Դենսիտոմետրիկ տվյալների մեկնությունը անկիլոզացնող սպոնդիլիտով հիվանդի մոտ
Նարինե Վ. Ասլանյան
Ճառագայթաբանության բաժանմունք, Էրեբունի բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան Ներքին հիվանդությունների ամբիոն, Հայկական բժշկական ինստիտուտ, Երևան, Հայաստան
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Դենսիտոմետրիկ հետազոտությունը (ռենտգենյան դենսիտոմետրիա կամ DXA) օստեոպորոզի ախտորոշման, ինչպես նաև ոսկրերի հանքային խտության ամենավաղ ի հայտ եկած նվազումը և հիվանդների մոտ կոտրվածքների ռիսկի գործոնները հայտնաբերելու ամենաարդյունավետ հետազոտական մեթոդն է: Սակայն որոշ հիվանդությունների դեպքում դենսիտոմետրիկ հետազոտության տվյալները պահանջում են լրացուցիչ մեկնաբանություններ՝ հիվանդների տվյալ խմբում ոսկրերի հանքային խտության փոփոխություններն ավելի ճշգրիտ որոշելու համար: Հոդվածում ներկայացված են անկիլոզացնող սպոնդիլիտով հիվանդի ոսկրերի խտության ցուցիչները, և բերվում են գերազանցված տվյալների մեկնաբանություններ:
Հիմնաբառեր. դենսիտոմետրիա, օստեոպորոզ, անկիլոզացնող սպոնդիլիտ