Comparative Analysis of the Impact of Standard and Modified Laparoscopic Sleeve Gastrectomy on Life Quality Indicators of Patients with BMI>50 kg/m2

Comparative Analysis of the Impact of Standard and Modified Laparoscopic Sleeve Gastrectomy on Life Quality Indicators of Patients with BMI>50 kg/m2

Shahbazyan S., Badalova J., Ter-Avetikyan Z.
1 Chair of General Surgery, Heratsi Yerevan State Medical University, Yerevan, Armenia2 “Shengavit” Medical Center, Yerevan, Armenia3 “Surgery” Medical Center, Yerevan, Armenia
ABSTRACT

Background: Health-related quality of life (HRQoL) is often impaired in obese individuals undergoing bariatric surgery. Postoperative management of patients after bariatric surgery, as well as factors affecting patients’ quality of life, remain poorly comprehended and controversial.

Aim of the study: This study aimed to evaluate the dynamic changes in quality of life indicators (according to BAROS, GIQLI, MAQoLII and SF-36 questionnaires) in patients with a body mass index (BMI) >50 kg/m2 over 24 months after standard and modified laparoscopic sleeve gastrectomy (LSG).

Methods: A total of 176 patients after standard and modified LSG with appropriate postoperative management who met the inclusion criteria were selected for participation in the study. Participants were divided into 2 groups according to the LSG and postoperative management procedure. The first group (N=85) included patients who underwent modified LSG (MLSG) and appropriate postoperative management, the second group (N=91) consisted of patients who underwent LSG using the standard procedure (SLSG) with standard postoperative management. Each group was in turn divided into subgroups according to age criteria. Patients in subgroup A (IA n=42, IIA n=44) were aged 20 to 50 years, patients in subgroup B (IB n=43, IIB n=47) were aged 50-70 years. The average duration of follow-up was 2 years. BAROS, GIQLI, MAQoLII and SF-36 indicators were studied and their values at baseline and after 24 months were compared, as well as the two inter-subgroup differences in GIQLI, MAQoLII and SF-36 indicators were assessed 24 months after bariatric surgery.

Results: The study documented that 24 months after surgery, both the MLSG and SLSG led to positive changes in HRQoL indicators (according to GIQLI, MAQoLII and SF-36) compared to baseline data. Тhe changes in GIQLI and MAQoLII indicators were significant only in group I, while the SF-36 indicators recorded significant differences in both clinical groups. Moreover, the intergroup comparison revealed an essential difference in all observed HRQoL indicators (including BAROS).

Сonclusion: The results obtained allow to suggest that the MLSG, due to its stable positive effect, can act as an effective alternative to SLSG for patients with morbid obesity (BMI >50 kg/m2).

Keywords: laparoscopic sleeve gastrectomy (LSG), quality of life, bariatric surgery

Ա­ռող­ջա­կան վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված կյան­քի ո­րա­կը (Ա­ՎՊ­ԿՈ) հա­ճախ խա­թար­վում է բա­րի­ատ­րիկ վի­րա­հա­տու­թյու­նը (ԲՎ) որ­պես բուժ­ման ե­ղա­նակ ը­նտ­րած՝ գի­րու­թյամբ տա­ռա­պող ան­ձանց մոտ [1]։ Ա­ՎՊ­ԿՈ-ը նե­րա­ռում է ա­ռող­ջու­թյու­նը բնու­թագ­րող ֆի­զի­կա­կան, սո­ցի­ա­լա­կան և հո­գե­կան գոր­ծոն­ներ, ո­րոնք բա­րի­ատ­րիկ պա­ցի­ենտ­նե­րի մոտ ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ հան­գեց­նում են կյան­քի ո­րա­կի ի­ջեց­ման։ Ծանր աս­տի­ճա­նի գի­րու­թյամբ ան­հատ­նե­րը հա­ճախ են տա­ռա­պում կյան­քի ո­րա­կի վրա ազ­դող հա­մակց­ված հի­վան­դու­թյուն­նե­րից (օ­րի­նակ՝ 2-րդ տի­պի շա­քա­րային դի­ա­բետ, սր­տա­նո­թային հի­վան­դու­թյուն­ներ, քնի օ­բստ­րուկ­տիվ ապ­նոէ) [2]: Հե­տա­զո­տու­թյուն­նե­րը փաս­տում են, որ մեծ թվով հի­վանդ­նե­րի ԲՎ-ն որ­պես բուժ­ման ե­ղա­նակ ը­նտ­րու­թյու­նը միտ­ված է հի­վան­դի կյան­քի ո­րա­կի բարձ­րաց­մա­նը և հո­գե­սո­ցի­ա­լա­կան խն­դիր­նե­րի լուծ­մա­նը [3]: Հետ­ևա­բար, վի­րա­հա­տու­թյու­նից հե­տո Ա­ՎՊ­ԿՈ-ի եր­կա­րա­ժամ­կետ վերջ­նար­դյունք­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նը բա­վա­կան ար­դի­ա­կան է: Ա­պա­ցուց­ված է, որ ԲՎ-ն հան­գեց­նում է քա­շի է­ա­կան, եր­կա­րա­ժամ­կետ կորս­տի և հա­մակց­ված հի­վան­դու­թյուն­նե­րի մեղ­մաց­ման [2,4,5], չնա­յած հետ­վի­րա­հա­տա­կան եր­կա­րա­ժամ­կետ վերջ­նար­դյունք­նե­րի մա­սին տե­ղե­կատ­վու­թյու­նը սահ­մա­նա­փակ է և հիմն­ված փոք­րա­մասշ­տաբ ը­նտ­րան­քով ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի վրա: Ան­դեր­սե­նի և հա­մա­հեղ. (2015) հե­տա­զո­տու­թյան մեջ վեր­լուծ­վել են ԲՎ-ից ա­ռն­վազն 5 տա­րի ան­ց հի­վանդ­նե­րի կյան­քի ո­րա­կի ցու­ցա­նիշ­նե­րը՝ հիմն­վե­լով 44-ից 655 հի­վանդ­նե­րի տվյալ­ներ նե­րա­ռած 7 ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի վրա: Ար­դյունք­նե­րը ցույց են տվել, որ Ա­ՎՊ­ԿՈ-ն սո­վո­րա­բար բա­րե­լավ­վում է հետ­վի­րա­հա­տա­կան ա­ռա­ջին և ե­րկ­րորդ տա­րի­նե­րի ըն­թաց­քում, ո­րին հա­ջոր­դում է վեր­ջի­նիս աս­տի­ճա­նա­կան ան­կու­մը և կա­յու­նա­ցու­մը վի­րա­հա­տու­թյու­նից հե­տո 5 տար­վա ըն­թաց­քում [6]: Դրիս­կո­լի ու հա­մա­հեղ. (2016) եր­կա­րա­ժամ­կետ (≥5 տա­րի) ու­սում­նա­սի­րու­թյան ար­դյունք­նե­րը հաս­տա­տել են վեր­ջին եզ­րա­հան­գու­մը [7]: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, Ա­ՎՊ­ԿՈ-ի ցու­ցա­նիշ­նե­րի եր­կա­րա­ժամ­կետ փո­փո­խու­թյուն­նե­րը կա­րող են տար­բեր դրս­ևո­րում­ներ ու­նե­նալ՝ կախ­ված կյան­քի ո­րա­կի ը­նտր­ված ո­լոր­տից:

­Հա­մա­ձայն մի շարք ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի՝ ԲՎ-ից հե­տո վե­րա­կանգն­վող հի­վանդ­նե­րը ա­վե­լի խո­ցե­լի են ի­նք­նավ­նաս­ման վար­քագ­ծի և դեպ­րե­սիվ ախ­տա­նիշ­նե­րի դրս­ևոր­ման ա­ռու­մով [8]: Բհա­տի­ի և հա­մա­հեղ. (2016) վեր­ջին տա­րի­նե­րի հրա­պա­րա­կում­նե­րի հա­մա­ձայն ար­ձա­նագր­վել է ԲՎ-ից հե­տո ի­նք­նավ­նաս­ման դեպ­քե­րի ա­ճ՝ 2.33-ից մինչև 3.63՝ տա­րե­կան՝ 1000 հի­վան­դի հաշ­վար­կով [9]: Բա­ցի դրա­նից, կան կյան­քի ո­րա­կի ան­բա­վա­րար բարձ­րաց­ման մա­սին փաս­տող բազ­մա­թիվ տվյալ­ներ՝ հո­գե­բա­նա­կան դի­զա­դապ­տա­ցի­այի և ար­տա­քին տես­քի ա­ռու­մով դժ­գո­հու­թյան հետ կապ­ված:­

Այս­պի­սով, ամ­փո­փե­լով կյան­քի ո­րա­կի վե­րա­բե­րյալ կա­տար­ված ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը, կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ ԲՎ-ից հե­տո հի­վանդ­նե­րի հետ­վի­րա­հա­տա­կան վար­մա­նը, ի­նչ­պես նաև նրանց կյան­քի ո­րա­կի վրա ազ­դող գոր­ծոն­նե­րին վե­րա­բե­րող ո­րո­շա­կի հար­ցեր դեռևս մնում են թե­րի պար­զա­բան­ված և հա­կա­սա­կան:

Կ­լի­նի­կա­կան գոր­ծու­նե­ու­թյան մեջ բու­ժա­ռու­նե­րի կող­մից Ա­ՎՊ­ԿՈ-ի գնա­հատ­ման հա­մար կի­րառ­վում են բազ­մա­թիվ հար­ցա­շա­րեր:

­Բա­րի­ատ­րիկ վի­րա­բու­ժու­թյան մեջ ա­մե­նից հա­ճախ կի­րառ­վող հար­ցա­շա­րե­րից է մաս­նա­վո­րա­պես Bariatric Analysis and Reporting Outcome System-ը (BAROS, Բա­րի­ատ­րիկ վեր­լու­ծու­թյուն­նե­րի և վերջ­նար­դյունք­նե­րի հա­ղորդ­ման հա­մա­կարգ), ո­րը հա­տուկ մշակ­ված է հի­վան­դա­գին ճար­պա­կալ­մամբ տա­ռա­պող հի­վանդ­նե­րի հա­մար [7]:­

Ըստ բազ­մա­թիվ ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի՝ ԲՎ-ից հե­տո կյան­քի ո­րա­կի գնա­հատ­ման նպա­տա­կով կի­րառ­վող Gastrointestinal Quality of Life Index (GIQLI, Մար­սո­ղա­կան հա­մա­կար­գի վի­ճա­կի հետ կապ­ված կյան­քի ո­րա­կի ցու­ցիչ) հար­ցա­շարն ար­ձա­նագ­րել է Ա­ՎՊ­ԿՈ-ի բա­րե­լա­վում: GIQLI-ն ա­ղես­տա­մոք­սային ու­ղու հի­վան­դու­թյուն­նե­րով պա­ցի­ենտ­նե­րի մոտ՝ Ա­ՎՊ­ԿՈ-ն գնա­հա­տե­լու և ա­մե­նօ­րյա կլի­նի­կա­կան պրակ­տի­կա­յում կի­րա­ռե­լու հա­մար է­ա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող և հա­վաս­տի գոր­ծիք է: Տվյալ հար­ցա­շա­րի կի­րա­ռու­մը նպա­տա­կա­հար­մար է և ար­դի­ա­կան` ա­ղես­տա­մոք­սային ու­ղու ազ­դե­ցու­թյու­նը բա­րի­ատ­րիկ հի­վանդ­նե­րի Ա­ՎՊ­ԿՈ-ի վրա հետ­վի­րա­հա­տա­կան գնա­հատ­ման ա­ռու­մով [10-12]:

Medical Outcomes Study 36-Item Short Form Survey (SF-36, բուժ­ման վերջ­նար­դյունք­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյան 36-հար­ցա­նի հար­ցում) հար­ցա­շա­րը կյան­քի ո­րա­կի գնա­հատ­ման մեկ այլ գոր­ծիք է, ո­րը բաղ­կա­ցած է մար­դու կեն­սա­կեր­պին վե­րա­բե­րող 36 կարճ հար­ցադ­րում­նե­րից։ Գրա­կա­նու­թյան մեջ առ­կա են բազ­մա­թիվ տվյալ­ներ բա­րի­ատ­րիկ պա­ցի­ենտ­նե­րի շր­ջա­նում SF-36-ի ցու­ցա­նիշ­նե­րի փո­փո­խու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ [10,13,14]:

­Մեկ այլ գոր­ծի­քի՝ Moorehead-Ardelt Quality of Life Questionnaire II (MAQoLII, Մուր­հե­դի-Ար­դել­տի II կյան­քի ո­րա­կի հար­ցա­թեր­թիկ) հար­ցա­շա­րով գնա­հատ­ման ար­դյունք­նե­րի վեր­լու­ծու­թյան վրա հիմն­վե­լով՝ մի քա­նի ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ նույն­պես ար­ձա­նագ­րել են ԲՎ-ից հե­տո Ա­ՎՊ­ԿՈ-ի զգա­լի բա­րե­լավ­ման փաս­տը [15,16]: Վեր­ջինս վեց հար­ցից բաղ­կա­ցած հար­ցա­շար է, ո­րը գնա­հա­տում է գի­րու­թյամբ տա­ռա­պող պա­ցի­ենտ­նե­րի կյան­քի ո­րա­կը ԲՎ-ից հե­տո:

Չ­նա­յած Ա­ՎՊ­ԿՈ-ի գնա­հատ­ման գոր­ծիք­նե­րի բազ­մա­զա­նու­թյա­նը, մեզ հա­սա­նե­լի գրա­կա­նու­թյան մեջ չեն հրա­պա­րակ­վել հի­վանդ­նե­րի կյան­քի ո­րա­կի հա­մա­լիր ու­սում­նա­սի­րու­թյան ար­դյունք­ներ՝ տա­րի­քից, սե­ռից, մարմ­նի զանգ­վա­ծի ցուց­չի (ՄԶՑ) նա­խա­վի­րա­հա­տա­կան ար­ժե­քից և մի­ջամ­տու­թյան ե­ղա­նա­կից կախ­ված:

Տ­վյալ ու­սում­նա­սի­րու­թյու­նը նպա­տակ ու­նի գնա­հա­տե­լու կյան­քի ո­րա­կի ցու­ցա­նիշ­նե­րի դի­նա­միկ փո­փո­խու­թյուն­նե­րը (BAROS, GIQLI, MAQoLII և SF-36 հար­ցա­շա­րե­րի մի­ջո­ցով) >50 կգ/մ2 ՄԶՑ-ով հի­վանդ­նե­րի մոտ ստան­դարտ և մո­դի­ֆի­կաց­ված ՍԼԵՄ-ից հե­տո 24 ա­միս­նե­րի ըն­թաց­քում:

 

ՆՅՈՒ­ԹԵՐ ԵՎ ՄԵ­ԹՈԴ­ՆԵՐ

Նե­րառ­ման և բա­ցառ­ման չա­փա­նիշ­ներ. Հե­տա­զո­տու­թյա­նը մաս­նակ­ցե­լու հա­մար ը­նտր­վել են նե­րառ­ման չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նող ստան­դարտ և մո­դի­ֆի­կաց­ված ՍԼԵՄ տա­րած 20-70 տա­րե­կան, 50 կգ/մ2­-ից բարձր ՄԶՑ ու­նե­ցող 176 պա­ցի­ենտ­ներ՝ հա­մա­պա­տաս­խան հետ­վի­րա­հա­տա­կան վար­մամբ։ Մաս­նա­կից­նե­րը բա­ժան­վել են 2 խմ­բի՝ ՍԼԵՄ-ի և հետ­վի­րա­հա­տա­կան վար­ման ըն­թա­ցա­կար­գից կախ­ված։ Ա­ռա­ջին խմ­բում (I, N=85) նե­րառ­վել են մո­դի­ֆի­կաց­ված ՍԼԵՄ-ի (ՍՄ­ԼԵՄ) և հա­մա­պա­տաս­խան հետ­վի­րա­հա­տա­կան վար­ման են­թարկ­ված հի­վանդ­ներ, ի­սկ ե­րկ­րորդ խում­բը (II, N=91) բաղ­կա­ցած էր այն հի­վանդ­նե­րից, ո­րոնց կա­տար­վել է ստան­դարտ ըն­թա­ցա­կար­գով ՍԼԵՄ (ՍՍ­ԼԵՄ)՝ ստան­դարտ հետ­վի­րա­հա­տա­կան վա­րու­մով:

Յու­րա­քան­չյուր խումբ իր հեր­թին բա­ժան­վել է են­թախմ­բե­րի՝ ը­ստ տա­րի­քային չա­փա­նիշ­նե­րի։ Ա են­թախմ­բի հի­վանդ­նե­րը (IԱ n=42, IIԱ N=44) ե­ղել են 20-50 տա­րե­կան, ի­սկ Բ են­թախմ­բի­նը (IԲ n=43, IIԲ n=47)՝ 50-70 տա­րե­կան: Մաս­նա­կից­նե­րի հս­կո­ղու­թյան մի­ջին տևո­ղու­թյու­նը ե­ղել է 2 տա­րի:

­Մաս­նա­կից­նե­րի ցան­կից բա­ցառ­վել են նրանք, ով­քեր ու­նե­ցել են ստա­մոք­սի չս­պի­ա­ցած խոց, ստա­մոք­սի ռե­զեկ­ցի­ա ա­նամ­նե­զում, թմ­րա­մի­ջոց­նե­րի օգ­տա­գոր­ծում կամ ալ­կո­հո­լի չա­րա­շա­հում և հո­գե­կան ա­ռող­ջու­թյան խան­գա­րում­ներ:

­Հե­տա­զոտ­ված պա­ցի­ենտ­նե­րը վի­րա­հատ­վել են վի­րա­բու­ժա­կան միև­նույն խմ­բի կող­մից։

­Սույն հե­տա­զո­տու­թյա­նը մաս­նակ­ցե­լու հա­մար հա­վա­քագր­ված բո­լոր հի­վանդ­նե­րը տե­ղե­կաց­ված են ե­ղել ՍԼԵՄ ըն­թա­ցա­կար­գի ռիս­կե­րի, ար­դյունք­նե­րի և հնա­րա­վոր բար­դու­թյուն­նե­րի մա­սին: Հե­տա­զո­տու­թյան մեջ ը­նդ­գրկ­ված բո­լոր մաս­նա­կից­նե­րից ստաց­վել է գրա­վոր ի­րա­զեկ հա­մա­ձայ­նու­թյուն: Ու­սում­նա­սի­րու­թյան ար­ձա­նագ­րու­թյու­նը հա­մա­պա­տաս­խա­նում է 1975թ. Հել­սին­կի­ի հռ­չա­կագ­րի՝ մար­դու հե­տա­զո­տու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից հռ­չա­կած է­թի­կա­կան ու­ղե­ցույց­նե­րին:

Նա­խա­վի­րա­հա­տա­կան վա­րում և վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյուն. ­Հի­վանդ­նե­րի նա­խա­վի­րա­հա­տա­կան վա­րումն ի­րա­կա­նաց­վել է բազ­մա­գի­տա­կար­գային խմ­բի կող­մից: Նախ­նա­կան զն­նու­մը նե­րա­ռել է ա­րյան ը­նդ­հա­նուր և կեն­սա­քի­մի­ա­կան քն­նու­թյուն­ներ, ո­րո­վայ­նի գեր­ձայ­նային հե­տա­զո­տու­թյուն, ա­ղես­տա­մոք­սային ու­ղու վե­րին հատ­վա­ծի կոնտ­րաս­տային ռենտ­գե­նոգ­րա­ֆի­ա, է­զո­ֆա­գա­գաստ­րո­դո­ւո­դե­նոս­կո­պի­ա, կրծ­քա­վան­դա­կի ռենտ­գե­նյան հե­տա­զո­տու­թյուն, սնն­դա­բա­նի, ներ­զա­տա­բա­նի և սր­տա­բա­նի խորհր­դատ­վու­թյուն՝ վի­րա­հա­տու­թյան հնա­րա­վոր հա­կա­ցու­ցում­նե­րը բա­ցա­հայ­տե­լու նպա­տա­կով: Բո­լոր մաս­նա­կից­նե­րի մոտ հաշ­վի են ա­ռն­վել հի­վան­դու­թյան պատ­մու­թյու­նը՝ քա­շին և դի­ե­տային վե­րա­բե­րող ման­րա­մաս­նե­րով, վի­րա­հա­տու­թյան շար­ժա­ռի­թը և վի­րա­հա­տու­թյան ար­դյուն­քի հետ կապ­ված ա­կն­կա­լիք­նե­րը:

­Բուժ­ման ըն­թա­ցա­կարգ. Ինչ­պես եր­կայ­նա­կան գաստ­րէկ­տո­մի­այի, այն­պես էլ հի­վանդ­նե­րի հետ­վի­րա­հա­տա­կան վար­ման ստան­դարտ և մո­դի­ֆի­կաց­ված ըն­թա­ցա­կար­գե­րը ներ­կա­յաց­ված են մեր նա­խորդ աշ­խա­տանք­նե­րից մե­կում [17]:

 

Հե­տա­զոտ­ման մե­թոդ­ներ

Կյան­քի ո­րա­կի գնա­հա­տում. BAROS, GIQLI, MAQoLII և SF-36 հար­ցա­շա­րե­րի ցու­ցա­նիշ­նե­րի նա­խա­վի­րա­հա­տա­կան գնա­հատ­ման ար­դյունք­նե­րը հա­մե­մատ­վել են վե­րոն­շյալ 2 կլի­նի­կա­կան խմ­բե­րի միջև վի­րա­հա­տու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո և 24 ա­միս ան­ց ստաց­ված հետ­վի­րա­հա­տա­կան գնա­հատ­ման ար­դյունք­նե­րի հետ: Հաշ­վար­կի մե­թո­դա­բա­նու­թյու­նը ներ­կա­յաց­ված է բազ­մա­թիվ հրա­պա­րակ­ված աշ­խա­տանք­նե­րում [10-16,18]:

Տ­վյալ­նե­րի վեր­լու­ծու­թյուն. Տ­վյալ­նե­րի վի­ճա­կագ­րա­կան մշա­կումն ի­րա­կա­նաց­վել է խմ­բե­րի միջև հետ­վի­րա­հա­տա­կան տվյալ­նե­րի նշա­նա­կա­լի տար­բե­րու­թյուն գտ­նե­լու նպա­տա­կով: Մի­ջամ­տու­թյու­նից ա­ռաջ և հե­տո ստաց­ված խմ­բային ար­դյունք­նե­րի հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյան նպա­տա­կով օգ­տա­գործ­վել է Կոլ­մո­գո­րո­վի-Ս­միր­նո­վի թես­տը՝ տվյալ­նե­րի բաշխ­ման օ­րի­նա­չա­փու­թյու­նը բա­ցա­հայ­տե­լու հա­մար։ Վեր­ջի­նիս հա­ջոր­դել է Սթյու­դեն­տի պա­րա­մետ­րային թես­տը՝ խմ­բե­րի միջև հետ­վի­րա­հա­տա­կան տվյալ­նե­րի որ­ևէ նշա­նա­կա­լի տար­բե­րու­թյուն հայտ­նա­բե­րե­լու նպա­տա­կով: Հաշ­վարկ­վել են ցու­ցա­նիշ­նե­րի մի­ջին ար­ժեք­նե­րը, ստան­դարտ շե­ղու­մը և 95% վս­տա­հե­լի­ու­թյան մի­ջա­կայ­քը (95%ՎՄ): Մի­ջին­նե­րի բա­ցար­ձակ տար­բե­րու­թյու­նը (ՄԲՏ) հաշ­վարկ­վել է՝ մեկ մի­ջի­նը մյու­սից հա­նե­լով, այ­նու­հետև բա­ժա­նե­լով ա­ռա­ջին մի­ջի­նի վրա և բազ­մա­պատ­կե­լով 100%-ով: ՄԲՏ-ն ո­րոշ­վել է խմ­բի ներ­սում, ի­նչ­պես նաև ու­սում­նա­սիր­վող խմ­բե­րի միջև տե­ղա­շար­ժե­րի լայ­նույ­թը հա­մե­մա­տե­լու նպա­տա­կով: Նշա­նա­կա­լի­ու­թյան մա­կար­դակ է ը­նտր­վել 0.05-ը՝ p<0.05-ի դեպ­քում ստաց­ված տար­բե­րու­թյուն­նե­րը հա­մար­վել են վի­ճա­կագ­րո­րեն հա­վաս­տի:

 

ԱՐԴՅՈՒՆՔ­ՆԵՐ

Ա­ղյու­սակ 1-ո­ւմ գրանց­ված տվյալ­նե­րի հա­մա­ձայն նա­խա­վի­րա­հա­տա­կան փու­լում հա­վաք­ված տվյալ­նե­րի միջև մի­ջեն­թախմ­բային է­ա­կան տար­բե­րու­թյուն չի հայտ­նա­բեր­վել (p>.05):

Կյան­քի ո­րա­կի գնա­հատ­ման՝ նախ­քան մի­ջամ­տու­թյու­նը հա­վաք­ված տվյալ­նե­րը հա­մե­մատ­վել են վի­րա­հա­տու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո և 24 ա­միս ան­ց ստաց­ված նույ­նա­տիպ ար­դյունք­նե­րի հետ: Ա­ղյու­սակ 2-ո­ւմ, 3-ո­ւմ և 4-ո­ւմ ներ­կա­յաց­ված են այդ ցու­ցա­նիշ­նե­րի նկա­րագ­րա­կան տվյալ­նե­րը և դրանց վի­ճա­կագ­րա­կան մշակ­ման ար­դյունք­նե­րը:

 

GIQLI­

Ըստ GIQLI-ի սանդ­ղա­կի ար­դյունք­նե­րի՝ մինչև հետ­վի­րա­հա­տա­կան թե­րա­պի­այի մեկ­նար­կը մի­ջին ցու­ցա­նիշն ա­րա­կան սե­ռի պա­ցի­ենտ­նե­րի մոտ IԱ և IԲ են­թախմ­բե­րում հա­մա­պա­տաս­խա­նա­բար ե­ղել է 80.1±7.9 և 72.1±9.8, ի­սկ ի­գա­կան սե­ռի մոտ՝ 76.4±6.0 և 70.6±9.6։ IIԱ և IIԲ են­թախմ­բե­րի ա­րա­կան սե­ռի հա­մար վե­րոն­շյալ ցու­ցա­նիշ­նե­րը ե­ղել են հա­մա­պա­տաս­խա­նա­բար 81.1±6.7 և 73.0±8.3, մինչ­դեռ նույն են­թախմ­բե­րի կա­նանց մոտ՝ 78.2±8.1 և 71.2±8.6։ Ի­նչ­պես եր­ևում է ա­ղյու­սակ­նե­րից (տե՜ս Ա­ղյու­սակ 2, 3 և 4), հե­տա­զո­տու­թյան սկզբ­նա­կան փու­լում I և II խմ­բե­րի պա­ցի­ենտ­նե­րի հա­մա­պա­տաս­խան տա­րի­քային են­թախմ­բե­րի միջև է­ա­կան տար­բե­րու­թյուն­ներ GIQLI-ի ա­ռու­մով չեն ար­ձա­նագր­վել։

I խմ­բի եր­կու են­թախմ­բե­րի GIQLI-ի մի­ջին ցու­ցա­նիշ­նե­րը ե­լա­կե­տային ցու­ցա­նիշ­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ ցու­ցադ­րում են հա­վաս­տի փո­փո­խու­թյուն­ներ 24 ա­միս ան­ց (IԱ են­թախմ­բի կա­նանց մոտ՝ ՄԲՏ=26.96%, p=.0001, 95%ՎՄ [-32.934, -23.466], ի­սկ տղա­մարդ­կանց մոտ՝ ՄԲՏ=26.11%, p=.0001, 95%ՎՄ [-15.271, -4.529], IԲ են­թախմ­բի կա­նանց մոտ՝ ՄԲՏ=32.18%, p=.0001, 95%ՎՄ [-39.334, -27.666], ի­սկ տղա­մարդ­կանց մոտ՝ՄԲՏ=31.59%, p=.0001, 95%ՎՄ [-40.478, -26.123], ի տար­բե­րու­թյուն II խմ­բի են­թախմ­բե­րում, որ­տեղ վե­րոն­շյալ ցու­ցա­նիշ­նե­րի միջև հա­վաս­տի տար­բե­րու­թյուն չի գրանց­վել (IIԱ են­թախմ­բի կա­նանց մոտ՝ ՄԲՏ=11.14%, p=.052, 95%ՎՄ [-15.404, -4.196], ի­սկ տղա­մարդ­կանց մոտ՝ ՄԲՏ=9.99%, p=.051, 95%ՎՄ [-14.615, -3.385], IIԲ են­թախմ­բի կա­նանց մոտ՝ ՄԲՏ=11.0%, p=.052, 95%ՎՄ [-13.941, -3.659], ի­սկ տղա­մարդ­կանց մոտ՝ ՄԲՏ=11.94%, p=.058, 95%ՎՄ [-15.271, -4.529]։ I և II խմ­բե­րի Ա և Բ են­թախմ­բե­րի հա­մե­մա­տու­թյան ար­դյուն­քում բա­ցա­հայտ­վել են GIQLI 2-ա­մյա ցու­ցա­նի­շի հա­մե­մա­տա­բար ա­վե­լի բարձր ար­ժեք­ներ I խմ­բում՝ II խմ­բի հա­մա­պա­տաս­խան են­թախմ­բե­րի հա­մե­մա­տու­թյամբ (Ա են­թախմ­բե­րի կա­նանց մոտ՝ ՄԲՏ=15.87%, p<.001, 95%ՎՄ [-22.507, -10.693], ի­սկ տղա­մարդ­կանց մոտ՝ ՄԲՏ=16.88%, p<.001 , 95%ՎՄ [-24.74, -11.86], Բ են­թախմ­բե­րի կա­նանց մոտ՝ ՄԲՏ=23.15%, p=.001, 95%ՎՄ [-29.52, -18.68], ի­սկ տղա­մարդ­կանց մոտ՝ ՄԲՏ=21.35%, p<.001, 95%ՎՄ [-29.55, -15.45]։

 

MAQoLII­

Ինչ վե­րա­բե­րում է MAQoLII-ի գնա­հատ­ման ար­դյունք­նե­րին, նշենք, որ մինչև հետ­վի­րա­հա­տա­կան բու­ժու­մը սկ­սե­լը մի­ջին մի­ա­վո­րը IԱ և IԲ են­թախմ­բե­րի տղա­մարդ­կանց մոտ ե­ղել է հա­մա­պա­տաս­խա­նա­բար 0.76±0.25 և 0.67±0.27, ի­սկ կա­նանց մոտ՝ 0.62±0.20 և 0.60±0.22: IIԱ և IIԲ են­թախմ­բե­րի ա­րա­կան սե­ռի պա­ցի­ենտ­նե­րի մոտ MAQoLII-ի մի­ջին մի­ա­վո­րը ե­ղել է հա­մա­պա­տաս­խա­նա­բար 0.78±0.20 և 0.68±0.24, ի­սկ կա­նանց մոտ՝ 0.64±0.28 և 0.62±0.36։ Հե­տա­զո­տու­թյան սկզբ­նա­կան փու­լում I և II խմ­բե­րի պա­ցի­ենտ­նե­րի հա­մա­պա­տաս­խան տա­րի­քային են­թախմ­բե­րի միջև է­ա­կան տար­բե­րու­թյուն­ներ չեն գրանց­վել:

IԱ են­թախմ­բի ի­գա­կան սե­ռի պա­ցի­ենտ­նե­րի մոտ սկզբ­նա­կան ար­ժեք­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ 24 ա­միս հե­տո MAQoLII-ի ցու­ցա­նիշն ա­ճել է՝ ՄԲՏ=66.30%, p<.0001, 95%ՎՄ [-1.421, -1.019], ի­սկ ա­րա­կան սե­ռի պա­ցի­ենտ­նե­րի մոտ՝ ՄԲՏ=61.22%, p<.0001, 95%ՎՄ [-1.386, -1.014]: IԲ են­թախմ­բի ի­գա­կան և ա­րա­կան սե­ռի պա­ցի­ենտ­նե­րի մոտ տվյալ ցու­ցա­նի­շի դի­նա­մի­կան բնու­թագր­վել է հա­մա­պա­տաս­խա­նա­բար հետ­ևյալ տե­ղա­շար­ժե­րով՝ ՄԲՏ=61.04%, p<.0001, 95%ՎՄ [-1.177, -0.703] և ՄԲՏ=65.99%, p<.0001, 95%ՎՄ [-1.537, -1.063]։

Նախ­նա­կան ար­ժեք­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ 24 ա­միս ան­ց IIԱ են­թախմ­բի կին և տղա­մարդ պա­ցի­ենտ­նե­րի մոտ MAQoLII-ի ցու­ցա­նի­շի ա­ճը բնու­թագր­վել է հա­մա­պա­տաս­խա­նա­բար հետ­ևյալ դի­նա­մի­կայով՝ ՄԲՏ=11.82%, p=0.057, 95%ՎՄ [-0.749, -0.171] և ՄԲՏ=22.00%, p=.058, 95%ՎՄ [-0.448, 0.008], մինչ­դեռ IIԲ են­թախմ­բի պա­ցի­ենտ­նե­րի MAQoLII-ի ցու­ցա­նիշ­նե­րի փո­փո­խու­թյու­նը բնու­թագր­վել է հետ­ևյալ կերպ՝ ՄԲՏ=11.78%, p=0.52, 95%ՎՄ [-0.552, -0.048] և ՄԲՏ=9.17%, p=.051, 95%ՎՄ [-0.508, -0.052]՝ հա­մա­պա­տաս­խա­նա­բար կին և տղա­մարդ պա­ցի­ենտ­նե­րի հա­մար։

I խմ­բի եր­կու են­թախմ­բե­րի MAQoLII-ի մի­ջին ցու­ցա­նիշ­նե­րը գրան­ցել են հա­վաս­տի փո­փո­խու­թյուն­ներ 24 ա­միս ան­ց ե­լա­կե­տային ցու­ցա­նիշ­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ, ի տար­բե­րու­թյուն II խմ­բի, որ­տեղ որ­ևէ են­թախմ­բում MAQoLII-ի ցու­ցա­նիշ­նե­րի հա­վաս­տի տար­բե­րու­թյուն չի գրանց­վել։ I և II խմ­բե­րի եր­կու են­թախմ­բե­րի մի­ջեն­թախմ­բային հա­մե­մա­տու­թյան ար­դյուն­քում բա­ցա­հայտ­վել են տվյալ ցու­ցա­նի­շի հա­մե­մա­տա­բար ա­վե­լի բարձր ար­ժեք­ներ I խմ­բի են­թախմ­բե­րում՝ II-ի­նի հա­մե­մատ. Ա են­թախմ­բի կա­նանց մոտ՝ ՄԲՏ=40.22%, p=.001, 95%ՎՄ [-1.06, -0.42], ի­սկ տղա­մարդ­կանց մոտ՝ ՄԲՏ=48.98%, p=.001, 95%ՎՄ [-1.22, -0.70], Բ են­թախմ­բի կա­նանց մոտ՝ ՄԲՏ=40.26%, p=.001, 95%ՎՄ [-0.92, -0.33], ի­սկ տղա­մարդ­կանց մոտ՝ ՄԲՏ=51.27%, p=.001, 95%ՎՄ [-1.30, -0.72]։

 

SF-36

­Հա­մա­ձայն SF-36 հարց­ման ար­դյունք­նե­րի՝ նախ­քան մի­ջամ­տու­թյու­նը մի­ջին մի­ա­վո­րը I խմ­բի ա­րա­կան սե­ռի պա­ցի­ենտ­նե­րի մոտ կազ­մել է է 87.6±6.21 և 85.9±5.65 հա­մա­պա­տաս­խա­նա­բար IԱ և IԲ են­թախմ­բե­րում։ IԱ են­թախմ­բի կա­նանց մոտ տվյալ ցու­ցա­նի­շը ե­ղել է 91.1±6.45, ի­սկ IԲ են­թախմ­բի կա­նանց մոտ՝ 81.8±5.2։ IIԱ և IIԲ են­թախմ­բե­րի ա­րա­կան սե­ռի մաս­նա­կից­նե­րի SF-36 հարց­ման մի­ջին ցու­ցա­նիշ­նե­րը ե­ղել են հա­մա­պա­տաս­խա­նա­բար 87.0±7.01 և 89.4±6.52, ի­սկ IIԱ և IIԲ են­թախմ­բե­րի կա­նանց մոտ՝ 92.4±5.41 և 82.4±6.24: Ի­նչ­պես եր­ևում է Ա­ղյու­սակ 2-ից և 3-ից, հե­տա­զո­տու­թյան սկզբ­նա­կան փու­լում I և II խմ­բե­րի պա­ցի­ենտ­նե­րի հա­մա­պա­տաս­խան տա­րի­քային են­թախմ­բե­րի միջև է­ա­կան տար­բե­րու­թյուն­ներ չեն գրանց­վել:

Ա­ռա­ջին խմ­բի IԱ են­թախմ­բի ի­գա­կան սե­ռի պա­ցի­ենտ­նե­րի մոտ ե­լա­կե­տային ցու­ցա­նիշ­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ 24 ա­միս հե­տո SF-36-ի ցու­ցա­նի­շի ա­ճը ե­ղել է ՄԲՏ=-41.77%, p<.0001, 95%ՎՄ [23.606, 30.074], ա­րա­կան սե­ռի պա­ցի­ենտ­նե­րի մոտ հա­մա­պա­տաս­խան ցու­ցա­նի­շի ա­ճը կազ­մել է ՄԲՏ=-50.54%, p<.0001, 95%ՎՄ [26.204, 32.616]։ Ա­ռա­ջին խմ­բի IԲ են­թախմ­բի ի­գա­կան սե­ռի պա­ցի­ենտ­նե­րի մոտ տվյալ ցու­ցա­նի­շի դի­նա­մի­կան բնու­թագր­վել է՝ ՄԲՏ=-20.83%, p<.0001, 95%ՎՄ [11.579, 16.621], ի­սկ IԲ են­թախմ­բի տղա­մարդ­կանց մոտ՝ ՄԲՏ=-33.80%, p<.0001, 95%ՎՄ [18.448, 24.952]։

Երկ­րորդ խմ­բի IIԱ են­թախմ­բի ի­գա­կան սե­ռի պա­ցի­ենտ­նե­րի մոտ ե­լա­կե­տային ար­ժեք­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ 24 ա­միս ան­ց SF-36-ի ցու­ցա­նի­շի ա­ճը ե­ղել է ՄԲՏ=-15.05%, p<.0001, 95%ՎՄ [8.737, 15.443], ի­սկ նույն են­թախմ­բի ա­րա­կան սե­ռի պա­ցի­ենտ­նե­րի մոտ՝ ՄԲՏ=-25.36%, p<.0001, 95%ՎՄ [14.443, 20.757]: Ե­րկ­րորդ խմ­բի IIԲ են­թախմ­բի կին պա­ցի­ենտ­նե­րի մոտ SF-36-ի ցու­ցա­նի­շի դի­նա­մի­կան բնու­թագր­վել է՝ ՄԲՏ=-13.88%, p<.0001, 95%ՎՄ [6.272, 13.808] ի­սկ տղա­մարդ­կանց մոտ՝ ՄԲՏ=-32.84%, p<.0001, 95%ՎՄ [18.729, 25.471]։­

Ա­ռա­ջին և ե­րկ­րորդ խմ­բե­րի եր­կու են­թախմ­բե­րի SF-36-ի մի­ջին ցու­ցա­նիշ­ներն ար­ձա­նագ­րել են հա­վաս­տի փո­փո­խու­թյուն­ներ 24 ա­միս ան­ց ե­լա­կե­տային ցու­ցա­նիշ­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ։ Ա­ռա­ջին և ե­րկ­րորդ խմ­բե­րի միջև 24 ա­միս ան­ց դիտ­վում են վս­տա­հե­լի տար­բե­րու­թյուն­ներ հա­մա­պա­տաս­խա­նա­բար Ա և Բ են­թախմ­բե­րում։ Ա­ռա­ջին կլի­նի­կա­կան խմ­բի եր­կու են­թախմ­բե­րի միջխմ­բային հա­մե­մա­տու­թյան ար­դյուն­քում բա­ցա­հայտ­վել են տվյալ ցու­ցա­նի­շի հա­մե­մա­տա­բար ա­վե­լի ցածր ար­ժեք­ներ ե­րկ­րորդ խմ­բի հա­մա­պա­տաս­խան են­թախմ­բե­րի հա­մե­մա­տու­թյամբ. Ա են­թախմ­բի կա­նանց մոտ՝ ՄԲՏ=-24.98%, p=.001, 95%ՎՄ [13.16, 18.94], ի­սկ տղա­մարդ­կանց մոտ՝ ՄԲՏ=-19.26%, p=.001, 95%ՎՄ [9.32, 13.10], Բ են­թախմ­բում՝ տղա­մարդ­կանց մոտ՝ ՄԲՏ=-4.83%, p=.001, 95%ՎՄ [-0.14, 7.14], ի­սկ կա­նանց մոտ՝ ՄԲՏ=-6.88%, p=.001, 95%ՎՄ [-13.03, -5.86]։

 

BAROS­

Ըստ BAROS հա­մա­կար­գի ար­դյունք­նե­րի՝ մինչև հետ­վի­րա­հա­տա­կան թե­րա­պի­այի մեկ­նար­կը մի­ջին մի­ա­վո­րը ա­րա­կան սե­ռի պա­ցի­ենտ­նե­րի մոտ IԱ և IԲ են­թախմ­բե­րում հա­մա­պա­տաս­խա­նա­բար ե­ղել է 6.92±1.29 և 6.47±1.11, ի­սկ IԱ և IԲ են­թախմ­բե­րի ի­գա­կան սե­ռի նմա­նա­տիպ ցու­ցա­նիշ­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նա­բար ե­ղել են 6.54±1.02 և 5.90±1.1։ IIԱ և IIԲ են­թախմ­բե­րի ա­րա­կան սե­ռի հա­մար վե­րոն­շյալ ցու­ցա­նիշ­նե­րը ե­ղել են հա­մա­պա­տաս­խա­նա­բար 4.52±0.77 և 74.20±0.69, միչ­դեռ, IIԱ և IIԲ են­թախմ­բե­րի կա­նանց մոտ՝ հա­մա­պա­տաս­խա­նա­բար 4.14±0.56 և 4.22±0.76։­

Ինչ­պես եր­ևում է Ա­ղյու­սակ 2-ից և 3-ից, վի­րա­հա­տու­թյու­նից 24 ա­միս ան­ց BAROS-ի ցու­ցա­նիշ­նե­րի եր­կու տա­րի­քային են­թախմ­բե­րում նշա­նա­կա­լի տար­բե­րու­թյուն է գրանց­վել IԱ և IIԱ են­թախմ­բե­րի միջև` ՄԲՏ=34.68%, p<.0001, 95%ՎՄ [-3.051, -1.749] և ՄԲՏ=36.70%, p<.0001, 95%ՎՄ [-2.904, -1.896]` հա­մա­պա­տաս­խա­նա­բար տղա­մարդ­կանց և կա­նանց հա­մար։ IԲ և IIԲ են­թախմ­բե­րի BAROS ցու­ցա­նիշ­նե­րի տար­բե­րու­թյուն­նե­րը տղա­մարդ­կանց մոտ ե­ղել ե­ն՝ ՄԲՏ=35.09%, p<.0001, 95%ՎՄ [-2.814, -1.726], ի­սկ կա­նանց մոտ՝ ՄԲՏ=28.47%, p<.0001, 95%ՎՄ [-2.268, -1.092]:

 

ՔՆ­ՆԱՐ­ԿՈՒՄ ­

Ինչ­պես եր­ևում է վեր­ևում ներ­կա­յաց­ված տվյալ­նե­րից, եր­կու կլի­նի­կա­կան խմ­բե­րի եր­կու են­թախմ­բե­րում էլ գրանց­վել է կյան­քի ո­րա­կի ցու­ցա­նիշ­նե­րի բա­րե­լա­վում, թեև փո­փո­խու­թյան աս­տի­ճա­նը տար­բեր է ե­ղել մի­ջամ­տու­թյան եր­կու խմ­բե­րում: Այս տար­բե­րու­թյուն­նե­րը հա­վա­նա­բար ար­տա­ցո­լում են ՍԼԵՄ-ի և հետ­վի­րա­հա­տա­կան վար­ման ե­ղա­նակ­նե­րի տար­բեր ազ­դե­ցու­թյուն­նե­րը քա­շի կորս­տի ա­րա­գու­թյան, ֆի­զի­կա­կան ակ­տի­վու­թյան վե­րա­կանգն­ման, գի­րու­թյան հետ կապ­ված հա­մակց­ված հի­վան­դու­թյուն­նե­րի կան­խար­գել­ման, բուժ­ման վրա և այլն:

­Մեր ստա­ցած ար­դյունք­նե­րը հա­մընկ­նում են նաև ԲՎ-ից հե­տո տար­բեր ժա­մա­նա­կա­հատ­ված­նե­րում հի­վանդ­նե­րի ՄԶՑ-ի և Ա­ՎՊ­ԿՈ-ի հե­տա­զոտ­մա­նը վե­րա­բե­րող այլ հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րի հետ: ԲՎ-ի և քա­շի կորս­տի վրա դրա ազ­դե­ցու­թյան միջև կա­պը վեր­լու­ծե­լով՝ հե­տա­զո­տող­նե­րը նկա­տել են, որ ԲՎ-ն բա­վա­կա­նին ար­դյու­նա­վետ է ոչ մի­այն ՄԶՑ-ի նվազ­ման (մի­ջին ՄԶՑ-ն վի­րա­հա­տու­թյու­նից ա­ռաջ և հե­տո հա­մա­պա­տաս­խա­նա­բար ե­ղել է 45.9 կգ/մ2 և 31.3 կգ/մ2) [19], այլ նաև մա­հա­ցու­թյան զգա­լի նվազ­ման և վի­րա­հա­տու­թյու­նից հե­տո կյան­քի ո­րա­կի բա­րե­լավ­ման ա­ռու­մով [4,5,20,21]։

­Կյան­քի ո­րա­կի բա­րե­լավ­մա­նը վե­րա­բե­րող՝ մեր կող­մից ար­ձա­նագ­րած ցու­ցա­նիշ­նե­րի փո­փո­խու­թյու­նը նույն­պես հա­մա­հունչ է ԲՎ տա­րած հի­վանդ­նե­րի Ա­ՎՊ­ԿՈ-ն ու­սում­նա­սի­րող այլ հե­տա­զո­տողն­նե­րի տվյալ­նե­րի հետ: Խա­րա­լամ­պա­կի­սի և հա­մա­հեղ. (2015) տվյալ­նե­րի հա­մա­ձայն՝ ԲՎ-ից հե­տո MAQoLII-ի մի­ա­վոր­նե­րը հե­տա­զոտ­ված ը­նտ­րան­քի մոտ 6 ամ­սում 0.40­-ից ա­ճել են մինչև 1.75-ի, 12 ամ­սում՝ 2.18-ի, ի­սկ 24 ամ­սում՝ 1.95-ի [22]: Ճան­գը և հա­մա­հեղ. (2014) ա­ռա­ջա­հա­յաց ու­սում­նա­սի­րու­թյան ար­դյուն­քում պար­զել են, որ ՍԼԵՄ-ից 1 տա­րի ան­ց MAQoLII-ի մի­ա­վոր­ներն ա­ճում ե­ն՝ 0.38-ից հաս­նե­լով մինչև 1.62-ի [23]։

Բ­րա­զի­լա­կան լայ­նա­կի ու­սում­նա­սի­րու­թյան մեջ Կոս­տան և հա­մա­հեղ. (2014) նշել են, որ ԲՎ են­թարկ­ված 26 հի­վանդ­նե­րը գնա­հա­տել են ի­րենց Ա­ՎՊ­ԿՈ-ն որ­պես «­լավ», «­շատ լավ» կամ «­գե­րա­զանց» [24]։

Մեր ու­սում­նա­սի­րու­թյան մեջ ԲՎ-ից հե­տո հի­վանդ­նե­րի մի­ա­վոր­նե­րը բա­րե­լավ­վել են հե­տա­զոտ­ված բո­լոր 4 ո­լորտ­նե­րում, ին­չը հա­մա­պա­տաս­խա­նում է կյան­քի ո­րա­կի՝ բա­րե­լա­վում ար­ձա­նագ­րած մի քա­նի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի տվյալ­նե­րին: Հետ­վի­րա­հա­տա­կան կյան­քի ո­րա­կին վե­րա­բե­րող մի հե­տա­զո­տու­թյան հա­մա­ձայն, ը­ստ Մա­րի և հա­մա­հեղ. (2013), վի­րա­հա­տու­թյու­նից 24 ա­միս ան­ց MAQoLII-ի յու­րա­քան­չյուր հար­ցի հա­մար ար­ձա­նագր­վել է 0.2 մի­ա­վո­րի աճ [25]։

Մեկ այլ հե­տա­զո­տու­թյան ար­դյունք­նե­րով, վի­րա­հա­տու­թյա­նը հա­ջոր­դած եր­կա­մյա հս­կո­ղու­թյան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կյան­քի ո­րա­կի ցու­ցա­նիշ­նե­րի զգա­լի աճ է գրանց­վել բո­լոր ո­լորտ­նե­րում՝ կյան­քի ո­րա­կի վրա քա­շի ազ­դե­ցու­թյան վե­րա­բե­րյալ հար­ցա­թեր­թի­կով հարց­ման ար­դյուն­քում։ Բա­ցի դրա­նից, հրա­պա­րակ­ված ու­սում­նա­սի­րու­թյան տվյալ­նե­րի հա­մա­ձայն, հի­վանդ­նե­րի շր­ջա­նում սե­ռա­կան բա­վա­րար­վա­ծու­թյունn ա­ճել է չորս ան­գամ [26]։

Չ­նա­յած վի­րա­հա­տու­թյու­նից հե­տո կյան­քի ո­րա­կի ու­սում­նա­սի­րու­թյա­նը նվիր­ված բազ­մա­թիվ հե­տա­զո­տու­թյուն­նե­րին` սույն հե­տա­զո­տու­թյունն ա­ռա­ջինն է, ո­րն ի­րա­կա­նաց­րել է 50 կգ/մ2-ից բարձր ՄԶՑ-ով պա­ցի­ենտ­նե­րի մոտ կյան­քի ո­րա­կի ցու­ցա­նիշ­նե­րի դի­նա­միկ փո­փո­խու­թյուն­նե­րի ազ­դե­ցու­թյան հա­մա­լիր ու­սում­նա­սի­րու­թյուն՝ ՍԼԵՄ-ի ե­ղա­նա­կից և ­հետ­վի­րա­հա­տա­կան ­վար­ման ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից կախ­ված։

 

ԵԶ­ՐԱ­ԿԱ­ՑՈՒԹՅՈՒՆ

­Հե­տա­զո­տու­թյու­նը փաս­տում է, որ վի­րա­հա­տու­թյու­նից 24 ա­միս ան­ց ՍԼԵՄ-ի և՛ մո­դի­ֆի­կաց­ված, և՛ ստան­դարտ ե­ղա­նակ­նե­րը հան­գեց­նում են ե­լա­կե­տային տվյալ­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ կյան­քի ո­րա­կի ցու­ցա­նիշ­նե­րի դրա­կան տե­ղա­շար­ժե­րի (GIQLI, MAQoLII և SF-36 հար­ցա­շա­րե­րի հա­մա­ձայն): Ը­նդ ո­րում, GIQLI-ի և MAQoLII-ի ցու­ցա­նիշ­նե­րի տե­ղա­շար­ժե­րը կրել են հա­վաս­տի բնույթ մի­այն ա­ռա­ջին կլի­նի­կա­կան խմ­բում (ՍՄ­ԼԵՄ), ի­սկ SF-36-ի ցու­ցա­նիշ­նե­րը՝ եր­կու կլի­նի­կա­կան խմ­բե­րում էլ գրան­ցել են հա­վաս­տի տար­բե­րու­թյուն­ներ: Ա­վե­լին, միջխմ­բային հա­մե­մա­տու­թյու­նը բա­ցա­հայ­տել է կյան­քի ո­րա­կի բո­լոր դի­տարկ­ված ցու­ցա­նիշ­նե­րի (նե­րա­ռյալ BAROS-ը) նշա­նա­կա­լի տար­բե­րու­թյուն, ին­չը հիմք է տա­լիս եզ­րա­կաց­նե­լու, որ ՍՄ­ԼԵՄ-ը կա­յուն դրա­կան ազ­դե­ցու­թյան շնոր­հիվ կա­րող է հան­դես գալ որ­պես ՍՍ­ԼԵՄ-ի ար­դյու­նա­վետ այ­լընտ­րանք հի­վան­դա­գին ճար­պա­կալ­մամբ (ՄԶՑ >50 կգ/մ2) հի­վանդ­նե­րի հա­մար։

 

Աղյուսակ 1. Ուսումնասիրության մասնակիցների ելակետային ժողովրդագրական բնութագրերը

Ելակետային բնութագրեր

I խումբ, N=85

II խումբ N=91

p արժեք*

IԱ=42

IԲ=43

IIԱ=44

IIԲ=47

Տարիք, տարեկան

48.9±8.2

53.0±6.0

47.6±4.2

53.2±6.4

>.05

Արական սեռ, n (%)

22 (52.4%)

23 (53.5%)

24 (54.5%)

25 (53.2%)

>.05

Մարմնի զանգվածի ցուցիչ, կգ/մ2

50.6±3.17

55.6±2.13

51.0±3.94

53.8±4.16

>.05

Ժառանգական նախատրամադրվածություն

ճարպակալման նկատմամբ, n (%)

23 (54.8%)

26 (60.4%)

26 (59.1%)

27 (56.4%)

>.05

*I և II խմբերի ինչպես Ա, այնպես էլ Բ ենթախմբերի միջև վիճակագրորեն հավաստի տարբերություն չի եղել:

 

Աղյուսակ 2. Կյանքի որակի ցուցանիշների նկարագրական տվյալները ստանդարտ և մոդիֆիկացված ՍԼԵՄ-ից անմիջապես հետո և 24 ամիս անց

Ցուցանիշ

Խումբ (N)

Ենթախումբ (n)

Սեռ (n)

Վիրահատությունից հետո

Անմիջապես

24 ամիս անց

GIQLI

I (N=85)

IԱ (n=42)

Տ (n=21)

80.1±7.9

108.4±9.6

Կ (n=21)

76.4±6.0

104.6±8.9

IԲ (n=43)

Տ (n=22)

72.1±9.8

105.4±13.5

Կ (n=21)

70.6±9.6

104.1±9.1

II (N=91)

IIԱ (n=44)

Տ (n=22)

81.1±6.7

90.1±11.2

Կ (n=22)

78.2±8.1

88.0±10.2

IIԲ (n=47)

Տ (n=24)

73.0±8.3

82.9±10.1

Կ (n=23)

71.2±8.6

80.0±8.7

MAQoLII

I (N=85)

IԱ (n=42)

Տ (n=21)

0.76±0.25

1.96±0.34

Կ (n=21)

0.62±0.20

1.84±0.41

IԲ (n=43)

Տ (n=22)

0.67±0.27

1.97±0.48

Կ (n=21)

0.60±0.22

1.54±0.49

II (N=91)

IIԱ (n=44)

Տ (n=22)

0.78±0.20

1.00±0.49

Կ (n=22)

0.64±0.28

1.10±0.61

IIԲ (n=47)

Տ (n=24)

0.68±0.24

0.96±0.50

Կ (n=23)

0.62±0.36

0.92±0.48

SF-36

I (N=85)

IԱ (n=42)

Տ (n=21)

87.6±6.21

58.19±3.78

Կ (n=21)

91.1±6.45

64.26±3.49

IԲ (n=43)

Տ (n=22)

85.9±5.65

64.2±5.02

Կ (n=21)

81.8±5.21

67.7±2.35

II (N=91)

IIԱ (n=44)

Տ (n=22)

87.0±7.01

69.4±2.17

Կ (n=22)

92.4±5.41

80.31±5.61

IIԲ (n=47)

Տ (n=24)

89.4±6.52

67.3±4.98

Կ (n=23)

82.4±6.24

72.36±6.44

BAROS

I (N=85)

IԱ (n=42)

Տ (n=21)

Չի կատարվել

6.92±1.29

Կ (n=21)

6.54±1.02

IԲ (n=43)

Տ (n=22)

6.47±1.11

Կ (n=21)

5.90±1.15

II (N=91)

IIԱ (n=44)

Տ (n=22)

4.52±0.77

Կ (n=22)

4.14±0.56

IIԲ (n=47)

Տ (n=24)

4.20±0.69

Կ (n=23)

4.22±0.76

 

Աղյուսակ 3. Կյանքի որակի ցուցանիշների դինամիկայի վիճակագրական տվյալները ստանդարտ և մոդիֆիկացված ՍԼԵՄ-ից անմիջապես հետո և 24 ամիս անց

Ցուցանիշ

I խումբն ընդդեմ II խմբի

Վիրահատությունից անմիջապես հետո

Վիրահատությունից 24 ամիս անց

Տ

IԱ (n=21)

IIԱ (n=22)

Կ

IԱ (n=21)

IIԱ (n=22)

Տ

IԲ (n=22)

IIԲ(n=24)

Կ

IԲ (n=21)

IIԲ(n=23)

Տ

IԱ (n=21)

IIԱ (n=22)

Կ

IԱ (n=21)

IIԱ (n=22)

Տ

IԲ (n=22)

IIԲ(n=24)

Կ

IԲ (n=21)

IIԲ(n=23)

GIQLI

t-արժեք

0.45

0.83

0.34

0.22

5.74

5.68

6.44

8.98

p-արժեք

.656

.414

.738

.828

<.0001

<.0001

<.0001

.0001

95%ՎՄ

[3.504, 5.504]

[2.607, 6.207]

[4.482, 6.282]

[4.937, 6.137]

[24.739, 11.861]

[22.507, 10.693]

[29.546, 15.453]

[29.517, 18.683]

ՄԲՏ, %

-1.25

-2.36

-1.25

-0.85

16.88

15.87

21.35

23.15

MAQoLII

t-արժեք

0.29

0.27

0.13

0.22

-7.43

-4.65

-6.98

-4.24

p-արժեք

.773

.790

.895

.827

<.0001

<.0001

<.0001

.0001

95%ՎՄ

[0.119, 0.159]

[0.131, 0.171]

[0.142, 0.162]

[0.164, 0.204]

[-1.221, -0.699]

[-1.062, -0.418]

[-1.302, -0.718]

[-0.915, -0.325]

ՄԲՏ, %

-2.63

-3.23

-1.49

-3.33

48.98

40.22

51.27

40.26

SF-36

t-արժեք

0.30

0.72

1.93

0.34

12.0

11.20

1.94

-5.31

p-արժեք

.768

.477

.059

.732

.0001

<.0001

.0001

<.0001

95%ՎՄ

[4.686, 3.486]

[2.360, 4.960]

[0.141, 7.141]

[2.916, 4.116]

[9.323, 13.097]

[13.156, 18.944]

[-0.141, 7.141]

[-13.025, -5.855]

ՄԲՏ, %

0.68

-1.43

-4.07

-0.73

-19.26

-24.98

-4.83

-6.88

BAROS

t-արժեք

Չի կատարվել

-7.45

-9.62

-8.41

-5.77

p-արժեք

<.0001

<.0001

<.0001

<.0001

95%ՎՄ

[-3.051, -1.749]

[-2.904, -1.896]

[-2.814, -1.726]

[-2.268, -1.092]

ՄԲՏ, %

34.68

36.70

35.09

28.47

ՄԲՏ՝ միջինների բացարձակ տարբերություն, ՍԼԵՄ՝ ստամոքսի լապարասկոպիկ երկայնակի մասնահատում, ՎՄ՝ վստահելիության միջակայք:

 

Աղյուսակ 4. Կյանքի որակի ցուցանիշների դինամիկայի վիճակագրական տվյալները ստանդարտ և մոդիֆիկացված ՍԼԵՄ-ից 24 ամիս անց

Ցուցանիշ

Վիրահատությունից 24 ամիս անց ընդդեմ ելակետային ցուցանիշների

IԱ (n=42)

IԲ (n=43)

IIԱ (n=44 )

IIԲ (n=47)

Տ (n=21)

Կ (n=21)

Տ (n=22)

Կ (n=21)

Տ (n=22)

Կ (n=22)

Տ (n=24)

Կ (n=23)

GIQLI

t-արժեք

10.43

12.04

9.36

11.61

3.24

3.53

3.71

3.45

p-արժեք

<0.0001

<0.0001

<0.0001

<0.0001

.051

.052

.058

.052

95%ՎՄ

[33.783, 22.817]

[32.934, 23.466]

[40.478, 26.123]

[39.334, 27.666]

[14.615, 3.385]

[15.404, 4.196]

[15.271, 4.529]

[13.941, 3.659]

ՄԲՏ, %

26.11

26.96

31.59

32.18

9.99

11.14

11.94

11.00

MAQoLII

t-արժեք

-13.03

-12.26

-11.07

-8.02

-1.95

-3.22

-2.47

-2.40

p-արժեք

<.0001

<.0001

<.0001

<.0001

.058

.057

.051

.052

95%ՎՄ

[-1.386, -1.014]

[-1.421, -1.019]

[-1.537, -1.063]

[-1.177, -0.703]

[-0.448, 0.008]

[-0.749, -0.171]

[-0.508, -0.052]

[-0.552, -0.048]

ՄԲՏ, %

61.22

66.30

65.99

61.04

22.00

11.82

9.17

11.78

SF-36

t-արժեք

18.54

16.77

13.47

11.31

11.25

7.28

13.20

5.37

p-արժեք

<.0001

<.0001

<.0001

<.0001

<.0001

<.0001

<.0001

<.0001

95%ՎՄ

[26.204, 32.616]

[23.606, 30.074]

[18.448, 24.952]

[11.579, 16.621]

[14.443, 20.757]

[8.737, 15.443]

[18.729, 25.471]

[6.272, 13.808]

ՄԲՏ, %

-50.54

-41.77

-33.80

-20.83

-25.36

-15.05

-32.84

-13.88

BAROS

t-արժեք

Չի կատարվել

p-արժեք

95%ՎՄ

ՄԲՏ, %

ՄԲՏ՝ միջինների բացարձակ տարբերություն, ՍԼԵՄ՝ ստամոքսի լապարասկոպիկ երկայնակի մասնահատում, ՎՄ՝ վստահելիության միջակայք:

 

 

 

 

 

 

Գ­րա­կա­նություն

  1. Dawes AJ, Maggard-Gibbons M, Maher A et al. Mental health conditions among patients seeking and undergoing bariatric surgery: a meta-analysis. JAMA. 2016;315:150-63.
  2. Sikorski C, Spahlholz J, Hartlev M, Riedel-Heller SG. Weight-based discrimination: an ubiquitary phenomenon? Int J Obes. 2016;40:333-7.
  3. Pearl RL, Wadden TA, Walton K et al. Health and appearance: factors motivating the decision to seek bariatric surgery. Surg Obes Relat Dis. 2019;15:636-42.
  4. Kwok CS, Pradhan A, Khan M et al. Bariatric surgery and its impact on cardiovascular disease and mortality: a systematic review and meta-analysis. Int J Cardiol. 2014;173:20-8.
  5. Ricci C, Gaeta M, Rausa E et al. Long-term effects of bariatric surgery on type II diabetes, hypertension and hyperlipidemia: a meta analysis and meta-regression study with 5-year follow-up. Obes Surg. 2015;25:397-405.
  6. Andersen JR, Aasprang A, Karlsen T et al. Health-related quality of life after bariatric surgery: a systematic review of prospective long-term studies. Surg Obes Relat Dis. 2015;11:466-73.
  7. Driscoll S, Gregory DM, Fardy JM, Twells LK. Long-term health-related quality of life in bariatric surgery patients: a systematic review and meta-analysis. Obesity. 2016;24:60-70.
  8. Kristensen SD, Naver L, Jess P et al. Effect of closure of the mesenteric defect during laparoscopic gastric bypass and prevention of internal hernia. Dan Med J. 2014;61:A4854.
  9. Bhatti JA, Nathens AB, Thiruchelvam D et al. Self-harm emergencies after bariatric surgery: a population-based cohort study. JAMA Surg. 2016;151(3):226-32.
  10. Edman JS, Greeson JM, Roberts RS et al. Perceived stress in patients with common gastrointestinal disorders: associations with quality of life, symptoms and disease management. Explore (NY). 2017;13(2):124-8.
  11. http://www.qualitymetric.com. Accessed: April 15, 2025.
  12. Stocks N, Gonzalez-Chica D, Hay P. Impact of gastrointestinal conditions, restrictive diets and mental health on health-related quality of life: cross-sectional population-based study in Australia. BMJ Open. 2019;9:e026035.
  13. Anderin C, Gustafsson UO, Heijbel N et al. Weight loss before bariatric surgery and postoperative complications: data from the Scandinavian Obesity Registry (SOReg). Ann Surg. 2015;261:909-913.
  14. 36-Item Short Form Survey Instrument (SF-36) RAND 36-Item Health Survey 1.0 Questionnaire Items. https://www.rand.org/health-care/surveys_tools/mos/36-item-short-form/survey-instrument.html. Accessed: April 16, 2025.
  15. Collins GS, Reitsma JB, Altman DG et al. Transparent reporting of a multivariable prediction model for individual prognosis or diagnosis (TRIPOD): the TRIPOD statement. BMJ. 2015;350:g7594.
  16. Lorente L, Ramon JM, Vidal P et al. Obesity surgery mortality risk score for the prediction of complications after laparoscopic bariatric surgery. Cir Esp. 2014; 92:316-23.
  17. Shahbazyan SS. Evaluation of the effectiveness of modified versus standard laparoscopic sleeve gastrectomy and postoperative care in elderly patients with morbid obesity: a single-center randomized clinical study. Armenian Journal of Health and Medical Science. 2024;IV(1):80-8.
  18. Nicareta J, de Freitas A, Nicareta S et al. BAROS method critical analysis (Bariatric Analysis and Reporting System). Arq Bras Cir Dig. 2015, 28(S1):73-8.
  19. Pinheiro JA, Castro I, Ribeiro IB et al. Repercussions of bariatric surgery on metabolic parameters: experience of 15-year follow-up in a hospital in Maceió, Brazil. Arq Bras Cir Dig. 2022;34(4):e1627.
  20. Neeland IJ, Poirier P, Després JP. Cardiovascular and metabolic heterogeneity of obesity: clinical challenges and implications for management. Circulation. 2018;137(13):1391-406.
  21. Madani S, Shahsavan M, Pazouki A et al. Five-year BAROS Score outcomes for Roux-en-Y gastric bypass, one anastomosis gastric bypass, and sleeve gastrectomy: a comparative study. Obes Surg. 2024;34(2):487-93.
  22. Charalampakis V, Bertsias G, Lamprou V et al. Quality of life before and after laparoscopic sleeve gastrectomy. A prospective cohort study. Surg Obes Relat Dis. 2015;11:70-76.
  23. Zhang Y, Zhao H, Cao Z et al. A randomized clinical trial of laparoscopic Roux-en-Y gastric bypass and sleeve gastrectomy for the treatment of morbid obesity in China: a 5-year outcome. Obes Surg. 2014;24:1617-24.
  24. Costa RC, Yamaguchi N, Santo M et al. Outcomes on quality of life, weight loss, and comorbidities after Roux-en-Y gastric bypass. Arq Gastroenterol. 2014;51:165-70.
  25. Mar J, Karlsson J, Arrospide A et al. Two year changes in generic and obesity-specific quality of life after gastric bypass. Eat Weight Disord. 2013;18:305-10.
  26. Goitein D, Zendel A, Segev L et al. Bariatric surgery improves sexual function in obese patients. Isr Med Assoc J. 2015;17:616-9.