Վերափոխվող հոգեբուժություն. հավանական զարգացումներ

Վերափոխվող հոգեբուժություն. հավանական զարգացումներ

Սամ­վել Հ. Սու­քի­ա­սյան1,4 *, Լի­լիթ Վ. Բաղ­դա­սա­րյան1,3, Ար­մեն Ֆ. Սո­ղո­յան1,2
1 Հո­գե­սո­ցի­ա­լա­կան կար­գա­վոր­ման կենտ­րոն,Եր­ևան, Հա­յաս­տան2 Մ.Հե­րա­ցու ան­վ. Եր­ևա­նի պե­տա­կան բժշ­կա­կանհա­մալ­սա­րան, Եր­ևան, Հա­յաս­տան3 Եր­ևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րան,Եր­ևան, Հա­յաս­տան4 Խ.Ա­բո­վյա­նի ան­վ. Հայ­կա­կան պե­տա­կանման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րան, Եր­ևան, Հա­յաս­տան
ABSTRACT

Աշ­խա­տան­քում ներ­կա­յաց­ված են ար­դի հո­գե­բու­ժու­թյան ո­լոր­տի զար­գա­ցում­ներն ու հե­ռան­կար­նե­րը՝ ո­րոշ զու­գա­հեռ­ներ տա­նե­լով ը­նդ­հա­նուր բժշ­կու­թյան հետ: Կար­ևոր­վել են զար­գա­ցող բժշ­կու­թյան մո­դել­նե­րի ներդ­րու­մը հու­գե­բու­ժու­թյան մեջ, ի­նչ­պես նաև սահ­մա­նա­փա­կող գոր­ծոն­նե­րը: Հե­ռան­կա­րային ո­լորտ­ներ են հա­մար­վել հան­րային հո­գե­կան ա­ռող­ջու­թյու­նը, ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյան հա­մադ­րու­մը նո­րա­գույն հե­տա­զո­տա­կան տեխ­նո­լո­գի­ա­նե­րի հետ և ին­տեգ­րա­տիվ մո­տեց­ման կի­րա­ռու­մը։

Keywords: հո­գե­բու­ժու­թյուն, ճգ­նա­ժամ, հե­ռան­կար­ներ, ին­տեգ­րա­տիվ մո­տե­ցում, հան­րային հո­գե­կան ա­ռող­ջու­թյուն, ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյուն

Հո­գե­բու­ժու­թյու­նը, իր դո­ւա­լիս­տա­կան բնույ­թի պատ­ճա­ռով, ոչ շա­հե­կա­նո­րեն տար­բեր­վել է ը­նդ­հա­նուր բժշ­կու­թյու­նից, քա­նի որ չու­նի բժշ­կա­գի­տու­թյա­նը բնո­րոշ ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը և հան­րային վս­տա­հու­թյու­նը: Այս ի­րա­վի­ճա­կը, ի­նչ­պես նաև հո­գե­բու­ժու­թյան ու­սում­նա­սի­րու­թյան ա­ռար­կայի «ա­ռեղծ­վա­ծային» բնույ­թը, բազ­մա­թիվ ա­ռաս­պել­նե­րի և կարծ­րա­տի­պե­րի տե­ղիք են տվել։­

Այդ ա­ռաս­պել­նե­րից շա­տե­րը գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյան և հիմ­նա­վոր­ման կամ հերք­ման կա­րիք ու­նեն, ո­րոշ­ներն էլ պար­զա­պես ան­լուրջ և ծի­ծա­ղե­լի ե­ն։ Սրանց զու­գա­հեռ կան նաև սար­սա­փազ­դու, վա­խեց­նող ա­ռաս­պել­ներ, ո­րոնց ան­հե­թե­թու­թյունն ու ան­լր­ջու­թյունն ազ­դում են մարդ­կանց հա­յացք­նե­րի և վե­րա­բեր­մուն­քի ձևա­վոր­ման վրա՝ ստեղ­ծե­լով բազ­մա­թիվ խն­դիր­ներ մաս­նա­գի­տա­կան օգ­նու­թյան կա­րիք ու­նե­ցող ան­ձանց հա­մար։ Այս կարծ­րա­տի­պե­րի ու ա­ռաս­պել­նե­րի ճնշ­ման պատ­ճա­ռով, նույ­նիսկ ժա­մա­նա­կա­կից հո­գե­դե­ղա­բու­ժու­թյան պայ­ման­նե­րում, հո­գե­կան խան­գա­րում ու­նե­ցող բազ­մա­թիվ ան­ձինք շա­րու­նա­կում են մնալ ի­նք­նա­մե­կու­սա­ցած՝ հրա­ժար­վե­լով հո­գե­բույ­ժի դի­մե­լուց և ան­հրա­ժեշտ օգ­նու­թյուն ստա­նա­լուց։

­Հո­գե­բու­ժու­թյան ար­դի վի­ճա­կը բա­ցա­հայ­տում է նաև նո­զո­լո­գի­ա­կան հայե­ցա­կար­գի ան­կա­տա­րու­թյու­նը (դեռևս Կրե­պե­լի­նի կող­մից ներ­կա­յաց­ված խն­դիր), հո­գե­բու­ժու­թյան ա­ռան­ձին ո­լորտ­նե­րի զար­գաց­ման ան­հա­մա­չա­փու­թյուն­նե­րը և ցույց է տա­լիս ախ­տո­րոշ­ման և բուժ­ման բազ­մա­թիվ մո­տե­ցում­նե­րի գործ­նա­կան ա­նար­դյու­նա­վե­տու­թյու­նը, տե­ղա­փո­խում է շեշ­տադ­րում­նե­րը կլի­նի­կա­կա­նից դե­պի սո­ցի­ա­լա­կան, հո­գե­բա­նա­կան և կեն­սա­բա­նա­կա­նաց­նող տե­սան­կյուն­ներ։ Սրան զու­գա­հեռ, մար­դու մա­սին գի­տու­թյուն­նե­րի զար­գա­ցու­մը, ու­ղե­ղի և հո­գե­կա­նի ու­սում­նա­սիր­ման նոր տեխ­նո­լո­գի­ա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, ի­նչ­պես նաև հո­գե­բու­ժու­թյան զար­գա­ցու­մը (պա­րա­դիգմ­ներ, մե­թո­դա­բա­նու­թյուն, ախ­տո­րո­շիչ գոր­ծիք­ներ, բու­ժա­կան մո­տե­ցում­ներ և հնա­րա­վո­րու­թյուն­ներ) հան­գեց­րել են նոր խն­դիր­նե­րի, ո­րոնց լու­ծու­մը պետք է ի­րա­կա­նաց­նի հենց հո­գե­բու­ժու­թյու­նը։­

Այս հա­կա­սա­կան և ան­կան­խա­տե­սե­լի մի­տում­նե­րի [1-3] լու­ծու­մը մենք տես­նում ե­նք հո­գե­բու­ժու­թյան մեջ մար­դու մա­սին այլ գի­տու­թյուն­նե­րի նվա­ճում­նե­րի հա­մար­ժեք կի­րառ­ման և դրա հի­ման վրա նոր պա­րա­դիգ­մի մշակ­ման մեջ, ի­նչն էլ վկա­յում է, որ հո­գե­բու­ժու­թյու­նը չի ապ­րում «ինքն իր մեջ» և մե­կու­սաց­ված չէ բժշ­կու­թյու­նից և հա­սա­րա­կու­թյու­նից։ Փոր­ձեր են ար­վում ստեղ­ծե­լու նոր հայե­ցա­կար­գեր (օ­րի­նակ՝ Ա­ՄՆ-ի Ազ­գային հո­գե­կան ա­ռող­ջու­թյան ի­նս­տի­տու­տի «­Դո­մեն­նե­րի հե­տա­զո­տա­կան չա­փա­նիշ­նե­րի»՝ RDoC նա­խա­գի­ծը [4]):­

Աշ­խար­հում տե­ղի ու­նե­ցող սո­ցի­ա­լա­կան, տն­տե­սա­կան, քա­ղա­քա­կան և գի­տա­կան գոր­ծըն­թաց­ներն այս կամ այն կերպ ազ­դում են հո­գե­բու­ժու­թյան վրա, քա­նի որ ի­նչ­պես այդ գոր­ծըն­թաց­ներն ան­բա­ժա­նե­լի են մար­դուց, այն­պես էլ ին­քը՝ մար­դը՝ նրա կամ­քը, ցան­կու­թյուն­նե­րը, մտ­քե­րը, զգաց­մունք­նե­րը, ան­բա­ժա­նե­լի են հա­սա­րա­կա­կան գոր­ծըն­թաց­նե­րից։ Այ­սինքն՝ հո­գե­բու­ժու­թյու­նը ոչ մի­այն բժշ­կա­կան, այլև սո­ցի­ա­լա­կան գի­տու­թյուն է։ Դրա վկա­յու­թյունն է նաև հո­գե­բու­ժու­թյան նոր ո­ւղ­ղու­թյուն­նե­րից հան­րային հո­գե­կան ա­ռող­ջու­թյան ձևա­վո­րու­մը (տե՛ս ստորև):

­Ժա­մա­նա­կա­կից ար­դյու­նա­բե­րա­կան հա­սա­րա­կու­թյան մեջ այս գոր­ծըն­թաց­նե­րը բնու­թագր­վում են մասշ­տա­բայ­նու­թյամբ, փո­փո­խու­թյուն­նե­րի ա­րագ տեմ­պե­րով, ին­չը չի նկատ­վել նա­խորդ դա­րաշր­ջան­նե­րում։ Դրանք ազ­դում են հո­գե­բու­ժու­թյան մեջ տե­ղի ու­նե­ցող բազ­մա­զան գոր­ծըն­թաց­նե­րի վրա, նե­րա­ռյալ ռիս­կի տար­բեր գոր­ծոն­նե­րը, մարդ­կանց վար­քա­գի­ծը, բու­ժումն ու ա­ջակ­ցու­թյու­նը, հի­վան­դու­թյուն­նե­րի կլի­նի­կա­կան դրս­ևո­րում­նե­րը և այլն։ Հո­գե­բու­ժու­թյան խն­դիր­ներն ի սկզ­բա­նե նե­րառ­ված են դրա ու­սում­նա­սի­րու­թյան ա­ռար­կայի՝ հո­գե­կա­նի բնույ­թում՝ սկ­սած «­հո­գե­կան» հաս­կա­ցու­թյան սահ­ման­ման խնդ­րից մինչև ու­ղե­ղի և հո­գե­կա­նի գոր­ծու­նե­ու­թյան ֆի­զի­ո­լո­գի­ա­կան, մո­լե­կու­լային, կեն­սա­քի­մի­ա­կան մե­խա­նիզմ­նե­րը։

­Հո­գե­բու­ժու­թյան և ու­ղե­ղի ու հո­գե­կա­նի ու­սում­նա­սիր­մա­նը նվիր­ված այլ գի­տու­թյուն­նե­րի զար­գա­ցու­մը, բա­ցա­հայ­տե­լով հո­գե­կան գոր­ծու­նե­ու­թյան և, հետ­ևա­բար, հո­գե­կան ախ­տա­բա­նու­թյան ի­մա­ցու­թյան նոր գծեր, ա­ռաջ է բե­րում ա­վե­լի ու ա­վե­լի բարդ հար­ցեր, ին­չը ստեղ­ծում է ա­կա­դե­մի­ա­կան հո­գե­բու­ժու­թյան մեջ հիմ­նա­րար ճգ­նա­ժա­մի խո­րաց­ման տպա­վո­րու­թյուն [5]: Ար­դի­ա­կան են դառ­նում այն­պի­սի հար­ցեր, ի­նչ­պի­սիք են. «արդյո՞ք հո­գե­բու­ժու­թյու­նը սո­ցի­ա­լա­կան գի­տու­թյուն է (ի­նչ­պես, օ­րի­նակ, հո­գե­բա­նու­թյու­նը կամ մար­դա­բա­նու­թյու­նը)», «արդյո՞ք այն պետք է հաս­կա­նալ որ­պես հու­մա­նի­տար գի­տու­թյուն­նե­րի մաս (ի­նչ­պես փի­լի­սո­փա­յու­թյու­նը, պատ­մու­թյու­նը և գրա­կա­նու­թյու­նը), թե՞ հո­գե­բու­ժու­թյու­նը մնում է բժշ­կու­թյան ճյուղ, ո­րը հիմն­ված է կեն­սա­բա­նա­կան, ֆի­զի­ո­լո­գի­ա­կան, գե­նե­տի­կա­կան և այլ օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րի վրա»։

­Մյուս կող­մից, գի­տու­թյան տար­բեր ճյու­ղե­րի սահ­ման­նե­րը շա­րու­նա­կա­բար փո­փոխ­վում են. հայտն­վել է «­նյար­դա­գի­տու­թյուն­ներ» ը­նդ­հան­րաց­նող եզ­րույ­թը։ Ռու­սաս­տան­ցի ժա­մա­նա­կա­կից փի­լի­սո­փա Կան­կեն (2009) ժա­մա­նա­կա­կից նյար­դա­գի­տու­թյուն­նե­րի դա­րաշր­ջա­նի ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը հա­մա­րում է միջ­գի­տա­կար­գայ­նու­թյան (միջ­դիս­ցիպ­լի­նա­րու­թյան) ա­ճը՝ որ­պես օ­րի­նակ­ներ նշե­լով նյար­դա­հո­գե­բու­ժու­թյու­նը, նյար­դա­հո­գե­բա­նու­թյու­նը, նյար­դա­կեն­սա­բա­նու­թյու­նը, նյար­դա­հո­գե­վեր­լու­ծու­թյու­նը, սո­ցի­ա­լա­կան նյար­դա­գի­տու­թյու­նը, մի­ջանձ­նային նյար­դա­կեն­սա­բա­նու­թյու­նը և այլն [6]: Ի­նչ­պես նշում է Ֆրան­սե­սը (2013). «­հո­գե­բու­ժու­թյան մեջ, բժշ­կու­թյան մյուս բնա­գա­վառ­նե­րի հա­մե­մատ, ան­ցու­մը հիմ­նա­րար գի­տու­թյու­նից դե­պի կլի­նի­կա­կան պրակ­տի­կա ան­խու­սա­փե­լի­ո­րեն ա­վե­լի դժ­վար է, քա­նի որ մար­դու ու­ղե­ղը տի­ե­զեր­քում հայտ­նի ա­մե­նա­բարդ բանն է և իր գաղտ­նիք­նե­րը բա­ցա­հայ­տում է դան­դա­ղո­րեն և փոքր չա­փա­բա­ժին­նե­րով» [7]։­

Ի հա­վե­լումն իր զուտ բժշ­կա­կան խն­դիր­նե­րի, ո­րոնք ստեղ­ծում են ան­հա­մա­չա­փու­թյուն­ներ հո­գե­բու­ժու­թյան զար­գաց­ման մեջ, առ­կա են նաև մի շարք ոչ բժշ­կա­կան խն­դիր­ներ։ Փոխ­վել են ժա­մա­նա­կա­կից կյան­քի սո­ցի­ալ-տն­տե­սա­կան, քա­ղա­քա­կան, գա­ղա­փա­րա­կան, բա­րո­յա­կան և հո­գե­բա­նա­կան հիմ­քե­րը, ար­ժե­քային կողմ­նո­րո­շում­նե­րը, ին­չի ար­դյուն­քում փո­փո­խու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­ցել կյան­քի տար­բեր բնա­գա­վառ­նե­րում. մի­ջանձ­նային և հա­սա­րա­կա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ, մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նե­ու­թյուն, ա­ռա­ջա­ցել է ա­ճող տե­ղե­կատ­վու­թյան յու­րաց­ման և դրա տար­բե­րակ­ման ան­հրա­ժեշ­տու­թյուն, մե­ծա­ցել է ան­հա­տա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը ճիշտ ը­նտ­րու­թյան հա­մար, նույ­նիսկ մո­տա­կա զար­գա­ցում­նե­րը դար­ձել են դժ­վար կան­խա­տե­սե­լի, ա­ճել է տն­տե­սա­կան ան­վս­տա­հու­թյու­նը, աշ­խա­տան­քը կորց­նե­լու, ան­վար­կու­նա­կու­թյան վա­խը, ըն­տա­նե­կան կա­պե­րը դար­ձել են ան­կա­յուն։ Այս բո­լոր գոր­ծըն­թաց­ներն ո­ւղ­ղա­կի և ան­մի­ջա­կան ազ­դե­ցու­թյուն են թող­նում հո­գե­բու­ժու­թյան և հո­գե­կան ա­ռող­ջու­թյան վրա։ Ար­դի հա­սա­րա­կու­թյու­նում հո­գե­բույժ­նե­րը նոր ի­րա­կա­նու­թյան պրիզ­մայով վե­րա­նա­յում են մար­դու գնա­հա­տա­կան­նե­րը, ապ­րում­ներն ու վար­քա­գի­ծը։ Պահ­պա­նո­ղա­կա­նու­թյա­նը, ա­վան­դույթ­նե­րին և հիմ­նա­րար ար­ժեք­նե­րին սկ­սել են հա­կադր­վել ան­հա­տա­կա­նու­թյու­նը, բազ­մամ­շա­կու­թայ­նու­թյու­նը, բազ­մա­վեկ­տո­րու­թյու­նը և բազ­մաբ­ևե­ռու­թյու­նը [8]:

­Տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րի ար­դյուն­քում հո­գե­բու­ժու­թյու­նից «­դուրս է մղ­վել» «Ես»-ը, ո­րի տե­ղը զբա­ղեց­րել է «­Մենք»-ը, ան­հե­տա­ցել է «ան­հա­տը», ո­րին փո­խա­րի­նել է «­բազ­մու­թյու­նը», այլ կերպ ա­սած՝ խում­բը, պո­պու­լյա­ցի­ան, ամ­բող­ջու­թյու­նը (ախ­տա­նիշ­նե­րի, ան­ձանց, հի­վան­դու­թյուն­նե­րի, կա­նանց կամ տղա­մարդ­կանց, գաղ­թյալ­նե­րի, բնիկ­նե­րի, «տ­րավ­մա­տիկ­նե­րի», «նև­րո­տիկ­նե­րի» և այլ­նի)։ Ամ­բողջ դա­սա­կան հո­գե­բու­ժու­թյու­նը մնա­ցել է դա­սագր­քե­րում (ա­վե­լին՝ ոչ նո­րե­րում)։ Գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րը վե­րած­վել են վի­ճա­կագ­րա­կան մի­ա­տե­սակ հաշ­վետ­վու­թյուն­նե­րի, «­հա­գել» են հա­մազ­գեստ, հե­ղի­նակ­նե­րը զրկ­վել են դեմ­քից ու ի­նք­նա­տի­պու­թյու­նից։ Մինչ հո­գե­բու­ժու­թյու­նը փոր­ձում է ա­վե­լի կամ պա­կաս հա­ջո­ղու­թյամբ լու­ծել իր խն­դիր­նե­րը, բժշ­կու­թյունն ու ա­ռող­ջա­պա­հու­թյու­նը կանգ­նած են նոր գի­տա­տեխ­նո­լո­գի­ա­կան թռիչ­քի շե­մին, ո­րը հիմն­ված է հզոր տեխ­նո­լո­գի­ա­նե­րի վրա, և լու­ծում են գո­յու­թյուն ու­նե­ցող և նոր ստեղծ­վող «ա­պա­գայի բժշ­կու­թյան» փոխ­գոր­ծակ­ցու­թյան խն­դիր­նե­րը։

­Վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րում բժշ­կու­թյան և կեն­սա­բա­նու­թյան զար­գաց­ման վեր­լու­ծու­թյան հի­ման վրա ա­ռա­ջադր­վել է 5P բժշ­կու­թյան (5PM) հայե­ցա­կար­գը [9]: Այն ա­ռա­ջա­ցել է պրե­ցի­զի­ոն (ճշգ­րիտ) բժշ­կու­թյան նա­խագ­ծի հայտն­վե­լուց հե­տո (ան­հա­տա­կա­նաց­ված բժշ­կու­թյուն, ո­րը հիմն­ված է հի­վան­դու­թյան գե­նե­տի­կա­կան, է­կո­լո­գի­ա­կան և կեն­սա­բա­նա­կան գոր­ծոն­նե­րի վրա), ո­րն ը­նդ­գր­կում է ա­ռող­ջա­պա­հու­թյան նոր գի­տա­տեխ­նո­լո­գի­ա­կան կա­ռուց­ված­քի տար­բեր աս­պեկտ­նե­րը, գե­նո­մային և հա­ղոր­դակ­ցա­կան հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի նվա­ճում­նե­րը, բջ­ջային բժշ­կու­թյու­նը, օ­միք­սային պատ­կե­րա­ցում­նե­րը (կեն­սա­բա­նա­կան կազ­մա­կերպ­ման տար­բեր մա­կար­դակ­նե­րում կեն­սա­մար­կեր­նե­րի ախ­տո­րո­շիչ վա­հա­նակ­նե­րի ստեղ­ծում), ի­նչ­պես նաև հա­սա­րա­կու­թյան մեջ տե­ղի ու­նե­ցող կազ­մա­կեր­պա­կան և սո­ցի­ա­լա­կան տե­ղա­շար­ժե­րը (փի­լի­սո­փա­յա­կան, է­թի­կա­կան, տն­տե­սա­կան): Մաս­նա­վո­րա­պես, պա­տեր­նա­լիս­տա­կան բժշ­կու­թյան դա­րաշր­ջա­նին փո­խա­րի­նում է հի­վան­դի և բժշ­կի փոխ­գոր­ծակ­ցու­թյան բժշ­կու­թյու­նը (մաս­նակ­ցային բժշ­կու­թյուն): Սա, ան­կաս­կած, հո­գե­բու­ժու­թյան մեջ ու­նի իր նր­բե­րանգ­նե­րը, և հա­ճախ դժ­վար լուծ­վող:­

Ինչ­պես նշում են հայր և որ­դի Շչեր­բո­նե­րը (2019), «5P բժշ­կու­թյուն» հաս­կա­ցու­թյան ներ­մու­ծու­մը տրա­մա­բա­նո­րեն բխում է բժշ­կա­կեն­սա­բա­նա­կան գի­տու­թյան զար­գա­ցու­մից, ա­սո­ցի­ա­ցի­ա­նե­րի լի­ա­գե­նո­մային սք­րի­նին­գի ան­ցկաց­ման հետ կապ­ված ճգ­նա­ժա­մե­րի դա­սե­րից և չար­դա­րաց­ված հույ­սե­րից («ան­հե­տա­ցող ժա­ռան­գա­կա­նու­թյան» խն­դի­րը): Կազ­մա­կեր­պա­կան և կր­թա­կան հայե­ցա­կե­տե­րի տե­սան­կյու­նից հե­ղի­նակ­նե­րը հարց են տա­լիս. «Ա­պա­գայի բժշ­կու­թյու­նը 4P բժշ­կու­թյունն է (կան­խա­տե­սող = հի­վան­դու­թյան կան­խա­տե­սում գե­նո­մի հի­ման վրա, կան­խար­գե­լող, մաս­նակ­ցային = հի­վան­դի և բժշ­կի ակ­տիվ մաս­նակ­ցու­թյու­նը բուժ­ման գոր­ծըն­թա­ցին, ան­հա­տա­կա­նաց­ված = հիմն­ված ան­հա­տա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի վրա), թե՞ 5P բժշ­կու­թյու­նը, ո­րը մի­ա­վո­րում է 4P-ն ու պրե­ցի­զի­ոն (ճշգ­րիտ) բժշ­կու­թյու­նը» [10]: 5PM հաս­կա­ցու­թյան ներդ­րու­մը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ա­վե­լի հս­տակ սահ­մա­նել բժշ­կու­թյան հինգ նշ­ված ո­ւղ­ղու­թյուն­նե­րի նպա­տակ­ներն ու խն­դիր­նե­րը, ին­չը կար­ևոր է, մաս­նա­վո­րա­պես, բժիշկ­նե­րի ու­սուց­ման և մաս­նա­գի­տաց­ման հա­մար:­

Ա­ռող­ջա­պա­հու­թյան նոր ո­ւղ­ղու­թյուն­նե­րի հետ սեր­տո­րեն կապ­ված է լա­բո­րա­տոր բժշ­կու­թյան զար­գա­ցու­մը, և դր­ված խն­դիր­նե­րից կախ­ված՝ այն կա­րող է գոր­ծել կեն­սա­բա­նա­կան կազ­մա­կերպ­ման տար­բեր մա­կար­դակ­նե­րում կեն­սա­մար­կեր­նե­րի տար­բեր տե­սակ­նե­րով ու լրա­կազ­մե­րով [11-13]:

Ս­րանք բժշ­կու­թյան զար­գաց­ման մի­տում­ներ են, ո­րոնք հո­գե­բու­ժու­թյան հա­վա­նա­կան ո­ւղ­ղություն­նե­րից են:

­Հե­ռան­կա­րային է նաև հան­րային հո­գե­կան ա­ռող­ջու­թյու­նը, ո­րը բնակ­չու­թյան մա­կար­դա­կով հո­գե­կան բա­րե­կե­ցու­թյան խթան­ման, հո­գե­կան խան­գա­րում­նե­րի կան­խար­գել­ման և բուժ­ման ջան­քե­րի հա­մա­կարգ է, ո­րը նե­րա­ռում է կան­խար­գե­լող մի­ջո­ցա­ռում­ներ, վաղ մի­ջամ­տու­թյուն, հա­սա­րա­կու­թյան հո­գե­կան ա­ռող­ջու­թյան ի­րա­զեկ­վա­ծու­թյուն, հա­սա­նե­լի ծա­ռա­յու­թյուն­ներ [14]:

Հան­րային հո­գե­կան ա­ռող­ջու­թյան հիմ­նա­կան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­ներն են.

  • Ս­տիգ­մայի դեմ պայ­քա­րը: Օ­րի­նակ, դեպրեսիայով տա­ռա­պող­նե­րի 60%-ը չեն դի­մում մաս­նա­գետ­նե­րի՝ ա­մո­թի կամ խտ­րա­կա­նու­թյան վա­խի պատ­ճա­ռով [15]:
  • Ծա­ռա­յու­թյուն­նե­րի մատ­չե­լի­ու­թյան խն­դիր­նե­րը: O­րի­նակ, Ա­ՄՆ-ո­ւմ աֆ­րո- և լա­տի­նո-ա­մե­րի­կա­ցի­նե­րը 2 ան­գամ ա­վե­լի քիչ հա­վա­նա­կա­նու­թյուն ու­նեն ստա­նա­լու հո­գե­բու­ժա­կան օգ­նու­թյուն, քան սպի­տա­կա­մորթ­նե­րը [16]:
  • Կա­պը ֆի­զի­կա­կան ա­ռող­ջու­թյան հետ. դեպրե-սիան ա­վե­լաց­նում է սր­տային հի­վան­դու­թյուն­նե­րի ռիս­կը 40%-ով [17]:

Զար­գաց­ման հիմ­նա­կան ո­ւղ­ղու­թյուն­նե­րից է նաև նոր տեխ­նո­լո­գի­ա­նե­րի ներդ­րու­մը: Որ­պես ա­մե­նաակ­նա­ռու օ­րի­նակ կա­րե­լի է ներ­կա­յաց­նել հե­ռաբժշ­կու­թյու­նը՝ ԿՈ­ՎԻԴ-19 հա­մա­վա­րա­կի ըն­թաց­քում առ­ցանց հո­գե­բու­ժա­կան խորհր­դատ­վու­թյուն­նե­րի թիվն ա­ճել է 300%-ով [18], և նախ­կի­նում ան­լու­ծե­լի շատ խն­դիր­ներ այժմ լուծ­վում են հենց այս մի­ջո­ցով:

­Հե­ռան­կա­րային է նաև ին­տեգ­րա­տիվ մո­տե­ցու­մը բուժ­ման վե­րա­բե­րյալ, ո­րը նե­րա­ռում է բուժ­ման, հո­գե­սո­ցի­ա­կան վե­րա­կանգն­ման, սո­ցի­ա­լա­կան ին­տեգր­ման բա­ղադ­րիչ­նե­րը, ո­րոնց հա­մադ­րու­թյունն էլ թույլ է տա­լիս հաս­նել բուժ­ման և վե­րա­կանգն­ման լա­վա­գույն տար­բե­րա­կին՝ ա­պա­հո­վե­լով ան­ձի կյան­քի ո­րա­կը։­

Ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյան կի­րա­ռումն ա­մե­նա­հե­ռան­կա­րայինն է և նրա հա­մադ­րու­թյու­նը նո­րա­գույն տեխ­նո­լո­գի­ա­նե­րով ի­րա­կա­նաց­վող հե­տա­զո­տու­թյուն­նե­րի վեր­լու­ծու­թյան հետ կա­պա­հո­վի թռիչ­քաձև զար­գա­ցում, ի­նչ­պես ո­ղջ բժշ­կա­գի­տու­թյան, այն­պես էլ հո­գե­բու­ժու­թյան ո­լոր­տում:

 

 

Գ­րա­կա­նու­թյուն

  1. Anckarsäter H. Beyond categorical diagnostics in psychiatry: Scientific and medicolegal implications. Int J Law Psychiatry. 2010;33:59-65.
  2. Frances A. The past, present and future of psychiatric diagnosis. World Psychiatry. 2013;12:111-112.
  3. Katschnig H. Are psychiatrists an endangered species? Observations on internal and external challenges to the profession. World Psychiatry. 2010;9:21-28.
  4. Sanislow C.A. RDoC at 10: changing the discourse for psychopathology. World psychiatry. 2020;19(3):311-312.
  5. Di Nicola V, Stoyanov D. Psychiatry in Crisis. At the Crossroads of Social Sciences, the Humanities, and Neuroscience. Springer Cham. 2021; 174 p.
  6. Канке ВА. Общая философия науки. М.: Омега-Л., 2009. 354 с.
  7. Frances A. The past, present and future of psychiatric diagnosis. World Psychiatry. 2013;12(2):111-2.
  8. Самохвалов ВП. Психиатрия и постмодернизм: из прошлого в будущее. Неврологический вестник. 2016;48:63-66.
  9. Щербо СН, Щербо ДС. Медицина 5П: Прецизионная медицина. Медицинский алфавит. Современная лаборатория. 2015;4:5-10.
  10. Щербо СН, Щербо ДС. Лабораторная диагностика как основа медицины 5П. Вестник РГМУ. 2019;1:5-14.
  11. Годков МА. Лабораторная диагностика в эпоху научно-технической революции. Закат или рассвет? Лабораторная служба. 2017;6:5-8.
  12. Раскина КВ, Мартынова ЕЮ, Перфильев АВ и др. От персонализированной к точной медицине. Рациональная фармакотерапия в кардиологии. 2017;13:69-79.
  13. Щербо СН, Тогузов РТ. Тенденции развития современной лабораторной медицины (лекция). Клиническая лабораторная диагностика. 2009;3:25-32.
  14. World Health Organization. Public mental health: evidence, practice and policy. 2022. Geneva.
  15. Thornicroft G, Sunkel C, Alikhon Aliev A et al. The Lancet Commission on ending stigma and discrimination in mental health. Lancet. 2022 Oct 22;400(10361):1438-1480.
  16. APA. Mental Health Disparities: Diverse Populations. https://www.psychiatry.org/psychiatrists/diversity/education/mental-health-facts. Accessed: 06 Nov 2025
  17. World Health Organization. Mental health and physical health. 2021. Geneva.
  18. Nemani K, Li C, Olfson M, Blessing EM et al. Association of psychiatric disorders with mortality among patients with COVID-19. JAMA Psychiatry. 2021;78(4):380-386.