A Study of the Rapid Development Phase of Online Medical Education Programs in Armenia

A Study of the Rapid Development Phase of Online Medical Education Programs in Armenia

Gohar A. Yerimyan
Avdalbekyan National Institute of Health, MOH RA, Yerevan, Armenia
ABSTRACT

Backgroud: The coronavirus disease (COVID-19) pandemic rapidly and unprecedentedly transformed the organization of medical education, stimulating the expansion of distance and online learning worldwide. In Armenia, the healthcare system likewise faced highly dynamic educational demands, resulting in the rapid implementation of numerous online courses for healthcare professionals.

Aim: To assess the experiences of healthcare workers who participated in the abovementioned activities, present their evaluations of the educational content, delivery methods, and organizational processes, as well as identify the advantages and challenges of online learning.

Methods: Data were collected through an electronic questionnaire survey involving 951 specialists from Yerevan and all marzes of Armenia.

Results: The analysis revealed that the majority of participants positively evaluated the educational content and the performance of instructors. At the same time, several technical obstacles and inconveniences related to limited interaction were reported.

Conclusion: The findings of this study may serve as a basis for the continuous development and quality improvement of online medical education in Armenia.

Keywords: medical education, distance learning, online learning, health workforce, COVID-19 pandemic

Հե­ռա­վար ու­սու­ցում է հա­մար­վում կր­թա­կան գոր­ծըն­թա­ցի այն ձևա­չա­փը, ո­րի դեպ­քում դա­սըն­թա­ցի մաս­նա­կիցն ու դա­սա­վան­դո­ղը ֆի­զի­կա­պես չեն գտն­վում միև­նույն տա­րած­քում, ի­սկ ու­սու­ցումն ի­րա­կա­նաց­վում է հա­ղոր­դակ­ցա­կան տա­րա­տե­սակ մի­ջոց­նե­րի օգ­նու­թյամբ։ Հե­ռա­վար ու­սու­ցու­մը կա­րող է նե­րա­ռել ի­նչ­պես հա­մա­ցան­ցային, այն­պես էլ ոչ հա­մա­ցան­ցային տեխ­նո­լո­գի­ա­ներ՝ ա­պա­հո­վե­լով նյու­թե­րի փո­խան­ցում և ու­սուց­ման գոր­ծըն­թա­ցի շա­րու­նա­կե­լի­ու­թյուն տա­րած­քային բա­ժան­ման պայ­ման­նե­րում։ Դրա են­թա­տե­սա­կը՝ առ­ցանց ու­սու­ցու­մը, ի­րա­կա­նաց­վում է բա­ցա­ռա­պես հա­մա­ցան­ցի մի­ջո­ցով, կի­րա­ռե­լով թվային հար­թակ­ներ, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ու­սու­ցումն ի­րա­կա­նաց­նել հա­մա­ժա­մա­նա­կյա (սինք­րոն) կամ ան­հա­մա­ժա­մա­նա­կյա (ա­սինք­րոն) ձևա­չա­փե­րով։

­Հե­ռա­վար ու­սու­ցումն ու­նի ա­վե­լի քան մեկ ու կես դա­րի պատ­մու­թյուն։ Դրա վաղ օ­րի­նակ­նե­րից է բրի­տա­նա­ցի սղագ­րիչ Այ­զեկ Պիտ­մա­նի (ա­նգլ.՝ Isaac Pitman)՝ 1840-ա­կան­նե­րի նա­մա­կագ­րա­կան կր­թա­կան նա­խա­ձեռ­նու­թյու­նը: Ի­սկ առ­ցանց ու­սուց­ման ձևա­վո­րու­մը սկիզբ է ա­ռել 1960-ա­կան­նե­րին Ա­ՄՆ Ի­լի­նոյ­սի հա­մալ­սա­րա­նում, որ­տեղ ու­սա­նող­նե­րին կր­թա­կան նյու­թեր տրա­մադ­րե­լու հա­մար օգ­տա­գոր­ծում է­ին հա­մա­կարգ­չային տեր­մի­նալ­նե­րի փոխ­կա­պակց­ված ներ­ցանց (ի­նտ­րա­նետ): Հա­մա­ցան­ցի (ին­տեր­նե­տի) լայն հա­սա­նե­լի­ու­թյու­նը 1990-ա­կան­նե­րին խթա­նեց թվային կր­թու­թյան գլո­բալ տա­րա­ծու­մը՝ նպաս­տե­լով հա­վա­տար­մագր­ված առ­ցանց դա­սըն­թաց­նե­րի ի­նս­տի­տու­ցի­ո­նա­լաց­մա­նը։ Այս զար­գա­ցում­նե­րին զու­գա­հեռ ձևա­վոր­վե­ցին նաև բազ­մաբ­նույթ տեխ­նո­լո­գի­ա­կան լու­ծում­ներ և հար­թակ­ներ, ո­րոնք հնա­րա­վո­րու­թյուն տվե­ցին ա­պա­հո­վել կր­թու­թյան ո­րակ, հա­սա­նե­լի­ու­թյուն և կա­ռա­վար­ման ար­դյու­նա­վե­տու­թյուն [1]:

Վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րում հե­ռա­վար (հատ­կա­պես առ­ցանց) ու­սու­ցու­մը նշա­նա­կա­լի դեր է ստանձ­նել բժշ­կա­կան կր­թու­թյան տար­բեր մա­կար­դակ­նե­րում։ Բժշ­կա­կան գի­տու­թյուն­նե­րի ո­ւղ­ղու­թյամբ մշակ­ված զանգ­վա­ծային բաց առ­ցանց դա­սըն­թաց­նե­րը (ա­նգլ.՝ Massive Open Online Course, MOOC), վիր­տո­ւալ սի­մու­լյա­ցի­ա­ներն ու վիր­տո­ւալ ի­րա­կա­նու­թյամբ ձևա­վոր­ված ու­սում­նա­կան մի­ջա­վայ­րե­րը դար­ձել են ա­ռող­ջա­պա­հա­կան կր­թու­թյան ան­բա­ժա­նե­լի մաս՝ հնա­րա­վո­րու­թյուն տա­լով զար­գաց­նել կլի­նի­կա­կան մտա­ծո­ղու­թյուն, հմ­տու­թյուն­ներ և ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման կա­րո­ղու­թյուն­ներ՝ ա­ռանց հի­վանդ­նե­րի հա­մար ռիս­կի։ Վի­րա­բու­ժա­կան և այլ կլի­նի­կա­կան մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի հա­մար վիր­տո­ւալ ի­րա­կա­նու­թյան տեխ­նո­լո­գի­ա­նե­րի կի­րա­ռու­մը ցույց է տվել ու­սուց­ման բազ­մա­կի կրկ­նե­լի­ու­թյան, հմ­տու­թյուն­նե­րի ստուգ­ման և գործ­նա­կան պատ­րաստ­վա­ծու­թյան բարձ­րաց­ման կար­ևոր ազ­դե­ցու­թյու­նը [2-5]։

­Կո­րո­նա­վի­րու­սային հի­վան­դու­թյան (COVID-19) հա­մա­վա­րակն ա­րա­գաց­րեց այս գոր­ծըն­թաց­նե­րը՝ ստեղ­ծե­լով հա­վա­սա­րա­պես շտապ և ռազ­մա­վա­րա­կան կր­թա­կան պա­հանջ­ներ։ Տե­ղա­շարժ­ման սահ­մա­նա­փա­կում­նե­րը, ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի գեր­լար­վա­ծու­թյու­նը և գի­տե­լիք­նե­րի ա­րագ թար­մաց­ման ան­հրա­ժեշ­տու­թյու­նը հան­գեց­րին նրան, որ բազ­մա­թիվ ե­րկր­նե­րում, նե­րա­ռյալ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում (ՀՀ), կարճ ժա­մա­նա­կում լայ­նա­ծա­վալ առ­ցանց կր­թա­կան ծրագ­րեր ձևա­վոր­վե­ցին բու­ժաշ­խա­տող­նե­րի հա­մար։ Ը­ստ մի շարք հե­ղի­նակ­նե­րի՝ առ­ցանց կր­թա­կան ծրագ­րե­րի զար­գաց­մա­նը բնո­րոշ են ե­րեք փու­լեր՝ ա­րագ զար­գաց­ման փուլ, ծաղկ­ման փուլ և կա­յու­նաց­ման փուլ։ Այս ա­րագ ան­ցու­մը ներ­կա­յաց­նում է «ա­րագ զար­գաց­ման փուլ», ո­րը բնո­րոշ­վում է կր­թա­կան մի­ջամ­տու­թյուն­նե­րի կտ­րուկ ա­ճով, տեխ­նո­լո­գի­ա­կան լու­ծում­նե­րի ա­րագ ներդր­մամբ և մաս­նա­գի­տա­կան հա­մայնք­նե­րի շտապ հար­մար­վո­ղա­կա­նու­թյամբ [6-8]։

Չ­նա­յած մի­ջազ­գային ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ա­ճին, ՀՀ ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գում առ­ցանց բժշ­կա­կան կր­թու­թյան մասշ­տա­բային ը­նդ­լայ­նու­մը գրե­թե չքն­նարկ­ված և չվեր­լուծ­ված եր­ևույթ է։ Հա­մա­վա­րա­կի ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­ված մե­ծա­թիվ առ­ցանց դա­սըն­թաց­նե­րը ձևա­վո­րե­ցին ե­զա­կի տվյալ­նե­րի շտե­մա­րան, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս գնա­հա­տե­լու ի­նչ­պես հա­մա­կար­գի հար­մար­վո­ղա­կա­նու­թյու­նը, այն­պես էլ դա­սըն­թաց­նե­րի մաս­նա­կից­նե­րի փոր­ձա­ռու­թյուն­նե­րը, տեխ­նի­կա­կան և կազ­մա­կերպ­չա­կան մար­տահ­րա­վեր­նե­րը, կր­թա­կան բո­վան­դա­կու­թյան ըն­կա­լու­մը և առ­ցանց ու­սուց­ման հե­տա­գա զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը բժշ­կա­կան կր­թու­թյան հա­մա­տեքս­տում։ Հետ­ևա­բար, ՀՀ օ­րի­նա­կով առ­ցանց բժշ­կա­կան կր­թու­թյան ա­րագ զար­գաց­ման փու­լի այս ու­սում­նա­սի­րու­թյունն ու­նի գի­տա­կան և գործ­նա­կան կար­ևո­րու­թյուն։ Այն հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս հաս­կա­նա­լու, թե ի­նչ­պի­սի ար­դյու­նա­վե­տու­թյամբ են կի­րառ­վել առ­ցանց կր­թա­կան մե­խա­նիզմ­նե­րը, ի­նչ խն­դիր­ներ են ա­ռա­ջա­ցել հա­մա­կար­գի ու մաս­նա­կից­նե­րի մա­կար­դա­կում, և ի­նչ­պի­սի ո­ւղ­ղու­թյուն­նե­րով կա­րող է զար­գա­նալ առ­ցանց բժշ­կա­կան կր­թու­թյու­նը հետ­հա­մա­վա­րա­կային ի­րա­կա­նու­թյու­նում։

 

ՆՅՈՒ­ԹԵՐ ԵՎ ՄԵ­ԹՈԴ­ՆԵՐ ­

Ու­սում­նա­սի­րու­թյունն ի­րա­կա­նաց­վել է որ­պես քա­նա­կա­կան սո­ցի­ո­լո­գի­ա­կան հե­տա­զո­տու­թյուն՝ ո­ւղղ­ված COVID-19 հա­մա­վա­րա­կի ըն­թաց­քում առ­ցանց ու­սուց­ման ծրագ­րե­րին մաս­նակ­ցած բու­ժաշ­խա­տող­նե­րի փոր­ձա­ռու­թյան, վե­րա­բեր­մուն­քի և ըն­կա­լում­նե­րի գնա­հատ­մա­նը։ Հե­տա­զո­տու­թյու­նը դի­տարկ­վել է որ­պես դի­տո­ղա­կան, ոչ մի­ջամ­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն և դաս­վել է նվա­զա­գույն ռիսկ պա­րու­նա­կող հե­տա­զո­տու­թյուն­նե­րի շար­քին։ Հե­տա­զո­տու­թյան հա­մար մշակ­վել է կա­ռուց­ված­քա­վոր­ված հար­ցա­թեր­թիկ, ո­րը բաղ­կա­ցած է ե­ղել 38 հար­ցից։ Հար­ցերն ը­նդ­գր­կել են հետ­ևյալ հիմ­նա­կան տի­րույթ­նե­րը.

  1. ­մաս­նա­կից­նե­րի ժո­ղովր­դագ­րա­կան բնու­թագ­րե­րը.
  2. ­տեխ­նո­լո­գի­ա­կան հմ­տու­թյուն­նե­րը և հար­մա­րե­ցու­մը նո­րա­րա­րու­թյուն­նե­րին.
  3. ­կազ­մա­կերպ­չա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը.
  4. ու­սուց­ման ձևա­չա­փի վե­րա­բե­րյալ նա­խա­պատ­վու­թյուն­նե­րը.
  5. առ­կա և առ­ցանց ձևա­չա­փե­րի ըն­կալ­վող ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը։­

Ընտ­րան­քի հաշ­վար­կի հա­մար կի­րառ­վել է դա­սա­կան վի­ճա­կագ­րա­կան բա­նաձ­ևը՝ n = Z2×P×(1–P)/e2, ո­րով ա­պա­հով­վել է բա­վա­րար ներ­կա­յա­ցուց­չա­կա­նու­թյուն։ Ը­նտ­րան­քի հաշ­վարկ­ման հա­մար ը­նտր­վել է 95% վս­տա­հու­թյան մա­կար­դակ և ըն­դուն­վել ≤5% սխա­լի սահ­ման, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ա­պա­հո­վել ար­դյունք­նե­րի բա­վա­րար ճշգր­տու­թյուն և հա­մընդ­հա­նուր կի­րա­ռե­լի­ու­թյուն։ Սպաս­վող ի­րա­կան հա­մա­մաս­նու­թյու­նը (P) սահ­ման­վել է 0.5, քա­նի որ ան­հայտ կամ ան­կան­խա­տե­սե­լի բաշ­խում­նե­րի դեպ­քում P=0.5 ար­ժեքն ա­պա­հո­վում է ա­ռա­վե­լա­գույն ը­նտ­րան­քային ծա­վալ և բարձր հա­վաս­տի­ու­թյուն։

Տ­վյալ­նե­րի հա­վաք­ման գոր­ծըն­թա­ցը կազ­մա­կերպ­վել է ըն­դուն­ված մե­թո­դա­բա­նա­կան մո­տե­ցում­նե­րի հա­մա­ձայն՝ ա­պա­հո­վե­լով հե­տա­զո­տու­թյան է­թի­կա­կան, լո­գիս­տիկ և տեխ­նի­կա­կան լի­ար­ժե­քու­թյու­նը։ Մաս­նա­կից­ներն ը­նտր­վել են COVID-19 հա­մա­վա­րա­կի ըն­թաց­քում կազ­մա­կերպ­ված առ­ցանց դա­սըն­թաց­նե­րին գրանց­ված բու­ժաշ­խա­տող­նե­րից։ Տվյալ­նե­րի հա­վա­քագ­րումն ի­րա­կա­նաց­վել է Գուգլ Ֆորմս (Google Forms) առ­ցանց հար­թա­կի մի­ջո­ցով։ Հղու­մը մաս­նա­կից­նե­րին փո­խանց­վել է է­լեկտ­րո­նային փոս­տի մի­ջո­ցով՝ օգ­տա­գոր­ծե­լով դա­սըն­թաց­նե­րի ժա­մա­նակ գրանց­ված կոն­տակ­տային տվյալ­նե­րը։ Հար­ցա­թեր­թի­կի է­լեկտ­րո­նային հղու­մը բաշխ­վել է մի­ան­վագ ու­ղարկ­մամբ՝ ա­պա­հո­վե­լով հա­վա­սար կա­ռուց­ված­քային հա­սա­նե­լի­ու­թյուն բո­լոր նե­րառ­ված հաս­ցե­նե­րի հա­մար։ Վա­վեր հաս­ցե­ներ ու­նե­ցող մաս­նա­գետ­նե­րի շր­ջա­նում ար­ձա­գանք­ման մա­կար­դա­կը փո­փո­խա­կան էր, ին­չը բնո­րոշ է առ­ցանց հար­ցում­նե­րի մաս­նակ­ցային վար­քագ­ծին [9]։­

Է­լեկտ­րո­նային նա­մա­կին կց­վել է հե­տա­զո­տու­թյան նպա­տա­կը, կա­մա­վո­րու­թյան սկզ­բուն­քը, գաղտ­նի­ու­թյան ա­պա­հով­ման պայ­ման­նե­րը և ի­րա­զեկ հա­մա­ձայ­նու­թյան ձևա­կեր­պու­մը նե­րա­ռող տե­ղե­կատ­վու­թյուն։ Մաս­նա­կից­նե­րի բո­լոր պա­տաս­խան­նե­րը հա­վաք­վել են ա­նա­նուն կեր­պով, ա­ռանց որ­ևէ նույ­նա­կա­նաց­նող տվյա­լի (ա­նուն, ազ­գա­նուն, աշ­խա­տա­վայր)։ Հե­տա­զո­տու­թյունն ի­րա­կա­նաց­վել է ա­ռող­ջա­պա­հա­կան և սո­ցի­ա­լա­կան գի­տու­թյուն­նե­րի ո­լոր­տում ըն­դուն­ված է­թի­կա­կան սկզ­բունք­նե­րին հա­մա­պա­տաս­խան։

Հարց­մա­նը մաս­նակ­ցե­լը ե­ղել է լի­ո­վին կա­մա­վոր և մաս­նա­կից­ներն ու­նե­ցել են այն դա­դա­րեց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն՝ ա­ռանց որ­ևէ բա­ցա­սա­կան հետ­ևան­քի։ Է­թի­կա­կան նկա­տա­ռում­նե­րի շր­ջա­նա­կում ա­պա­հով­վել է նաև տվյալ­նե­րի ա­նա­նու­նա­ցում. հարց­ման պա­տաս­խան­նե­րը հա­վա­քագր­վել և վեր­լուծ­վել են ա­ռանց ան­հա­տա­կան նույ­նա­կա­նաց­նող տե­ղե­կատ­վու­թյան օգ­տա­գործ­ման։ Է­լեկտ­րո­նային փոս­տի հաս­ցե­նե­րը կի­րառ­վել են բա­ցա­ռա­պես հար­ցա­թեր­թը փո­խան­ցե­լու նպա­տա­կով և չեն նե­րառ­վել հե­տա­գա վեր­լու­ծու­թյան մեջ։ Այս մո­տե­ցու­մը հա­մա­հունչ է մի­ջազ­գային է­թի­կա­կան ու­ղե­ցույց­նե­րին։

Ու­սում­նա­սի­րու­թյան ըն­թաց­քում չի ի­րա­կա­նաց­վել որ­ևէ մի­ջամ­տու­թյուն մաս­նա­կից­նե­րի մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նե­ու­թյա­նը կամ ա­ռող­ջու­թյա­նը, ին­չի հի­ման վրա այն դաս­վում է նվա­զա­գույն ռիսկ պա­րու­նա­կող հե­տա­զո­տու­թյուն­նե­րի շար­քին։ Վի­ճա­կագ­րա­կան վեր­լու­ծու­թյունն ի­րա­կա­նաց­վել է IBM SPSS Statistics ծրագ­րային փա­թե­թի 26.0 տար­բե­րա­կով՝ կի­րա­ռե­լով նկա­րագ­րա­կան և ե­լա­կե­տային վի­ճա­կագ­րու­թյան այն մե­թոդ­նե­րը, ո­րոնք հա­մա­հունչ են հե­տա­զո­տու­թյան կա­ռուց­ված­քին և հա­վաք­ված տվյալ­նե­րի բնույ­թին։ Նկա­րագ­րա­կան վի­ճա­կագ­րու­թյու­նը նե­րա­ռել է հա­ճա­խա­կա­նու­թյուն­նե­րի բաշ­խում­ներ, տո­կոս­ներ, մի­ջին­ներ և ստան­դարտ շե­ղում­ներ, ո­րոնք հնա­րա­վո­րու­թյուն են տվել ներ­կա­յաց­նել մաս­նա­կից­նե­րի սո­ցի­ո­դե­մոգ­րա­ֆիկ հատ­կա­նիշ­նե­րը, թվային հմ­տու­թյուն­նե­րը, հե­ռա­վար դա­սըն­թաց­նե­րի կազ­մա­կերպ­ման ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը և կր­թա­կան գոր­ծըն­թա­ցի գնա­հա­տում­նե­րը։

 

ԱՐԴՅՈՒՆՔ­ՆԵՐ

­Հարց­ման մաս­նա­կից­նե­րի կող­մից տրա­մադր­ված տե­ղե­կու­թյուն­նե­րը վեր­լուծ­վել ու մեկ­նա­բան­վել ե­ն՝ ը­ստ հար­ցա­թեր­թում առ­կա հիմ­նա­կան տի­րույթ­նե­րի։ Հե­տա­զո­տու­թյան ար­դյունք­նե­րը ներ­կա­յաց­վում են ը­ստ հիմ­նա­կան թե­մա­տիկ ո­ւղ­ղու­թյուն­նե­րի՝ նե­րա­ռե­լով մաս­նա­կից­նե­րի սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան բնու­թագ­րե­րը, առ­ցանց ու­սուց­ման նկատ­մամբ նրանց ներգ­րավ­վա­ծու­թյու­նը և դրա ար­դյու­նա­վե­տու­թյան վե­րա­բե­րյալ գնա­հա­տա­կան­նե­րը։

Հե­տա­զո­տու­թյա­նը մաս­նակ­ցել է 951 մաս­նա­գետ Հա­յաս­տա­նի տար­բեր մար­զե­րից։ Մաս­նա­կից­նե­րի սե­ռային բաշխ­վա­ծու­թյու­նը կազ­մել է 92.3% (878) կին և 7.7% (73) տղա­մարդ։ Մաս­նա­կից­նե­րի տա­րի­քային բաշխ­վա­ծու­թյու­նը ներ­կա­յաց­ված է Գծա­պատ­կեր 1-ո­ւմ։ Հարց­ման մաս­նա­կից­նե­րի մաս­նա­գի­տա­կան բաշխ­վա­ծու­թյուն­ներն ը­ստ ա­վագ և մի­ջին բու­ժաշ­խա­տող­նե­րի խմ­բե­րի ներ­կա­յաց­ված են Գծա­պատ­կեր­ներ 2-ո­ւմ և 3-ո­ւմ։

­Մաս­նա­կից­նե­րի մեծ մա­սը բա­վա­րար թվային հմ­տու­թյուն­ներ է ու­նե­ցել առ­ցանց ու­սուց­ման գոր­ծըն­թա­ցում լի­ար­ժեք ներգ­րավ­վա­ծու­թյան հա­մար։ Ը­ստ ի­նք­նագ­նա­հատ­ման՝ «­գե­րա­զանց» հա­-
մա­կարգ­չային հմ­տու­թյուն­ներ են նշել 131 մաս­նա­կից (13.8%), «­լավ»՝ 494 (51.9%), «­բա­վա­րար»՝ 314 (33.0%), հմ­տու­թյուն­նե­րի բա­ցա­կա­յու­թյուն՝ մի­այն 12 մաս­նա­կից (1.3%)։ Նո­րա­րա­րու­թյուն­նե­րին հար­մար­վե­լու ու­նա­կու­թյու­նը բարձր է գնա­հատ­վել. մաս­նա­կից­նե­րի 82.5%-ը նշել է, որ հեշ­տու­թյամբ է հար­մար­վում նոր թվային լու­ծում­նե­րին։ Է­լեկտ­րո­նային փոս­տի օգ­տա­գործ­ման հա­ճա­խա­կա­նու­թյու­նը ե­ղել է հետ­ևյա­լը. 49.4%՝ ա­մեն օր, 47.7%՝ ը­ստ ան­հրա­ժեշ­տու­թյան։

­Մաս­նա­կից­նե­րի 63.6%-ը նշել է, որ դա­սըն­թա­ցի մեկ­նար­կին ստա­ցել է առ­ցանց ձևա­չա­փով մաս­նակ­ցու­թյան կա­նոն­նե­րի վե­րա­բե­րյալ ան­հրա­ժեշտ տե­ղե­կատ­վու­թյուն։ Մաս­նա­կից­նե­րի 26%-ը չի հա­մա­րել, որ նման տե­ղե­կատ­վու­թյուն ան­հրա­ժեշտ էր, մինչ­դեռ 10.4%-ը տե­ղե­կաց­ված չի ե­ղել կազ­մա­կերպ­ման կա­նո­նա­կար­գին, ին­չը մատ­նան­շում է գոր­ծըն­թա­ցի կազ­մա­կերպ­չա­կան բա­ցե­րը (Գ­ծա­պատ­կեր 4)։

Չ­նա­յած մաս­նա­կից­նե­րի մոտ 50%-ը հայտ­նել է, որ դա­սըն­թաց­նե­րին մաս­նակ­ցե­լիս խն­դիր­ներ չի ու­նե­ցել, 28.7%-ը նշել է տեխ­նի­կա­կան խո­չըն­դոտ­ներ։ Այս ցու­ցա­նի­շը հա­մա­հունչ է ը­նդ­հա­նուր մի­տու­մին, ը­ստ ո­րի բջ­ջային հե­ռա­խո­սով մաս­նակ­ցող ան­ձինք ա­վե­լի հա­ճախ են բախ­վել կա­պի և տե­սա­ձայ­նային ո­րա­կի խն­դիր­նե­րի։ Տեխ­նի­կա­կան խո­չըն­դոտ­նե­րի կա­ռուց­ված­քային բաշ­խու­մը ներ­կա­յաց­ված է Գծա­պատ­կեր 5-ո­ւմ։

­Մաս­նա­կից­ներն ա­ռա­վել նա­խընտ­րե­լի են հա­մա­րել սե­մի­նար­նե­րի ձևա­չա­փը և կլի­նի­կա­կան դեպ­քե­րի քն­նար­կում­նե­րը. սե­մի­նար­ներ՝ 29.2%, կլի­նի­կա­կան դեպ­քե­րի քն­նար­կում­ներ՝ 24.7%, դա­սա­խո­սու­թյուն­ներ՝ 22.9%, փոքր խմ­բե­րով աշ­խա­տանք՝ 19.0%։ Մաս­նա­կից­նե­րի 84%-ը ա­ռա­ջար­կել է, որ առ­ցանց դա­սըն­թաց­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­ման հիմ­նա­կան գոր­ծիք­նե­րից մե­կը պետք է լի­նի կլի­նի­կա­կան դեպ­քե­րի նե­րա­ռումն ու­սում­նա­կան ծրագ­րում։

­Մաս­նա­կից­նե­րի կար­ծի­քով առ­ցանց ձևա­չա­փը ա­ռա­վե­լու­թյուն­ներ է ա­պա­հո­վում՝ ժա­մա­նա­կի խնայ­ման, աշ­խա­տան­քի և ու­սում­նա­ռու­թյան գրա­ֆի­կի ճկու­նու­թյան, ի­նչ­պես նաև տրանս­պոր­տային և կա­ցու­թյան ծախ­սե­րի նվազ­ման ա­ռու­մով։ Ը­նդ ո­րում, մաս­նա­կից­նե­րի 2%-ի կար­ծի­քով առ­կա ձևա­չա­փը որ­ևէ ա­ռա­վե­լու­թյուն չու­նի առ­ցան­ցի նկատ­մամբ։ Մաս­նա­կից­նե­րի տե­սա­կետ­նե­րի հա­մադ­րա­կան պատ­կե­րը ներ­կա­յաց­ված է Գծա­պատ­կեր 6-ո­ւմ։

COVID-19 հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում ի­րա­կա­նաց­ված առ­ցանց դա­սըն­թաց­նե­րը բա­ցա­հայ­տե­ցին այն­պի­սի մե­թո­դա­բա­նա­կան և կազ­մա­կերպ­չա­կան գոր­ծոն­ներ, ո­րոնք կան­խո­րո­շում են ու­սուց­ման ո­րակն ու մաս­նա­կից­նե­րի գո­հու­նա­կու­թյու­նը։

 

ՔՆ­ՆԱՐ­ԿՈՒՄ

COVID-19 հա­մա­վա­րակն ան­նա­խա­դեպ մար­տահ­րա­վեր­ներ ստեղ­ծեց բժշ­կա­կան կր­թու­թյան շա­րու­նա­կա­կա­նու­թյան հա­մար, ին­չը մե­ծա­ցավ ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գե­րի գեր­բեռն­ման, տե­ղա­շար­ժե­րի սահ­մա­նա­փակ­ման և բժշ­կա­կան գի­տե­լիք­նե­րի ա­րագ թար­մաց­ման պա­հանջ­նե­րի պատ­ճա­ռով։ Ստաց­ված ար­դյունք­նե­րը վկա­յում են, որ ՀՀ-ո­ւմ հա­մա­վա­րա­կի ըն­թաց­քում ներդր­ված առ­ցանց ու­սուց­ման ձևա­չա­փե­րը ա­պա­հո­վել են գի­տե­լիք­նե­րի փո­խանց­ման ա­նընդ­հա­տու­թյուն, ին­չը հա­մա­հունչ է մի­ջազ­գային հե­տա­զո­տու­թյուն­նե­րի եզ­րա­հան­գում­նե­րին, ո­րոնց հա­մա­ձայն ֆի­զի­կա­կան հե­ռա­վո­րու­թյան պայ­ման­նե­րում հե­ռա­վար ու­սու­ցու­մը դառ­նում է բժշ­կա­կան կր­թու­թյան մի­ակ գոր­ծու­նակ մե­թո­դը, ո­րը պահ­պա­նել է ու­սուց­ման ա­նընդ­հա­տու­թյու­նը և նվա­զեց­րել կր­թա­կան կո­րուստ­նե­րը [7]։

­Մաս­նա­կից­նե­րի մեծ մա­սի կող­մից առ­ցանց դա­սըն­թաց­նե­րի բարձր գնա­հա­տա­կա­նը ցույց է տա­լիս, որ թվային հար­թակ­ներն ար­դյու­նա­վետ են ե­ղել ի­նչ­պես հա­սա­նե­լի­ու­թյան, այն­պես էլ ժա­մա­նա­կի կա­ռա­վար­ման տե­սան­կյու­նից։ Հե­տա­զո­տու­թյան ար­դյունք­նե­րով, ՀՀ բու­ժաշ­խա­տող­նե­րի 82.5%-ը հեշ­տու­թյամբ է հար­մար­վել թվային նո­րա­րա­րու­թյուն­նե­րին, ին­չը հա­մընկ­նում է այլ հե­տա­զո­տող­նե­րի այն եզ­րա­հանգ­ման հետ, որ բժշ­կա­կան հա­մայն­քը ցու­ցա­բե­րում է բարձր հար­մար­վո­ղու­նա­կու­թյուն առ­ցանց ու­սուց­ման մո­դել­նե­րի հան­դեպ [10]։

­Միև­նույն ժա­մա­նակ ար­ձա­նագր­ված տեխ­նի­կա­կան և հա­ղոր­դակ­ցա­կան խո­չըն­դոտ­նե­րը հա­մա­հունչ են մի­ջազ­գային հա­մա­տեքս­տում նկա­րագր­ված մար­տահ­րա­վեր­նե­րին, ո­րոնք նե­րա­ռում են ան­բա­վա­րար հա­մա­ցան­ցային կա­պի, սար­քա­վո­րում­նե­րի ան­հա­մա­չա­փու­թյան և օգ­տա­գործ­վող հար­թակ­նե­րի տեխ­նի­կա­կան սահ­մա­նա­փա­կում­նե­րի խն­դիր­ներ [11]։

Ու­սում­նա­սի­րու­թյան կար­ևո­րա­գույն եզ­րա­հան­գում­նե­րից է կր­թա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ա­րագ հար­մա­րե­ցու­մը։ Մաս­նա­կից­նե­րի գնա­հա­տա­կան­նե­րը ցույց են տա­լիս, որ հե­ռա­վար ու­սուց­ման ձևա­չա­փը ՀՀ-ո­ւմ հա­ղոր­դակց­ման սահ­մա­նա­փա­կում­նե­րի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում դար­ձել է ար­դյու­նա­վետ և կեն­սու­նակ կր­թա­կան գոր­ծիք, ին­չը ևս հա­մա­հունչ է այլ հե­տա­զո­տող­նե­րի նմա­նա­տիպ պն­դում­նե­րին [12-14]։ ՀՀ բժշ­կա­կան կր­թա­կան մի­ջա­վայ­րը, չնա­յած իր սահ­մա­նա­փակ ռե­սուրս­նե­րին, ար­ձա­նագ­րել է ար­դյու­նա­վետ հար­մա­րե­ցում նոր թվային մի­ջա­վայ­րին։ Հարց­ման ար­դյունք­նե­րով պարզ­վել է, որ մաս­նա­կից­նե­րի մեծ մա­սը (ա­վե­լի քան 2/3) գնա­հա­տել են հե­ռա­վար ձևա­չա­փի հար­մա­րա­վե­տու­թյու­նը՝ հատ­կա­պես ժա­մա­նա­կի տն­տես­ման և աշ­խա­տան­քային ծան­րա­բեռն­վա­ծու­թյան նվա­զեց­ման տե­սան­կյու­նից։ Այս դի­տար­կու­մը հա­մա­հունչ է կր­թու­թյան հա­մաշ­խար­հային մի­տում­նե­րին, որ­տեղ շեշ­տադր­վում է թվային ու­սուց­ման սո­ցի­ալ-տն­տե­սա­կան շա­հա­վե­տու­թյու­նը՝ մաս­նա­վո­րա­պես ճա­նա­պար­հա­ծախ­սե­րի և դա­սըն­թաց­նե­րի կազ­մա­կերպ­ման ծախ­սե­րի կր­ճատ­ման հաշ­վին [15]։

­Մեկ այլ կար­ևոր դի­տար­կում է դա­սըն­թա­ցա­վար­նե­րի պատ­րաստ­վա­ծու­թյան և դա­սըն­թաց­նե­րի դի­զայ­նի ո­րա­կի հար­ցը։ Ո­րա­կի ա­պա­հով­ման հս­տակ չա­փո­րո­շիչ­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը, ի­նչ­պես ցույց են տա­լիս մեր տվյալ­նե­րը, ազ­դել է կր­թա­կան գոր­ծըն­թա­ցի մի­ա­տե­սա­կու­թյան վրա։ Առ­ցանց բժշ­կա­կան կր­թու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյու­նը մե­ծա­պես պայ­մա­նա­վոր­ված է դա­սա­վան­դող­նե­րի նա­խա­պատ­րաստ­վա­ծու­թյան մա­կար­դա­կով, ին­տե­րակ­տի­վու­թյան աս­տի­ճա­նով և հար­թա­կի ման­կա­վար­ժա­կան հար­մա­րեց­մամբ [16]։ Մաս­նա­վո­րա­պես ՀՀ հա­մար ա­ռանձ­նա­հա­տուկ կար­ևոր է բժշ­կա­կան հե­ռա­վար ու­սուց­ման գոր­ծըն­թաց­նե­րի կազ­մա­կեր­պու­մը մի­ջազ­գային չա­փա­նիշ­նե­րին հա­մա­հունչ չա­փո­րո­շիչ­նե­րով, քա­նի որ նախ­քան հա­մա­վա­րա­կը ե­րկ­րում առ­ցանց կր­թա­կան հար­թակ­նե­րի և մե­թո­դա­բա­նու­թյուն­նե­րի կի­րա­ռու­թյու­նը չա­փա­զանց սահ­մա­նա­փակ էր կամ փաս­տա­ցի բա­ցա­կա­յում է­ր։ Ի տար­բե­րու­թյուն մի շարք ե­րկր­նե­րի, որ­տեղ հե­ռա­վար ու­սուց­ման սկզ­բունք­ներն ու ո­րա­կի ա­պա­հով­ման չա­փո­րո­շիչ­նե­րը ձևա­վոր­ված է­ին դեռևս նա­խա­հա­մա­վա­րա­կային շր­ջա­նում (օ­ր.՝ Ա­ՄՆ, Կա­նա­դա, Մի­ա­ցյալ Թա­գա­վո­րու­թյուն), ՀՀ կր­թա­կան հա­մա­կար­գը բախ­վեց ա­րա­գո­րեն նոր մե­թո­դա­բա­նա­կան շր­ջա­նակ­ներ ձևա­վո­րե­լու ան­հրա­ժեշ­տու­թյա­նը՝ ա­ռանց նա­խա­պես ներդր­ված չա­փո­րո­շիչ­նե­րի։ Մի­ջազ­գային գրա­կա­նու­թյու­նը շեշ­տում է, որ ար­դյու­նա­վետ թվային կր­թա­կան մի­ջա­վայ­րի ձևա­վո­րու­մը պա­հան­ջում է հս­տակ ծրագր­ված դի­դակ­տիկ մո­դել­ներ, բո­վան­դա­կու­թյան ստան­դար­տաց­ված կա­ռուց­վածք, դա­սըն­թա­ցա­վար­նե­րի հա­մա­կարգ­ված պատ­րաստ­վա­ծու­թյուն և դա­սըն­թա­ցի մաս­նա­կից­նե­րի ակ­տիվ ներգ­րավ­վա­ծու­թյուն [17,18]։ Այս հա­մա­տեքս­տում Հա­յաս­տա­նի բժշ­կա­կան կր­թու­թյան հա­մա­կար­գի ա­պա­գա զար­գա­ցու­մը պա­հան­ջում է ոչ մի­այն տեխ­նի­կա­կան բա­րե­լա­վում, այլև ո­րա­կի ա­պա­հով­ման մի­ջազ­գային սկզ­բունք­նե­րի հա­մա­պար­փակ ին­տեգ­րում՝ ճիշտ դա­սըն­թա­ցային դի­զայն ա­պա­հո­վե­լու, ու­սուց­ման ար­դյու­նա­վե­տու­թյունն ա­վե­լաց­նե­լու և գլո­բալ մա­կար­դա­կում հա­մադ­րե­լի ար­դյունք­ներ ստա­նա­լու նպա­տա­կով ։

Այս­պի­սով, ՀՀ ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գում ի­րա­կա­նաց­ված ու­սում­նա­սի­րու­թյան ար­դյունք­նե­րը հա­մա­հունչ են մի­ջազ­գային գի­տա­կան տվյալ­նե­րին և ցույց են տա­լիս, որ հա­մա­վա­րա­կի ըն­թաց­քում ներդր­ված ա­րագ լու­ծում­նե­րը հիմք են ստեղ­ծել առ­ցանց ու­սուց­ման կա­յուն զար­գաց­ման հա­մար։ Չնա­յած տեխ­նի­կա­կան և մե­թո­դա­բա­նա­կան սահ­մա­նա­փա­կում­նե­րին՝ առ­ցանց կր­թու­թյան ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը, մաս­նա­կից­նե­րի սա­տա­րումն ու թվային հմ­տու­թյուն­նե­րի բարձր մա­կար­դա­կը վկա­յում են, որ առ­ցանց ու­սուց­ման շա­րու­նա­կա­կան զար­գա­ցու­մը կա­րող է նպաս­տել բժշ­կա­կան կր­թու­թյան հա­սա­նե­լի­ու­թյան ա­վե­լաց­մա­նը և ո­րա­կի բա­րե­լավ­մա­նը։

­Հե­տա­զո­տու­թյու­նը ներ­կա­յաց­նում է ՀՀ ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գում առ­ցանց ու­սուց­ման զար­գաց­ման մի­տում­նե­րը, սա­կայն մի­ա­ժա­մա­նակ ու­նի ո­րոշ մե­թո­դա­բա­նա­կան սահ­մա­նա­փա­կում­ներ։ Քա­նա­կա­կան առ­ցանց հար­ցու­մը հիմն­ված է ի­նք­նագ­նա­հատ­ման վրա, ին­չը սահ­մա­նա­փա­կում է տվյալ­նե­րի ա­նա­չա­ռու­թյու­նը և խոր­քային դի­տար­կում­նե­րի հնա­րա­վո­րու­թյու­նը։ COVID-19 հա­մա­վա­րա­կի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կազ­մա­կերպ­ված առ­ցանց դա­սըն­թաց­նե­րի վե­րա­բե­րյալ տվյալ­նե­րը կա­րող են ար­տա­ցո­լել ոչ թե կա­յուն կր­թա­կան մի­տում­ներ, այլ ար­տա­կարգ ար­ձա­գանք­ներ։ Նշ­ված սահ­մա­նա­փա­կում­նե­րը, չնա­յած չեն նվա­զեց­նում հե­տա­զո­տու­թյան գի­տա­կան ար­ժե­քը, սա­կայն ը­նդ­գծում են խա­ռը մե­թո­դա­բա­նու­թյան կի­րառ­ման, ի­նչ­պես նաև ժա­մա­նա­կային, տա­րած­քային և տն­տե­սա­կան վեր­լու­ծա­կան ը­նդ­գրկ­ման ը­նդ­լայն­ման ան­հրա­ժեշ­տու­թյու­նը՝ բարձ­րաց­նե­լու ար­դյունք­նե­րի ճշգր­տու­թյունն ու մի­ջազ­գային հա­մադ­րե­լի­ու­թյու­նը։ Այս դի­տար­կում­նե­րը կա­րող են հիմք հան­դի­սա­նալ հե­տա­գա հա­մա­լիր ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի հա­մար, ո­րոնք կուղղ­վեն ՀՀ բժշ­կա­կան կր­թու­թյան թվայ­նաց­ման ռազ­մա­վա­րա­կան գնա­հատ­մա­նը։

 

ԵԶ­ՐԱ­ՀԱՆ­ԳՈՒՄ­ՆԵՐ

­Հե­տա­զո­տու­թյան նո­րույթն ու ե­զա­կի­ու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, որ այն ա­ռա­ջին­նե­րից է, ո­րը հա­մա­կարգ­ված կեր­պով վեր­լու­ծում է COVID-19 հա­մա­վա­րա­կի ըն­թաց­քում ՀՀ բժշ­կա­կան հա­մայն­քի լայ­նա­ծա­վալ ներգ­րավ­վա­ծու­թյունն առ­ցանց կր­թու­թյան ա­րագ զար­գաց­ման փու­լում՝ բա­ցա­հայ­տե­լով ոչ մի­այն տեխ­նի­կա­կան և կազ­մա­կեր­պա­կան խն­դիր­նե­րը, այլ նաև մաս­նա­կից­նե­րի թվային պատ­րաստ­վա­ծու­թյան, ը­նդ­կա­լո­ղու­նա­կու­թյան և հար­մար­վո­ղա­կա­նու­թյան մա­կար­դակ­նե­րը՝ այն դարձ­նե­լով ար­ժե­քա­վոր հիմք ա­պա­գա քա­ղա­քա­կան և կր­թա­կան ռազ­մա­վա­րու­թյուն­նե­րի ձևա­վոր­ման հա­մար։

Ընդ­հա­նուր առ­մամբ, ներ­կա­յաց­ված հե­տա­զո­տու­թյու­նը թույլ է տա­լիս եզ­րա­կաց­նել, որ COVID-19 հա­մա­վա­րակն ա­րա­գաց­րեց առ­ցանց ու­սուց­ման ի­նս­տի­տու­ցի­ո­նա­լա­ցու­մը ՀՀ բժշ­կակր­թա­կան հա­մա­կար­գում՝ ը­նդ­գծե­լով դրա ան­հրա­ժեշ­տու­թյունն ու կեն­սու­նա­կու­թյու­նը։ Ստաց­ված տվյալ­նե­րը ցույց են տա­լիս, որ չնա­յած առ­կա տեխ­նի­կա­կան, մե­թո­դա­բա­նա­կան և կազ­մա­կեր­պա­կան ո­րոշ սահ­մա­նա­փա­կում­նե­րին, առ­ցանց ձևա­չա­փը կա­րող է ա­պա­հո­վել կր­թա­կան գոր­ծըն­թա­ցի շա­րու­նա­կա­կա­նու­թյուն, բարձ­րաց­նել մաս­նա­գի­տաց­ված ծրագ­րե­րի հա­սա­նե­լի­ու­թյու­նը և նվա­զեց­նել մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան տա­րած­քային ան­հա­մա­չա­փու­թյուն­նե­րը։­

Առ­ցանց բժշ­կա­կան կր­թու­թյան կա­յուն զար­գաց­ման ա­պա­հով­ման հա­մար ան­հրա­ժեշտ է ստեղ­ծել մի­աս­նա­կան ազ­գային չա­փո­րո­շիչ­ներ և ո­րա­կի ա­պա­հով­ման մե­խա­նիզմ­ներ՝ հիմն­ված մի­ջազ­գային ու­ղե­ցույց­նե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ Բժշ­կա­կան կր­թու­թյան հա­մաշ­խար­հային ֆե­դե­րա­ցի­այի (ա­նգլ.՝ World Federation for Medical Education) պա­հանջ­նե­րի վրա, որ­պես­զի ու­սուց­ման բո­վան­դա­կու­թյու­նը, մե­թո­դա­բա­նու­թյու­նը և գնա­հատ­ման գոր­ծիք­նե­րը լի­նեն հա­մա­չափ և կան­խա­տե­սե­լի [19]։ Ա­նհ­րա­ժեշտ են դա­սըն­թա­ցա­վար­նե­րի շա­րու­նա­կա­կան մաս­նա­գի­տա­կան պատ­րաստ­վա­ծու­թյան ծրագ­րեր, ո­րոնք կնե­րա­ռեն թվային ման­կա­վար­ժու­թյուն, ին­տե­րակ­տիվ դա­սա­վանդ­ման տեխ­նի­կա­ներ և հար­թակ­նե­րի ար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րում։ Տեխ­նի­կա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի բա­րե­լա­վու­մը ևս կար­ևոր է՝ ա­պա­հո­վե­լու հու­սա­լի կապ, կա­յուն հար­թակ­ներ և մաս­նա­կից­նե­րի հա­մար հա­սա­նե­լի տեխ­նի­կա­կան ա­ջակ­ցու­թյուն։ Վեր­ջա­պես, կար­ևոր է ան­ցում կա­տա­րել տվյա­լա­հեն կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րին, ո­րոնք թույլ կտան մշ­տա­դի­տար­կել մաս­նակ­ցու­թյան, ար­դյու­նա­վե­տու­թյան և ու­սուց­ման ար­դյունք­նե­րի ո­րա­կը։

­Մի­ա­ժա­մա­նակ պետք է հաշ­վի առ­նել, որ սույն ու­սում­նա­սի­րու­թյունն ի­րա­կա­նաց­վել է ան­ցու­մային ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում՝ այն ժա­մա­նակ, ե­րբ առ­ցանց ծրագ­րե­րը դեռևս գտն­վում է­ին ակ­տիվ զար­գաց­ման փու­լում։ Հետ­ևա­բար, լի­ար­ժեք և հա­մա­պար­փակ գնա­հատ­ման հա­մար ան­հրա­ժեշտ են հե­տա­գա փու­լե­րի վեր­լու­ծու­թյուն­ներ՝ ը­նդ­գր­կե­լով.

  • կր­թա­կան գոր­ծըն­թա­ցի կա­յու­նաց­ման փու­լը,
  • ծ­րագ­րե­րի ո­րա­կի ա­պա­հով­ման նոր կա­ռու­ցա­կար­գե­րի ազ­դե­ցու­թյու­նը,­
  • առ­ցանց ու­սուց­ման եր­կա­րա­ժամ­կետ ար­դյունք­ներն ու գործ­նա­կան հմ­տու­թյուն­նե­րի վրա ազ­դե­ցու­թյու­նը,­
  • ինչ­պես նաև հա­մե­մա­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­ներ՝ նե­րա­ռյալ խա­ռը ու­սուց­ման մո­դել­նե­րի գնա­հա­տու­մը։

­Հե­տա­գա ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն կտան խո­րու­թյամբ հաս­կա­նալ առ­ցանց ու­սուց­ման ներդր­ման եր­կա­րա­ժամ­կետ ազ­դե­ցու­թյուն­նե­րը, նպաս­տել հա­մա­կար­գային բա­րե­լավ­ման և ար­դյու­նա­վետ կր­թա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մշակ­մա­նը՝ հիմն­ված մի­ջազ­գային չա­փո­րո­շիչ­նե­րի և տե­ղա­կան կա­րիք­նե­րի հա­մադր­ման վրա։

­Սույն ու­սում­նա­սի­րու­թյան եզ­րա­հան­գում­նե­րը և ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը կա­րող են ծա­ռայել որ­պես կար­ևոր գի­տա­կան և գործ­նա­կան հենք՝ ձևա­վո­րե­լու տեխ­նո­լո­գի­ա­պես զար­գա­ցած, մատ­չե­լի և ո­րա­կյալ շա­րու­նա­կա­կան բժշ­կա­կան կր­թու­թյան հա­մա­կարգ, ո­րը կհա­մա­պա­տաս­խա­նի ՀՀ ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ­նե­րին և գլո­բալ կր­թա­կան մի­տում­նե­րին։

 

Գ­ծա­պատ­կեր 1. Հարց­վող­նե­րի տա­րի­քային բաշխ­վա­ծու­թյու­նը

Picture1

 

Գ­ծա­պատ­կեր 2. Հարց­վող­նե­րի մաս­նա­գի­տա­կան բաշխ­վա­ծու­թյունն ա­վագ բու­ժաշ­խա­տող­նե­րի շր­ջա­նում

Picture2

 

Գ­ծա­պատ­կեր 3. Հարց­վող­նե­րի մաս­նա­գի­տա­կան բաշխ­վա­ծու­թյու­նը մի­ջին բու­ժանձ­նա­կազ­մի շր­ջա­նում

Picture3

 

Գ­ծա­պատ­կեր 4. Առ­ցանց դա­սըն­թաց­նե­րի մաս­նա­կից­նե­րի գնա­հա­տա­կան­ներն ու մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը նոր ձևա­չա­փի կա­նոն­նե­րի և ծա­գածխն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ

Picture4

 

Գ­ծա­պատ­կեր 5. Առ­ցանց ձևա­չա­փով կազ­մա­կերպ­ված դա­սըն­թա­ցի գնա­հա­տա­կան­նե­րը մաս­նա­կից­նե­րի կող­մից

Picture5

 

Գ­ծա­պատ­կեր 6. Առ­ցանց դա­սըն­թաց­նե­րի մաս­նա­կից­նե­րի կար­ծիք­ներն առ­ցանց և առ­կա ձևա­չա­փի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րի մա­սին

Picture6

 

 

 

 

 

 

 

Գ­րա­կա­նու­թյուն

  1. Tom T. The history of online education. Available at: https://www.petersons.com/blog/the-history-of-online-education/ Accessed 04 Oct 2025.
  2. Raison N, Harrison P, Abe T, et al. Procedural virtual reality simulation training for robotic surgery: a randomised controlled trial. Surg Endosc. 2021;35(12):6897-6902.
  3. Dunkley P. Virtual reality in medical training. Lancet. 1994;343(8907):1218.
  4. Coleman J, Nduka CC, Darzi A. Virtual reality and laparoscopic surgery. Br J Surg. 1994;81(12):1709-11.
  5. Ota D, Loftin B, Saito T, Lea R, Keller J. Virtual reality in surgical education. Comput Biol Med. 1995;25(2):127-37.
  6. O’Doherty D, Dromey M, Lougheed J, et al. Barriers and solutions to online learning in medical education - an integrative review. BMC Med Educ. 2018;18(1):130.
  7. Gill D, Whitehead C, Wondimagegn D. Challenges to medical education at a time of physical distancing. Lancet. 2020;396(10244):77-9.
  8. Torda A. How COVID-19 has pushed us into a medical education revolution. Intern Med J. 2020;50(9):1150-1153.
  9. Evans JR, Mathur A. The value of online surveys: A look back and a look ahead. Internet research. 2018;28(4):854-87.
  10. Mahajan R, Gupta P, Singh T. Massive open online courses: concept and implications. Indian Pediatr. 2019;56(6):489-495.
  11. O’Sullivan S, Khraibi A, Chen W, Corridon P. Lessons learned transitioning from traditional premedical and medical education to e-learning platforms during the COVID-19 pandemic within the United Arab Emirates. J Med Educ Curric Dev. 2021;8:23821205211025861.
  12. Saiyad S, Virk A, Mahajan R, Singh T. Online teaching in medical training: establishing good online teaching practices from cumulative experience. Int J Appl Basic Med Res. 2020;10(3):149-155.
  13. Masic I, Pandza H, Toromanovic S, et al. Information Technologies (ITs) in medical education. Acta Inform Med. 2011;19(3):161-7.
  14. Zhang P, Li X, Pan Y, Zhai H, Li T. Global trends and future directions in online learning for medical students during and after the COVID-19 pandemic: A bibliometric and visualization analysis. Medicine (Baltimore). 2023;102(50):e35377.
  15. Meinert E, Eerens J, Banks C, et al. Exploring the cost of eLearning in health professions education: scoping review. JMIR Med Educ. 2021;7(1):e13681.
  16. Abdull Mutalib AA, Md Akim A, Jaafar MH. A systematic review of health sciences students’ online learning during the COVID-19 pandemic. BMC Med Educ. 2022;22(1):524.
  17. Hodges C, Moore S, Lockee B, Trust T, Bond A. The difference between emergency remote teaching and online learning. Educause review. 2020;27(1):1-9.
  18. Bozkurt A, Sharma RC. Education in normal, new normal, and next normal: Observations from the past, insights from the present and projections for the future. Asian Journal of Distance Education. 2020;15(2):i-x.
  19. World Federation for Medical Education. Standards for distributed and distance learning in medicine 2021. https://wfme.org/wp-content/uploads/2017/05/WFME-standards-for-distributed-and-distance-learning-in-medicine_2021-final-1.pdf. Accessed 04 Oct 2025.