ОТ РЕДАКЦИИ
Դավիթ Աբրահամյան, Սամսոն Խաչատրյան
ԱԲՀՀ գլխավոր համախբագիրներ
ABSTRACT
Նեյրոօնկոլոգիան նոր ու դեռևս ձևավորվող ուղղություն է կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) ուռուցքների, դրանց յուրահատուկ նյարդաբանական դրսևորումների, առաջացրած բարդությունների, բուժման մեթոդների և վերջիններից առաջացող բարդությունների վարման վերաբերյալ [2]: ԿՆՀ ուռուցքների մասին խոսելիս պետք է հստակ գիտակցել, որ հիվանդության հայտնաբերումը վաղ փուլերում կարող է բախտորոշ լինել բուժառուի համար, մասնավորապես, երբ խոսքը գնում է այնպիսի տեղակայման մասին, որտեղ նյարդային ուղիներն ունեն խիտ դասավորություն և կարող են նույնիսկ փոքրածավալ ու կարճատև ճզմումից գործառութային մեծ կորուստների հանգեցնել։