Հիբրիդային օտոպլաստիկա. սեփական փորձը
Կարեն Պետրոսյան, Պարույր Անտոնյան, Էմիլ Հակոբյան, Անգին Խաչատրյան,Նելլի Խաչատրյան, Պատրիցիա Պետրոսյան, Մարիամ Միրզախանյան
Պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության ամբիոն, Ավդալբեկյանի անվ. ազգային առողջապահության ինստիտուտ, Երևան, Հայաստան
ABSTRACT
Սույն աշխատության մեջ ներկայացվում է հիբրիդային օտոպլաստիկայի տեխնիկայի մանրամասն նկարագրությունը, որն ընդգրկում է աճառի վերահսկվող ձևափոխումը և դրա հետագա ամրացումը կարերով, ինչպես նաև հեղինակների՝ այս եղանակի կիրառման սեփական փորձը։ Նման մոտեցումն ապահովում է ականջի բնական ձև և կայուն ուրվագիծ, իսկ վիրահատական միջամտությունն իրականացվում է նվազագույն ինվազիվությամբ՝ նվազեցնելով բարդությունների ռիսկը։
Keywords: լոշտակություն, ցցված ականջներ, օտոպլաստիկա
