Լյարդաբջջային քաղցկեղի վիրահատական բուժումը դռներակի հազվադեպ արատով հիվանդի մոտ

Լյարդաբջջային քաղցկեղի վիրահատական բուժումը դռներակի հազվադեպ արատով հիվանդի մոտ

Խաչատուր Վ. Բադալյան, Անժելա Ա. Տոնոյան
Իզմիրլյան բժշկական կենտրոն, Երևան, ՀայաստանՎիրաբուժության և նորարարական վիրաբուժական տեխնոլոգիաների ամբիոն, ակադ. Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան
ABSTRACT

Լյարդաբջջային քաղցկեղը լյարդի ամենատարածված չարորակ ուռուցքն է (դեպքերի մոտ 90%), որը ծագում է հեպատոցիտներից: Այն բնութագրվում է ագրեսիվ ընթացքով, բարդությունների և մահացության բարձր մակարդակով։ Կանխատեսումը ծայրաստիճան անբարենպաստ է՝ 5-ամյա ապրելիությունը չի գերազանցում 30%-ը։ Հոդվածում նկարագրվում է 64-ամյա տղամարդու լյարդաբջջային քաղցկեղի բուժման կլինիկական դեպք՝ դռներակի հազվագյուտ արատով։ Կատարվել է աջակողմյան հեմիհեպատէկտոմիա, խոլեցիստէկտոմիա, ստոծանու գմբեթի հարթահատում և աջ մակերիկամի հարթահատում։

Keywords: լյարդաբջջային քաղցկեղ, դռներակ, զարգացման արատ, հեմիհեպատէկտոմիա