COVID-19 համավարակի դրական ազդեցությունը Հայաստանում կպչուն-սևեռուն խանգարման ժամանակ աղտոտման վախի բուժման վրա
ABSTRACT
Հետազոտության նպատակը. Ուսումնասիրել COVID-19 համավարակի ազդեցությունը կպչուն-սևեռուն խանգարմամբ (ԿՍԽ) մարդկանց վիճակի վրա և օգտագործել այդ ազդեցությունը հոգեթերապևտիկ բուժումը բարելավելու նպատակով։
Նյութը և մեթոդները. Հետազոտության մեջ ընդգրկվել է ԿՍԽ ունեցող 33 անձ, որոնք բաժանվել են երկու խմբի։ Առաջին խմբում, ի հավելումն սովորական մոտեցմանը, կիրառվել են փորձարարական հոգեթերապևտիկ մոտեցումներ։ ԿՍԽ ընդհանուր վիճակը և առանձին ախտանշանները գնահատվել են Յել-Բրաունի ԿՍԽ սանդղակի միջոցով (Y-BOCS)։
Արդյունքները. Առաջին խմբում ընդգրկված բուժառուների վիճակը ենթարկվել է նշանակալիորեն ավելի դրական փոփոխությունների՝ ինչպես ընդհանուր սանդղակի միավորներով, այնպես էլ առանձին ախտանշանների հարցում, մասնավորապես, այսպես կոչված, հոգեկան աղտոտման հետ կապված։
Եզրակացություն. Իրականության վրա հիմնված և հուզական մեծ կարևորություն ունեցող աղտոտման վերահսկողության և կանխման թերապևտիկ մոտեցումների ավելացումը ստանդարտ ԿՍԽ հոգեթերապիայի ընթացակարգին էապես լավացնում է հոգեկան աղտոտման հետ կապված ախտանշանների և ընդհանուր ԿՍԽ բուժման արդյունավետությունը։ Համավարակի և հետհամավարակի շրջանը կարող է օգտագործվել նման հետազոտություններն ավելի ծավալուն անցկացնելու համար։ Առաջարկվում է նաև հետազոտման մեջ ընդգրկված բուժառուների հետագա հսկողություն՝ ավելի երկարատև արդյունքի կայունությունը գնահատելու համար։