտկում, ինչը թույլ է տալիս հասնել լավ արդյունքների:
Հիմնաբառեր. ստորին կոպ, ձգում, բլեֆարոպլաստիկա

DOI: 10.54235/27382737-2024.v4.1-21