Սթիվենսի-Ջոնսոնի համախտանիշ և թունավոր վերնամաշկային նեկրոլիզ. դեպքերի շարք և գրականության համառոտ ակնարկ
Տաթևիկ Ալոյան 1, Զարուհի Կալիկյան 2, Սոնա Հարությունյան 2, Ալեքսանդրա Զաքարյան 2, Մարիամ Մովսիսյան 2, Լուսնթագ Կծոյան 2, Օվանես Կարսլյան 3, Արմինե Հակոբյան 1,2
1 Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկա, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիր, Երևան, Հայաստան
2 Ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոն, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստան
3 Վնասվածքաբանության և օրթոպեդիկ վիրաբուժության ամբիոն, ՀՀ ԱՆ Ակադ Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Սթիվենսի-Ջոնսոնի համախտանիշը (ՍՋՀ) և թունավոր վերնամաշկային նեկրոլիզը (ԹՎՆ) դանդաղ տիպի դեղորայքային գերզգայունության հազվագյուտ ձևեր են, որոնք արտահայտվում են մաշկի լայնածավալ մեռուկացմամբ և շերտազատմամբ: Դեղորայքը այս համախտանիշների հիմնական պատճառն է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ: Ամենատարածված պատճառային դեղամիջոցներն են ալոպուրինոլը, արոմատիկ հակաէպիլեպտիկ դեղամիջոցները և սուլֆոնամիդները՝ սեզոնային, աշխարհագրական և էթնիկ տարբերություններով: Այս հոդվածի նպատակն է նկարագրել 2021 թվականի ընթացքում մեր կլինիկայում բարեհաջող վարված ՍՋՀ/ ԹՎՆ կլինիկական դեպքերի շարքը և ներկայացնել հակիրճ գրականության ակնարկ այս թեմայի շուրջ:
Հիմնաբառեր. դեղորայքային ալերգիա, դեղորայքային գերզգայունության ռեակցիաներ, ՍթիվենսիՋոնսոնի համախտանիշ