ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Դավիթ Աբրահամյան, Սամսոն Խաչատրյան
ԱԲՀՀ գլխավոր համախբագիրներ
ABSTRACT

Նեյ­րոօն­կո­լո­գի­ան նոր ու դեռևս ձևա­վոր­վող ո­ւղ­ղու­թյուն է կենտ­րո­նա­կան նյար­դային հա­մա­կար­գի (ԿՆՀ) ու­ռուցք­նե­րի, դրանց յու­րա­հա­տուկ նյար­դա­բա­նա­կան դրս­ևո­րում­նե­րի, ա­ռա­ջաց­րած բար­դու­թյուն­նե­րի, բուժ­ման մե­թոդ­նե­րի և վեր­ջին­նե­րից ա­ռա­ջա­ցող բար­դու­թյուն­նե­րի վար­ման վե­րա­բե­րյալ [2]: ԿՆՀ ու­ռուցք­նե­րի մա­սին խո­սե­լիս պետք է հս­տակ գի­տակ­ցել, որ հի­վան­դու­թյան հայտ­նա­բե­րու­մը վաղ փու­լե­րում կա­րող է բախ­տո­րոշ լի­նել բու­ժա­ռո­ւի հա­մար, մաս­նա­վո­րա­պես, ե­րբ խոս­քը գնում է այն­պի­սի տե­ղա­կայ­ման մա­սին, որ­տեղ նյար­դային ու­ղի­ներն ու­նեն խիտ դա­սա­վո­րու­թյուն և կա­րող են նույ­նիսկ փոք­րա­ծա­վալ ու կար­ճատև ճզ­մու­մից գոր­ծա­ռու­թային մեծ կո­րուստ­նե­րի հան­գեց­նել։

Հան­դե­սի սույն հա­մա­րում տեղ գտած՝ պրոֆ. Քա­րա­մյա­նի և հա­մա­հե­ղի­նակ­նե­րի հոդ­վա­ծում կար­ևո­րա­գույն ամ­փո­փում է կա­տար­ված, այս­պես ա­սած, «real-life» ռա­դի­ոօն­կո­լո­գի­ա­կան պրակ­տի­կայից ԿՆՀ ու­ռուցք­նե­րի նկա­րագ­րո­ղա­կան վի­ճա­կագ­րու­թյան հա­վաք­ման և դրա մի­ջազ­գային տա­րած­վա­ծու­թյան ցու­ցա­նիշ­նե­րի հետ հա­մե­մա­տա­կա­նի շուրջ։

Ցա­վոք, Հա­յաս­տանն ու­ռուցք­նե­րի հան­դի­պե­լի­ու­թյան և տա­րած­վա­ծու­թյան ա­ռու­մով բարձր տեղ է գրա­վում, այդ թվում՝ նաև ԿՆՀ ու­ռուցք­նե­րի մա­սով։ Դրանց սկզբ­նա­կան դրս­ևո­րում­նե­րը կա­րող են լի­նել ոչ օ­ջա­խային գան­գատ­նե­րի տես­քով, ը­նդ ո­րում հիմ­նա­կա­նում վե­րա­բե­րում են հենց նյար­դա­բա­նա­կան պրակ­տի­կային։ Հետ­ևա­բար ը­նդ­հա­նուր նյար­դա­բա­նի աշ­խա­տա­սե­նյակ այ­ցե­լած բու­ժա­ռու­նե­րի մոտ, ո­րոնք հատ­կա­պես գան­գատ­վում են գլ­խա­ցա­վից, «ու­ղե­ղի մշու­շից», ա­ռանց հս­տակ պատ­ճա­ռի դեպ­րե­սիվ են դար­ձել, սկս­վել են թեթև կենտ­րո­նաց­ման կամ հի­շո­ղու­թյան վա­տաց­ման խն­դիր­ներ, ո­րո­շա­կի հա­վա­նա­կա­նու­թյուն կա, որ դրանք ոչ թե ան­ցո­ղիկ ու ոչ սպե­ցի­ֆիկ գան­գատ են, այլ սկս­վող ու­ռուց­քային գոր­ծըն­թաց ե­ն։ Ցան­կա­լի է ամ­բող­ջաց­նել ախ­տո­րո­շու­մը՝ կա­տա­րե­լով գլ­խու­ղե­ղի պատ­կե­րագ­րում, ո­րը սո­վո­րա­բար մագ­նի­սա­ռե­զո­նան­սային շեր­տագ­րու­թյունն է՝ ի­հար­կե խու­սա­փե­լով գե­րախ­տո­րո­շու­մից։­

Երբ ախ­տո­րոշ­վում է ԿՆՀ ու­ռուցք, հի­վան­դը սո­վո­րա­բար ո­ւղ­ղորդ­վում է մաս­նա­գի­տաց­ված կենտ­րոն և հե­տա­գա գոր­ծըն­թա­ցին նյար­դա­բա­նը ակ­տի­վո­րեն չի մաս­նակ­ցում։ Մի­այն ե­թե հի­վան­դը հա­սել է ա­մո­քիչ (պա­լի­ա­տիվ) խնամ­քի փու­լին, կա­րող է կր­կին հրա­վիր­վել նյար­դա­բան ըն­թա­ցիկ ախ­տան­շա­նային բու­ժում ի­րա­կա­նաց­նե­լու՝ ցա­վային հա­մախ­տա­նիշ, է­պի­լեպ­տիկ ցն­ցում­նե­րի հս­կո­ղու­թյուն և այլն։

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նյար­դա­բան­նե­րի ներգ­րավ­ման ան­հրա­ժեշ­տու­թյուն է ա­ռա­ջա­նում հատ­կա­պես ԿՆՀ ու­ռուցք­նե­րի բուն վի­րա­հա­տա­կան բուժ­ման ար­դյունք­նե­րը ճիշտ գնա­հա­տե­լու, նաև այլ բուժ­ման մե­թոդ­նե­րի ըն­թաց­քում նյար­դա­բա­նա­կան դրս­ևո­րում­նե­րի դի­նա­մի­կայի գնա­հատ­ման և բուժ­ման բար­դու­թյուն­նե­րը վե­րահս­կե­լու հա­մար։ Չմո­ռա­նանք որ ի­նչ­պես նյար­դա­բու­ժու­թյունն ու ճա­ռա­գայ­թա­բու­ժու­թյու­նը, այն­պես էլ քի­մի­ա­բու­ժու­թյու­նը կամ ի­մու­նա­բու­ժու­թյունն ու­նեն ի­րենց ռիս­կե­րը՝ կապ­ված ա­ռողջ կենտ­րո­նա­կան և ծայ­րա­մա­սային նյար­դային հյուս­ված­քի վնաս­ման հետ [3]։

­Մեծ դեր են ստա­նում նեյ­րո­ֆի­զի­ո­լո­գի­ա­կան մե­թոդ­նե­րը, որ­պես վի­րա­հա­տա­կան գոր­ծըն­թա­ցի, մի­ջամ­տու­թյան ո­ւղ­ղորդ­ման կար­ևոր գոր­ծոն­ներ։ Ներ­վի­րա­հա­տա­կան նեյ­րո­մո­նի­տո­րին­գի շնոր­հիվ վի­րա­բույժ­նե­րը կա­րո­ղա­նում են շատ ա­վե­լի հս­տակ պատ­կե­րաց­նել կա­տար­վող մի­ջամ­տու­թյան ըն­թաց­քը, ի­նչ­պես նաև հնա­րա­վո­րինս խու­սա­փել կար­ևոր կեղ­ևային գո­տի­նե­րի ներգ­րա­վու­մից [4]։

­Հարկ է նշել նաև, որ նյար­դա­բա­նը հատ­կա­պես մեծ օ­գուտ կա­րող է բե­րել բու­ժա­ռո­ւին, ե­թե ու­շա­դիր լի­նի հա­րու­ռուց­քային (պա­րա­նե­ոպ­լաս­տիկ) նյար­դա­բա­նա­կան հա­մախ­տա­նիշ­նե­րի հայտ­նա­բեր­մա­նը, քա­նի որ եր­բեմն դրանք ի հայտ են գա­լիս տար­բեր չա­րո­րակ ու­ռուց­քային հի­վան­դու­թյուն­նե­րի վաղ փու­լում և օգ­նում են վա­ղա­ժամ բուժ­ման կի­րառ­մա­նը, հետ­ևա­բար՝ շատ ա­վե­լի լավ ար­դյունք ու­նե­նա­լուն։

Այս­պի­սով, սույն խմ­բագ­րա­կա­նի նպա­տակն էր մի կող­մից ու­ռուց­քա­բան­նե­րի և այլ հա­րա­կից մաս­նա­գետ­նե­րի ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րել նյար­դա­բան­նե­րի և կլի­նի­կա­կան նեյ­րո­ֆի­զի­ո­լոգ­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կար­ևո­րու­թյան հար­ցին։ Մյուս կող­մից, հաշ­վի առ­նե­լով ներ­կայիս մի­տում­նե­րը, ը­նդ­գծել նյար­դա­բա­նի մե­ծա­ցող դե­րը որ­պես ԿՆՀ ու­ռուցք­ներ ու­նե­ցող բու­ժա­ռու­նե­րի վար­ման կար­ևոր կա­պակ­ցող օ­ղա­կի և ա­վե­լի ակ­տիվ մաս­նակ­ցի։ Ո­ւս­տի Հա­յաս­տա­նում գոր­ծող նյար­դա­բան­նե­րին հոր­դո­րում ե­նք ա­վե­լի ե­ռան­դուն կեր­պով ներգ­րավ­վել բու­ժա­ռու­նե­րի վար­ման հար­ցե­րում։

­Վեր­ջում, ցան­կա­նում ե­նք ու­րա­խու­թյամբ նշել, որ 2024-ը մեզ հա­մար հատ­կան­շա­կան էր նրա­նով, որ ա­ռա­ջին ան­գամ հան­դե­սը մեկ տար­վա ըն­թաց­քում ու­նե­ցավ ե­րեք հա­մար՝ նախ­կին տա­րի­նե­րի եր­կու­սի հա­մե­մատ։ Դա վկա­յում է մեր գոր­ծըն­կեր­նե­րի ու հա­րա­կից մաս­նա­գետ­նե­րի մե­ծա­ցող հե­տաքրք­րու­թյան մա­սին, ին­չը շատ ող­ջու­նե­լի է: Մենք էլ մեր կող­մից կաշ­խա­տենք բարձր պա­հել հան­դե­սի չա­փո­րո­շիչ­նե­րը՝ ձգ­տե­լով մոտ ա­պա­գա­յում դաս­վել մի­ջազ­գային վար­կա­նիշ ու­նե­ցող հան­դես­նե­րի շար­քին:

Շ­նոր­հա­վոր Ա­մա­նոր և Սուրբ Ծնունդ։

 

 

Հ­ՂՈՒՄ­ՆԵՐ

  1. Barden M, Omuro A. Top advances of the year: Neuro-oncology. Cancer. 2023;129(10):1467-72
  2. Welch M. Management of complications in neuro-oncology patients. Continuum (Minneap Minn). 2023;29(6):1844-71
  3. Grisold W, Heimans J, Postma T, Grant R, Soffietti R, The Neuro-oncology Panel of the EFNS. The position of the neurologist in neuro-oncology1. Eur J Neurol. 2002;9(3):201-5
  4. Keeble H, Lavrador J, Pereira N et al. Electromagnetic navigation systems and intraoperative neuromonitoring: reliability and feasibility study. Operative Surg. 2021;20(4):373-82