Պատվաստանյութի ներարկմամբ պայմանավորված ուսի վնասվածք (ՊՆՊՈւՎ). պատվաստում, թե՞ ներարկում

Պատվաստանյութի ներարկմամբ պայմանավորված ուսի վնասվածք (ՊՆՊՈւՎ). պատվաստում, թե՞ ներարկում

Դավիթ Օ. Աբրահամյան,1,* Սևան Զ. Իրիցյան 2
1 Պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության ամբիոն, ՀՀ ԱՆ Ակադ. Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան2 Արյունաբանության և տրանսֆուզիոն բժշկության ամբիոն, ՀՀ ԱՆ Ակադ. Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան
ABSTRACT

Պատվաստանյութի ներարկմամբ պայմանավորված ուսի վնասվածքը (ՊՆՊՈւՎ, SIRVA) կանխելի երևույթ է, որը հիմնականում առաջանում է պատվաստանյութի ներարկման տեխնիկայի խախտման արդյունքում: Դա հաճախ հանգեցնում է ուսահոդի կառույցների բորբոքման, ինչն ուղեկցվում է ուսի ցավով, շարժումների սահմանափակմամբ և կյանքի որակի անկմամբ: Սույն կլինիկական դեպքի նկարագրության և գրականության ակնարկի նպատակն է բարձրացնել բուժաշխատողների իրազեկվածությունը ՊՆՊՈւՎ-ի մասին: Տարբեր դեղամիջոցների ներարկման հետ կապված կողմնակի երևույթները և, մասնավորապես, ՊՆՊՈւՎ-ը կարելի է կանխարգելել՝ թարմացնելով ներարկող/պատվաստող բուժանձնակազմի գիտելիքները և կիրառելով տեղանշման ու ներարկման պատշաճ տեխնիկա: Բացի այդ, բուժաշխատողների իրազեկումը կօգնի վաղաժամ հայտնաբերել ՊՆՊՈւՎ-ով հիվանդներին՝ նրանց ցուցաբերելով համապատասխան բուժում:

Keywords: պատվաստում, ներարկում, ուսի վնասվածք, ՊՆՊՈւՎ, պատվաստանյութ