Բուժաշխատողների իրավագիտակցության անհրաժեշտ մակարդակը որպես բժշկա-առողջապահական իրավահարաբերությունների արդյունավետ գործառության կարևորագույն պայման
ABSTRACT
Սույն հոդվածում քննարկման առարկա են դարձել ժամանակակից առողջապահության բնագավառի այնպիսի հիմնահարցեր, որոնք անմիջականորեն առնչվում են բժշկա-առողջապահական գործունեություն իրականացնող մասնագետների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը: Առաջարկում և մեկնաբանում ենք այն թեզը, որ որքան բարձր է բժշկա-առողջապահական գործունեություն իրականացնող սուբյեկտների իրավագիտակցության մակարդակը, այնքան իրավաբանորեն հիմնավորված է առողջապահության ոլորտի գործառնությունը, և ապահովված են մարդու իրավունքներն առողջության պահպանման բնագավառում: Նշվում է, որ բժշկա-առողջապահական գործունեությունը կարգավորող իրավական ակտերը պետք է իմաստավորել այդ գործունեությունը կարգավորող բարոյագիտական, կենսաէթիկական նորմերի համատեքստում:
*Կոնտակտային հեղինակ. alicektshanyan@rambler.ru