Կեղծ դեղորայքակայունություն կասկածելի էպիլեպսիայի դեպքում.կլինիկական դեպքի նկարագրություն

Կեղծ դեղորայքակայունություն կասկածելի էպիլեպսիայի դեպքում.կլինիկական դեպքի նկարագրություն

Եգանյան Գ., Համբարձումյան Հ., Բալյան Է., Աթաբեկյան Լ., Եղիազարյան Ն., Խաչատրյան Ս.
Նյարդաբանության և կաթվածի բաժանմունք, Գյումրու բժշկական կենտրոն, Գյումրի, ՀայաստանՆյարդաբանության բաժանմունք, Էրեբունի բժշկական կենտրոն, Երևան, ՀայաստանՔնի, էպիլեպսիայի և շարժողական խանգարումների կենտրոն, Սոմնուս նյարդաբանական կլինիկա, Երևան, ՀայաստանՆյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոն, Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան
ABSTRACT

Էպիլեպսիայի դեպքերի մոտավորապես մեկ երրորդում, անկախ բուժումից, զարգանում է դեղորայքակայունություն։ Այդուհանդերձ, այն հաճախ պայմանավորված է լինում ոչ թե իրական դեղորայքակայունությամբ, այլ սխալ ախտորոշմամբ։ Այլ վիճակներ, ինչպիսիք են հոգեծին ոչ էպիլեպտիկ նոպաները, շարժողական և նյութափոխանակային խանգարումները, կարող են նմանակել էպիլեպտիկ նոպաները։ Ներկայացվել է 69-ամյա կնոջ կլինիկական դեպք, որը 17 տարի շարունակ բուժվել է ենթադրյալ դեղակայուն էպիլեպսիայի կապակցությամբ, և որի մոտ ի վերջո ախտորոշվել է ինսուլինոմա, որը դրսևորվում էր գիտակցության անցողիկ խանգարման երկարատև պարոքսիզմներով։ Այս դեպքն ընդգծում է ախտորոշման վերանայման կարևորությունը դեղակայուն էպիլեպսիայի և հատկապես ուշ մեկնարկի կամ ատիպիկ դրսևորումների դեպքում։

Keywords: դեղակայուն էպիլեպսիա, կեղծ դեղորայքակայունություն, նոպաների սեմիոլոգիա, հիպոգլիկեմիա, ինսուլինոմա, էպիլեպսիայի միմիկրիա