Բրախիթերապիայի զարգացման համաշխարհային պատմությունը
ABSTRACT
Աշխատանքում լուսաբանված են աշխարհում բրախիթերապիայի կամ կոնտակտային ճառագայթային թերապիայի զարգացման փուլերը: Բերված են տեղեկություններ արժեքավոր գիտական հայտնագործությունների վերաբերյալ, որոնք ունեցել են համաշխարհային նշանակություն և հիմք են հանդիսացել նշված ուղղության զարգացման համար: Ներկայացված է մի շարք երկրների առաջատար գիտական հաստատությունների գործունեությունը ճառագայթային ուռուցքաբանության ոլորտում: Նշված են այն գիտնականների անունները՝ բժիշկներ, ֆիզիկոսներ և այլ մասնագետներ, որոնք զգալի ավանդ և ներդրում են ունեցել ճառագայթային ուռուցքաբանության զարգացման բնագավառում: Նկարագրված են ոլորտում արդի գրականության աղբյուրները և բրախիթերապևտիկ բուժման ժամանակ կիրառվող հիմնական ռադիոնուկլիդները: Ակնարկը կարող է հետաքրքրություն ներկայացնել և օգտակար լինել բժշկության և կենսաբանության ոլորտի, ճառագայթային ուռուցքաբանների, բժշկական ֆակուլտետների ուսանողների, ասպիրանտների, օրդինատորների և այլ մասնագետների համար:
*Կոնտակտային հեղինակ. parantonyan@gmail.com, +37493 939 879