Ադենոմիոզի և դրա ուլտրաձայնային համարժեքների տարածվածությունը անպտղության դեպքում
ABSTRACT
Ներածություն. Ադենոմիոզը քրոնիկ գինեկոլոգիական հիվանդություն է, որը բնութագրվում է դեպի միոմետրիում էնդոմետրիումանման հյուսվածքի ներխուժմամբ, ինչին հաջորդում է արգանդի պատի գերաճը և վերակառուցումը: Այս վիճակը սերտորեն կապված է անպտղության, իմպլանտացիայի խանգարումների և անբարենպաստ վերարտադրողական ելքերի հետ: Չնայած պատկերագրական եղանակների, մասնավորապես՝ անդրհեշտոցային ուլտրաձայնային հետազոտության (ԱՀՈՒՁՀ) և մագնիսառեզոնանսային շերտագրության կատարելագործմանը՝ ադենոմիոզի ախտորոշումը վաղ փուլերում մնում է դժվար լուծելի խնդիր և հաճախ հետաձգվում է ٦-٨ տարով՝ հանգեցնելով բուժման մեկնարկի ուշացման:
Նպատակ. ٢٠٢٢-٢٠٢٤ թթ. անցկացված սույն առաջահայաց ուսումնասիրության նպատակն էր գնահատել ադենոմիոզի և դրա ուլտրաձայնային համարժեքների տարածվածությունը անպտղությամբ տառապող կանանց մոտ:
Մեթոդներ. Ուսումնասիրության մեջ ընդգրկվել է ٢٠-٤٠ տարեկան ٥١٨ բուժառու, որոնք ունեցել են առաջնային կամ երկրորդային անպտղություն, իմպլանտացիայի կրկնվող ձախողումներ և հղիության սովորութային կորուստներ: Բոլոր կանայք անցել են երկչափ և եռաչափ ԱՀՈՒՁՀ: Վերլուծությունից բացառվել են տեսապատկերումը դժվարացնող ախտաբանություններով ١٤٠ հիվանդներ: Ադենոմիոզ ախտորոշվել է ١٤٩ հոգու մոտ (٢٨.٨٪), այդ թվում՝ ٢٠-٣٥ տարեկանների խմբում՝ ٢٦.٤٪ դեպքերում, իսկ ٣٦-٤٠ տարեկանների խմբում՝ ٣٥.٩٪ դեպքերում: Կանանց գրեթե մեկ երրորդի (٢٩.٥٪) մոտ հայտնաբերվել է ադենոմիոզի և խոր ներսփռական էնդոմետրիոզի համադրություն:
Արդյունքներ. Ամենահաճախակի դիտվող ուլտրաձայնային նշանները եղել են միացման գոտու առկայությունը (١٠٠٪), ենթաէնդոմետրիալ գծերը և միոմետրիալ կիստաները: Առավել հաճախ հանդիպել է ադենոմիոզի դիֆուզ ձևը (٦٥.١٪), մինչդեռ օջախային և խառը տիպերն ավելի քիչ են հայտնաբերվել: Բուժառուների մի մասի մոտ եղել են արգանդի խոռոչի ձևախախտումներ և S-նշան, ինչը դժվարացնում էր պատկերների մեկնաբանությունը:
Եզրակացություն. Ադենոմիոզը բարձր տարածվածություն ունի անպտուղ կանանց մոտ, և դեպքերի մեծ մասում (ավելի քան ٧٠٪) այն առաջին անգամ ախտորոշվում է միայն ավելի մանրակրկիտ հետազոտության ժամանակ: «Միոմետրիումի ձևաբանական ուլտրաձայնային գնահատման» (MUSA) միջազգային չափանիշների ներդնումը և ուլտրաձայնային համարժեքների ուշադիր գնահատումը թույլ են տալիս բարձրացնել ախտորոշման ճշգրտությունը և ժամանակին լինելը, ինչը սկզբունքային նշանակություն ունի վարման մարտավարության օպտիմալացման և անպտղության բուժման արդյունավետության բարձրացման համար:
