T-բջջային իմուն պատասխանի ուղղվածության ցիտոկինային պրոֆիլը գլխուղեղի ուռուցքքային և ոչ ուռուցքային ախտահարումների ժամանակ
ABSTRACT
Հետազոտության նպատակն էր հետազոտել ցիտոկինային բնութագիրը գլխուղեղի ուռուցքով հիվանդների մոտ՝ համեմատած տարատեսակ գանգուղեղային տրավմատիկ վնասվածքների հետ: Գլխուղեղի ուռուցքով (ԳՈւ) ٢٦ և գանգուղեղային տրավմատիկ վնասվածքով (ԳՏՎ) ٣٩ հիվանդների մոտ ուսումնասիրվել են հիմնական I և II տիպի ցիտոկինների շիճուկային մակարդակները, որոնք ապահովում են իմուն պատասխանի զարգացումը բջջային կամ հումորալ ուղով: Ուսումնասիրված ցիտոկինների մակարդակները բուժումից առաջ գերազանցել են նորման հիվանդների մեծամասնության մոտ (٧٦٪), սակավաթիվ բացառություններով: Երկու խմբերի հիվանդների մոտ էլ բուժումից հետո շիճուկային ցիտոկինների մակարդակը մնացել է գրեթե նույն մակարդակի վրա, բացառությամբ ինտերլեյկին-٦-ի (ԻԼ-٦) և Իլ-١-ի ընկալչի ներհակորդի (ընԻԼ-١) ցուցանիշների զգալի նվազման, ինչպես նաև ԻԼ-٨-ի մակարդակների նվազման միտումի ԳՏՎ-ով հիվանդների մոտ: ԳՈւ խմբում ամենանշանակալի ցուցանիշը ինտեֆերոն-գամման էր (ԻՖՆ-γ), որի մակարդակը բուժումից հետո նվազել է գրեթե ٢ անգամ (p<٠.٠٥), սակայն, առանց նորմայի հասնելու: Այս հիվանդների մոտ բուժումից հետո նաև արձանագրվել է ընԻԼ-١-ի կոնցենտրացիայի նվազման միտում: Այսպիսով, I և II տիպի հիմնական ցիտոկինների (ուռուցքի մեռուկացման գործոն-ալֆա [ՈւՆԳ-α], ԻՖՆ-α, ԻՖՆ-γ, ԻԼ٤, ԻԼ٦, ԻԼ٨ և ընԻԼ١ ցուցանիշների շեղումները դրսևորվում են դրանցից որոշների զգալի ընկճմամբ կամ գերարտադրությամբ: Բորբոքանպաստ ցիտոկինների բարձրացած նախնական մակարդակը և դրանց ընդգծված անկումը բուժման ավարտին ԳՏՎ-ով հիվանդների շիճուկում ցույց են տալիս իմուն պատասխանի անցում ի սկզբանե գերիշխող բջջային Th-١ տիպից դեպի հումորալ, ինչը, հաշվի առնելով հումորալ բաղադրիչի ոչ պակաս կարևորությունը, պետք է դիտվի որպես դրական կանխորոշիչ ցուցանիշ։ ԳՈւ-ով հիվանդների մոտ ուսումնասիրված ցիտոկինների մեծ մասի կոնցենտրացիաների զգալի փոփոխությունների բացակայությունը կարող է նշան լինել հակաուռուցքային իմուն ռեսուրսների զարգացող սպառման և, որպես հետևանք, իմուն համակարգի առեակտիվութան:
