Հյուսվածքների ազատ ինքնապատվաստում ստորին վերջույթների բարդացած ուրվագծային պլաստիկայից հետո. Գրականության ակնարկ և կլինիկական դեպք

Հյուսվածքների ազատ ինքնապատվաստում ստորին վերջույթների բարդացած ուրվագծային պլաստիկայից հետո. Գրականության ակնարկ և կլինիկական դեպք

Պետրոսյան Կ.Ա., Աբրահամյան Դ.Օ., Անտոնյան Պ.Ա., Կատայան Շ.Հ., Խաչատրյան Զ.Ռ.
Պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության ամբիոն, ՀՀ ԱՆ Ակադ. Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան
ABSTRACT

Ոչ ստանդարտ կլինիկական իրավիճակներում, որոնք մասնավորապես զարգանում են սրունքների ուրվագծային պլաստիկայի արդյունքում, վերականգնողական վիրահատությունների արդյունքների բարելավման համար անհրաժեշտ է առկա իրավիճակի օբյեկտիվ գնահատում, դեֆեկտների փակման տարբեր պլաստիկ մեթոդների առավելությունների և թերությունների համեմատական վերլուծություն և առավել օպտիմալ մեթոդի, նույնիսկ, ոչ ստանդարտ ու անսովոր վիրաբուժական միջամտության ընտրություն: Սույն հոդվածում ներկայացվում է սրունքի բարդ ֆիբրոզ դեֆորմացիայի մի դեպք, որը հաջողությամբ շտկվել է մաշկամկանային թորակոդորզալ ազատ լաթի տեղափոխման միջոցով: Վիրաբուժական մեթոդի լավագույն ընտրությունը յուրաքանչյուր կոնկրետ կլինիկական դեպքի պարագայում կանխորոշվում է դոնոր և ռեցիպիենտ շրջանների անատոմոմորֆոմետրիկ առանձնահատկություններով, վնասվածքի ձևով, խորությամբ ու մակերեսով, նախորդող վիրահատությունների արդյունքներով և ավանդական պլաստիկայի մեթոդների կիրառման անհնարինությամբ:

Keywords: կոնտուրային պլաստիկա, ստորին վերջույթ, սրունք, ինքնապատվաստում, թորակոդորզալ լաթ