Կարիդակիսն ընդդեմ մարսուպիալացման. Տղամարդկանց մոտ միջհետույքային պիլոնիդալ հիվանդության բուժման կարճաժամկետ համեմատական ելքերը
ABSTRACT
Նպատակ. Սույն ուսումնասիրության նպատակն է նպաստել միջհետույքային պիլոնիդալ հիվանդության (ՄՊՀ) բուժման մեջ օգտագործվող առկա վիրաբուժական տեխնիկայի գերազանցության վերաբերյալ գիտելիքների բացը լրացնելուն:
Մեթոդներ. Հետահայաց կերպով համեմատվել են ՄՊՀ երկու վիրահատական բուժման տարբերակների՝ Կարիդակիսի միջամտության (n = 32) և մարսուպիալացման (n = 33) կարճաժամկետ արդյունքները: Հետազոտվել են սպիների ամբողջական ձևավորման տևողությունը, կարճաժամկետ հետվիրահատական բարդությունների հաճախականությունը, հետվիրահատական ցավի պահպանումը և կրկնության հաճախականությունը եռամսյա հետվիրահատական հսկողության ընթացքում: Ուսումնասիրությունը հիմնված է եղել ՄՊՀ-ով բուժվող չափահաս արական սեռի հիվանդների պատմագրերից վերցված տվյալների հետահայաց վերլուծության վրա:
Արդյունքներ. Պարզվել է, որ Կարիդակիսի միջամտությունը վերը նշված բոլոր ցուցանիշներով ավելի գերակա է եղել, քան մարսուպիալացումը, բացառությամբ հետվիրահատական կարճաժամկետ բարդությունների, որտեղ երկու վիրաբուժական տեխնիկան էլ ցույց են տվել համեմատելի արդյունքներ:
Եզրակացություն. Այս հետահայաց ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ վիրաբուժական պրակտիկայում մարսուպիալացման տեխնիկան կարող է հիմնականում փոխարինվել Կարիդակիսի միջամտությամբ: Վերջինս, ըստ երևույթին, կապված է առօրյա գործունեության ավելի արագ վերադարձի հետ և ավելի ծախսարդյունավետ է: