Առողջական վիճակով պայմանավորված կյանքի որակը (ԱՎՊԿՈ) հաճախ խաթարվում է բարիատրիկ վիրահատությունը (ԲՎ) որպես բուժման եղանակ ընտրած՝ գիրությամբ տառապող անձանց մոտ [1]։ ԱՎՊԿՈ-ը ներառում է առողջությունը բնութագրող ֆիզիկական, սոցիալական և հոգեկան գործոններ, որոնք բարիատրիկ պացիենտների մոտ ամենայն հավանականությամբ հանգեցնում են կյանքի որակի իջեցման։ Ծանր աստիճանի գիրությամբ անհատները հաճախ են տառապում կյանքի որակի վրա ազդող համակցված հիվանդություններից (օրինակ՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություններ, քնի օբստրուկտիվ ապնոէ) [2]: Հետազոտությունները փաստում են, որ մեծ թվով հիվանդների ԲՎ-ն որպես բուժման եղանակ ընտրությունը միտված է հիվանդի կյանքի որակի բարձրացմանը և հոգեսոցիալական խնդիրների լուծմանը [3]: Հետևաբար, վիրահատությունից հետո ԱՎՊԿՈ-ի երկարաժամկետ վերջնարդյունքների ուսումնասիրությունը բավական արդիական է: Ապացուցված է, որ ԲՎ-ն հանգեցնում է քաշի էական, երկարաժամկետ կորստի և համակցված հիվանդությունների մեղմացման [2,4,5], չնայած հետվիրահատական երկարաժամկետ վերջնարդյունքների մասին տեղեկատվությունը սահմանափակ է և հիմնված փոքրամասշտաբ ընտրանքով ուսումնասիրությունների վրա: Անդերսենի և համահեղ. (2015) հետազոտության մեջ վերլուծվել են ԲՎ-ից առնվազն 5 տարի անց հիվանդների կյանքի որակի ցուցանիշները՝ հիմնվելով 44-ից 655 հիվանդների տվյալներ ներառած 7 ուսումնասիրությունների վրա: Արդյունքները ցույց են տվել, որ ԱՎՊԿՈ-ն սովորաբար բարելավվում է հետվիրահատական առաջին և երկրորդ տարիների ընթացքում, որին հաջորդում է վերջինիս աստիճանական անկումը և կայունացումը վիրահատությունից հետո 5 տարվա ընթացքում [6]: Դրիսկոլի ու համահեղ. (2016) երկարաժամկետ (≥5 տարի) ուսումնասիրության արդյունքները հաստատել են վերջին եզրահանգումը [7]: Այնուամենայնիվ, ԱՎՊԿՈ-ի ցուցանիշների երկարաժամկետ փոփոխությունները կարող են տարբեր դրսևորումներ ունենալ՝ կախված կյանքի որակի ընտրված ոլորտից:
Համաձայն մի շարք ուսումնասիրությունների՝ ԲՎ-ից հետո վերականգնվող հիվանդները ավելի խոցելի են ինքնավնասման վարքագծի և դեպրեսիվ ախտանիշների դրսևորման առումով [8]: Բհատիի և համահեղ. (2016) վերջին տարիների հրապարակումների համաձայն արձանագրվել է ԲՎ-ից հետո ինքնավնասման դեպքերի աճ՝ 2.33-ից մինչև 3.63՝ տարեկան՝ 1000 հիվանդի հաշվարկով [9]: Բացի դրանից, կան կյանքի որակի անբավարար բարձրացման մասին փաստող բազմաթիվ տվյալներ՝ հոգեբանական դիզադապտացիայի և արտաքին տեսքի առումով դժգոհության հետ կապված:
Այսպիսով, ամփոփելով կյանքի որակի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները, կարելի է եզրակացնել, որ ԲՎ-ից հետո հիվանդների հետվիրահատական վարմանը, ինչպես նաև նրանց կյանքի որակի վրա ազդող գործոններին վերաբերող որոշակի հարցեր դեռևս մնում են թերի պարզաբանված և հակասական:
Կլինիկական գործունեության մեջ բուժառուների կողմից ԱՎՊԿՈ-ի գնահատման համար կիրառվում են բազմաթիվ հարցաշարեր:
Բարիատրիկ վիրաբուժության մեջ ամենից հաճախ կիրառվող հարցաշարերից է մասնավորապես Bariatric Analysis and Reporting Outcome System-ը (BAROS, Բարիատրիկ վերլուծությունների և վերջնարդյունքների հաղորդման համակարգ), որը հատուկ մշակված է հիվանդագին ճարպակալմամբ տառապող հիվանդների համար [7]:
Ըստ բազմաթիվ ուսումնասիրությունների՝ ԲՎ-ից հետո կյանքի որակի գնահատման նպատակով կիրառվող Gastrointestinal Quality of Life Index (GIQLI, Մարսողական համակարգի վիճակի հետ կապված կյանքի որակի ցուցիչ) հարցաշարն արձանագրել է ԱՎՊԿՈ-ի բարելավում: GIQLI-ն աղեստամոքսային ուղու հիվանդություններով պացիենտների մոտ՝ ԱՎՊԿՈ-ն գնահատելու և ամենօրյա կլինիկական պրակտիկայում կիրառելու համար էական նշանակություն ունեցող և հավաստի գործիք է: Տվյալ հարցաշարի կիրառումը նպատակահարմար է և արդիական` աղեստամոքսային ուղու ազդեցությունը բարիատրիկ հիվանդների ԱՎՊԿՈ-ի վրա հետվիրահատական գնահատման առումով [10-12]:
Medical Outcomes Study 36-Item Short Form Survey (SF-36, բուժման վերջնարդյունքների ուսումնասիրության 36-հարցանի հարցում) հարցաշարը կյանքի որակի գնահատման մեկ այլ գործիք է, որը բաղկացած է մարդու կենսակերպին վերաբերող 36 կարճ հարցադրումներից։ Գրականության մեջ առկա են բազմաթիվ տվյալներ բարիատրիկ պացիենտների շրջանում SF-36-ի ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ [10,13,14]:
Մեկ այլ գործիքի՝ Moorehead-Ardelt Quality of Life Questionnaire II (MAQoLII, Մուրհեդի-Արդելտի II կյանքի որակի հարցաթերթիկ) հարցաշարով գնահատման արդյունքների վերլուծության վրա հիմնվելով՝ մի քանի ուսումնասիրություններ նույնպես արձանագրել են ԲՎ-ից հետո ԱՎՊԿՈ-ի զգալի բարելավման փաստը [15,16]: Վերջինս վեց հարցից բաղկացած հարցաշար է, որը գնահատում է գիրությամբ տառապող պացիենտների կյանքի որակը ԲՎ-ից հետո:
Չնայած ԱՎՊԿՈ-ի գնահատման գործիքների բազմազանությանը, մեզ հասանելի գրականության մեջ չեն հրապարակվել հիվանդների կյանքի որակի համալիր ուսումնասիրության արդյունքներ՝ տարիքից, սեռից, մարմնի զանգվածի ցուցչի (ՄԶՑ) նախավիրահատական արժեքից և միջամտության եղանակից կախված:
Տվյալ ուսումնասիրությունը նպատակ ունի գնահատելու կյանքի որակի ցուցանիշների դինամիկ փոփոխությունները (BAROS, GIQLI, MAQoLII և SF-36 հարցաշարերի միջոցով) >50 կգ/մ2 ՄԶՑ-ով հիվանդների մոտ ստանդարտ և մոդիֆիկացված ՍԼԵՄ-ից հետո 24 ամիսների ընթացքում:
ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐ
Ներառման և բացառման չափանիշներ. Հետազոտությանը մասնակցելու համար ընտրվել են ներառման չափանիշներին համապատասխանող ստանդարտ և մոդիֆիկացված ՍԼԵՄ տարած 20-70 տարեկան, 50 կգ/մ2-ից բարձր ՄԶՑ ունեցող 176 պացիենտներ՝ համապատասխան հետվիրահատական վարմամբ։ Մասնակիցները բաժանվել են 2 խմբի՝ ՍԼԵՄ-ի և հետվիրահատական վարման ընթացակարգից կախված։ Առաջին խմբում (I, N=85) ներառվել են մոդիֆիկացված ՍԼԵՄ-ի (ՍՄԼԵՄ) և համապատասխան հետվիրահատական վարման ենթարկված հիվանդներ, իսկ երկրորդ խումբը (II, N=91) բաղկացած էր այն հիվանդներից, որոնց կատարվել է ստանդարտ ընթացակարգով ՍԼԵՄ (ՍՍԼԵՄ)՝ ստանդարտ հետվիրահատական վարումով:
Յուրաքանչյուր խումբ իր հերթին բաժանվել է ենթախմբերի՝ ըստ տարիքային չափանիշների։ Ա ենթախմբի հիվանդները (IԱ n=42, IIԱ N=44) եղել են 20-50 տարեկան, իսկ Բ ենթախմբինը (IԲ n=43, IIԲ n=47)՝ 50-70 տարեկան: Մասնակիցների հսկողության միջին տևողությունը եղել է 2 տարի:
Մասնակիցների ցանկից բացառվել են նրանք, ովքեր ունեցել են ստամոքսի չսպիացած խոց, ստամոքսի ռեզեկցիա անամնեզում, թմրամիջոցների օգտագործում կամ ալկոհոլի չարաշահում և հոգեկան առողջության խանգարումներ:
Հետազոտված պացիենտները վիրահատվել են վիրաբուժական միևնույն խմբի կողմից։
Սույն հետազոտությանը մասնակցելու համար հավաքագրված բոլոր հիվանդները տեղեկացված են եղել ՍԼԵՄ ընթացակարգի ռիսկերի, արդյունքների և հնարավոր բարդությունների մասին: Հետազոտության մեջ ընդգրկված բոլոր մասնակիցներից ստացվել է գրավոր իրազեկ համաձայնություն: Ուսումնասիրության արձանագրությունը համապատասխանում է 1975թ. Հելսինկիի հռչակագրի՝ մարդու հետազոտությունների հանձնաժողովի կողմից հռչակած էթիկական ուղեցույցներին:
Նախավիրահատական վարում և վիրահատական միջամտություն. Հիվանդների նախավիրահատական վարումն իրականացվել է բազմագիտակարգային խմբի կողմից: Նախնական զննումը ներառել է արյան ընդհանուր և կենսաքիմիական քննություններ, որովայնի գերձայնային հետազոտություն, աղեստամոքսային ուղու վերին հատվածի կոնտրաստային ռենտգենոգրաֆիա, էզոֆագագաստրոդուոդենոսկոպիա, կրծքավանդակի ռենտգենյան հետազոտություն, սննդաբանի, ներզատաբանի և սրտաբանի խորհրդատվություն՝ վիրահատության հնարավոր հակացուցումները բացահայտելու նպատակով: Բոլոր մասնակիցների մոտ հաշվի են առնվել հիվանդության պատմությունը՝ քաշին և դիետային վերաբերող մանրամասներով, վիրահատության շարժառիթը և վիրահատության արդյունքի հետ կապված ակնկալիքները:
Բուժման ընթացակարգ. Ինչպես երկայնական գաստրէկտոմիայի, այնպես էլ հիվանդների հետվիրահատական վարման ստանդարտ և մոդիֆիկացված ընթացակարգերը ներկայացված են մեր նախորդ աշխատանքներից մեկում [17]:
Հետազոտման մեթոդներ
Կյանքի որակի գնահատում. BAROS, GIQLI, MAQoLII և SF-36 հարցաշարերի ցուցանիշների նախավիրահատական գնահատման արդյունքները համեմատվել են վերոնշյալ 2 կլինիկական խմբերի միջև վիրահատությունից անմիջապես հետո և 24 ամիս անց ստացված հետվիրահատական գնահատման արդյունքների հետ: Հաշվարկի մեթոդաբանությունը ներկայացված է բազմաթիվ հրապարակված աշխատանքներում [10-16,18]:
Տվյալների վերլուծություն. Տվյալների վիճակագրական մշակումն իրականացվել է խմբերի միջև հետվիրահատական տվյալների նշանակալի տարբերություն գտնելու նպատակով: Միջամտությունից առաջ և հետո ստացված խմբային արդյունքների համեմատական վերլուծության նպատակով օգտագործվել է Կոլմոգորովի-Սմիրնովի թեստը՝ տվյալների բաշխման օրինաչափությունը բացահայտելու համար։ Վերջինիս հաջորդել է Սթյուդենտի պարամետրային թեստը՝ խմբերի միջև հետվիրահատական տվյալների որևէ նշանակալի տարբերություն հայտնաբերելու նպատակով: Հաշվարկվել են ցուցանիշների միջին արժեքները, ստանդարտ շեղումը և 95% վստահելիության միջակայքը (95%ՎՄ): Միջինների բացարձակ տարբերությունը (ՄԲՏ) հաշվարկվել է՝ մեկ միջինը մյուսից հանելով, այնուհետև բաժանելով առաջին միջինի վրա և բազմապատկելով 100%-ով: ՄԲՏ-ն որոշվել է խմբի ներսում, ինչպես նաև ուսումնասիրվող խմբերի միջև տեղաշարժերի լայնույթը համեմատելու նպատակով: Նշանակալիության մակարդակ է ընտրվել 0.05-ը՝ p<0.05-ի դեպքում ստացված տարբերությունները համարվել են վիճակագրորեն հավաստի:
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Աղյուսակ 1-ում գրանցված տվյալների համաձայն նախավիրահատական փուլում հավաքված տվյալների միջև միջենթախմբային էական տարբերություն չի հայտնաբերվել (p>.05):
Կյանքի որակի գնահատման՝ նախքան միջամտությունը հավաքված տվյալները համեմատվել են վիրահատությունից անմիջապես հետո և 24 ամիս անց ստացված նույնատիպ արդյունքների հետ: Աղյուսակ 2-ում, 3-ում և 4-ում ներկայացված են այդ ցուցանիշների նկարագրական տվյալները և դրանց վիճակագրական մշակման արդյունքները:
GIQLI
Ըստ GIQLI-ի սանդղակի արդյունքների՝ մինչև հետվիրահատական թերապիայի մեկնարկը միջին ցուցանիշն արական սեռի պացիենտների մոտ IԱ և IԲ ենթախմբերում համապատասխանաբար եղել է 80.1±7.9 և 72.1±9.8, իսկ իգական սեռի մոտ՝ 76.4±6.0 և 70.6±9.6։ IIԱ և IIԲ ենթախմբերի արական սեռի համար վերոնշյալ ցուցանիշները եղել են համապատասխանաբար 81.1±6.7 և 73.0±8.3, մինչդեռ նույն ենթախմբերի կանանց մոտ՝ 78.2±8.1 և 71.2±8.6։ Ինչպես երևում է աղյուսակներից (տե՜ս Աղյուսակ 2, 3 և 4), հետազոտության սկզբնական փուլում I և II խմբերի պացիենտների համապատասխան տարիքային ենթախմբերի միջև էական տարբերություններ GIQLI-ի առումով չեն արձանագրվել։
I խմբի երկու ենթախմբերի GIQLI-ի միջին ցուցանիշները ելակետային ցուցանիշների համեմատությամբ ցուցադրում են հավաստի փոփոխություններ 24 ամիս անց (IԱ ենթախմբի կանանց մոտ՝ ՄԲՏ=26.96%, p=.0001, 95%ՎՄ [-32.934, -23.466], իսկ տղամարդկանց մոտ՝ ՄԲՏ=26.11%, p=.0001, 95%ՎՄ [-15.271, -4.529], IԲ ենթախմբի կանանց մոտ՝ ՄԲՏ=32.18%, p=.0001, 95%ՎՄ [-39.334, -27.666], իսկ տղամարդկանց մոտ՝ՄԲՏ=31.59%, p=.0001, 95%ՎՄ [-40.478, -26.123], ի տարբերություն II խմբի ենթախմբերում, որտեղ վերոնշյալ ցուցանիշների միջև հավաստի տարբերություն չի գրանցվել (IIԱ ենթախմբի կանանց մոտ՝ ՄԲՏ=11.14%, p=.052, 95%ՎՄ [-15.404, -4.196], իսկ տղամարդկանց մոտ՝ ՄԲՏ=9.99%, p=.051, 95%ՎՄ [-14.615, -3.385], IIԲ ենթախմբի կանանց մոտ՝ ՄԲՏ=11.0%, p=.052, 95%ՎՄ [-13.941, -3.659], իսկ տղամարդկանց մոտ՝ ՄԲՏ=11.94%, p=.058, 95%ՎՄ [-15.271, -4.529]։ I և II խմբերի Ա և Բ ենթախմբերի համեմատության արդյունքում բացահայտվել են GIQLI 2-ամյա ցուցանիշի համեմատաբար ավելի բարձր արժեքներ I խմբում՝ II խմբի համապատասխան ենթախմբերի համեմատությամբ (Ա ենթախմբերի կանանց մոտ՝ ՄԲՏ=15.87%, p<.001, 95%ՎՄ [-22.507, -10.693], իսկ տղամարդկանց մոտ՝ ՄԲՏ=16.88%, p<.001 , 95%ՎՄ [-24.74, -11.86], Բ ենթախմբերի կանանց մոտ՝ ՄԲՏ=23.15%, p=.001, 95%ՎՄ [-29.52, -18.68], իսկ տղամարդկանց մոտ՝ ՄԲՏ=21.35%, p<.001, 95%ՎՄ [-29.55, -15.45]։
MAQoLII
Ինչ վերաբերում է MAQoLII-ի գնահատման արդյունքներին, նշենք, որ մինչև հետվիրահատական բուժումը սկսելը միջին միավորը IԱ և IԲ ենթախմբերի տղամարդկանց մոտ եղել է համապատասխանաբար 0.76±0.25 և 0.67±0.27, իսկ կանանց մոտ՝ 0.62±0.20 և 0.60±0.22: IIԱ և IIԲ ենթախմբերի արական սեռի պացիենտների մոտ MAQoLII-ի միջին միավորը եղել է համապատասխանաբար 0.78±0.20 և 0.68±0.24, իսկ կանանց մոտ՝ 0.64±0.28 և 0.62±0.36։ Հետազոտության սկզբնական փուլում I և II խմբերի պացիենտների համապատասխան տարիքային ենթախմբերի միջև էական տարբերություններ չեն գրանցվել:
IԱ ենթախմբի իգական սեռի պացիենտների մոտ սկզբնական արժեքների համեմատությամբ 24 ամիս հետո MAQoLII-ի ցուցանիշն աճել է՝ ՄԲՏ=66.30%, p<.0001, 95%ՎՄ [-1.421, -1.019], իսկ արական սեռի պացիենտների մոտ՝ ՄԲՏ=61.22%, p<.0001, 95%ՎՄ [-1.386, -1.014]: IԲ ենթախմբի իգական և արական սեռի պացիենտների մոտ տվյալ ցուցանիշի դինամիկան բնութագրվել է համապատասխանաբար հետևյալ տեղաշարժերով՝ ՄԲՏ=61.04%, p<.0001, 95%ՎՄ [-1.177, -0.703] և ՄԲՏ=65.99%, p<.0001, 95%ՎՄ [-1.537, -1.063]։
Նախնական արժեքների համեմատությամբ 24 ամիս անց IIԱ ենթախմբի կին և տղամարդ պացիենտների մոտ MAQoLII-ի ցուցանիշի աճը բնութագրվել է համապատասխանաբար հետևյալ դինամիկայով՝ ՄԲՏ=11.82%, p=0.057, 95%ՎՄ [-0.749, -0.171] և ՄԲՏ=22.00%, p=.058, 95%ՎՄ [-0.448, 0.008], մինչդեռ IIԲ ենթախմբի պացիենտների MAQoLII-ի ցուցանիշների փոփոխությունը բնութագրվել է հետևյալ կերպ՝ ՄԲՏ=11.78%, p=0.52, 95%ՎՄ [-0.552, -0.048] և ՄԲՏ=9.17%, p=.051, 95%ՎՄ [-0.508, -0.052]՝ համապատասխանաբար կին և տղամարդ պացիենտների համար։
I խմբի երկու ենթախմբերի MAQoLII-ի միջին ցուցանիշները գրանցել են հավաստի փոփոխություններ 24 ամիս անց ելակետային ցուցանիշների համեմատությամբ, ի տարբերություն II խմբի, որտեղ որևէ ենթախմբում MAQoLII-ի ցուցանիշների հավաստի տարբերություն չի գրանցվել։ I և II խմբերի երկու ենթախմբերի միջենթախմբային համեմատության արդյունքում բացահայտվել են տվյալ ցուցանիշի համեմատաբար ավելի բարձր արժեքներ I խմբի ենթախմբերում՝ II-ինի համեմատ. Ա ենթախմբի կանանց մոտ՝ ՄԲՏ=40.22%, p=.001, 95%ՎՄ [-1.06, -0.42], իսկ տղամարդկանց մոտ՝ ՄԲՏ=48.98%, p=.001, 95%ՎՄ [-1.22, -0.70], Բ ենթախմբի կանանց մոտ՝ ՄԲՏ=40.26%, p=.001, 95%ՎՄ [-0.92, -0.33], իսկ տղամարդկանց մոտ՝ ՄԲՏ=51.27%, p=.001, 95%ՎՄ [-1.30, -0.72]։
SF-36
Համաձայն SF-36 հարցման արդյունքների՝ նախքան միջամտությունը միջին միավորը I խմբի արական սեռի պացիենտների մոտ կազմել է է 87.6±6.21 և 85.9±5.65 համապատասխանաբար IԱ և IԲ ենթախմբերում։ IԱ ենթախմբի կանանց մոտ տվյալ ցուցանիշը եղել է 91.1±6.45, իսկ IԲ ենթախմբի կանանց մոտ՝ 81.8±5.2։ IIԱ և IIԲ ենթախմբերի արական սեռի մասնակիցների SF-36 հարցման միջին ցուցանիշները եղել են համապատասխանաբար 87.0±7.01 և 89.4±6.52, իսկ IIԱ և IIԲ ենթախմբերի կանանց մոտ՝ 92.4±5.41 և 82.4±6.24: Ինչպես երևում է Աղյուսակ 2-ից և 3-ից, հետազոտության սկզբնական փուլում I և II խմբերի պացիենտների համապատասխան տարիքային ենթախմբերի միջև էական տարբերություններ չեն գրանցվել:
Առաջին խմբի IԱ ենթախմբի իգական սեռի պացիենտների մոտ ելակետային ցուցանիշների համեմատությամբ 24 ամիս հետո SF-36-ի ցուցանիշի աճը եղել է ՄԲՏ=-41.77%, p<.0001, 95%ՎՄ [23.606, 30.074], արական սեռի պացիենտների մոտ համապատասխան ցուցանիշի աճը կազմել է ՄԲՏ=-50.54%, p<.0001, 95%ՎՄ [26.204, 32.616]։ Առաջին խմբի IԲ ենթախմբի իգական սեռի պացիենտների մոտ տվյալ ցուցանիշի դինամիկան բնութագրվել է՝ ՄԲՏ=-20.83%, p<.0001, 95%ՎՄ [11.579, 16.621], իսկ IԲ ենթախմբի տղամարդկանց մոտ՝ ՄԲՏ=-33.80%, p<.0001, 95%ՎՄ [18.448, 24.952]։
Երկրորդ խմբի IIԱ ենթախմբի իգական սեռի պացիենտների մոտ ելակետային արժեքների համեմատությամբ 24 ամիս անց SF-36-ի ցուցանիշի աճը եղել է ՄԲՏ=-15.05%, p<.0001, 95%ՎՄ [8.737, 15.443], իսկ նույն ենթախմբի արական սեռի պացիենտների մոտ՝ ՄԲՏ=-25.36%, p<.0001, 95%ՎՄ [14.443, 20.757]: Երկրորդ խմբի IIԲ ենթախմբի կին պացիենտների մոտ SF-36-ի ցուցանիշի դինամիկան բնութագրվել է՝ ՄԲՏ=-13.88%, p<.0001, 95%ՎՄ [6.272, 13.808] իսկ տղամարդկանց մոտ՝ ՄԲՏ=-32.84%, p<.0001, 95%ՎՄ [18.729, 25.471]։
Առաջին և երկրորդ խմբերի երկու ենթախմբերի SF-36-ի միջին ցուցանիշներն արձանագրել են հավաստի փոփոխություններ 24 ամիս անց ելակետային ցուցանիշների համեմատությամբ։ Առաջին և երկրորդ խմբերի միջև 24 ամիս անց դիտվում են վստահելի տարբերություններ համապատասխանաբար Ա և Բ ենթախմբերում։ Առաջին կլինիկական խմբի երկու ենթախմբերի միջխմբային համեմատության արդյունքում բացահայտվել են տվյալ ցուցանիշի համեմատաբար ավելի ցածր արժեքներ երկրորդ խմբի համապատասխան ենթախմբերի համեմատությամբ. Ա ենթախմբի կանանց մոտ՝ ՄԲՏ=-24.98%, p=.001, 95%ՎՄ [13.16, 18.94], իսկ տղամարդկանց մոտ՝ ՄԲՏ=-19.26%, p=.001, 95%ՎՄ [9.32, 13.10], Բ ենթախմբում՝ տղամարդկանց մոտ՝ ՄԲՏ=-4.83%, p=.001, 95%ՎՄ [-0.14, 7.14], իսկ կանանց մոտ՝ ՄԲՏ=-6.88%, p=.001, 95%ՎՄ [-13.03, -5.86]։
BAROS
Ըստ BAROS համակարգի արդյունքների՝ մինչև հետվիրահատական թերապիայի մեկնարկը միջին միավորը արական սեռի պացիենտների մոտ IԱ և IԲ ենթախմբերում համապատասխանաբար եղել է 6.92±1.29 և 6.47±1.11, իսկ IԱ և IԲ ենթախմբերի իգական սեռի նմանատիպ ցուցանիշները համապատասխանաբար եղել են 6.54±1.02 և 5.90±1.1։ IIԱ և IIԲ ենթախմբերի արական սեռի համար վերոնշյալ ցուցանիշները եղել են համապատասխանաբար 4.52±0.77 և 74.20±0.69, միչդեռ, IIԱ և IIԲ ենթախմբերի կանանց մոտ՝ համապատասխանաբար 4.14±0.56 և 4.22±0.76։
Ինչպես երևում է Աղյուսակ 2-ից և 3-ից, վիրահատությունից 24 ամիս անց BAROS-ի ցուցանիշների երկու տարիքային ենթախմբերում նշանակալի տարբերություն է գրանցվել IԱ և IIԱ ենթախմբերի միջև` ՄԲՏ=34.68%, p<.0001, 95%ՎՄ [-3.051, -1.749] և ՄԲՏ=36.70%, p<.0001, 95%ՎՄ [-2.904, -1.896]` համապատասխանաբար տղամարդկանց և կանանց համար։ IԲ և IIԲ ենթախմբերի BAROS ցուցանիշների տարբերությունները տղամարդկանց մոտ եղել են՝ ՄԲՏ=35.09%, p<.0001, 95%ՎՄ [-2.814, -1.726], իսկ կանանց մոտ՝ ՄԲՏ=28.47%, p<.0001, 95%ՎՄ [-2.268, -1.092]:
ՔՆՆԱՐԿՈՒՄ
Ինչպես երևում է վերևում ներկայացված տվյալներից, երկու կլինիկական խմբերի երկու ենթախմբերում էլ գրանցվել է կյանքի որակի ցուցանիշների բարելավում, թեև փոփոխության աստիճանը տարբեր է եղել միջամտության երկու խմբերում: Այս տարբերությունները հավանաբար արտացոլում են ՍԼԵՄ-ի և հետվիրահատական վարման եղանակների տարբեր ազդեցությունները քաշի կորստի արագության, ֆիզիկական ակտիվության վերականգնման, գիրության հետ կապված համակցված հիվանդությունների կանխարգելման, բուժման վրա և այլն:
Մեր ստացած արդյունքները համընկնում են նաև ԲՎ-ից հետո տարբեր ժամանակահատվածներում հիվանդների ՄԶՑ-ի և ԱՎՊԿՈ-ի հետազոտմանը վերաբերող այլ հետազոտությունների արդյունքների հետ: ԲՎ-ի և քաշի կորստի վրա դրա ազդեցության միջև կապը վերլուծելով՝ հետազոտողները նկատել են, որ ԲՎ-ն բավականին արդյունավետ է ոչ միայն ՄԶՑ-ի նվազման (միջին ՄԶՑ-ն վիրահատությունից առաջ և հետո համապատասխանաբար եղել է 45.9 կգ/մ2 և 31.3 կգ/մ2) [19], այլ նաև մահացության զգալի նվազման և վիրահատությունից հետո կյանքի որակի բարելավման առումով [4,5,20,21]։
Կյանքի որակի բարելավմանը վերաբերող՝ մեր կողմից արձանագրած ցուցանիշների փոփոխությունը նույնպես համահունչ է ԲՎ տարած հիվանդների ԱՎՊԿՈ-ն ուսումնասիրող այլ հետազոտողնների տվյալների հետ: Խարալամպակիսի և համահեղ. (2015) տվյալների համաձայն՝ ԲՎ-ից հետո MAQoLII-ի միավորները հետազոտված ընտրանքի մոտ 6 ամսում 0.40-ից աճել են մինչև 1.75-ի, 12 ամսում՝ 2.18-ի, իսկ 24 ամսում՝ 1.95-ի [22]: Ճանգը և համահեղ. (2014) առաջահայաց ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ ՍԼԵՄ-ից 1 տարի անց MAQoLII-ի միավորներն աճում են՝ 0.38-ից հասնելով մինչև 1.62-ի [23]։
Բրազիլական լայնակի ուսումնասիրության մեջ Կոստան և համահեղ. (2014) նշել են, որ ԲՎ ենթարկված 26 հիվանդները գնահատել են իրենց ԱՎՊԿՈ-ն որպես «լավ», «շատ լավ» կամ «գերազանց» [24]։
Մեր ուսումնասիրության մեջ ԲՎ-ից հետո հիվանդների միավորները բարելավվել են հետազոտված բոլոր 4 ոլորտներում, ինչը համապատասխանում է կյանքի որակի՝ բարելավում արձանագրած մի քանի ուսումնասիրությունների տվյալներին: Հետվիրահատական կյանքի որակին վերաբերող մի հետազոտության համաձայն, ըստ Մարի և համահեղ. (2013), վիրահատությունից 24 ամիս անց MAQoLII-ի յուրաքանչյուր հարցի համար արձանագրվել է 0.2 միավորի աճ [25]։
Մեկ այլ հետազոտության արդյունքներով, վիրահատությանը հաջորդած երկամյա հսկողության ժամանակահատվածում կյանքի որակի ցուցանիշների զգալի աճ է գրանցվել բոլոր ոլորտներում՝ կյանքի որակի վրա քաշի ազդեցության վերաբերյալ հարցաթերթիկով հարցման արդյունքում։ Բացի դրանից, հրապարակված ուսումնասիրության տվյալների համաձայն, հիվանդների շրջանում սեռական բավարարվածությունn աճել է չորս անգամ [26]։
Չնայած վիրահատությունից հետո կյանքի որակի ուսումնասիրությանը նվիրված բազմաթիվ հետազոտություններին` սույն հետազոտությունն առաջինն է, որն իրականացրել է 50 կգ/մ2-ից բարձր ՄԶՑ-ով պացիենտների մոտ կյանքի որակի ցուցանիշների դինամիկ փոփոխությունների ազդեցության համալիր ուսումնասիրություն՝ ՍԼԵՄ-ի եղանակից և հետվիրահատական վարման առանձնահատկություններից կախված։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հետազոտությունը փաստում է, որ վիրահատությունից 24 ամիս անց ՍԼԵՄ-ի և՛ մոդիֆիկացված, և՛ ստանդարտ եղանակները հանգեցնում են ելակետային տվյալների համեմատությամբ կյանքի որակի ցուցանիշների դրական տեղաշարժերի (GIQLI, MAQoLII և SF-36 հարցաշարերի համաձայն): Ընդ որում, GIQLI-ի և MAQoLII-ի ցուցանիշների տեղաշարժերը կրել են հավաստի բնույթ միայն առաջին կլինիկական խմբում (ՍՄԼԵՄ), իսկ SF-36-ի ցուցանիշները՝ երկու կլինիկական խմբերում էլ գրանցել են հավաստի տարբերություններ: Ավելին, միջխմբային համեմատությունը բացահայտել է կյանքի որակի բոլոր դիտարկված ցուցանիշների (ներառյալ BAROS-ը) նշանակալի տարբերություն, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ ՍՄԼԵՄ-ը կայուն դրական ազդեցության շնորհիվ կարող է հանդես գալ որպես ՍՍԼԵՄ-ի արդյունավետ այլընտրանք հիվանդագին ճարպակալմամբ (ՄԶՑ >50 կգ/մ2) հիվանդների համար։
Աղյուսակ 1. Ուսումնասիրության մասնակիցների ելակետային ժողովրդագրական բնութագրերը
Ելակետային բնութագրեր | I խումբ, N=85 | II խումբ N=91 | p արժեք* | ||
IԱ=42 | IԲ=43 | IIԱ=44 | IIԲ=47 | ||
Տարիք, տարեկան | 48.9±8.2 | 53.0±6.0 | 47.6±4.2 | 53.2±6.4 | >.05 |
Արական սեռ, n (%) | 22 (52.4%) | 23 (53.5%) | 24 (54.5%) | 25 (53.2%) | >.05 |
Մարմնի զանգվածի ցուցիչ, կգ/մ2 | 50.6±3.17 | 55.6±2.13 | 51.0±3.94 | 53.8±4.16 | >.05 |
Ժառանգական նախատրամադրվածություն ճարպակալման նկատմամբ, n (%) | 23 (54.8%) | 26 (60.4%) | 26 (59.1%) | 27 (56.4%) | >.05 |
*I և II խմբերի ինչպես Ա, այնպես էլ Բ ենթախմբերի միջև վիճակագրորեն հավաստի տարբերություն չի եղել: | |||||
Աղյուսակ 2. Կյանքի որակի ցուցանիշների նկարագրական տվյալները ստանդարտ և մոդիֆիկացված ՍԼԵՄ-ից անմիջապես հետո և 24 ամիս անց
Ցուցանիշ | Խումբ (N) | Ենթախումբ (n) | Սեռ (n) | Վիրահատությունից հետո | |
Անմիջապես | 24 ամիս անց | ||||
GIQLI | I (N=85) | IԱ (n=42) | Տ (n=21) | 80.1±7.9 | 108.4±9.6 |
Կ (n=21) | 76.4±6.0 | 104.6±8.9 | |||
IԲ (n=43) | Տ (n=22) | 72.1±9.8 | 105.4±13.5 | ||
Կ (n=21) | 70.6±9.6 | 104.1±9.1 | |||
II (N=91) | IIԱ (n=44) | Տ (n=22) | 81.1±6.7 | 90.1±11.2 | |
Կ (n=22) | 78.2±8.1 | 88.0±10.2 | |||
IIԲ (n=47) | Տ (n=24) | 73.0±8.3 | 82.9±10.1 | ||
Կ (n=23) | 71.2±8.6 | 80.0±8.7 | |||
MAQoLII | I (N=85) | IԱ (n=42) | Տ (n=21) | 0.76±0.25 | 1.96±0.34 |
Կ (n=21) | 0.62±0.20 | 1.84±0.41 | |||
IԲ (n=43) | Տ (n=22) | 0.67±0.27 | 1.97±0.48 | ||
Կ (n=21) | 0.60±0.22 | 1.54±0.49 | |||
II (N=91) | IIԱ (n=44) | Տ (n=22) | 0.78±0.20 | 1.00±0.49 | |
Կ (n=22) | 0.64±0.28 | 1.10±0.61 | |||
IIԲ (n=47) | Տ (n=24) | 0.68±0.24 | 0.96±0.50 | ||
Կ (n=23) | 0.62±0.36 | 0.92±0.48 | |||
SF-36 | I (N=85) | IԱ (n=42) | Տ (n=21) | 87.6±6.21 | 58.19±3.78 |
Կ (n=21) | 91.1±6.45 | 64.26±3.49 | |||
IԲ (n=43) | Տ (n=22) | 85.9±5.65 | 64.2±5.02 | ||
Կ (n=21) | 81.8±5.21 | 67.7±2.35 | |||
II (N=91) | IIԱ (n=44) | Տ (n=22) | 87.0±7.01 | 69.4±2.17 | |
Կ (n=22) | 92.4±5.41 | 80.31±5.61 | |||
IIԲ (n=47) | Տ (n=24) | 89.4±6.52 | 67.3±4.98 | ||
Կ (n=23) | 82.4±6.24 | 72.36±6.44 | |||
BAROS | I (N=85) | IԱ (n=42) | Տ (n=21) | Չի կատարվել | 6.92±1.29 |
Կ (n=21) | 6.54±1.02 | ||||
IԲ (n=43) | Տ (n=22) | 6.47±1.11 | |||
Կ (n=21) | 5.90±1.15 | ||||
II (N=91) | IIԱ (n=44) | Տ (n=22) | 4.52±0.77 | ||
Կ (n=22) | 4.14±0.56 | ||||
IIԲ (n=47) | Տ (n=24) | 4.20±0.69 | |||
Կ (n=23) | 4.22±0.76 | ||||
Աղյուսակ 3. Կյանքի որակի ցուցանիշների դինամիկայի վիճակագրական տվյալները ստանդարտ և մոդիֆիկացված ՍԼԵՄ-ից անմիջապես հետո և 24 ամիս անց
Ցուցանիշ | I խումբն ընդդեմ II խմբի | |||||||
Վիրահատությունից անմիջապես հետո | Վիրահատությունից 24 ամիս անց | |||||||
Տ IԱ (n=21) IIԱ (n=22) | Կ IԱ (n=21) IIԱ (n=22) | Տ IԲ (n=22) IIԲ(n=24) | Կ IԲ (n=21) IIԲ(n=23) | Տ IԱ (n=21) IIԱ (n=22) | Կ IԱ (n=21) IIԱ (n=22) | Տ IԲ (n=22) IIԲ(n=24) | Կ IԲ (n=21) IIԲ(n=23) | |
GIQLI | ||||||||
t-արժեք | 0.45 | 0.83 | 0.34 | 0.22 | 5.74 | 5.68 | 6.44 | 8.98 |
p-արժեք | .656 | .414 | .738 | .828 | <.0001 | <.0001 | <.0001 | .0001 |
95%ՎՄ | [3.504, 5.504] | [2.607, 6.207] | [4.482, 6.282] | [4.937, 6.137] | [24.739, 11.861] | [22.507, 10.693] | [29.546, 15.453] | [29.517, 18.683] |
ՄԲՏ, % | -1.25 | -2.36 | -1.25 | -0.85 | 16.88 | 15.87 | 21.35 | 23.15 |
MAQoLII | ||||||||
t-արժեք | 0.29 | 0.27 | 0.13 | 0.22 | -7.43 | -4.65 | -6.98 | -4.24 |
p-արժեք | .773 | .790 | .895 | .827 | <.0001 | <.0001 | <.0001 | .0001 |
95%ՎՄ | [0.119, 0.159] | [0.131, 0.171] | [0.142, 0.162] | [0.164, 0.204] | [-1.221, -0.699] | [-1.062, -0.418] | [-1.302, -0.718] | [-0.915, -0.325] |
ՄԲՏ, % | -2.63 | -3.23 | -1.49 | -3.33 | 48.98 | 40.22 | 51.27 | 40.26 |
SF-36 | ||||||||
t-արժեք | 0.30 | 0.72 | 1.93 | 0.34 | 12.0 | 11.20 | 1.94 | -5.31 |
p-արժեք | .768 | .477 | .059 | .732 | .0001 | <.0001 | .0001 | <.0001 |
95%ՎՄ | [4.686, 3.486] | [2.360, 4.960] | [0.141, 7.141] | [2.916, 4.116] | [9.323, 13.097] | [13.156, 18.944] | [-0.141, 7.141] | [-13.025, -5.855] |
ՄԲՏ, % | 0.68 | -1.43 | -4.07 | -0.73 | -19.26 | -24.98 | -4.83 | -6.88 |
BAROS | ||||||||
t-արժեք | Չի կատարվել | -7.45 | -9.62 | -8.41 | -5.77 | |||
p-արժեք | <.0001 | <.0001 | <.0001 | <.0001 | ||||
95%ՎՄ | [-3.051, -1.749] | [-2.904, -1.896] | [-2.814, -1.726] | [-2.268, -1.092] | ||||
ՄԲՏ, % | 34.68 | 36.70 | 35.09 | 28.47 | ||||
ՄԲՏ՝ միջինների բացարձակ տարբերություն, ՍԼԵՄ՝ ստամոքսի լապարասկոպիկ երկայնակի մասնահատում, ՎՄ՝ վստահելիության միջակայք: | ||||||||
Աղյուսակ 4. Կյանքի որակի ցուցանիշների դինամիկայի վիճակագրական տվյալները ստանդարտ և մոդիֆիկացված ՍԼԵՄ-ից 24 ամիս անց
Ցուցանիշ | Վիրահատությունից 24 ամիս անց ընդդեմ ելակետային ցուցանիշների | |||||||
IԱ (n=42) | IԲ (n=43) | IIԱ (n=44 ) | IIԲ (n=47) | |||||
Տ (n=21) | Կ (n=21) | Տ (n=22) | Կ (n=21) | Տ (n=22) | Կ (n=22) | Տ (n=24) | Կ (n=23) | |
GIQLI | ||||||||
t-արժեք | 10.43 | 12.04 | 9.36 | 11.61 | 3.24 | 3.53 | 3.71 | 3.45 |
p-արժեք | <0.0001 | <0.0001 | <0.0001 | <0.0001 | .051 | .052 | .058 | .052 |
95%ՎՄ | [33.783, 22.817] | [32.934, 23.466] | [40.478, 26.123] | [39.334, 27.666] | [14.615, 3.385] | [15.404, 4.196] | [15.271, 4.529] | [13.941, 3.659] |
ՄԲՏ, % | 26.11 | 26.96 | 31.59 | 32.18 | 9.99 | 11.14 | 11.94 | 11.00 |
MAQoLII | ||||||||
t-արժեք | -13.03 | -12.26 | -11.07 | -8.02 | -1.95 | -3.22 | -2.47 | -2.40 |
p-արժեք | <.0001 | <.0001 | <.0001 | <.0001 | .058 | .057 | .051 | .052 |
95%ՎՄ | [-1.386, -1.014] | [-1.421, -1.019] | [-1.537, -1.063] | [-1.177, -0.703] | [-0.448, 0.008] | [-0.749, -0.171] | [-0.508, -0.052] | [-0.552, -0.048] |
ՄԲՏ, % | 61.22 | 66.30 | 65.99 | 61.04 | 22.00 | 11.82 | 9.17 | 11.78 |
SF-36 | ||||||||
t-արժեք | 18.54 | 16.77 | 13.47 | 11.31 | 11.25 | 7.28 | 13.20 | 5.37 |
p-արժեք | <.0001 | <.0001 | <.0001 | <.0001 | <.0001 | <.0001 | <.0001 | <.0001 |
95%ՎՄ | [26.204, 32.616] | [23.606, 30.074] | [18.448, 24.952] | [11.579, 16.621] | [14.443, 20.757] | [8.737, 15.443] | [18.729, 25.471] | [6.272, 13.808] |
ՄԲՏ, % | -50.54 | -41.77 | -33.80 | -20.83 | -25.36 | -15.05 | -32.84 | -13.88 |
BAROS | ||||||||
t-արժեք | Չի կատարվել | |||||||
p-արժեք | ||||||||
95%ՎՄ | ||||||||
ՄԲՏ, % | ||||||||
ՄԲՏ՝ միջինների բացարձակ տարբերություն, ՍԼԵՄ՝ ստամոքսի լապարասկոպիկ երկայնակի մասնահատում, ՎՄ՝ վստահելիության միջակայք: | ||||||||
Գրականություն
- Dawes AJ, Maggard-Gibbons M, Maher A et al. Mental health conditions among patients seeking and undergoing bariatric surgery: a meta-analysis. JAMA. 2016;315:150-63.
- Sikorski C, Spahlholz J, Hartlev M, Riedel-Heller SG. Weight-based discrimination: an ubiquitary phenomenon? Int J Obes. 2016;40:333-7.
- Pearl RL, Wadden TA, Walton K et al. Health and appearance: factors motivating the decision to seek bariatric surgery. Surg Obes Relat Dis. 2019;15:636-42.
- Kwok CS, Pradhan A, Khan M et al. Bariatric surgery and its impact on cardiovascular disease and mortality: a systematic review and meta-analysis. Int J Cardiol. 2014;173:20-8.
- Ricci C, Gaeta M, Rausa E et al. Long-term effects of bariatric surgery on type II diabetes, hypertension and hyperlipidemia: a meta analysis and meta-regression study with 5-year follow-up. Obes Surg. 2015;25:397-405.
- Andersen JR, Aasprang A, Karlsen T et al. Health-related quality of life after bariatric surgery: a systematic review of prospective long-term studies. Surg Obes Relat Dis. 2015;11:466-73.
- Driscoll S, Gregory DM, Fardy JM, Twells LK. Long-term health-related quality of life in bariatric surgery patients: a systematic review and meta-analysis. Obesity. 2016;24:60-70.
- Kristensen SD, Naver L, Jess P et al. Effect of closure of the mesenteric defect during laparoscopic gastric bypass and prevention of internal hernia. Dan Med J. 2014;61:A4854.
- Bhatti JA, Nathens AB, Thiruchelvam D et al. Self-harm emergencies after bariatric surgery: a population-based cohort study. JAMA Surg. 2016;151(3):226-32.
- Edman JS, Greeson JM, Roberts RS et al. Perceived stress in patients with common gastrointestinal disorders: associations with quality of life, symptoms and disease management. Explore (NY). 2017;13(2):124-8.
- http://www.qualitymetric.com. Accessed: April 15, 2025.
- Stocks N, Gonzalez-Chica D, Hay P. Impact of gastrointestinal conditions, restrictive diets and mental health on health-related quality of life: cross-sectional population-based study in Australia. BMJ Open. 2019;9:e026035.
- Anderin C, Gustafsson UO, Heijbel N et al. Weight loss before bariatric surgery and postoperative complications: data from the Scandinavian Obesity Registry (SOReg). Ann Surg. 2015;261:909-913.
- 36-Item Short Form Survey Instrument (SF-36) RAND 36-Item Health Survey 1.0 Questionnaire Items. https://www.rand.org/health-care/surveys_tools/mos/36-item-short-form/survey-instrument.html. Accessed: April 16, 2025.
- Collins GS, Reitsma JB, Altman DG et al. Transparent reporting of a multivariable prediction model for individual prognosis or diagnosis (TRIPOD): the TRIPOD statement. BMJ. 2015;350:g7594.
- Lorente L, Ramon JM, Vidal P et al. Obesity surgery mortality risk score for the prediction of complications after laparoscopic bariatric surgery. Cir Esp. 2014; 92:316-23.
- Shahbazyan SS. Evaluation of the effectiveness of modified versus standard laparoscopic sleeve gastrectomy and postoperative care in elderly patients with morbid obesity: a single-center randomized clinical study. Armenian Journal of Health and Medical Science. 2024;IV(1):80-8.
- Nicareta J, de Freitas A, Nicareta S et al. BAROS method critical analysis (Bariatric Analysis and Reporting System). Arq Bras Cir Dig. 2015, 28(S1):73-8.
- Pinheiro JA, Castro I, Ribeiro IB et al. Repercussions of bariatric surgery on metabolic parameters: experience of 15-year follow-up in a hospital in Maceió, Brazil. Arq Bras Cir Dig. 2022;34(4):e1627.
- Neeland IJ, Poirier P, Després JP. Cardiovascular and metabolic heterogeneity of obesity: clinical challenges and implications for management. Circulation. 2018;137(13):1391-406.
- Madani S, Shahsavan M, Pazouki A et al. Five-year BAROS Score outcomes for Roux-en-Y gastric bypass, one anastomosis gastric bypass, and sleeve gastrectomy: a comparative study. Obes Surg. 2024;34(2):487-93.
- Charalampakis V, Bertsias G, Lamprou V et al. Quality of life before and after laparoscopic sleeve gastrectomy. A prospective cohort study. Surg Obes Relat Dis. 2015;11:70-76.
- Zhang Y, Zhao H, Cao Z et al. A randomized clinical trial of laparoscopic Roux-en-Y gastric bypass and sleeve gastrectomy for the treatment of morbid obesity in China: a 5-year outcome. Obes Surg. 2014;24:1617-24.
- Costa RC, Yamaguchi N, Santo M et al. Outcomes on quality of life, weight loss, and comorbidities after Roux-en-Y gastric bypass. Arq Gastroenterol. 2014;51:165-70.
- Mar J, Karlsson J, Arrospide A et al. Two year changes in generic and obesity-specific quality of life after gastric bypass. Eat Weight Disord. 2013;18:305-10.
- Goitein D, Zendel A, Segev L et al. Bariatric surgery improves sexual function in obese patients. Isr Med Assoc J. 2015;17:616-9.
