Հյուսվածքների ազատ ինքնապատվաստում ստորին վերջույթների բարդացած ուրվագծային պլաստիկայից հետո. Գրականության ակնարկ և կլինիկական դեպք
ABSTRACT
Ոչ ստանդարտ կլինիկական իրավիճակներում, որոնք մասնավորապես զարգանում են սրունքների ուրվագծային պլաստիկայի արդյունքում, վերականգնողական վիրահատությունների արդյունքների բարելավման համար անհրաժեշտ է առկա իրավիճակի օբյեկտիվ գնահատում, դեֆեկտների փակման տարբեր պլաստիկ մեթոդների առավելությունների և թերությունների համեմատական վերլուծություն և առավել օպտիմալ մեթոդի, նույնիսկ, ոչ ստանդարտ ու անսովոր վիրաբուժական միջամտության ընտրություն: Սույն հոդվածում ներկայացվում է սրունքի բարդ ֆիբրոզ դեֆորմացիայի մի դեպք, որը հաջողությամբ շտկվել է մաշկամկանային թորակոդորզալ ազատ լաթի տեղափոխման միջոցով: Վիրաբուժական մեթոդի լավագույն ընտրությունը յուրաքանչյուր կոնկրետ կլինիկական դեպքի պարագայում կանխորոշվում է դոնոր և ռեցիպիենտ շրջանների անատոմոմորֆոմետրիկ առանձնահատկություններով, վնասվածքի ձևով, խորությամբ ու մակերեսով, նախորդող վիրահատությունների արդյունքներով և ավանդական պլաստիկայի մեթոդների կիրառման անհնարինությամբ: