Հայաստանի բնակչության սննդակարգում աղի աղբյուրների համեմատական գնահատումը

Հայաստանի բնակչության սննդակարգում աղի աղբյուրների համեմատական գնահատումը

Հրայր Ց. Ասլանյան, Դիանա Մ. Անդրեասյան, Նարինե Դ. Խաչատրյան
Պարենային և ոչ պարենային ապրանքների անվտանգության լաբորատորիա, Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան
ABSTRACT

Չափից ավելի քանակներով կերակրի աղի սպառումը զարկերակային ճնշման (ԶՃ) բարձրացման հիմնական պատճառն է, իսկ աղի սպառման սահմանափակումն իջեցնում է ԶՃ-ն և, այդպիսով, կրճատում ԶՃ-ի հետ կապված հիվանդությունների զարգացման ռիսկը: Սույն աշխատանքում հակիրճ շրջահայվում են ընդգրկուն ակնարկներ և օրիգինալ հոդվածներ, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության թեմատիկ զեկույցներ, որոնք լուսաբանում են հանրային առողջապահության նշված գլոբալ հիմնախնդիրը: Հոդվածում նկարագրվում են նաև աղի սպառման կրճատմանն ուղղված ռազմավարության հիմնական տարրերը: Բացի այդ, բերվում են աղ պարունակող հիմնական պատրաստի սննդամթերքում աղի մակարդակների որոշման արդյունքները։ Սննդամթերքում աղի միջին խտության ցուցանիշների հիման վրա հաշվարկվում է աղի օրական սպառումը յուրաքանչյուր մթերքից՝ օգտագործելով աղի տոկոսային պարունակությունը, բազմապատկած մեկ շնչի հաշվով տվյալ սննդամթերքի միջին օրական սպառման ցուցանիշով: Այնուհետև, հաշվարկվում է յուրաքանչյուր մթերքի ներդրումը (%) աղի միջին օրական սպառման մեջ: Աղի հիմնական աղբյուրները, ինչպիսիք են հացը, պանիրը, պատրաստի մսամթերքը և պահածոյացված բանջարեղենը, առաջարկվում են որպես թիրախներ աղի նվազեցման ծրագրում ներառելու համար:

Keywords: զարկերակային ճնշում, սիրտ-անոթային հիվանդություն, արդյունաբերական եղանակով պատրաստված սննդամթերք, աղ, պարունակություն, սպառում, կրճատում